Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի _____ -ի N __ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N977-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

  • որոշման 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
  • որոշման 9-րդ կետի 1- ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։ Ընդ որում, լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ փաստաթղթերը և համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»»․

  • որոշման 9-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 12-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․
  • որոշման 9-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10) 25-րդ կետում «լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով:

11) 25-րդ կետի 1-ին ենթակետում բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով:»․

5) որոշման 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ, 14-րդ և    15-րդ ենթակետերով․

 «13) 12-րդ կետի 2-րդ ենթակետը, 16-րդ և 27-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․

  14) 21-րդ կետում «Լիցենզիայի» բառը փոխարինել «7․1 կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված լիցենզիայի» բառերով․

15) 29-րդ կետում «Տրված թույլտվության, եզրակացության» բառերը փոխարինել «7․1 կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված թույլտվության, եզրակացության» բառերով։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:
  • Քննարկվել է

    11.11.2022 - 26.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2027

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ