Հիշել նախագիծը

«Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ _________ 2023 թվականի N -Ն

 

ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶ­­­­ՄԱ­ԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾվԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ դԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի այսուհետ՝ Օրենս­­­գիրք 101-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որո­շում է.

  1. Սահմանել ռեզիդենտ կազ­­­­մա­կերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաս­­­տանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխ­­հատուցման կարգը, չափը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ հումքի գծով սույն որոշմամբ սահմանված կարգի համաձայն փոխ­հա­տուց­­ված ակցիզային հարկի գումարի չափով պակասեցվում են ակցիզային հարկի գումարի փաս­տացի փոխհատուցման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներ­­կա­յացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեց­ման) ենթակա ակցիզային հարկի գումարները: Հումքի գծով փոխ­հա­տուց­ված ակցիզային հարկի գումարի և հարկային մարմին ներ­կայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշ­վարկով հաշվանցման (պակասեց­ման) ենթակա ակցիզային հարկի գումարների դրական տար­­բերության չափով ակցիզային հարկ վճարողին առաջադրվում են ակցիզային հարկի գծով հար­կային պարտավորություններ: Հաշվանցման (պակասեց­ման) ենթակա ակցիզային հարկի գումար­­­­ների՝ սույն կետով սահմանված կարգով և ժամկետներում պակասեց­ում չկատարելը Օրենս­­գրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ:
  3. Սահմանել, որ մինչև էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համա­կար­գում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման հնարավորության ստեղծումն ակցի­զա­յին հարկի գումարների փոխ­հա­տուցման համար դիմումները ներկայացվում են թղթա­յին եղա­նա­կով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցի­զա­յին հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

________ ի N    -Ն որոշման 

 

ԿԱՐԳ, ՉԱՓ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ

ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶ­­­­ՄԱ­ԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾվԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ դԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռ­նար­կա­տի­րոջ (այսուհետ՝ հարկ վճարող) կողմից «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներ­­մուծելու և նույն հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտա­հա­նում» մաքսային ընթացակարգով արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարած­­քից ԵՏՄ անդամ պետություն արտահանվող ապրանքների մատակարարման դեպքում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցելու հետ կապ­ված հարաբերությունները:
  2. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կար­­գա­վիճակ ունե­ցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կող­մից այդ ապրանք­ները Հայաստանի Հան­րապետության տարածքից «Արտա­հա­նում» մաքսային ընթա­ցա­կարգով արտահանելու կամ Հայաս­տանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետու­­­­թյուն արտահանելու դեպքում հարկ վճարողներին փոխ­հա­տուց­վում է արտահանվող ապրանք­­ների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի ամբողջ գումարը:
  3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարած­­քից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողն էլեկ­տրո­­­նային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի:
  4. Վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են հարկ վճարողի կողմից էլեկտրո­­նային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:
  5. Հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմու­մում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համա­պա­տաս­խա­­նու­­թյունը` համեմատելով հարկային կամ մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ:
  6. Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպ­քում հարկային մարմինը սույն կարգի N 2 ձևին համապատասխան կազմված՝ ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու վերա­­­­բեր­յալ եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաս­տանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
  7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրա­կա­ցու­թյունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` եզրակացության համաձայն փոխհատուցման ենթակա ակցի­­զա­յին հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին:
  8. Ուսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպ­քում հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին գրավոր տեղե­կացնում է անհամապատասխանությունների մասին:
  9. Անհամապատասխանությունները վերացնելուց հետո հարկ վճարողին վճարված ակցի­զա­յին հարկի գումարների փոխհատուցումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:
  10. Եթե սույն կարգով սահմանված գումարները փոխհատուցելուց հետո հարկ վճարողի կող­­մից ներկայացվածներմուծման ճշտվածհարկային կամ ներմուծման ճշտվածմաքսային հայ­­տարարագրով կամ ստուգման ակտով կամ դատա­րանի որոշման կամբողոքարկման հանձ­նա­ժո­ղովի որոշման հիման վրա ավելանում է արտահանված ապրանքների մասով ներմուծման ժամա­նակ վճար­ված ակցի­զային հարկի գումարները, ապա հարկ վճարողը կարող է ներկայաց­նել նոր դիմում և հետ ստանալ այդ ապրանքների մասով ակցիզային հարկի գծով ճշտված հար­կա­յին պար­տա­վո­րու­թյան և փաս­տացի փոխ­հա­տուցված ակցիզային հարկի գումարի դրական տար­բերության չափով ակցիզային հարկի գումարը:

Ձև 1

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կար­գա­վիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել ներմուծված ապրանքների մասով վճարած __________ դրամ ակցի­զային հարկը՝ մուտքագրելով միասնական հաշվին:

Վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար անհրաժեշտ փաս­տա­թղ­թերի համարներն ու ամսաթվերն են`

  1. ԵՏՄ-ի անդամ չհամարվող պետություններիցակցիզայինհարկով հարկման ենթակա ապրանք­ներ ներմուծված լինելու դեպքում` «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթա­ցա­­կարգով լրացված մաքսային հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) _______________________:

      (համարը և ամսաթիվը)                                                                                           

  1. ԵՏՄ-ի անդամ պետություններակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ-ի ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ ներմուծված լինելու դեպքում` ներմուծման հար­կա­յին հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) __________________________________:

                                                                          (համարը և ամսաթիվը)

  1. ԵՏՄ-ի անդամ չհամարվող պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ներ արտահանելու դեպքում` «Արտահանում» մաքսային ընթացակարգով լրացված մաք­­­սային հայտարարագրի ____________________________:

                                                                 (համարը և ամսաթիվը)

  1. ԵՏՄ-ի անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ-ի ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ արտահանելու դեպքում` արտահանման հար­կա­յին հայտարարագրի__________________________________:

                                                      (համարը և ամսաթիվը)

 

  1. Արտահանվող ապրանքի՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթա­ցա­կարգով ներմուծման ժամա­նակ մաքսային հայտարարագրում լրացված տողին համա­պա­տաս­խան՝ __________________________________:

                                (հերթական համարը) 

  1. Արտահանվող ապրանքի՝ ԵՏՄ-ի անդամ պետություններից ներմուծման ժամանակ ներ­մուծ­ման հար­կա­­յին հայտարարագրում լրացված տողին համապատասխան՝_________________:

                                                                                                                                               (հերթական համարը)

 

  1. Այլ անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են: Առդիր՝ __ թերթ:

                                                                                                  

Հարկ վճարողի անվանումը ___­­­­­­­­­­­­­­­­­­­­­____________________________________________________

                                                   (կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն     ______________________________________________ 

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) __________________________

                                                                                         (անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

 

       

___ ____________ 20__ թ.

 


 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կար­գա­վիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարկ վճարողի անվանումը ____________________________________­­­­­­­­__________________

                                                                        (կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն     ______________________________________________

 

Հարկ վճարողի ___ ____________ 20__ թ. դիմումով ներկայացված՝ Հայաստանի Հան­րա­պետության տարածք ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրերում նշված ակցիզային հարկի գումարից ____________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին:

 

Հարկային մարմինը ___________________________

                                                            (անվանումը)

 

Հարկային մարմնի պաշտոնատար անձը        ______________________________________________

                          (անունը, ազգանունը և ստորագրությունը)

Եզրակացությունը կազմելու ամսաթիվը ______ _______________ 20___ թ.

  • Քննարկվել է

    29.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1784

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Էյջ Բի Ըքաունթինգ ՍՊԸ

10.04.2023

Սույն նախագծով առաջարկում եմ նաև դիտարկել այն փաստը, որ ընկերություններ կարող են լինել, որոնք ներմուծումը իրականացրել են 2022 թվականին, բայց մաքսազերծումը իրականացնելու են 2023 թվականին, ուստի հաշվի առնելով այն փաստը, որ 2022 թվականին մաքսազերծելու դեպքում չեր առաջանում ակցիզային հարկ (հետագայում նույն ապրանքը արտահանելու դեպքում), ապա առաջարկում եմ տվյալ ապրանքատեսակների վրա նույն պես կիրառել սույն կառավարության որաշման նախագծի դրությները: Քանզի հակառակ դեպքում կստացվի անհավար պայման հարկատուների համար: Հ.Գ. հարցս վերաբերվում է 240412 կոդի ապրանքներին:

Lala Tovmasyan

29.03.2023

.

Տեսնել ավելին