Հիշել նախագիծը

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սամվել Հակոբյան 18.08.2023 15:13:11 Խիստ անհասկանալի է նախագծի նպատակը: Նախագծի հիմնավորումներում բացակայում են որևէ լեգիտիմ նպատակ հետապնդելու մասին վկայակոչումները: Ուստի առավել մանրամասն կանդրադառնանք նախագծի հիմնավորումներին: Պետական բյուջե մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի գծով վճարումներ չկատարելու Ձեր հիմնավորման մասով հարկ է արձանագրել, որ վկայակոչված վճարումներից զատ, Վրաստանից ավտոմեքենա ներկրողները կնքում են կոշտ գրավի պայմանագիր և ըստ այդմ ՀՀ պետական բյուջե վճարում են գույքահարկին համարժեք (որոշ դեպքերում՝ գույքահարկից ավել) գումար (ինչպես հասարակությունն է ասում՝ ՎՈԶ-ի փող): Կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, որը նույնպես հարկվում է և համապատասխան մասը գնում է ՀՀ պետական բյուջե: Ինչ վերաբերվում է հարևան երկրի պետական բյուջե մաքսատուրքեր, ավելացված արժեքի հարկ և գույքահարկ վճարելու մասին Ձեր հիմնավորումներին, ապա այս մասով հարկ է արձանագրել, որ Վրաստանում հաշվառում ունեցող մաքսազերծված (վրացական պետհամարանիշերով) ավտոմեքենան Հայաստան ժամանակավորապես ներկրելու դեպքում Վրաստանի պետքական բյուջե ոչ մի լումա պետական մուծում չի արվում, ավելին՝ մեքենան Հայաստան ներմուծելու համար Վրաստանում նույնիսկ տեխզննում անցնելու կարիք չկա: Նման պայմաններում իրականությանը չեն համապատասխանում Ձեր այն պնդումները, թե իբրև Վրաստանի պետական բյուջե որևէ վճարում անելու պարտավորություն ունի ՀՀ քաղաքացին վրացական պետհամարանիշերով մեքենան ժամանակավորապես ՀՀ ներմուծելիս: Առաջարկում եք, որպեսզի Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ՀՀ քաղաքացիան վճարի մաքսատուրքի և հարկերի չափով գումար, որը կվերադարձվի այն վճարած անձին մեքենան վերաարտահանելիս: Քաղաքացու իրավունքների՝ Ձեր կողմից առաջարկվող սահմանափակումը Սահմանադրությամբ ամրագրված որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, ՀՀ քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները, այս դեպքում, համարժեք չի լինի սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Եթե և, ի չարս ՀՀ քաղաքացիների, այս նախագիծը կյանքի կոչվի, ապա հատկապես Երևանի փողոցներում կտիրի անմխիթար իրավիճակ, քանի որ, եթե այսօր ՀՀ քաղաքացին 5-7.000 ԱՄՆ դոլարով կարողանում է ՀՀ-ում վարել մոտ 10 տարի առաջ արտադրված արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա (TOYOTA, BMW, HYUNDAI, MERCEDES,NISSAN և այլն), ապա նախագծի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները իրենց վերոհիշյալ մեքենաները կվաճառեն Վրաստանում, կգան Հայաստան և այդ նույն գումարով կգնեն LADA կամ OPEL մակնիշի ավտոմեքենա, որոնք, որպես կանոն, վարորդից ավելի տարիքով են: Ուստիև կավելանան վթարները՝ քանի որ նշված ավտոմեքենաները չունեն անվտանգության այն երաշխիքները, որոնք ունեին համարժեք, բայց Վրաստանի հաշվառում ունեցող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Այս մեքենաները ավելի հաճախ կփչանան ճանապարհի երթևեկելի մասերում, կստեղծեն վթարային իրավիճակներ, խցանումներ.... և ի վերջո քաղաքի երթևեկելի՝ էսթետիկ տեսքը հետընթաց կապրի երևի թե 5-10 տարի, քանի որ, ինչպես դուք եք նշում, 10.000 միավոր ավտոմեքենա կփոխարինվի մեծամասամբ սովետական արտադրությամբ հնամաշ ավտոմեքենաների: Ամբողջացնելով վերոհիշատակյալ դիրքորոշումները՝ առաջարկում եմ պետեկամուտների կոմիտեին հետկանչել նախագիծը, քանի որ այն բավականաչափ մշակված և հիմնավորված չէ, հաշվարկված չեն նախագծի գործի դնումից բխող անցանկալի հետևանքները: Հետկանչի անհնարինության դեպքում խնդրում եմ պարզաբանել (հստակ վկայակոչել) Սահմանադրության 78-րդ հոդվածի համատեքստում՝ այս նախագծով Սահմանադրությամբ նախատեսված որ նպատակին եք ցանկանում հասնել:
2 Samvel Amirzadyan 18.08.2023 20:49:42 Հարգելի՛ գործընկեր, Սույն նախագծի առաջին մասի երկրորդ նախադասության մեջ նշված «(...) Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասով (...)» բառակապակցությունից չի հստակեցվում, թե որ օրենսգրքի մասին է հիշատակումը: Առաջարկվում է նշել, թե որ օրենսգրքին է հղումը արված: Նախագծի հիմանվորումներից հասկանալի է, որ այն տարածվելու է նաև մինչ սույն նախագծի ընդունումն ու ուժի մեջ մետնելը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ, սակայն ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքից առաջարկում ենք նախագծում նման պարզաբանում մտցնել:
3 Khachik Poghosyan 19.08.2023 16:03:07 Մի քիչ էլ հասարակ մահկանացուների մասին մտածեք խնդրում եմ, մարդկանց ձեռքին որ գումար լիներ կգնար սերվիզից կառներ ոչ թե Վրաստանից' ստեղի սարսափելի գների պատճառով։ Առաջարկում եմ ՎՈԶ -ը իջեցնել գոնե 2 %, որ մարդիկ կարողանան մուծել
4 ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 20.08.2023 12:21:33 Այդ մեքենաները Հայաստան ժամանակավոր ներմուծման ժամանակ Հայաստանի (ոչ ԵԱՏՄ)պետական բյուջե ե վճարվում մաքսային արժեքի 4% չափով գումար։ Հետեւաբար 8 տարվա ընթացքում ՀՀ բյուջե ե մուտքագրվում այն գումարը, որը կմուտքագրվեր միանվագ։ Այս նախագիծը ծանր ֆինանսական հետևանքներ կառաջացնի այդ մեքենաները արդեն իսկ ՀՀ ներմուծված մեր համաքաղաքացիների համար' իրականում չտալով էական ոչ մի դրական արդյունք պետությանը։ Այս անմտածված և ոչնչով չհիմնավորված որոշման արդյունքում կառաջանա սոցիալական լարվածություն և արդյունքը կլինի այն, որ այդ մեքենաները մեծ վնասով կվաճառվեն Վրաստանում և այդ գումարներով ավելի վատ մեքենաներ ձեռք կբերվեն ՀՀ երկրորդային շուկայում և հետևաբար ՀՀ պետական բյուդժեն կզրկվի այդ գումարներից։ Որոշման իրական շահառուները Վրաստանի մեքենաների վերավաճառող երբ են։
5 Vahe Grigoryan 20.08.2023 13:49:33 Բարև ձեզ եթե ես ճիշտեմ հասկացել այս օրենքի ուժը ,որ չենք կարողանալու ել վրացական համարանիշներով վարել ոնցվոր վարելենք մինչեվ հիմա ,առաջարկումեմ չթողնել ել մեքենա բերեն վրացական համարանիշներով մի տարվա համար վճարելով 4 տոկոս ու արխաին վարել ,,Հայաստանի ներսի մեքենաներնել առտոնուցյուն տան նորմալ գներով մաքսազեռծենք վերջանա գնա
6 Ռաֆայել Երկնափեշյան 20.08.2023 14:52:14 Առաջարկում եմ դուրս գալ մահացող ֆինանսական կառույցից (ԵԱՏՄ) և վերանայել մաքսազերծման սակագները։ Դրանք չեն համապատասխանում մեր երկրի տնտեսական շահերին։
7 Arsen Babuchiev 20.08.2023 15:06:02 Հարգելի չգիտեմ ով. Ապպաին արանքից հանեք մեղմ ասած , իջացրեք հին 2% ը վճարենք մաքսայինին. ինչ էք ընգել հետևներիցս?
8 Հայկ Աղաբաբյան 20.08.2023 15:40:26 Նման որոշումը հանգեցնում է ազգաբնակչությանը կենսամակարդակի նվազեցմանը, քանի որ բնակչությունը ստիպված գնելու է ավելի հին և տեխնիկապես վատ որակի ավտոմեքենաներ, ինչը կհանգեցնի ավտովթարների և ավտովթարի հետևանքով մահերի աննախադեպ աճին։ Ինչպես նաև կհանգեցնի ՀՀ իշխանությունների վարկանիշի անկմանը։
9 Սուրեն Խանջյան 20.08.2023 15:45:17 Կարելի է բոլոր ներմուծված մեքենաների համար որոշել հարմար պայման և մաքսազերծել ի շահ թե պետության թե անհատի
10 Սարգիս Սայադյան 20.08.2023 17:30:13 Ես ինքս վարում եմ վրացական համարներով մեքենա Վրաստանում որևէ հարկ և տուրք չեմ վճարում փոխարենը մաքսատուրքի 4% ամեն տարի որպես կոշտ գրավ ՀՀ ում վճարում եմ։ Միայն չենք վճարում կարմիր գծերում կայանման համար։ ՀՀ քաղաքացուն հավելյալ բեռի տակ մտցնելու ծրագիր է դրանով ստիպում եք որ ՀՀ քաղաքացին իր մեքենան տանի Վրաստան ու ավելի էժան վաճառի ու մեծ վնաս կրելով հետ վերադառնա
11 Արա Աղաջանյան 20.08.2023 17:39:35 Ոչ մեկիս ուշքը չի գնում վրացական համարներով մեքենա վարելու համար։ Առաջարկում եմ վրացական այն մեքենաները, որոնց սեփականատերերը Հայաստանի քաղաքացիներ են հնարավորություն տալ հին գներով մաքսազերծելու։ Բոլորը կանեն մեծ հաճույքով։ Հետո արգելեք կամել օրենք փոխեք որ մարդիկ իմանան բերելու դեպքում ինչ է իրենց սպասում։ Մինչև հիմա թողել եք հիմա ասում եք հանեք ավտոն տարեք երկրից կամել վճարեք գումար որը մեքենայից 3 անգամ թանկ է։ Չի կարելի սենց, մարդկային չի։
12 Levon Vardanyan 20.08.2023 19:29:14 Սրա տեղը մտածեք ոնց մաքսազերծումը Վրաստանի նման անեք ու այդ փողերը թող հոսա մեր բյուդջե։
13 Լուսինե Խալաթյան 20.08.2023 23:56:41 Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի առարկա չի թողեք հանգիստ ապրենք
14 Артак Князян 21.08.2023 01:08:30 Հանրային քննարկմանա դրված ու վստահ ասում եմ որ հանրությունը դեմա։հետաքրքիրա,զորբայությամբ անցկացնելու են թե հանրության ձայնը տեղ կա որ լսվումա
15 Մովսես Ասլանյան 21.08.2023 11:23:48 Նախագծի հեղինակ, նախագիծն առաջարկելիւց առաջ ուսումնասիրե՞լ եք ՀՀ-ում ավտոշուկայի գները։ Բոլորին առաջարկում եք, օրինակ, մինչև 7000$ վարեն LADA կամ 1996 թվականի արտադրության Mercedes կամ Opel 1997-1999թթ։ Ինչպե՞ս եք պատկերացնում այն վարորդներին, ովքեր վրացական շուկայից գնել են 2.000.000դր արժողությամբ ավտոմեքենա, և պարտավոր կլինեն ևս 3.000.000դր թողնել դեպոզիտ ՀՀ մուտք գործելիս։ Առաջարկում եմ հետ կանչել նման չհիմնավորված նախագիծը։
16 Մովսես Ասլանյան 23.08.2023 16:00:40 Ձեր այս նախագիծն ուղղված է ուղիղ ՀՀ քաղաքացու դեմ։ Այս նախագծի իբրև հիմք ներկայացվածը՝ այն է՝ հարկերը ՀՀ փոխարեն մուծվում են Վրաստանի բյուջե, նախ չի համապատասխանում իրականությանը, երկրորդ այս նախագիծը ՉԻ ԷԼ ԲԵՐԵԼՈՒ ՆՐԱՆ, ՈՐ ՄՈՒՏՔ ԱՊԱՀՈՎԵՔ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵ, քանի որ նշված 10000 միավոր մեքենաների մեծ մասը հետ վաճառվելու է Վրաստանում, այսինքն պետությանն ի՞նչ օգուտ էս անիմաստ նախագծից, եթե միևնույնն է չեն մաքսազերծվելու ՀՀում տվյալ մեքենաները։ Արժի՞ արդյոք 10% կազմող թանկարժեք ու 2017թ-ից բարձր մեքենաներին մաքսազերծել ստիպելու համար թքած ունենալ բոլորի վրա (վստահ եղեք մնացածը չեն էլ պատրաստվում մաքսազերծել իրենց մեքենայի եռակի արժեքով)։ Իսկ նախագծի հեղինակը տեղյա՞կ է, որ Ջավախք գոյություն ունի, հայրենակիցներ ունենք որ երկքաղաքացի են, թե՞ քերելու մոլուցքից մթագնել են մնացած բոլոր ուղղությունները։ Ինչու՞ հնարավոր չէ մաքսային արժեքի տոկոսը վճարել պետությանը, որը ավելին է քան կկազմեր հայկական պետհամարանիշներով տվյալ մեքենայի գույքահարկը, ու հանգիստ վարել ՀՀ-ում։
17 Մուրադ Պողոսյան 21.08.2023 11:29:29 Ձեր առաջարկած դեպոզիտարիան գումորով կարելի է երկու անգամ ավելի թարմ ու ավելի շքեղ ու թանկ մեքենա գնել Երևանում։ Հիմա այս նախագիծը միտված է քաղաքացուն կեղեքելու...
18 Տիգրան Մաչկալյան 21.08.2023 12:18:04 ԵԱՏՄ բացի հետընթացից ուրիշ ոչ մի բան չտվեց մեր երկրին, միանշանակ դեմ եմ այս նախագծին ։
19 Արմեն Վարդանյան 21.08.2023 13:02:30 Հարգելի կառավարություն,հարգելի համաքաղաքացիներ։Ես,և ինձ պես բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ,Վրաստանից գնելով մեքենա ՀՀ֊ում շահագործելով ավտոպարկ ենք թարմ պահում մեր երկրի,քանի որ նույն մեքենան ՀՀ համարանիշներով ունենալու համար չարաբաստիկ և անիմաստ ԵԱՏՄ կոչվող կառույցի պատճառով,պետք է մի քանի անգամ ավել,շատ դեպքում մեքենայի արժեքից ավել մաքսատուրք վճարել,որը որ անիմաստ և ինքնին չհիմնավորված երևույթ է։Քաղաքացու իրավունքները հաշվի առեք խնդրում եմ։
20 Միխաիլ Առաքելյան 21.08.2023 13:23:16 Ձեր այն հիմնավորմանը՝ թե ՀՀ բյուջե ՎՀ ներկրված տրանսպորտաին միջոցներ ներկրողները գումար չեն վճարում,ասեմ Ձեզ եթե տեղակ չեք, որ վճարվող կոշտ գրավի գումարը մոտ 3 անգամ գերազանցում է ՀՀում տվյալ մեքենայի գույքահարկի վճարը։ Կցանկայի առաջարկեի որպեսզի կառավարությունը հաներ հանրային քննարկման նախագիծ որով ՎՀ ից ներմուծաց մեքենաները հնարավոր կլինի սիմվոլիկ գումարով հաշվառել ՀՀում, քանզի ՎՀ ներմուծած մեքենաներրի տերերը մեծամասնությամբ հնարավորություն չունեն այն գնել ՀՀից։ Տվյալ նախագիծը հանկարծ ի կյանքի կոչվելու դեպքում կստեղծի գնային բարձրածում ՀՀ ավտոշուկայում եւ ՀՀ հպարտ քաղաքացիները ստիպված կլին են կրկին գնել 30-40 տարեկան խորհրդային արտադրության մեքենաներ որոնք չունեն ոչ մի անվտանգության ապահովում եւ չեն համապատասխանում ոչ մի իջազգաին նորմերին։
21 Արման Ղարագուլյան 21.08.2023 14:21:25 Ջավախահայության գերակշռող մասը ունեն նաև ՀՀ քաղաքացիություն։ Նախագծով ստացվում է, որ այս մարդիկ իրենց անձնական մեքենաներով ՀՀ այցելելիս ստիպված են լինելու նույն գրավը մուծել որպես երկքաղաքացիներ։ Նախագիծը կազմողները գնահատել են, թե տարածաշրջանի և ՀՀ կապի տեսանկյունից այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Իսկ եթե մարդիկ Ջավախք-ՀՀ ինտենսիվ անձուդարձի մեջ են, գրավի ընդունման և հետվերադարձի նույնքան արագ մեխանիզմեր կարո՞ղ եք ապահովել։
22 Woodrow Zieme 21.08.2023 17:52:09 Առաջարկում եմ մինչ օրս բացված ՎՈԶ ունեցողներին տալ հնարավորություն մատչելի գնով, սակագնով մաքսազերծել։ Ինչպես 5 տարի առաջ էր։
23 Արմեն Աբրահամյան 22.08.2023 17:22:53 Եթե մարդը տվյալ քանակի գումար ունենար, ինչի՞ պետքա վրացական համարով տ/մ գներ, ասեմ, քանի որ, Վրաստան ավելի էժանա քան ՀՀ-ում։ Լավ չեք կարողանում <<կանտրոլ>> անեք, Օկ, Էկեք դրա փոխարեն կամ էժանացրեք մաքսազերծումը որպեսզի մենք կարողանանք ներմուծել մեքենա մեր անձնական օգտագործման համար,օրինակ ամեն անձ տարեկան 1 մեքենա կամ 2 տարին մեկ մեկ մեքենա։ Կամ տեղում առկա վրացական համարներով մեքենաները թույլ տվեք մաքսազերծել մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման նման և հայտարարեք որ , օրինակ 2024թ հունվարի 1-ից այլևս դա հնարավոր չի լինի բոլորի համար։ Դրեք նույնպես հանրային քննարկման և կտեսնեք որ այս տարբերակով դուք կունենաք ավելի շատ կողմ քվեարկողներ քան դեմ։
24 Ash Poghosyan 22.08.2023 19:49:23 Բոլոր որոշումները կայացվում են ի շահ պետության չի կարելի տենց չե։ Գոնե խելքին մոտիկ գներ սահմանեք։Նենց գներ եք սահմանել,որ մարդ կա մի երկու տարի պտի չուտի չխմի մենակ աշխատի որ մաքսազերծի մեքենան։
25 Sargis Tadevosyan 22.08.2023 23:55:13 Առաջարկում եմ մաքսատուրքը նվազեցնել։ Գոնե հասցնել խելամիտ արժեքների։ Իմ մեքենան 2007 թվականի Մերսեդես է, հաստատ կարող եմ ասել որ այն ավելի լավ տեխնիկական վիճակում է և ավելի անվտանգ է վարելը,քան 2020 թվականի վթարված(կիսված) Նիսսանը,որի մաքսատուրքը շատ անգամ ավելի էժան է։