Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
19.03.2024 08.04.2024
«Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը և դեպքերը, կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող շուկայահանված ոչ պարենային արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հետ կապված իրավահարաբերությունները։
0 458

Քննարկվել է 07.07.2023 - 22.07.2023

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N1681-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների ոչնչացման հետ կապված առանձին նորմերը համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 167-րդ և 168-րդ հոդվածներին։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նշյալ որոշման N7 hավելվածի 1-ին կետը համապատասխանեցնել նույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մինչև նշված որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ:        
0 1600

Քննարկվել է 15.06.2023 - 30.06.2023

«ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է սահմանել՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես՝ մաքսային մարմնի կողմից վերը նշված մաքսային ընթացակարգերի դեպքում թափոնների հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքերը․ հայտարարատուի և մաքսային մարմինների կողմից իրականացման ենթակա գործողությունները, դրանց ժամկետները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերամշակման արդյունքում գոյացած թափոնների՝ հետագա մաքսային ձևակերպումների կամ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչման հետ կապված գործընթացների կանոնակարգում։
0 1329

Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը  բացառելու համար:
1 2110

Քննարկվել է 29.06.2022 - 14.07.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետություն դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծում անձնական օգտագործման համար կարող են իրականացնել նաև ֆիզիկական անձինք և շատ դեպքերում հստակ տեղեկացված չլինելու պատճառով ներմուծում են չթույլատրված քանակներ, որոնք կամ պետք է ոչնչացնել կամ արտահանել, իսկ պահանջված փաստաթղթերի նկատմամբ ներկայիս պահանջները զգալի շատ են, միաժամանակ առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1681-Ն որոշումն (այսուհետև՝ Որոշում) ուժի մեջ մտնելուց մինչ այս պահը Տեսչական մարմնում ստացված դիմումները՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարելու փոփոխություններ։
0 2471

Քննարկվել է 10.02.2022 - 25.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսված կարգավորման առարկան մինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. N 1681-Ն որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կանոնակարգումն է:
0 2935

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.07.2019 - 03.08.2019

««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան  ոչնչացում ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև, ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ոչնչացում  մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները իրականացվում են ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կողմից, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեկական և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմի գերատեսչական բազմազանությունն ու թվաքանակը օբյեկտիվորեն դժվարացնում է դրա աշխատանքի կազմակերպումը, մասնավորապես թե նիստերի գումարման առումով, և թե ոչնչացման աշխատանքներին անմիջական մասնակցության առումով, հատկապես ոչնչացում ընթացակարգով ապրանքների հայտարարագրման դեպքերի հաճախականացման պայմաններում: Հարկ է հաշվի առնել նաև, որ հանձնաժողովի անդամները հանձնաժողովի կազմում աշխատանքը ստիպված են զուգակցել են իրենց անմիջական պարտականությունների կատարման հետ: Բացի այդ օբյեկտիվորեն հիմնավորված չէ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված 17 ընթացակարգերից հատկապես այս մեկի շրջանակներում մաքսային գործառնությունների իրականացման գործընթացին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով պաշտոնատար անձի, ինչպես նաև պետական 7 այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
0 6328