Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Միջոցառման նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառներով  համապատասխան իրավիճակներում Հաստատություն հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  սովորողների  ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում՝ բժշկական եզրակացության և ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա ապահովելը և  իրավական հիմքի ստեղծումը:

  • Քննարկվել է

    26.07.2022 - 10.08.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5592

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

21. Առաջարկվում է Ձև 1-ի «Պայմանագրի գործողության ժամկետը» կետի ենթակետում «հիվանդանոցային բուժման ավարտը կամ առողջական վիճակի բարելավումը, բայց ոչ երկար, քան» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

20. Առաջարկվում է հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «տեղափոխվել» բառից հետո լրացնել «կամ կազմակերպվել հեռավար» բառերով։ Առաջարկի ընդունման դեպքում նույն ենթակետի վերջում լրացնել «կամ կազմակերպվում հեռավար» բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

19. Առաջարկվում է հանել նախագծի 20-րդ կետի 3-րդ մասը «վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,»։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվախով սահմանված են ծնողի իրավունքները և պատրականությունները։ Բացի օրենքով սահմանված լինելու անհրաժեշտությունից առաջարկում ենք տնային ուսուցման պարագայում ծնողի լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ սահմանել միայն այն դեպքում, երբ դրանք խիստ առնչվում են տնային ուսուցում ստանալու իրավիճակին։

Տեսնել ավելին