Հիշել նախագիծը

«Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

Հիմնավորում

«Ռեզիդենտ կազ­­­­մա­կերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ

 

                                                                                                                                                                                                                                                                                                      

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը ՀՀ հար­­կա­յին օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտ կազ­­­­մա­կեր­պության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներ­մուծ­ված ակցիզային հար­­կով հարկման ենթակա ապրանք­­ներն արտահանելու դեպքերում ներ­մուծ­ման ժամանակ վճար­­ված ակցիզային հարկի գումարները հարկ վճարողներին փոխհատուցելու (վերա­դարձ­նելու) ընթացակարգերի սահմանումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգա­յին Ժողովի կող­մից 2022 թվա­կանի նոյեմբերի 24-ին ընդուն­­ված` «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հար­կա­յին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-454-Ն ՀՀ օրենքով սահմանվել են ռեզիդենտ կազ­­­­մա­կերպության կամ անհատ ձեռ­նար­կատիրոջ կողմից Հայաս­տանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկ­ման ենթակա ապրանք­ներն արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցի­զա­յին հարկի գումարի փոխ­­հատուցման կարգավորումներ:

Ընդ որում, սահմանվել է, որ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթա­ցա­կարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հան­րա­պե­տության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներ­մու­ծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կող­մից այդ ապրանք­ները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաք­սա­յին ընթացակարգով արտա­­­­հանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտա­­­հանելու դեպքում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամա­նակ վճարված ակցի­զային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահ­մա­նած կարգով, չափով և ժամ­կետներում:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ դրույթի կիրառության համար Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներմուծված ակցիզային հար­­կով հարկման ենթակա ապրանք­­ներն արտահանելու դեպ­քե­րում ներմուծման ժամանակ վճար­ված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգ, չափ և ժամկետներ սահ­ման­ված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահ­մա­նել ՀՀ ներմուծված ակցիզային հար­կով հարկման ենթակա ապրանք­­ներն արտահանելու դեպ­քե­րում ներմուծման ժամանակ վճար­ված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգ, չափ և ժամկետներ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
  • Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարած­քից արտահանելու դեպքում փոխհատուցվում է արտա­հան­վող ապրանք­ների համար ներ­­մուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի ամբողջ գումարը,
  • հումքի գծով նախագծով առաջարկվող կարգի համաձայն փոխ­հա­տուց­­ված ակցիզային հարկի գումարի չափով պակասեցվում են ակցի­­զային հարկի գումարի փաս­տացի փոխհատուց­ման օրը ներառող հաշվետու ժամա­նա­կա­շր­ջանի համար հարկային մարմին ներ­­կայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշ­վար­կով հաշվանցման (պակասեց­ման) ենթակա ակցի­զային հարկի գումարները,
  • հումքի գծով փոխ­հա­տուց­ված ակցիզային հարկի գումարի և հարկային մարմին ներ­կա­յաց­վող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշ­վարկով հաշվանցման (պակասեց­ման) ենթակա ակցիզային հարկի գումարների դրական տար­­բերության չափով ակցիզային հարկ վճարողին առաջադրվում են ակցիզային հարկի գծով հար­կային պարտավորություններ,
  • հաշվանցման (պակասեց­ման) ենթակա ակցիզային հարկի գումար­­ների՝ սահմանված կարգով և ժամկետներում պակասեց­ում չկատարելը ՀՀ հարկային օրենս­գրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ,
  • ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողն էլեկ­տրո­­­նային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում,
  • հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմու­մում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համա­պա­տաս­խա­­նու­­թյունը, կազմում է եզրակացություն և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրա­­­­­կա­ցու­թյունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցի­զային հարկի գումարների փոխհատուցումը` ակցի­­զա­յին հարկի գումարը մուտքագրելով միաս­նա­կան հաշվին,
  • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կող­մից այդ ապրանք­ները Հայաստանի Հան­րապետության տարածքից «Արտա­հա­նում» մաքսային ընթա­­ցա­կարգով արտահանելու կամ Հայաս­տանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետու­­­­թյուն արտահանելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահ­ման­ված կարգով դուրս գրվող փաստաթուղթը պետք է պարունակի նաև ներմուծման հայ­տա­րարագրի ամսաթիվը և համարը, իսկ ապրանքների անվանումները և չափման միավորները պետք է լրացվեն այդ ապրանքների ներմուծման հայտարարագրերում լրացված անվանումներին և չափման միավորներին համապատասխան:
  1. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան ռեզիդենտ կազ­մա­կերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներ­մուծ­ված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ներն արտահանելու դեպքերում վճարված ակցիզային հարկի գումարի փոխ­հա­տուց­ման հետ կապված հարա­բե­րու­թյուն­ներն են:
  2. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել ռեզիդենտ կազ­­­­մա­կերպության կամ անհատ ձեռնար­կա­տի­րոջ կողմից Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներմուծված ակցիզային հար­կով հարկման ենթակա ապրանք­­ներն արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճար­ված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման ընթացակարգ (կարգ, չափ և ժամկետներ):

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաս­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետա­կան բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:

Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտի­վության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հար­կա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:

  • Քննարկվել է

    29.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1783

Տպել

Առաջարկներ`

Էյջ Բի Ըքաունթինգ ՍՊԸ

10.04.2023

Սույն նախագծով առաջարկում եմ նաև դիտարկել այն փաստը, որ ընկերություններ կարող են լինել, որոնք ներմուծումը իրականացրել են 2022 թվականին, բայց մաքսազերծումը իրականացնելու են 2023 թվականին, ուստի հաշվի առնելով այն փաստը, որ 2022 թվականին մաքսազերծելու դեպքում չեր առաջանում ակցիզային հարկ (հետագայում նույն ապրանքը արտահանելու դեպքում), ապա առաջարկում եմ տվյալ ապրանքատեսակների վրա նույն պես կիրառել սույն կառավարության որաշման նախագծի դրությները: Քանզի հակառակ դեպքում կստացվի անհավար պայման հարկատուների համար: Հ.Գ. հարցս վերաբերվում է 240412 կոդի ապրանքներին:

Lala Tovmasyan

29.03.2023

.

Տեսնել ավելին