Հիշել նախագիծը

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարմերի չափերի համեմատ անհամեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարով:

Ներկա պահին ՀՀ տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են մոտ 10000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե մաքսատուրքերի, թե ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե:

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզ․ անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն այդ մեքենան ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ Սա, ըստ էության, անիմաստ կդարձնի դրանց ձևական ժամանակավոր ներմուծումը։

Առաջարկվող սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում հիշատակված օտարերկրյա անձանց վրա, որոնք նույն հոդվածի 4-րդ կետի կարգավորումները հաշվի առնելով ստիպված կլինեն վճարման ապահովում ներկայացնել միայն իրենց կողմից ներմուծվող երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցի համար, եթե դրանց ներմուծման պահին առկա կլինի նախկինում ժամանակավոր ներմուծված և տվյալ պահին դեռևս չվերաարտահանված թեքուզև մեկ ավտոմեքենա:

Այսինքն` այս սահմանափակումը չի ազդի իրենց անձնական ավտոմեքենայով ՀՀ տուրիստական կամ գործնական այցելություններ իրականացնող օտարերկրացիների վրա:

  • Քննարկվել է

    17.08.2023 - 01.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12178

Տպել

Առաջարկներ`

Hayk Gevoyan

30.08.2023

նախագծի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները իրենց վերոհիշյալ մեքենաները կվաճառեն Վրաստանում, կգան Հայաստան և այդ նույն գումարով կգնեն LADA կամ OPEL մակնիշի ավտոմեքենա, որոնք, որպես կանոն, վարորդից ավելի տարիքով են: Ուստիև կավելանան վթարները՝ քանի որ նշված ավտոմեքենաները չունեն անվտանգության այն երաշխիքները, որոնք ունեին համարժեք, բայց Վրաստանի հաշվառում ունեցող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Այս մեքենաները ավելի հաճախ կփչանան ճանապարհի երթևեկելի մասերում, կստեղծեն վթարային իրավիճակներ, խցանումներ

Ռոբերտ Ազրոյան

30.08.2023

Խնդրում եմ հաշվի առնել, որ Վրաստանում ապրում են նաև ՀՀ քաղաքացիներ, աշխատանքի բերումով, և տարվա ընթացքում` կարճաժամկետ (մի քանի օրով) այցելում են Հայրենիք իրենց սեփական ավտոմեքենայով, և չունեն 5֊10 միլիոն որ դեպոզիտային հաշվին փոխանցել։ Սահմանեք իրենց համար կարճաժամկետ օրաքանակ։

Hak Aghabekyan

29.08.2023

Սոցիալական արդարություն չի լինի, քանի որ օրենքը բարենպաստ կլինի ֆինանսապես կայուն քաղաքացիների համար, իսկ միջին խավի համար օրենքը ուղակի չի գործի և կխախտվի քաղաքացու սահմանադրական իրավունքը, այն է սոցյալական հավասարությունը։

Տեսնել ավելին