Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________      2022 թվականի         N    _____   -Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
  • 1-ին կետում`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ճանապարհային գծանշման համարները, պատկերները, չափերն ու գույնը՝ համաձայն N 2 հավելվածի.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) աղմկոտ գոտիներին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները՝ համաձայն N 6 հավելվածի».

  • N 1 հավելվածում՝

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) ժամանակավոր հորիզոնական ճանապարհային գծանշում՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություններ՝ ավտոճանապարհներին կիրառվող հորիզոնական գծանշման ներդրմամբ.

6) կատարելագործված ճանապարհային ծածկույթ՝ ասֆալտբետոնյա կամ ցեմենտբետոնյա խառնուրդներից, օրգանական կամ հանքային կապակցված նյութերով մշակված խճային, կոպճային, խարամի և այլ հանքանյութերից, ինչպես նաև հատային նյութերից ծածկույթ (սալաքար, գետաքարեր, կլինկեր, խճանկար):».

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով․

«4.1 Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների՝ ճանապարհային գծանշման տիպերը, հիմնական պարամետրերը և դրանց ընդհանուր տեխնիկական պահանջները սահմանվում են ԳՕՍՏ Ռ 51256-99 ստանդարտով։»

գ. 8-րդ  կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով. 

դ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Գծանշման տեսակները, համարները, պատկերները, նշանակությունները, չափերն ու գույները ներկայացված են սույն որոշման N 2 հավելվածում:».

ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Մշտական հորիզոնական գծանշումը սպիտակ, դեղին, կարմիր, կապույտ և սև գույների ներկանյութերով (էմալով), ջերմաթաղանթներով և սառը թաղանթներով կատարվում են ԳՕՍՏ 32830-2014 ստանդարտի համաձայն, իսկ պոլիմերային ժապավեններով և հատային կաղապարներով՝ ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտի համաձայն:».

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.

«12.1. Ժամանակավոր հորիզոնական գծանշումն իրականացվում է նարնջագույն գույնի ներկանյութերով (էմալով)՝ համաձայն ԳՕՍՏ 32830-2014 ստանդարտի, իսկ պոլիմերային ժապավեններով՝ ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտի։

12.2. Ուղղաձիգ գծանշումն իրականացվում է սպիտակ և սև գույների ներկանյութերով (էմալով)՝ համաձայն ԳՕՍՏ 32830-2014 ստանդարտի, իսկ լուսանդրադարձիչ նյութերով՝ համաձայն ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի:

12.3. Գծանշմանը լուսանդրադարձման հատկություն հաղորդելու համար ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտի համաձայն կիրառվում են լուսանդրադարձնող միկրոապակե գնդիկներ:».

է. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հորիզոնական գծանշում կատարելիս՝ նախագծային դրույթից դրանց շեղումը չպետք է գերազանցի՝

1) ընդլայնական ուղղությամբ երթևեկելի մասի առանցքի նկատմամբ՝ 5 սմ,

2) երկայնական ուղղության երթևեկելի մասի առանցքի նկատմամբ սկզբնական և վերջնական դիրքի համար՝ 1,0 մ:».

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.

«13.1 Ուղղաձիգ գծանշում կատարելիս՝ նախագծային դրույթից դրանց շեղումը չպետք է գերազանցի 10 սմ:».

թ. 17-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ճանապարհային գծանշման լուսանդրադարձման տեսակարար գործակիցներն են (այսուհետ՝ գծանշման գործակիցներ)՝».

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1 կետով.

«18.1. Գծանշման գործակիցները չոր և թաց ծածկույթների դեպքում պետք է համապատասխան ԳՈՍՏ 32953-2014 ստանդարտի պահանջներին։.

ժա. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հորիզոնական գծանշման գործառական երկարակեցությունը սահմանվում է՝

1) 1,5 մմ և ավելի հաստությամբ ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով, կատարված, հատային կաղապարներով և պոլիմերային ժապավեններով մշտական հորիզոնական գծանշման երկարակեցությունը՝ մեկ տարուց ոչ պակաս,

2) 1,5 մմ-ից պակաս հաստությամբ կատարված ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով, մշտական հորիզոնական գծանշման երկարակեցությունը՝ 6 ամսից ոչ պակաս,

3) ներկանյութերով (էմալով) կատարված մշտական հորիզոնական գծանշման հորիզոնական երկարակեցությունը՝ 3 ամսից ոչ պակաս,

4) ժամանակավոր հորիզոնական գծանշման գործառական երկարակեցությունը՝ մինչև դրանց կատարման անհրաժեշտության ավարտը:».

ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ  կետով.

«19.1. Ներկանյութերով (էմալներով) կատարված ուղղաձիգ գծանշման գործառական երկարակեցությունը պետք է լինի մեկ տարուց ոչ պակաս: Լուսանդրադարձիչ նյութերով կատարված ուղղաձիգ գծանշման գործառական երկարակեցությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտին:».

ժգ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հորիզոնական գծանշման մակերեսի քայքայումն ու մաշվածքը չպետք է գերազանցեն՝

1) 1,5 մմ և ավելի հաստությամբ նշված ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով կատարված, պոլիմերային ժապավեններով, հատային կաղապարներով գծանշման համար՝ 25 տոկոս,

2) 1,5 մմ-ից պակաս հաստությամբ նշված ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով կատարված գծանշման համար՝ 50 տոկոս:».

ժդ․ 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. 1.2 (եզրային գիծ) գծանշումը կիրառվում է երթևեկելի մասի և բաժանիչ գոտու եզրերը նշելու համար: Գծանշումը կատարվում է չամրացված գոտիով երթևեկելի մասի եզրից 0,1 մ-ից մինչև 0,2 մ հեռավորության վրա, ինչպես կողնակի, այնպես էլ բաժանիչ գոտու կողմից: Ամրացված գոտու առկայության դեպքում գծանշումը կատարվում է երթևեկելի մասի և այդ գոտու սահմանին:».

ժե․ 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

    «1․4 գծանշումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման N 1 հավելվածի 84-րդ կետում և 116-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վայրերում, եթե դրանց կիրառումը հիմնավորված է երթևեկության տվյալ պայմանների համար։».

ժզ․ 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«47․1.7 գծանշումը կիրառվում է՝

1) սպիտակ գույնով՝ խաչմերուկի տարածքում երթևեկության գոտիների սահմաններն այն դեպքերում նշելու համար, երբ անհրաժեշտ է ցույց տալ տրանսպորտային միջոցների երթևեկության հետագիծը կամ երթևեկության գոտու սահմանը (նկարներ 4, 5),

2) կապույտ գույնով՝ վճարովի կայանատեղի համար նախատեսված հատվածի (հրապարակի) սահմանները նշելու համար:».

ժէ․ 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«1․10 գծանշումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 86-րդ կետում նշված վայրերում, եթե դրանց կիրառումը հիմնավորված է երթևեկության տվյալ պայմանների համար։».

ժը. 64–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Թույլատրվում է 1.14.1 և 1․14․2 գծանշումներն իրականացնել դեղին և սպիտակ գծերի համակցմամբ:».

ժթ. 65–րդ կետում՝

  • «(նկար 2)» բառերը փոխարինել «(նկար 2ա)» բառերով.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«1.14.3 սպիտակ գծանշումը կիրառում է կարգավորվող խաչմերուկներում՝ անկյունագծային հետիոտնային անցումները նշելու համար (նկար 2 բ).

ի. 79-րդ կետում՝

  • «1.23» թվերը փոխարինել «1.23.1» թվերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«1.23.2 գծանշումն իրականացվում է այն հետիոտնային արահետների և անցումների վրա, որոնք նշված են 4.5.1. 4.5.2, 4.5.4, 4.5.5, 5.19.3, 5.19.4 ճանապարհային նշաններով: 1.23.3 գծանշումն իրականացվում է 4.4.1, 4.5.2, 4.5.4, 4.5.5, 5.11.2 և 5.14.2 ճանապարհային նշաններով նշված հեծանիվների և մոպեդների արահետներից կամ գոտիներից առաջ: Գծանշումները կատարվում են արահետի (գոտու) առանցքով` հիմքով դեպի դրանով երթևեկող հետիոտները (1․23․2) և հեծանվորդները կամ մոպեդները (1․23․3), գոտու սկզբում և կրկնում են՝

1) արահետի (գոտու) սկզբից 20 մ հետո,

2) յուրաքանչյուր խաչմերուկից, մերձակա տարածքից դուրս գալուց հետո, հետիոտնային, հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետների հետ փոխհատումներից հետո։».

իա․  85.1-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.26 (գույնը՝ դեղին) գծանշումը թույլատրվում է կիրառել խաչմերուկի, խաչմերուկի հատվածի կամ երթևեկելի մասերի փոխհատումները նշելու համար: Խաչմերուկում 1.7 կամ 1.14.3 գծանշումների առկայության դեպքում 1.26 գծանշումը չի կիրառվում: 1.26 գծանշումը թույլատրվում է կիրառել ինքնուրույն և (կամ) 1.35` «Խաչմերուկի հատված» ճանապարհային նշանի հետ: 1.26 գծանշումը կիրառվում է նշելու համար խաչմերուկի այն հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Գծանշումը թույլատրվում է կիրառել ինչպես ամբողջ խաչմերուկում, այնպես էլ խաչմերուկի որևէ հատվածում (առավել ծանրաբեռնված ուղղությամբ), կամ մեկ երթևեկելի գոտու չափով (օրինակ՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առանձնացված գոտիների առջևում)։»։

իբ․ աղյուսակ 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ 5. Գծանշման գծերի լայնությունը

 

Երթևեկու-
կության գոտիների քանակը

Բաժանիչ
գոտու առկայու-թյունը

Հակադիր ուղղություններով հոսքերի բաժանումը, մետր

Երթևեկության գոտիների նշումը, մետր

Երթևեկելի մասի եզրի նշումը, մետր

Կանգառի և կայանման
արգելում, մետր

1.1

1.3

1.5, 1.6

1.9

1.11

1.1, 1.5
1.7

1.9

1.11

1.2

1.4,
1.10

2

Չկա

0,10

-

0,10

-

0,10

0,10

-

0,10

0,10

0,10

3

0,15

0,15

0,10

4 և 5

-

0,15

-

0,15 (0,10)

0,15
(0,10)

0,15
(0,10)

0,15
(0,10)

0,15
(0,10)

0,15
(0,10)

6

0,20
(0,15)

0,20
( 0,15)

0,20
(0,15)

0,20
(0,15)

4

Կա

-

-

0,15

-

 Փակագծերում նշված են բնակավայրերում գծանշման գծերի լայնության թույլատրելի նշանակությունները։

 

»։

իգ․ «Նկար 2» բառը փոխարինել «Նկար 2 ա» բառերով

իդ․  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «Նկար 2 բ»․

 

        Նկար 2 բ. Կարգավորվող խաչմերուկում անկյունագծային հետիոտնային գծանշման օրինակ»:

 

  • N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
  • N 3 հավելվածում՝

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-14 ենթակետերով.

«8) ճանապարհային պահող կողային ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է ճանապարհի հողային պաստառից և կամրջային կառույցներից (կամուրջ, ուղեկամուրջ, էստակադ և այլն) տրանսպորտային միջոցի ելքը, բաժանիչ գոտին հատելը, հանդիպակած տրանսպորտային միջոցի հետ բախումը, բաժանիչ գոտում, կողնակում և ճանապարհի օտարման շերտում գտնվող մեծ զանգվածով խոչընդոտի և կառույցների վրաերթը կանխելու համար.

9) ճանապարհային ցանկապատի պահելու կարողություն՝ ճանապարհին և կամրջային կառույցի վրա տրանսպորտային միջոցները պահելու ցանկապատի կարողությունը, որով կանխվում է դրանց շրջումը կամ ցանկապատն անցնելը.

10) պահող հետիոտնային ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է կամրջային կառույցների կամ բարձր լիցքերի վրա գտնվող մայթերով տեղաշարժվող հետիոտների ընկնելը պահելու համար.

11) սահմանափակող հետիոտնային ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է հետիոտների տեղաշարժը կանոնակարգելու համար.

12) պաշտպանիչ ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է դեպի ճանապարհի օտարման շերտ անասունների մուտքը կանխելու համար.

13) ճանապարհային ճակատային ցանկապատ՝ ճանապարհային ցանկապատի առանձին կառուցվածք կամ կառուցվածքի մաս, որը նախատեսված է ավտոմոբիլի երթևեկության էներգիան պահելու, մարելու համար, ինչպես կողային, այնպես էլ մոտ 90Օ թեքությամբ ճակատային հարվածի, ինչպես նաև ավտոմոբիլի երթևեկության ուղղությունը փոխելու դեպքում.

14) ճանապարհային լուսանդրադարձիչ՝ լուսանդրադարձման տարրով (տարրերով) և ամրացման տարրերով ազդանշանային հարմարանք, որը ծառայում է երթևեկության ուղղությունը կամ օրվա մութ ժամերին ճանապարհին խոչընդոտի գտնվելու վայրը նշելու համար:».

բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «(օրինակ՝ արգելափակոցի, պարապետի տեսակի)» բառերը փոխարինել «(օրինակ՝ արգելապատի, քիվապատի տեսակի)» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «պարապետներ» բառը փոխարինել «քիվապատեր» բառով.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1–րդ կետով.

«6.1. Ցանկապատների դասակարգումը ըստ դասերի, գործառական և այլ նշանակությունների, աշխատանքի սկզբունքի սահմանվում են ԳՕՍՏ 33127-2014 ստանդարտով:».

դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ցանկապատներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված են ԳՕՍՏ 33128-2014 ստանդարտով:».

ե․ 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով. 

զ. լրացնել նետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9․1 Ցանկապատների կիրառումը պետք է անվտանգ լինի ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների համար: Ցանկապատների անվտանգության պահանջները սահմանված են 33128-2014 ստանդարտով:».

է. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Ցանկապատների վնասված տարրերը պետք է վերականգնվեն կամ փոխարինվեն սույն հավելվածի 8-րդ կետում նշված կապալառու կազմակերպությունների կողմից՝ թերությունը հայտնաբերելուց հետո 5 օրվա ընթացքում:».

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ կետով.

«19.1. Ավտոմոբիլային ճանապարհները նախագծելիս պահող ճանապարհային ցանկապատները պետք է նախատեսվեն՝

1) ճանապարահատրանսպորտային պատահարների հնարավոր առաջացման առավել վտանգավոր  տեղամասերում,

2) հողային պաստառի բարձր լիցքերով և (կամ) կտրուկ շեպերով ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև մոտ տարածության վրա անցնող երկաթուղու երկայնքով, ճահիճներով, ջրահոսքերով, լեռնային կիրճերով և լանջերով տեղամասերում,

3) ավտոմայրուղիներում և արագընթաց ճանապարհներին, ինչպես նաև բազմագոտի ավտոմոբիլային ճանապարհների բաժանիչ գոտում, տրանսպորտային հանգույցներում, անբավարար տեսանելությամբ հատակագծի կորերին,

4) կամուրջներով, ուղեկամուրջներով, էստակադներով և այլ հատուկ ճանապարհային կառույցներով անցնող տեղամասերում,

5) ուղեկամուրջների, էլեկտրահաղորդիչ գծերի, կապի, լուսավորության, անհատական նախագծման առանձին նշանների, ինչպես նաև երթևեկելի մասին անմիջապես կից տեղադրված այլ հաղորդակցուղիների և կառույցների հենասյուներին մոտ.».

թ. 33-րդ կետում «արգելափակոցային ցանկապատի» բառերը փոխարինել «արգելապատ տեսակի մետաղական ցանկապատի» բառերով.

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 33.1-րդ կետով․

«33.1. Արգելապատ տեսակի մետաղական ցանկապատները (այսուհետ՝ ագելապատ տեսակի ցանկապատներ) կիրառվում են ճանապարհներին, այդ թվում՝ կամրջային կառույցների վրա և թունելներում, տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Նշված ցանկապատների պատրաստման և տեղակայման պահանջները սահմանված են ԳՕՍՏ 26804-2012 ստանդարտով:».

ժա. 35-րդ, 37-րդ, 38-րդ, 40-րդ, 42-49-րդ, 51-53-րդ, 55-րդ, 58-րդ, 62-րդ կետերում և նկար 2-ում «արգելափակոցային ցանկապատներ» բառերը փոխարինել «արգելապատ տեսակի ցանկապատներ» բառերով.

ժբ. 35-րդ, 36-րդ, 38-րդ, 51-րդ, 53-55-րդ. 59-րդ, 60-րդ, 62-րդ, 67-րդ կետերում և նկար 2-ում «պարապետային ցանկապատներ» բառերը փոխարինել «քիվապատային ցանկապատներ» բառերով.

  • N 4 հավելվածում՝

ա. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել  «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով.

բ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Ճանապարհային ազդանշանային սյունիկը ուղղորդ սարքվածք է, որը նախատեսված է ճանապարհի ուղղությունը և հողային պաստառի սահմանը նշելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերը բաժանելու համար: Ճանապարհային ազդանշանային սյունիկների կառուցվածքը պետք է համապատասխանի սույն կանոնների և ԳՕՍՏ 32843-2014 ստանդարտի պահանջներին:».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ  9.1-րդ կետով.

«9.1. Ճանապարհային կարճասյուները (կարճասյուները) ավտոմոբիլային ճանապարհների կահավորման տարր են, որոնք նախատեսված են տեսողական կողմնորոշման և ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման և ծանրության հնարավորությունների  նվազեցման նպատակով տրանսպորտային հոսքերը բաժանելու վայրերում տեղակայելու համար: Կարճասյուները կիրառվում են ճանապարհային երթևեկության կազմակերպման մյուս տեխնիկական միջոցների հետ:».

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1. Ճանապարհային լուսանդրադարձիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32866-2014 ստանդարտին և պետք է տեղակայվեն սույն հավելվածի և ԳՕՍՏ 33151-2014 ստանդարտին համապատասխան:».

  • N 5 հավելվածում՝

ա.լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ կետով.

«8․1 ԱԱ-երը պատրաստում են տարբեր էլաստոմերային նյութերից (պոլիմերային, ռետինե և այլ խառնուրդներ), որոնք ապահովում են հավաքովի ԱԱ-երի նկատմամբ տեխնիկական պահանջները:».

բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ճանապարհի տեղամասերում ԱԱ-երի առկայության մասին վարորդներին տեղեկացնելու համար դրանք պետք է կահավորել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման N 3 հավելվածի և սույն որոշման N 1 հավելվածի պահանջներին համապատասխան:».

գ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հավաքովի ԱԱ-երին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32964-2014 ստանդարտին:».

դ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Հավաքովի ԱԱ-երի նկատմամբ հսկողությունը իրականացվում է ԳՕՍՏ 32964-2014 ստանդարտի պահանջներին համապատասխան:».

ե. 34-րդ կետի 7-րդ ենթակետում «` իրար հաջորդող 50 մ հեռավորության վրա» բառերը հանել.

զ․ 35-րդ կետում՝

  • 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին՝ բացառությամբ մեկ ուղղությամբ մեկ երթևեկելեի գոտի ունեցող բնակավայրերի տարածքով անցնող ճանապարհների՝ սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված տեղամասերի.»,

2) ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի հարթակներում կամ դրանց հարակից երթևեկության գոտիներում և երթևեկելի մասի լայնացման անցամասերում.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) ճանապարհի այն տեղամասերում որտեղ երկայանական թեքությունը կազմում է 40‰-ից ավել։».

է. 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«36. Քաղաքների բնակելի թաղամասերի փողոցներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող հատվածներում,  մանկապատանեկան ուսումնադաստիարակչական հաստատություններին, մանկական հարթակների մոտ թույլատրվում է սեղանաձև պրոֆիլով ԱԱ միաձույլ կառուցվածքի համատեղումը գետներեսի (երթևեկելի մասի վրա՝ գետներեսին իրականացված չկարգավորվող հետիոտնային անցում) չկարգավորվող հետիոտնային անցումների հետ` ապահովելով հետիոտների անցումը 4 մետրից ոչ պակաս լայնությամբ ԱԱ կենտրոնական հորիզոնական հարթակով, ցանկապատների օգնությամբ սահմանափակելով հետիոտների տեղաշարժը բարձրացված հետիոտնային անցման թեք տեղամասով:».

ը. լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 36.1 կետով.

 «36.1. Հետիոտնային անցումների համատեղմամաբ ԱԱ-ները անհրաժեշտ է իրականացնել նկար 5-ին համապատասխան».

թ. նկար 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ և պատկերով․

«Նկար 5. Հետիոտնային անցումների համատեղմամաբ ԱԱ-ների տեղակայման օրինակ.

 

 

 

ժ. Աղյուսակ N 1-ի 5-7 սյուների 1-ին տողում «Կորային մակերևույթի շառավիղը» բառերը փոխարինել «Սեղանաձև պրոֆիլ» բառերով.

ժա. Աղյուսակ N 2-ի

  • 5-7 սյուների 1-ին տողում «Կորային մակերևույթի շառավիղը» բառերը փոխարինել «Սեղանաձև պրոֆիլ» բառերով,
  • 6-րդ սյունակում «հորիզոնական հարթակի Lհ» բառերը փոխարինել «թեք հատվածի Lթ» բառերով.
  • Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 6-րդ հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    07.11.2022 - 25.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1956

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ