Չափորոշիչի 29-րդ կետով տարեկան ուսումնական շաբաթը սահմանվում է առավելագույնը 34 շաբաթ։
Այսօր արդեն գրեթե բոլոր դպրոցները անցել են 5-օրյա ուսումնական շաբաթի՝ ավելացնելով 6-րդ, 7-րդ դասաժամերը։ ՈՒսումնառության 34 շաբաթը կազմում է՝ 34*5=170 օր։ Մասնավորապես, 2021-22 ուստարում, հանելով տոնական և հիշատակի 7 օրերը, ուսումնառության համար մնում է 163 օր։ Ստացվում է. տարեկան 365 օրերից 202 (365-163=202) օրը աշակերտը մնում է տանը, իսկ տարեկան միջին հաշվարկով, մոտավորապես՝ շաբաթվա 7 օրից 4-ը աշակերտը տանն է մնում, 3-ը՝ այցելում դպրոց։ Զարմանալի և անընդունելի է թանկարժեք ժամանակի այս չափի վատնումը։ Այսպիսով. տուժում է կրթության որակը, խախտվում է նրա անընդհատությունը և ռիթմը։
Գաղտնիք չէ 6-րդ և 7-րդ դասաժամերի ցածր արդյունավետությունը՝ աշակերտը հոգնած է, թերսնված, 5-րոպեանոց (մեկ 10-րոպեանոց՝ «երկար») ընդմիջումները անբավարար են։
Բարդ քաղաքական, տնտեսական իրավիճակում նման գործելավոճն ու շռայլությունը ՀՀ զարգացման և անվտանգության շահերին հարիր չէ։ Կարծում եմ, պետք է հրատապ էական փոփոխություններ կատարել։
Պարբերաբար բարձրացվում է հասարակության կողմից քննադատվող 12-րդ դասարանի առկայության կնճռոտ հարցը, որը դեռ լուծում չի գտել։ Ի դեպ, ՌԴ-ում դպրոցում ուսումնառությունը 11 տարի է։
Տնտեսական տեսակետից կարելի է ձմռան Հունվար ամսվա ուսումնառությունը տեղափոխել ամառ, որը կտա էական խնայողություններ դպրոցների ջեռուցման ծախսերի առումով։
Առաջարկում եմ. դպրոցներում ուսումնական շաբաթը սահմանել պարտադիր 6-օրյա, ամառային արձակուրդներն էապես կտրճատելով մեծացնել տարեկան ուսումնական շաբաթների քանակը։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: