Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N977-Ն որոշման ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»։

Այս համատեքստում, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներում, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ներառված՝ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման մասով։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N83-ն և 2015 թվականի նոյեմբերի 5-ի N1331-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1586-Ն որոշման ընդունմամբ պայմանավորված՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշյալ Որոշման 7-րդ և 8-րդ կետերը։

Միաժամանակ, Որոշման 4-րդ կետում նշված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մասով, տեղեկացնում ենք, որ արտադրանքի ներմուծման և արտահանման համար թույլատվական փաստաթղթեր, տվյալ դեպքում՝ համապատասխանության գնահատման փաստաթղթեր, տրամադրող  հավատարմագրված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններն ապահովված չեն էլեկտրոնային ստորագրությամբ։

 Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ նշյալ համապատասխանության գնահատման մարմինների նկատմամբ «բացառապես էլեկտրոնային եղանակով» գործունեություն իրականացնելու մասով ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրությամբ համապատասխան պարտադիր պահանջ սահմանված չէ, ուստի հայտնում ենք, որ ներկա փուլում վերջիններիս կողմից տրամադրված փաստաթղթերն սահմանող իրավական ակտերի նախագծերի շրջանառումն անիրատեսական է և առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև Որոշման 4-րդ կետը, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 552-Ն որոշմամբ կարգավորվում են համապատասխանության հայտարարագրի (համապատասխանության գնահատման փաստաթղթի) գրանցմանն առնչվող պահանջները։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4Ակնկալվող արդյունքը

Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի ներդրման արդյունքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    11.11.2022 - 26.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2017

Տպել