Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 26.21-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Սահմանել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 ՆԱԽԱՐԱՐ՝                                Ա. ԽԶՄԱԼՅԱՆ

                                                              /պարտականությունները կատարող /

  • Քննարկվել է

    26.07.2022 - 10.08.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5553

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

21. Առաջարկվում է Ձև 1-ի «Պայմանագրի գործողության ժամկետը» կետի ենթակետում «հիվանդանոցային բուժման ավարտը կամ առողջական վիճակի բարելավումը, բայց ոչ երկար, քան» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

20. Առաջարկվում է հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «տեղափոխվել» բառից հետո լրացնել «կամ կազմակերպվել հեռավար» բառերով։ Առաջարկի ընդունման դեպքում նույն ենթակետի վերջում լրացնել «կամ կազմակերպվում հեռավար» բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

19. Առաջարկվում է հանել նախագծի 20-րդ կետի 3-րդ մասը «վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,»։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվախով սահմանված են ծնողի իրավունքները և պատրականությունները։ Բացի օրենքով սահմանված լինելու անհրաժեշտությունից առաջարկում ենք տնային ուսուցման պարագայում ծնողի լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ սահմանել միայն այն դեպքում, երբ դրանք խիստ առնչվում են տնային ուսուցում ստանալու իրավիճակին։

Տեսնել ավելին