Add to favourites

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների առարկայական չափորոշիչների լրամշակված նախագծերը

  • Discussed

    20.01.2023 - 04.02.2023

  • Type

    Programme

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4657

Print

Suggestions

Տիգրան Սարգսյան

03.02.2023

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի անվանումը ոչ միայն բարեհունչ չէ, այլ նաև վնասում է մյուս առարկաների հեղինակությանը։ Նրանք ի՞նչ է, գրագիտություն կամ գիտություն չե՞ն ներառում։ Դեռ 1985թ-ին, երբ առաջին անգամ առարկան մտավ հանրակրթության ոլորտ, անվանեցին «ԷՀՄ ծրագրավորում», «Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ», վերջում կրճատվեց մինչև «Ինֆորմատիկա» անվանումով։ Ի դեպ, հայերենը եզակի լեզուներից է, որտեղ Computer եզրույթը բովանդակային թարգմանության ենթարկվեց՝ «Համակարգիչ», որի արմատը համակարգ բառն էր՝ բառի լայն իմաստով։ Առաջակում եմ առարկան անվանել «ՏՀՏ» (Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ) կամ թողնել «Ինֆորմատիկա» անվանումը։ Ինչ վերաբերվում է ավարտկան վկայականը օտար երկներում ճանաչելիության խնդրին, կարելի է թարգմանության ժամանակ կիրառել ԹԳՀԳ-ն՝ թարգմանաբար։ Առարկայի չափորիշչում կիրառական բնույթը անհարկի շատ է նվազեցվել ի օգուտ տեսականի։ Դա նվազեցնում է առարկայի մատչելիությունը, հետաքրությունը և գրավչությունը, հատկապես տարրական դպրոցում։ Պահպանված չէ գիտական բաղադրիչների պարզից բարդ պարույրաձև զարգացման սկզբունքը։ Տարրական դպրոցի համար մեծ նշաձող է վերցվել, օրինակ. IP փաթեթներ, երբ չգիտեն հեռահաղորդակցություն, հասցեավորում, կամ գուցե TCP IP հաղորդակարգի՞ց սկսենք։ Շարադրանքում գիտակարգային գաղափարներով խմբավորման մեջ «հաշվողականություն», «հաշվողկան», «հաշվարկային» բառերը խառնաշփոթ են առաջացնում, հետագայում էլ փոխարինվել են «համակարգչային» բառով։ 2-րդ դասարանում, երբ ընդամենը արվարտված կլինեն տառաճանաչությունը, տեղին կլիներ այդ դասարանում ուսուցանել «կույր, տասմատյա արագ մուտքագրում» տեխնոլոգիան։ Չափորոշչի խմբավորումը ըստ 4 գիտակարգային գաղափարների, առաջարկում եմ խմբագրել հետևյալով. 1) Անվտանգություն և հասարակություն, 2) Սարքային ապահովություն (Hardware), 3) Ծրագրային ապահովում (Software), 4) Հեռահաղորդակցություն, 5) Ալգորիթմական մտածողություն։ Ակնկալում եմ շարադրանքի հայաֆիկացում, սրբագրում և օգտագործվող եզրույթների միանշանկ լինելը։ Առաջարկում եմ. «Իտերատիվ» բառի փոխարեն օգտագործել «Ցիկլային», Պրեզենտացիա  Շնորհանդես, Աբստրակցիա  Վերացարկում, Տեսողական ֆորմատ  Դիտակտիկ ձևաչափ, Ռեպրեզենտացիա  Վերափոխակերպում, Ստրուկտուրացված ծրագրավորման լեզու  Կառուցվածային ծրագրավորման լեզու և այլն։

Սոկրատ Մկրտչյան

31.01.2023

Խնդրում ենք հստակեցնել` քննարկման է դրված առարկայական չափորոշիչներն ըստ հանրակրթության աստիճանների, թե ինչպես ձևակերպված է վերնագրում «2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների առարկայական չափորոշիչների լրամշակված նախագծերը»: Ամբողջը խառնաշփոթ է, գրականությունը միայն 7-րդ և 10-րդ դասարանի վերջնարդյունքներ է դրված, շախմատը ժամաքանակներով է տրված, մի շարք առարկաների համար ոչինչ չկա դրված. օտար լեզուներ, համաշխարհային պատմություն, բնություն և այլն: Որոշ առարկաների գծով միայն հայեցակարգն է դրված, որոշ առարկաների գծով միայն վերջնարդյունքները: Առաջարկում եմ լրացնել բոլոր բաց թողնված առարկաները, չափորոշիչներն ըստ հանրակրթության աստիճանների ամբողջացնել, խմբագրել և նոր դնել քննարկման:

Տիգրան Սարգսյան

29.01.2023

1. Պետական չափորոշիչը պետք է նաև միտված լինի հայկական իրականության որոշ բացասական դրսևորումների (օրենքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, անձնական շահի գերադրում հանայինի նկատմամբ, համագործակցության, հանդուրժողականության ու փոխադարձ վստահության ցածր մակարդակ, կովկասյան տաքայրունություն և այլն) հաղթահարմանը։ Այն պետք է նպաստի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը. առողջ սերունդ, շատ մարդկային ռեսուրսներ, ապաշրջափակում, բարդ քաղաքական իրավիճակի հայանպաստ հանգուցալուծում, Ազգ-Բանակ գաղափարախոսություն։ Մենք հպարտանում ենք միջազգային արենայում ծանրամարտի չեմպիոն ունենալով, սակայն երբեք չենք խոսում դրա արդյունքում տասնյակ երիտասարդների ողնաշարային հաշմանդամության և վերականգնողական բուժման մասին։ Տնտեսական որորտում ակնկալվում է. «բոլոր ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարգրում» գաղափարի ներդրում, որի համար կարիք կա ավելացումներ և ճշգրտումներ անել Չափորոշիներում։

See more