Հիշել նախագիծը

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՆԱԽԱԳԻԾ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սննդի շղթայի բոլոր փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև Կառավարության սահմանած ժամանակացույցով նախատեսված դեպքերի.»։

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «արտադրության» բառից հետո լրացնել «անձնական սպառման, կրոնական և այլ ծիսակատարությունների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ սպանդանոցային մորթի» բառերը փոխարինել «սանիտարական սպանդի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով.

«15.1) պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման  հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ լիազոր մարմնի կողմից  ոչնչացումն իրականացնելու համար: Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման  հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնօրինողի միջոցների հաշվին: Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման  հումքի և մթերքի ոչնչացման կարգը սահմանվում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում քաղաքականությունը մշակող մարմնի կողմից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.02.2023 - 25.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2130

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արման Գևորգյան

09.02.2023

ԴԵՄ եմ նշված օրենքի փոփոխությանը: Ինչպես կարելի է նման տեմպերով և հաջորդականությամբ կործանել առաջին քրիստոնյա ազգի կրոնական արժեհամակարգը? Նախագծի հեղինակը քրիստոնյա է? և երբևէ մատաղ արել է? Ինչպես է պատկերացնում մատաղի արարողության իրականացումը սպանդանոցում? Մի թե սննդի անվտանգության ոլորտում առավել կարևոր խնդիրներ առկա չեն?:

Տեսնել ավելին