Հիշել նախագիծը

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների առարկայական չափորոշիչների լրամշակված նախագծերը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Աստղիկ Հակոբյան 29.01.2023 02:16:24 Ես Հակոբյան Աստղիկն եմ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2022թ. օգոստոսին՝ հերթական ատեստավորման ժամանակ, որոշակի չափով ծանոթացել էի նոր չափորոշիչներին, դրանց նոր մոտեցումներին ու պահանջներին իմ դասավանդած առարկաների մասով: Իմ կարծիքով՝ հայոց լեզվի և գրականության առաջադրված վերջնարդյունքները ընդհանուր առմամբ հասանելի ու հաղթահարելի են: Յուրաքանչյուր դասարանի աշակերտ լավ ու հետևողական աշխատանքի արդյունքում կարող է հասնել ցանկալի վերջնարդյունքի: Իհարկե պետք է փաստել, որ վերոնշյալ վերջնարդյունքները լավ, հետաքրքրված ու պրպտող աշակերտի համար են, իսկ այդ վերջնարդյունքների իրագործումը մեծապես պայմանավորված է տեխնիկական միջոցների առկայությամբ ու համացանցային անխափան կապի ապահովմամբ, ինչը լիովին ապահովված չէ: Բայց ես շատ եմ կարևորում նաև ուսուցչի հմտությունները, պատրաստվածությունն ու պատրաստակամությունը այս դժվար աշխատանքում, առանց որոնց ոչ մի արդյունք էլ չես ապահովի: Դրա համար էլ նախ ուսուցիչներին է պետք պատրաստել թե՛ հոգեբանորեն, թե՛ գործնականորեն. առաջին հերթին՝ ուսուցիչն ինքը պիտի հավատա իր անելիքի ու ասելիքի հաջողությանը, որ կարողանա նաև աշակերտին համոզել սովորել, կիրառել ու հասնել նպատակին: Ընդունվել է ի գիտություն:
2 Տիգրան Սարգսյան 29.01.2023 17:53:15 Չափորոշիչի 29-րդ կետով տարեկան ուսումնական շաբաթը սահմանվում է առավելագույնը 34 շաբաթ։ Այսօր արդեն գրեթե բոլոր դպրոցները անցել են 5-օրյա ուսումնական շաբաթի՝ ավելացնելով 6-րդ, 7-րդ դասաժամերը։ ՈՒսումնառության 34 շաբաթը կազմում է՝ 34*5=170 օր։ Մասնավորապես, 2021-22 ուստարում, հանելով տոնական և հիշատակի 7 օրերը, ուսումնառության համար մնում է 163 օր։ Ստացվում է. տարեկան 365 օրերից 202 (365-163=202) օրը աշակերտը մնում է տանը, իսկ տարեկան միջին հաշվարկով, մոտավորապես՝ շաբաթվա 7 օրից 4-ը աշակերտը տանն է մնում, 3-ը՝ այցելում դպրոց։ Զարմանալի և անընդունելի է թանկարժեք ժամանակի այս չափի վատնումը։ Այսպիսով. տուժում է կրթության որակը, խախտվում է նրա անընդհատությունը և ռիթմը։ Գաղտնիք չէ 6-րդ և 7-րդ դասաժամերի ցածր արդյունավետությունը՝ աշակերտը հոգնած է, թերսնված, 5-րոպեանոց (մեկ 10-րոպեանոց՝ «երկար») ընդմիջումները անբավարար են։ Բարդ քաղաքական, տնտեսական իրավիճակում նման գործելավոճն ու շռայլությունը ՀՀ զարգացման և անվտանգության շահերին հարիր չէ։ Կարծում եմ, պետք է հրատապ էական փոփոխություններ կատարել։ Պարբերաբար բարձրացվում է հասարակության կողմից քննադատվող 12-րդ դասարանի առկայության կնճռոտ հարցը, որը դեռ լուծում չի գտել։ Ի դեպ, ՌԴ-ում դպրոցում ուսումնառությունը 11 տարի է։ Տնտեսական տեսակետից կարելի է ձմռան Հունվար ամսվա ուսումնառությունը տեղափոխել ամառ, որը կտա էական խնայողություններ դպրոցների ջեռուցման ծախսերի առումով։ Առաջարկում եմ. դպրոցներում ուսումնական շաբաթը սահմանել պարտադիր 6-օրյա, ամառային արձակուրդներն էապես կտրճատելով մեծացնել տարեկան ուսումնական շաբաթների քանակը։ Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկները կներկայացվեն մասնագիտական խմբին:
3 Տիգրան Սարգսյան 29.01.2023 19:35:58 1. Պետական չափորոշիչը պետք է նաև միտված լինի հայկական իրականության որոշ բացասական դրսևորումների (օրենքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, անձնական շահի գերադրում հանայինի նկատմամբ, համագործակցության, հանդուրժողականության ու փոխադարձ վստահության ցածր մակարդակ, կովկասյան տաքայրունություն և այլն) հաղթահարմանը։ Այն պետք է նպաստի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը. առողջ սերունդ, շատ մարդկային ռեսուրսներ, ապաշրջափակում, բարդ քաղաքական իրավիճակի հայանպաստ հանգուցալուծում, Ազգ-Բանակ գաղափարախոսություն։ Մենք հպարտանում ենք միջազգային արենայում ծանրամարտի չեմպիոն ունենալով, սակայն երբեք չենք խոսում դրա արդյունքում տասնյակ երիտասարդների ողնաշարային հաշմանդամության և վերականգնողական բուժման մասին։ Տնտեսական որորտում ակնկալվում է. «բոլոր ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարգրում» գաղափարի ներդրում, որի համար կարիք կա ավելացումներ և ճշգրտումներ անել Չափորոշիներում։ Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկները կներկայացվեն մասնագիտական խմբին:
4 Տիգրան Սարգսյան 03.02.2023 00:19:59 «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի անվանումը ոչ միայն բարեհունչ չէ, այլ նաև վնասում է մյուս առարկաների հեղինակությանը։ Նրանք ի՞նչ է, գրագիտություն կամ գիտություն չե՞ն ներառում։ Դեռ 1985թ-ին, երբ առաջին անգամ առարկան մտավ հանրակրթության ոլորտ, անվանեցին «ԷՀՄ ծրագրավորում», «Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ», վերջում կրճատվեց մինչև «Ինֆորմատիկա» անվանումով։ Ի դեպ, հայերենը եզակի լեզուներից է, որտեղ Computer եզրույթը բովանդակային թարգմանության ենթարկվեց՝ «Համակարգիչ», որի արմատը համակարգ բառն էր՝ բառի լայն իմաստով։ Առաջակում եմ առարկան անվանել «ՏՀՏ» (Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ) կամ թողնել «Ինֆորմատիկա» անվանումը։ Ինչ վերաբերվում է ավարտկան վկայականը օտար երկներում ճանաչելիության խնդրին, կարելի է թարգմանության ժամանակ կիրառել ԹԳՀԳ-ն՝ թարգմանաբար։ Առարկայի չափորիշչում կիրառական բնույթը անհարկի շատ է նվազեցվել ի օգուտ տեսականի։ Դա նվազեցնում է առարկայի մատչելիությունը, հետաքրությունը և գրավչությունը, հատկապես տարրական դպրոցում։ Պահպանված չէ գիտական բաղադրիչների պարզից բարդ պարույրաձև զարգացման սկզբունքը։ Տարրական դպրոցի համար մեծ նշաձող է վերցվել, օրինակ. IP փաթեթներ, երբ չգիտեն հեռահաղորդակցություն, հասցեավորում, կամ գուցե TCP IP հաղորդակարգի՞ց սկսենք։ Շարադրանքում գիտակարգային գաղափարներով խմբավորման մեջ «հաշվողականություն», «հաշվողկան», «հաշվարկային» բառերը խառնաշփոթ են առաջացնում, հետագայում էլ փոխարինվել են «համակարգչային» բառով։ 2-րդ դասարանում, երբ ընդամենը արվարտված կլինեն տառաճանաչությունը, տեղին կլիներ այդ դասարանում ուսուցանել «կույր, տասմատյա արագ մուտքագրում» տեխնոլոգիան։ Չափորոշչի խմբավորումը ըստ 4 գիտակարգային գաղափարների, առաջարկում եմ խմբագրել հետևյալով. 1) Անվտանգություն և հասարակություն, 2) Սարքային ապահովություն (Hardware), 3) Ծրագրային ապահովում (Software), 4) Հեռահաղորդակցություն, 5) Ալգորիթմական մտածողություն։ Ակնկալում եմ շարադրանքի հայաֆիկացում, սրբագրում և օգտագործվող եզրույթների միանշանկ լինելը։ Առաջարկում եմ. «Իտերատիվ» բառի փոխարեն օգտագործել «Ցիկլային», Պրեզենտացիա  Շնորհանդես, Աբստրակցիա  Վերացարկում, Տեսողական ֆորմատ  Դիտակտիկ ձևաչափ, Ռեպրեզենտացիա  Վերափոխակերպում, Ստրուկտուրացված ծրագրավորման լեզու  Կառուցվածային ծրագրավորման լեզու և այլն։ Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկները կներկայացվեն մասնագիտական խմբին:
5 Սոկրատ Մկրտչյան 31.01.2023 11:07:19 Խնդրում ենք հստակեցնել` քննարկման է դրված առարկայական չափորոշիչներն ըստ հանրակրթության աստիճանների, թե ինչպես ձևակերպված է վերնագրում «2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների առարկայական չափորոշիչների լրամշակված նախագծերը»: Ամբողջը խառնաշփոթ է, գրականությունը միայն 7-րդ և 10-րդ դասարանի վերջնարդյունքներ է դրված, շախմատը ժամաքանակներով է տրված, մի շարք առարկաների համար ոչինչ չկա դրված. օտար լեզուներ, համաշխարհային պատմություն, բնություն և այլն: Որոշ առարկաների գծով միայն հայեցակարգն է դրված, որոշ առարկաների գծով միայն վերջնարդյունքները: Առաջարկում եմ լրացնել բոլոր բաց թողնված առարկաները, չափորոշիչներն ըստ հանրակրթության աստիճանների ամբողջացնել, խմբագրել և նոր դնել քննարկման: Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկները կներկայացվեն մասնագիտական խմբին: