Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

     Իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 26.21-րդ կետի պահանջից։

     Միջոցառման նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) հաշվառված և առողջական վիճակի պատճառներով  համապատասխան իրավիճակներում Հաստատություն հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  սովորողների (այսուհետև՝ ԿԱՊԿ սովորողներ) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում (այսուհետ՝ տնային պայմաններ)՝ բժշկական եզրակացության և ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա ապահովելը և  իրավական հիմքի ստեղծումը:

     Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը, այն կարող է իրականացվել հեռավար ուսուցման ձևով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09 հրամանի համաձայն։

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

     Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կան ԿԱՊԿ սովորողներ, ովքեր տարբեր առողջական խնդիրների պատճառով դժվարություններ ունենալով որևէ ժամանակահատվածում կամ երկարատև չեն կարողանում հաճախել Հաստատություն, որն էլ էապես ազդում է սովորողների կրթության որակի վրա:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

     Խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է սովորողների տնային ուսուցման կարգը:

     Սույն իրավական ակտի նախագծով կարգավորվում է ԿԱՊԿ ունեցող անձանց կրթական իրավունք տրամադրելու և ուսումը տնային պայմաններում իրականացնելու գործընթացի  հարաբերությունները:

     Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է իրականացնել անհատական ​​տնային ուսուցում ԿԱՊԿ ունեցող, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններ ունեցող սովորողների համար, ովքեր հոգեֆիզիկական առողջության պատճառով չեն կարող հաճախել Հաստատություն։

     Միաժամանակ տնային ուսուցման կազմակերպումը կրում է ժամանակավոր բնույթ եւ տնային ուսուցման ժամանակահատվածում Հաստատությունն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողին դպրոցական կրթության մեջ ընդգրկելու նպատակով։  

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

      Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը թույլ կտա ԿԱՊԿ ունեցող, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններ ունեցող սովորողների ուսուցումն իրականացնել տնային պայմաններում՝  անհատական ուսուցմամբ, որն էլ կնպաստի նշված սովորողների  կրթության իրավունքի իրականացմանը՝ ապահովելով կրթության շարունակականությունը:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

       ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը նախատեսում  է  պետական բյուջեի  ծախսերի ավելացում:

  • Քննարկվել է

    26.07.2022 - 10.08.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2693

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

21. Առաջարկվում է Ձև 1-ի «Պայմանագրի գործողության ժամկետը» կետի ենթակետում «հիվանդանոցային բուժման ավարտը կամ առողջական վիճակի բարելավումը, բայց ոչ երկար, քան» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

20. Առաջարկվում է հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «տեղափոխվել» բառից հետո լրացնել «կամ կազմակերպվել հեռավար» բառերով։ Առաջարկի ընդունման դեպքում նույն ենթակետի վերջում լրացնել «կամ կազմակերպվում հեռավար» բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

10.08.2022

19. Առաջարկվում է հանել նախագծի 20-րդ կետի 3-րդ մասը «վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,»։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվախով սահմանված են ծնողի իրավունքները և պատրականությունները։ Բացի օրենքով սահմանված լինելու անհրաժեշտությունից առաջարկում ենք տնային ուսուցման պարագայում ծնողի լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ սահմանել միայն այն դեպքում, երբ դրանք խիստ առնչվում են տնային ուսուցում ստանալու իրավիճակին։

Տեսնել ավելին