Հիշել նախագիծը

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Artur Abrahamyan 23.08.2023 09:09:25 es dem em ays voroshmany,sarqel eq tuganqi material mardkanc
2 Misha Grigoryan 23.08.2023 09:38:14 Էժանացնել մաքսազերծումը պատրաստենք մաքսազերծել
3 Hamayak Karapetyan 23.08.2023 10:31:40 Մտածեք մաքսազերծման ողջամիտ չափի մասին
4 Klara Keropyan 23.08.2023 10:37:24 Էս միտքը ուղակի ՛՛ փայլուն ՛՛ ա նկարագրում նախագիծը առաջ քաշողին. ՛՛ Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե: ՛՛ Առաջինը նույն ՎՈԶ-ը ուր ա գնում, եթե՞ ոչ պետ. բյուջե, իսկ երկրորդը նույն Վրաստանում մեքենայի համար սահմանված տարեկան գանձվող գումարը շատ չնչին ա քան սահմանին գանձվող ՊԱՐՏԱԴԻՐ ՎՈԶ-ը և ապպան: ԱՌԱՋԱՐԿ. Վերանայել ՀՀ և ԵԱՏՄ համագործակցումը վերոնշյալ խնդրի շրջանակներում և ոչ միայն այս խնդրի շրջանակներում: Առաջ քաշել նախագծեր, որոնք իսկապես վնաս են ՀՀ պետական, սահմանադրական, տննտեսական կառույցներին, այլ ոչ թե հակասում են ինչ որ եատմ ճահճացած անհեռանկարային գումար ՛՛լվանալու՛՛ կառույցին:
5 Artak Martirosyan 23.08.2023 10:43:50 Մեքենանաս վրացական համարներով չի,բայց մարդկանց տուգանքի մատերիալ սարքելու փոխարեն մաքսազերծման գները սարքեք Վրաստանի նման,որ մարդիկ կարողանան մեքենա գնեն մենակ տուգանելով ու գները բարձրացնելով չի ձևը
6 Սերգեյ Յակովլև 23.08.2023 11:21:57 Իսկ ինչպե՞ս է լուծվելու իրանցի, վրացի և այլ զբոսաշրջիկների հարցը։ Նման կարգավորումը կփակի թե տարանցիկ թե տուրիստական հոսքը, որը կարող է խիստ բացասական հետևանք ունենալ տնտեսության վրա։
7 Erik Gharibyan 23.08.2023 12:09:09 Տարեկան 4% սարգեցիք ելի մուծում ենք հիմա ինչ եք ուզում եսքան ավտո տողիք բերեն նոր եք ինչ որ տարօրինակ օրենքներ հանում?
8 Erik Gharibyan 23.08.2023 12:09:09 Դեմ ենք բոլորս նման որոշումներին
9 ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ 23.08.2023 16:01:20 Առաջարկում եմ մոռանալ նման անհեթեթ ու անիմաստ նախագծի մասին։ Վրացական մեքենաները հարմար այլնտրանք են այն մարդկանց համար,ովքեր հնարավորություն չունեն գնելու տեղական անհիմն թանկ մեքենա,կամ կատարել անհիմն թանկ մաքսազերծում։ Ավելի լավ է մտածեք ԵԱՏՄ ից դուրս գալու մասին: Մուտք գործե՛ք կամ ստեղծե՛ք մաքսային այնպիսի համակարգ,որ ժողովուրդը այլընտրանք փնտրելու կարիք չունենա։Չե՞ք կարծում,որ խնդիր կա,երբ հարևան երկրում մեքենաների շուկայական գինը գերզգալի ցածր է տեղականից։ Վստահեցնում եմ,որ ոչ ոք չի երազել վրացական պետհամարանիշներով վարել,ամեն օր զգալ ռիսկը,պատասխանել ամեն ծանոթ-անծանոթի անիմաստ հարցերին։Ասում եք,որ մեքենաները անհատույց են ՀՀ ում։ Ձեր նշած 10000 մեքենաներից յուրաքանչյուրը միջինացված 200 000դր են վճարում տարեկան՝ընդհանուր 2 000 000 000դր առնվազն։Միգուցե այդ գումարը չի մտնում պետ բյուդջե,այլ մնում է ապահովագրականներին։ Եթե անգամ էդպես է,դա նույնպես ձեր ընտրած կարգավորումն է։ Խնդրում ու պահանջում եմ ֆինանսական բեռը մի փոքր թեթևացնել փորձող/փորձած մարդկանց չդնել բազմապատիկ մեծ բեռի տակ։ Մարդկանց կյանքը բարդացնելու փոխարեն նախագիծ մտածեք այն հեշտացնելու մասին։ Մտածե՛ք ի շահ ժողովրդի,այլ ոչ թե ի վնաս ժողովրդի և այս դեպքում նաև պետության։
10 Միքայել Անդրեասյան 23.08.2023 18:22:52 Ներկայացված նախագծով չափազանց խիստ, անարդար և նպատակին չծառայող մոտեցում է ցուցաբերվում երկաքաղաքացիների նկատմամբ (Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացիների մասով), քանի որ ինչպես հայտնի է Հայ ազգը մեծ սփյուռք ունի և մեզ ամենամոտիկ սփյուռքահայերը Ջավախքի և առհասարակ Վիրահայերն են, որոնց մեծամասնությունը սերտ կապ է պահպանում Հայաստանի Հանրապետության հետ և մեծամասնությունը ունի նաև ՀՀ քաղաքացիություն /ինչը ողջունելի և խթանելի պետք է լինի պետության համար/։ Նշված անձիք ունեն նաև սերտ տնտեսական կապվածություն ՀՀ-ի հետ /ինչը նույնպես հարկ է խթանել/, սակայն նշված նախագիծը որևէ կերպ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ երկքաղաքաիություն ունեցող անձանց համար շահեկան չի լինի մնալ ՀՀ քաղաքացի և նրանք ավելի հակված կլինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և բնակվել ՀՀ-ում կացության քարտերի հիման վրա, ինչը չի բխում ՀՀ շահերից։ Տվյալ անձանց նկատմամբ անհրաժեշտ է ելնել բարեխղճության կանխավարկածից։ Համամիտ եմ, որ պետության շահերից չի բխում ունենալ Վրաստանում մաքսազերծված և օրեցօր աճող տ/մ -ներ, սակայն պետք է հաշվի առնվեն նման կարևոր և օբյեկտիվ իրավիճակները։ Առաջարկում եմ վերանայել երկքաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցումը և թույլատրել երկքաղաքացիներին /ՎՀ և ՀՀ/ օգտվել ժամանակավոր ներմուծում ընթացակարգից /միայն 1 տրանսպորտային միջոց ներմուծելու պայմանով/, ինչպես նաև այն պայմանով, որ միայն երկքաղաքացին իրավունք ունենա վարել իր անձնական օգտագործման տ/մ -ն։ Հակառակ դեպքում ստացվում է Վրացին, Իրանցին իր մեքենայով կարող է գալ որպես զբոսաշրջիկ կամ աշխատանքային այցով ՀՀ, մնալ իր անձնական տ/մ-ով Հայաստանում, իսկ վիրահայը որը ունի ՎՀ նաև ՀՀ քաղաքացիություն տուժում է միայն այն բանի համար որ ՀՀ անձնագիր է հանել։ Կարծում ենք, առաջարկված փոփոխությունը հաշվի առնելու դեպքում հնարավոր է հավասարակշռել վիրահայերի իրավունքները, չկտրելով նրանց տնտեսական և ընտանեկան կապը ՀՀ-ի հետ միևնույն ժամանակ խուսափելով չարաշահումներից։
11 Միքայել Անդրեասյան 25.08.2023 13:39:38 Իմ առաջարկը 2-րդ օրն է գտնվում է մոդերացիայի փուլում, խնդրում եմ թույլատրել իմ խոսքը ազատ հանրային քննարկման հարցակում, անհապաղ բացեք իմ առաջարկը։
12 Մարի Հարոյան 23.08.2023 18:48:01 Ճիշտ կլինի օրենքի փոփոխությունը վերաբերվի այսուհետ ներկրվող մեքենաներին և ոչ թե այն անձանց որոնք որ ծուղակի մեջ կհայտվեն։
13 Գարի Գևորգյան 23.08.2023 19:06:56 Հարգելի նախագիծ և դրա հիմնավորում կազմողներ, խնդրում եմ նմանատիպ առաջարկներ անելուց առաջ շատ լուրջ վերաբերվել իրավաբանների հետ խորհրդակցելու գրված պահանջին։ Խնդիրը նրանում է, որ նախագիծը չի բխում ԵԱՏՄ ՄՕ և Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի պահանջներից։ Նշյալ օրենքներում որպես ժամանակավորապես ներմուծվող ՏՄ ապահովում օրենսդիրը առաջարկում է մի քանի եղանակներ,բանկային կամ ապահովագրական երաշխիք, գրավոր երաշխավորություն, դրամական ապահովում, ցանկացած գույքի գրավ /այդ թվում՝ անշարժ/ և այլն։ Անձն ազատ է իր կարողությունների սահմաններում որպես ապահովում տրամադրել վերոնշյալ ապահովումներից մեկը և ժամանակավորապես ներմուծել ՏՄ և եթե չկատարի իր վրա դրված պարտավորությունները /օրինակ՝ մաս-մաս վաճառի ներմուծած ՏՄ-ի դետալներ/ ապա հարկային մարմինը կարող է սահմանված ապահովումից բավարարել պետբյուջեի հանդեպ ձևավորված պարտավորությունները։ Այդ իսկ պատճառով ես Ձեզ առաջարկում եմ , առհասարակ մշակել կարգ, որով հստակեցվեն ժամանակավոր ներմուծվող ՏՄ-ների համար պահանջվող ապահովման միջոցներ տրամադրելու կարգը, որում օրենքում նշված յուրաքանչուր ապահովման միջոցի համար առանձին սահմանվի ինչ գործողություններ է պահանջվում անձից, որպիսի վերջինս կարողանա ներմուծել ՏՄ և ապահովում տրամադրել /օրինակ՝ գույք գրավ դնելու կարգ/։ Իսկ ձեր առաջարկածով միայն մտցվում է դրամական ապահովում պահանջելու կարգ, անտեսելով օրենքի պահանջները։ Հարգելիներ, խնդրում եմ նկատի ունենալ։
14 Boris Markosya 23.08.2023 23:05:35 97% նաղդ դեն են, բայց դե դմոկրատ երկիր ենք, հեսա են 3% կանցնի
15 Karen Manukyan 23.08.2023 23:11:15 Կարճ կասեմ,լավ բան չեք ուզում անել,ավելորդ անգամ գռգռում եք մարդկանց,դիմադրելու ենք,խելքը գլխին բան մտածեք,կամ թող մնա վոնց կա,առանց այն էլ բարցր են դրույքաչափերը
16 Artur Ratevosyan 24.08.2023 13:28:09 Դուրս եկեք ԵԱՏՄ-ից և նորմալ գումարով մաքսազերծեք մեքենաները։ Մեկ մեկ ժողովրդի մասին մտածեք (նկատի չունեմ Սնուփ Դոգ և նման աստղեր բերել բյուջեից)։
17 Tigran Bagdhdasaryan 24.08.2023 15:18:48 Ասում եք ասեք անենք, ավելի լավա ոչ մի բան էլ մի արեք։ Թողեք ապրենք
18 Armen Shahbazyan 24.08.2023 20:02:11 1. Ռուսաստանը նորից թույլ տվեց ներկրել աջ ղեկով մեքենաներ, իսկ դուք` ոչ: Ո՞վ կորցրեց՞: ՀՀ քիչ եկամուտ ունեցող վարորդը, քանի որ նա գնում էր 10 տարեկան, շատ լավ վիճակում գտնվող ճապոնական մեքենա, բոլորս էլ գիտենք այնտեղից եկած մեքենաների վիճակը: 2. Այս նախագիծը փոխեք, նորից թույլ տվեք ներկրել աջ ղեկով, Վրաստանում գրանցված մեքենաներ և մեծ լավություն արած կլինեք հասարակ քաղաքացուն, եթե ցանկանում եք մի լավ բան անել: Մի փոքր էլ վճարում մտածեք, ու պրծեք:
19 Vaghik Adamyan 25.08.2023 00:54:47 Ես դեմ եմ այս նախագծին, առաջարկում եմ մշակել օրենքի նախագիծ' համաձայն որի հնարավոր կլինի մաքսազերծել տրանսպորտային միջոցները նախկին գներին մոտ գներով և այդ պայմաններով մաքսազերծված տրանսպորտային միջոցները չհամարել ԵԱՏՄ գույք։
20 Վահրամ Սահակյան 25.08.2023 15:08:08 Այդ մեքենաները Հայաստան ժամանակավոր ներմուծման ժամանակ Հայաստանի (ոչ ԵԱՏՄ) պետական բյուջե Է վճարվում մաքսային արժեքի 4% չափով գումար։ Հետեւաբար 8 տարվա ընթացքում ՀՀ բյուջե Է մուտքագրվում այն գումարը, որը կմուտքագրվեր միանվագ։ Այս նախագիծը ծանր ֆինանսական հետևանքներ կառաջացնի այդ մեքենաները արդեն իսկ ՀՀ ներմուծված մեր համաքաղաքացիների համար' իրականում չտալով էական ոչ մի դրական արդյունք պետությանը։ Այս անմտածված և ոչնչով չհիմնավորված որոշման արդյունքում կառաջանա սոցիալական լարվածություն և արդյունքը կլինի այն, որ այդ մեքենաները մեծ վնասով կվաճառվեն Վրաստանում և այդ գումարներով ավելի վատ մեքենաներ ձեռք կբերվեն ՀՀ երկրորդային շուկայում և հետևաբար ՀՀ պետական բյուդժեն կզրկվի այդ գումարներից։ Կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, որը նույնպես հարկվում է և համապատասխան մասը գնում է ՀՀ պետական բյուջե: Ինչ վերաբերվում է հարևան երկրի պետական բյուջե մաքսատուրքեր, ավելացված արժեքի հարկ և գույքահարկ վճարելու մասին Ձեր հիմնավորումներին, ապա այս մասով հարկ է արձանագրել, որ Վրաստանում հաշվառում ունեցող մաքսազերծված (վրացական պետհամարանիշերով) ավտոմեքենան Հայաստան ժամանակավորապես ներկրելու դեպքում Վրաստանի պետքական բյուջե ոչ մի լումա պետական մուծում չի արվում, ավելին՝ մեքենան Հայաստան ներմուծելու համար Վրաստանում նույնիսկ տեխզննում անցնելու կարիք չկա:
21 Կարեն Խաչատրյան 26.08.2023 11:26:21 Վերոնշյալ փոփոխության արդյունքում ՀՀ քաղաքացիների զգալի մասը կհայտնվեն ֆինանսական կոլապսի մեջ։ Սոցիալական արդարություն չի լինի, քանի որ օրենքը բարենպաստ կլինի ֆինանսապես կայուն քաղաքացիների համար, իսկ միջին խավի համար օրենքը ուղակի չի գործի և կխախտվի քաղաքացու սահմանադրական իրավունքը, այն է սոցյալական հավասարությունը։ Անհրաժեշտ է քաղաքացու սոցիալական վիճակը ոչ թե վաթթարացնել այլ բարելավվել։ Ներկայիս օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը արդեն իսկ բավականին բարձր է։ Իսկ օրենքի փոփոխությունից հետոքաղաքացիների մեծ մասը ստիպված կլինեն շուկայականից ցածր գնով վաճառել իրենց ավտոմեքենաները, իսկ այդ դեպքում վերջիններիս վճարվելիք ներկայիս գումարները այլևս չեն հոսի պետական բյուջե։
22 Հայկ Բաղդասրյան 27.08.2023 09:17:26 Չէ որ մինչ օրս վրացական համարներով ժամանակավոր ներմուծված մեքենաների համար ՀՀ քաղաքացի սեփականատերերը արդեն իսկ վճարել և վճարում են ՈԶ ի գումար, ԱՊԱ անելիս, որը բավական թանկ է, ավելին քան գույքահարկը, իսկ ինչ է դա? Ուր է գնում այդ գումարները? Դա ՀՀ բյոջեի եկամուտ չէ? Առաջարկում եմ այդ գումարը անհրաժեշտ չափով ավելացնել ( որպես դեպոզիտ) բայց ոչ թե այն հաշվել ավտոմեքենայի մաքսային ամբողջական արժեքի չափով։
23 Վահան Բազեյան 27.08.2023 23:02:02 Այս որոշումը ավելի շուտ էր պետք ընդունել, որ այսպիսի մեծ ծավալների չհասներ վրացական համարանիշներով մեքենաների շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ օրինապահ քաղաքացիները մեքենաները ներմուծում են, վճարում են օրենքով սահմանված բոլոր հարկերը և տուրքերը, այդ հարկերով պետությունը կառուցում է ճանապարհային ենթակառուցվածքներ և ոչ միայն, իսկ վրացական համարանիշներով ավտոմեքենա շահագործողները առանց այդ հարկերը վճարելու օգտվում են օրինապահ հարկ վճարողների կողմից վճարված հարկերով կառուցված ճանապարհներից, ինչը բնականաբար ստեղծում է անարդար և անհավասար իրավիճակ: Ինչպես միշտ տուժում է օրինապահ քաղաքացին: Ավելին, որոշումը արագ չընդունելու պարագայում, ՀՀ-ն ժամանակի որոշակի պահին կարող է ավտոմեքենաների մաքսազերծման և պետական հաշվառման գործառույթները վերապահել Վրաստանի համապատասխան ծառայություններին և լուծարել մեր երկրում այդպիսի գործառույթներ իրականացնող մարմինները: Առաջարկում եմ որոշման նախագծով կարգավորել նաև այն իրավիճակները, (եթե իհարկե արդեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով կարգավորված չէ), երբ Վրաստանի Հանրապետության քաղաքացին ներմուծում է ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն, սահմանին չի վճարում համապատասխան ապահովման վճարները, այնուհետև մեքենան հանձնում է տվյալ ավտոմեքենայի իրական սեփականատեր հանդիսացող ՀՀ քաղաքացուն:
24 Վահան Բազեյան 27.08.2023 23:04:11 Այս որոշումը ավելի շուտ էր պետք ընդունել, որ այսպիսի մեծ ծավալների չհասներ վրացական համարանիշներով մեքենաների շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ օրինապահ քաղաքացիները մեքենաները ներմուծում են, վճարում են օրենքով սահմանված բոլոր հարկերը և տուրքերը, այդ հարկերով պետությունը կառուցում է ճանապարհային ենթակառուցվածքներ և ոչ միայն, իսկ վրացական համարանիշներով ավտոմեքենա շահագործողները առանց այդ հարկերը վճարելու օգտվում են օրինապահ հարկ վճարողների կողմից վճարված հարկերով կառուցված ճանապարհներից, ինչը բնականաբար ստեղծում է անարդար և անհավասար իրավիճակ: Ինչպես միշտ տուժում է օրինապահ քաղաքացին: Ավելին, որոշումը արագ չընդունելու պարագայում, ՀՀ-ն ժամանակի որոշակի պահին կարող է ավտոմեքենաների մաքսազերծման և պետական հաշվառման գործառույթները վերապահել Վրաստանի համապատասխան ծառայություններին և լուծարել մեր երկրում այդպիսի գործառույթներ իրականացնող մարմինները: Առաջարկում եմ որոշման նախագծով կարգավորել նաև այն իրավիճակները, (եթե իհարկե արդեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով կարգավորված չէ), երբ Վրաստանի Հանրապետության քաղաքացին ներմուծում է վրացական համարանիշներով ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն, սահմանին չի վճարում համապատասխան ապահովման վճարները, այնուհետև մեքենան հանձնում է տվյալ ավտոմեքենայի իրական սեփականատեր հանդիսացող ՀՀ քաղաքացուն:
25 Vazgen Mnatsakanyan 28.08.2023 10:16:29 Թույլատրել մաքսազերծել տրանսպորտային միջոցները նախկին գներին մոտ գներով (կարող եք օրինակ վերցնել Վրսաստանում գործող խելամիտ մաքսազերծման գները) , որ ներկայիս ՀՀ-ի ավտոշուկաի փդած ավտոներն համեմատաբար քիչ տարածվեն։