Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

-------ի 2022 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ  և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)  Հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը» շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «

Հ/Հ

Ոլորտի անվանումը

Հավանական վնասի ազդեցության մակարդակը (միավոր)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներ (միավոր)

Ոլորտային ռիսկ

(միավոր)

թեթև

լուրջ 

ծանր

ոչ խիստ և սահմա-նափակ

նվազ խիստ

խիստ և մեծաքա-նակ 

(8=2+3+

4+5+6+7)

1-37

38-45

46-50

1-24

25-36

37-40

1

2

3

4

5

6

7

8

1.

Խաղալիքներ

   

50

 

        

40

90

2.

Արտադրական կանեփ

 

 

50

 

 

39

89

3,

Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ

 

 

48

 

 

40

88

4.

Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք

 

 

48

 

 

39

87

5.

Չափումների միասնականություն

 

 

48

 

 

38

86

6.

Օծանելիք և կոսմետիկ արտադրանք

 

 

48

 

 

37

85

7.

Ցածրավոլտ սարքավորում

 

 

47

 

 

37

84

8.

Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ և ծխախոտային արտադրատեսակների նմանակներ

 

 

46

 

 

37 

83

9.

 

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն

 

 

46

 

36

 

82

10․

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք

 

 

46

 

35

 

81

11.

Քիմիական արտադրանք

 

 

46

 

34

 

80

12.

Ցեմենտներ

 

 

46

 

33

 

79

13.

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանք

 

44

 

 

34

 

78

14.

Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիք և մազութ

 

44

 

 

33

 

77

 15.

Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազ

 

43

 

 

33

 

76

1-6

Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոց

 

43

 

 

32

 

75

17

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում

 

43

 

 

31

 

74

18

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք

 

43 

 

 

 30

 

73

19

Հանքային պարարտանյութեր

 

43

 

 

29

 

72

20

Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակում

 

43

 

 

28

 

71

21

Գազանման վառելիքով աշխատող սարքավորում

 

43

 

 

27

 

70

22

Թեթև արդյունաբերության արտադրանք

 

45

 

 24

 

 

69

23

Քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ

37

 

 

 

31

 

68

24

Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր

37

 

 

 

30

 

67

25

Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանք

 

38

 

 

28

 

66

26

Փաթեթվածքի անվտանգություն

 

40

 

 

25

 

65

27

Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազ

 

39

 

 

25

 

64

28

Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգ

 

39

 

24

 

 

63

29

Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում

37

 

 

 

25

 

62

30

Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետություն

37

 

 

24

 

 

61

31

1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատ

36

   

24

   

60

32

Շինարարական ապակիներ

36

   

23

   

59

33

Կահույքագործական արտադրանք

35

 

 

23

 

 

58

34

Խեցեգործական ամանեղեն

34

 

 

23

 

 

57

35

Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ

33

 

 

23

 

 

56

                                                                                                                              » .

2) Հավելվածի 10-րդ կետում՝

ա․ «50 միավոր:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Անհատական ռիսկը  հավասար է Rա=Rգ/max(Rգ)*max(Rա), եթե տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում չի իրականացվել, իսկ հակառակ դեպքում՝ Rա=Rգ + Rս: »․

բ․   «Rգ - ‑տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկ,» բառերից հետո լրացնել «որը տվյալ տնտեսավարողի համար հաշվարկվում հաշվարկվում է ռիսկ առաջացնող առկա գործոնների արժեքների հանրագումարով: Միաժամանակ, միևնույն տնտեսավարողի առանձին ռիսկի առկա գործոնների մի քանի արժեքների առկայության դեպքում, ընտրվում է դրանցից առավելագույնը:» բառերով․

գ․ «Rս - ‑ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում ձևավորված ռիսկ:» բառերից հետո լրացնել «max(Rգ) - տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկի առավելագույն արժեք, որը տվյալ տնտեսավարողի համար հաշվարկվում է ռիսկ առաջացնող առկա գործոնների առավելագույն արժեքների հանրագումարով: max(Rա) – անհատական ռիսկի առավելագույն արժեք:» բառերով:

դ․ «Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն» աղյուսակի 5-րդ տողում «Արտադրող երկիր» բառերը փոխարինել «Անվտանգության և որակի համակարգ» բառերով, ինչպես նաև աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ տողով.

«

7.

Արտադրող երկիր*

 

ԵԱՏՄ անդամ  պետություններ –
3 միավոր

այլ պետություններ –
5 միավոր

                                                                                                                                      »․

3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով՝

    «10.1 Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:».

4) Հավելվածի 12-րդ և 13-րդ կետերից հանել «մինչև» բառը.

5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով՝

«13.1 Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՎԱՐՉԱՊԵՏ                                                                 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ  

  • Քննարկվել է

    02.08.2022 - 17.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3485

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ