Հիշել նախագիծը

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարմերի չափերի համեմատ անհամեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարով:

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։

  • Քննարկվել է

    17.08.2023 - 01.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12054

Տպել

Առաջարկներ`

Hayk Gevoyan

30.08.2023

նախագծի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները իրենց վերոհիշյալ մեքենաները կվաճառեն Վրաստանում, կգան Հայաստան և այդ նույն գումարով կգնեն LADA կամ OPEL մակնիշի ավտոմեքենա, որոնք, որպես կանոն, վարորդից ավելի տարիքով են: Ուստիև կավելանան վթարները՝ քանի որ նշված ավտոմեքենաները չունեն անվտանգության այն երաշխիքները, որոնք ունեին համարժեք, բայց Վրաստանի հաշվառում ունեցող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Այս մեքենաները ավելի հաճախ կփչանան ճանապարհի երթևեկելի մասերում, կստեղծեն վթարային իրավիճակներ, խցանումներ

Ռոբերտ Ազրոյան

30.08.2023

Խնդրում եմ հաշվի առնել, որ Վրաստանում ապրում են նաև ՀՀ քաղաքացիներ, աշխատանքի բերումով, և տարվա ընթացքում` կարճաժամկետ (մի քանի օրով) այցելում են Հայրենիք իրենց սեփական ավտոմեքենայով, և չունեն 5֊10 միլիոն որ դեպոզիտային հաշվին փոխանցել։ Սահմանեք իրենց համար կարճաժամկետ օրաքանակ։

Hak Aghabekyan

29.08.2023

Սոցիալական արդարություն չի լինի, քանի որ օրենքը բարենպաստ կլինի ֆինանսապես կայուն քաղաքացիների համար, իսկ միջին խավի համար օրենքը ուղակի չի գործի և կխախտվի քաղաքացու սահմանադրական իրավունքը, այն է սոցյալական հավասարությունը։

Տեսնել ավելին