Հիշել նախագիծը

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

Գ Լ Ու Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման նպատակը

  1. Սույն օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցմանը, նորարարության զարգացմանը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացմանը և արտաքին առևտրի կառուցվածքի բարելավմանը նպաստելը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:

 

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է արտաքին տնտեսական գործունեության, արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը:

 

Հոդված 3. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման մասին օրենսդրությունը

  1. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերաբերելի նորմերով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, Մաքսային կարգավորման մասին օրենքով, օրենքով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև սահմանային հսկողության և վերահսկողության լիազոր մարմինների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերելի նորմերով և այլ իրավական ակտերով։

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
  • Արտաքին տնտեսական գործունեություն- ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, տեղեկատվության, մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն) արտաքին առևտրի միջոցով ձեռնարկատիրական գործունեության իրականացում․
  • Արտաքին առևտուր- արտաքին առևտուր է համարվում՝

ա. Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցի կողմից արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցին ապրանքի, աշխատանքների, ծառայությունների, տեղեկատվության, մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն)  մատակարարումը,

բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե, ապրանքների մատակարարման պայմանագրի համաձայն, այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, մատուցվել են ապրանքը մատակարարող Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցի կողմից,

գ․ արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցի կողմից  Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակցին ապրանքի, աշխատանքների, ծառայությունների, տեղեկատվության, մտավոր գործունեության արդյունքների (մտավոր սեփականություն)  մատակարարումը,

դ. սույն կետի «գ» ենթակետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրության և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, եթե այդ աշխատանքները, ապրանքների մատակարարման պայմանագրի համաձայն, կատարվել և (կամ) ծառայությունները մատուցվել են ապրանքը մատակարարող արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցի կողմից,

ե. արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակցի կողմից մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ մասնակցին ապրանքի մատակարարումը.

զ․ փոխադարձ առևտուրը՝ սույն կետի «ա-ե» ենթակետերում նշված առևտուրը արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակիցների և արտաքին տնտեսական գործունեության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ռեզիդենտ մասնակիցների միջև․

  • Արտաքին տնտեսական գործունեության կարգավորում- սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշված մասնակիցների միջև կնքված արտաքին տնտեսական գործաքրների հիման վրա արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում ներառված ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման գործընթացներում մաքսասակագնային (այդ թվում՝ սակագնային առանձնաշնորհման), ոչ սակագնային կարգավորման միջոցների, ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքների, սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանական միջոցների, արտոնություննեերի, պետական աջակցության միջոցների կիրառում, որոնք սահմանվել են սույն օրենքով կամ միջազգային պայմանագրերով և դրանցից բխող այլ իրավական ակտերով․
  • Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ- Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների ծածկագրման և նկարագրման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա հիմնված ապրանքների անվանացանկ, որն օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցների կիրառման համար․
  • ապրանք- հումք, արտադրանք (ներառյալ` էլեկտրաէներգիա), արժութային արժեքները կամ ցանկացած շարժական կամ այլ գույք, որը կարող է հանդիսանալ արտաքին տնտեսական գործունեության առարկա։ Ընդ որում, տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվում են միջազգային տրանսպորտային փոխադրումների իրականացման համար սույն օրենքի իմաստով ապրանք չեն հանդիսանում․
  • արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակից կամ ռեզիդենտ մասնակից- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձ կամ գրանցված անհատ ձեռնարկատեր, որի գտնվելու վայրը (պետական գրանցման/հաշվառման վայրը) Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք նույն տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր․
  • արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակից կամ ոչ ռեզիդենտ մասնակից- օտարերկրյա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների օրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որոնց գործունեությունը կարգավորվում է տվյալ պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև օտարերկրյա կամ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք․
  • Արտաքին տնտեսական գործարքը- գործարք, որի մի կողմը արտաքին տնտեսական գործունեության ոչ ռեզիդենտ մասնակից է․
  • Թույլատվական փաստաթղթեր- պետական կամ պետության կողմից լիազորված մարմինների կողմից տրվող սույն օրենքով նախատեսված փաստաթղթեր, որոնց առկայությունը անհրաժեշտ է ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ մաքսային գործառնությունների իրականացման համար
  • «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգ- թույլատվական փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս մեկ միասնական հայտի միջոցով ձևավորել ենթահատեր և ներկայացնել բոլոր այն լիազոր մարմիններին, որոնց կողմից տրվող թույլատվական փաստաթղթերն անհրաժեշտ են ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ մաքսային գործառնությունների իրականացման համար․
  • Ռիսկերի կառավարման համակարգեր- պետական սահմանի անցմանը և արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման մեթոդաբանությունը, մոտեցումները, սկզբունքները և ռիսկերի կառավարման էլեկտրոնային համակարգերը, որոնց նպատակն է ապահովել պետական սահմանի անցման և արտաքին տնտեսական գործունեության վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու պետության համար հնարավոր վնասները նվազագույնի հասցնելը․
  • Պետական սահմանի անցման կետեր – «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական սահմանի անցման կետեր․
  • Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն- հատուկ առանձնացված վայր, որտեղ իրականացվում են մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները, այդ թվում՝ ապրանքների մաքսային հայտարարագրում, մաքսային հսկողություն , թույլատվական փաստաթղթերի տրամադրում, մաքսային միջնորդական ծառայությունների մատուցում, ապրանքների ժամանկավոր պահպանման հետ կապված ծառայությունների տրամադրում և այլն, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողական գործառույթներ․
  • Մաքսային վճարների միասնական հաշիվ` մաքսային օրենսդրութամբ սահմանված դեպքերում մաքսային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ անկախ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնից․
  • Մաքսային վճարներ՝ արտաքին տնտեսական գործարքների հիման վրա ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար մաքսային մարմնի կողմից գանձվող սույն օրենքով նախատեսված պարտադիր վճարներ։

 

Հոդված 5. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հիմնական սկզբունքները

  1. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

1) պարզություն և հստակություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման,  արտաքին տնտեսական գործունեության իրականացան համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթների իրականացման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է լինեն պարզ, հստակ և իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ.

2) հավասարություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման, արտաքին տնտեսական գործունեության իրականացան համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթների իրականացման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր անձանց նկատմամբ։ Հավասարության սկզբունքը չի բացառում օրենքով սահմանված դեպքերում արտոնությունների կամ առանձնահատկությունների սահմանումը.

3) թափանցիկություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման, արտաքին տնտեսական գործունեության իրականացան համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթների իրականացման հարաբերությունների կարգավորումը պետք է լինի թափանցիկ՝ հիմնված էլեկտրոնային համակարգերի կիրառման վրա՝ նվազագույնի հասցնելով պետական մարմինների և ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ֆիզիկական շփումները.

4) արդիականություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման, արտաքին տնտեսական գործունեության իրականացան համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթների իրականացման հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի կառավարման (այդ թվում՝ էլեկտրոնային) արդի համակարգերի և մոտեցումների վրա.

5) մրցունակություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման, արտաքին տնտեսական գործունեության իրականացան համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթների իրականացման հարաբերությունների կարգավորումը առևտրի դյուրինացման, առևտրաշրջանառության ծավալների աճի և փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման, նպաստավոր գործարար միջավայրի ձևավորման տեսանկյունից պետք է լինի մրցունակ, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության ինդեքսի տեսանկյունից մաքսային ընթացակարգերի բեռի ցուցանիշը պետք է բարելավվի աշխարհի ընդհանուր միջին ցուցանիշի հետ համադրելության առումով.

6) արդյունավետություն՝ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման, արտաքին տնտեսական գործունեության իրականացան համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթների իրականացման հարաբերությունների կարգավորումը պետք է հնարավորություն ընձեռի, որ գործընթացներն իրականացվեն հնարավորինս փոքր ռեսուրսներով․

7)  «Մեկ կանգառ, մեկ պատուհան»՝ արտաքին տնտեսական գործունեության ժամանակ պետական սահմանի անցման կետերում կամ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում մաքսային մարմինների գործառույթների, արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ վերահսկողական այլ գործառույթներ իրականացնող մարմինների գործառույթներն իրականացնել այնպես, որ  հնարավոր բոլոր գործընթացներն իրականացվեն մեկ վայրում, մեկ անգամ և մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով:

 

Հոդված 6. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հիմնադրույթները

  1. Արտաքին տնտեսական գործունեությունն իրականացնելիս հաշվի են առնվում ինչպես Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի շրջանակներում սահմանված կարգավորումները, այնպես էլ օտարերկրյա պետությունների հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին միջազգային պայմանագրերը, միջազգային այլ պայմանագրերն ու համաձայնագրերը։
  2. Սույն օրենքի իմաստով արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը ներառում է՝
  • Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի կարգավորումը․
  • Ազատ առևտրի ռեժիմի կամ առավել բարենպաստության ռեժիմի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ առևտրի կարգավորումը․
  • Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում արտաքին առևտրի կարգավորումը։
  1. Եվրասիական տնտեսական միութան անդամ հանդիսացող պետությունների տարածքներով ապրանքները տեղափոխվոմ են առանց մաքսային հայտարարագրման և առանց պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական)՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ հարաբերություններում գործում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված միասնական մաքսային սակագինը և օտարերկրյա պետությունների հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ։
  3. Եվրասիական տնտեսական միութան անդամ հանդիսացող պետությունների հետ փոխադարձ առևտրում առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառությունը կարող է սահմանափակվել։ Առանձին կատեգորիայի ապրանքների շրջանառության սահմանափակումները կիրառվում են կառավարության որոշմամբ։
  4. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ կարող է կիրառվել Առևտրի համաշխարհային կազմակերպության Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իմաստով առավել բարենպաստության ռեժիմ, եթե առավել բարենպաստության ռեժիմի կիրառումը նախատեսված է միջազգային պայմանագրերով:
  5. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ կարող է կիրառվել Առևտրի համաշխարհային կազմակերպության Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի իմաստով ապրանքների ազատ առևտրի ռեժիմ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության հետ կնքված միջազգային պայմանագրի հիման վրա։
  6. Զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով կարող են սահմանվել սակագնային առանձնաշնորհումներ։

 

Հոդված 7. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը

  1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը օգտագործվում է ապրանքների դասակարգման և դրա հիման վրա մաքսասակագնային կարգավորման միջոցներ, այդ թվում՝ արտահանման, ներմուծման մաքսատուրքեր, ինչպես նաև արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու և մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով:
  2. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը կարող է օգտագործվել ապրանքների հարկման նպատակներով:
  3. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկը կիրառվում է արտաքին առևտրի, այդ թվում՝ փոխադարձ առևտրի ժամանակ։

 

Հոդված 8. Արտաքին տնտեսական գործարքի ձևը

  1. Արտաքին տնտեսական գործարքը կնքվում է գրավոր։ Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

 

Հոդված 9. Մաքսային վճարները

  1. Մաքսային վճարներ արտաքին տնտեսական գործարքների հիման վրա ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար մաքսային մարմնի կողմից գանձվող վճարներ են, որոնք ներառում են ներմուծման մաքսատուրքը, արտահանման մաքսատուրքը, ապրանքների ներմուծման ժամանակ գանձվող ավելացված արժեքի և ակցիզային հարկերը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը։
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություների հետ փոխադարձ առևտրի ժամանակ ներմուծման և արտահանման մաքսատուրք չի գործում։
  3. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ փոխադարձ առևտրի ժամանակ ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը հաշվարկվում և վճարվում են միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով։
  4. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս: Օրենքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի այլ դրույքաչափեր:
  5. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:
  6. Սույն հոդվածով նախատեսված մաքսային վճարերի արտոնությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։
  7. Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Հայստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
  8. Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի տեսակները և դրույքաչափերը, մաքսային գործառնությունների իրականացման համար պետական տուրք վճարողները, հարկվող օբյեկտը, հաշվարկման բազան, վճարելու պարտավորության ծագումը և դադարումը, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, բռնագանձման և վերադարձման (հաշվանցման) կարգը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման համար պետական տուրքի արտոնությունները սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով:

 

Հոդված 10. Թույլատվական փաստաթղթեր

  1. Արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև կնքված արտաքին տնտեսական գործարնքերի հիման վրա սույն հոդվածով նախատեսված ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ մաքսային գործառնությունների իրականացման համար պարտադիր է սույն հոդվածով նախատեսված թույլատվական փաստաթղթերի առկայությունը։
  2. Թույլատվական փաստաթղթեր են՝
  • անասնաբուժական սերտիֆիկատը, որը տրվում է`

ա․ ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների՝ հանրապետության տարածքով փոխադրման համար.

բ․ անասնաբուժական պետական հսկողության ենթակա ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար․

գ․ անասնաբուժական պետական հսկողության ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններ փոխադրման համար

  • անվտանգության սերտիֆիկատը, որը տրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար.
  • առողջության սերտիֆիկատը, որը տրվում է Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանու արտահանման համար.
  • բուսասանիտարական սերտիֆիկատը, որը տրվում է՝ կարանտինային հսկողության վերցված բուսասանիտարական բարձր ռիսկայնություն ունեցող ապրանքների Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ներմուծման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններ տեղափոխման համար․
  • կարանտին օբյեկտների՝ գիտահետազոտական նպատակներով ներմուծման թույլտվություն․
  • օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի համապատասխանության սերտիֆիկատը, որը տրվում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի արտահանման կամ ներմուծման համար․
  • համապատասխանության սերտիֆիկատը, որը տրվում է տեխնիկական կանոնակարգման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների միջև փոխադրման համար․
  • շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունը, որը տրվում է վայրի բույսեր արտահանելու կամ ներմուծելու համար․
  • շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունը, որը տրվում է վայրի կենդանիների արտահանելու կամ ներմուծելու համար․
  • արտահանման լիցենզիա, որը տրվում է`

ա․ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման համար․

բ․ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտահանման համար․

գ․ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման համար․

դ․ միջուկային նյութերի արտահանման համար․

ե․ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտահանման համար․

զ․ ռադիոակտիվ թափոնների արտահանման համար․

  • ներմուծման լիցենզիա, որը տրվում է՝

ա․ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման համար․

բ․ ռազմական նշանակության արտադրանի ներմուծման համար․

գ․ միջուկային նյութերի ներմուծման համար․

դ․ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման համար․

ե․ ռադիոակտիվ թափոնների ներմուծման համար։

  • պետական վերահսկողության ակտը, որը տրվում է թանկարժեքքարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի եվ թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման համար և Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ներմուծման համար
  • «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, որը տրվում է փայտանյութի և դրանից արտադրանքի, փայտածուխի արտահանման համար․
  • Դեղագործական արտադրանքի ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը, որը տրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու, այդ թվում՝ զուգահեռ ներմուծման, համար․
  • Դեղագործական արտադրանքի արտահանման (համապատասխանության) հավաստագիրը, որը պարտադիր պահանջվող փաստաթուղթ չէ և տրամադրվում է հայտատուի ցանկությամբ․

16) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման սահմանափակում ունեցող օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների արտահանման կամ ներմուծման թույլտվություն․

17) Հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորների ներմուծման կամ արտահանման թույլտվություն․

18) Հանքային հումքի տեսակների արտահանման թույլտվություն․

19) Հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, արտահանման կամ ներմուծման թույլտվություն․

20) Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների արտահանման կամ ներմուծման թույլտվություն․

21) Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների, արտահանման թույլտվություն․

22) Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշների, ներմուծման կամ արտահանման թույլտվություն․

23) Ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվություն․

24) Տեղեկատվություն ընդերքի մասին` վառելիքաէներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի, արտահանման թույլտվություն․

25) այն ապրանքների ներմուծման կամ արտահանման լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են քանակական սահմանափակումներ.

26) այն ապրանքների ներմուծման կամ արտահանման լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր, որոնց ներմուծման և (կամ) արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ.

27) այն ապրանքների ներմուծման կամ արտահանման լիցենզիա, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված է բացառիկ իրավունք:

28) այն գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծման կամ արտահանման լիցեզնիա, թույլտվություն կամ հավաստագիր, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում․

29) լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից տրված եզրակացություն, այն երկակի նշանակության ապրանքների մասով, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է համապատասխան եզրակացույթունը.

30) լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից տրված եզրակացություն, այն ռազմական նշանակության ապրանքների մասով, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է համապատասխան եզրակացույթունը․

31) ռադիոակտիվ ֆոնով բեռի ներմուծման լիցենզիա ռադիացիոն հսկողության ենթակա ապրանքների մասով։

  1. Սույն հոդվածով նախատեսված թույլատվական փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։
  2. Սույն հոդվածով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգերը սահմանվում են կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թույլատվական փաստաթղթի տրամադրման ոլորտի օրենսդրության պահանջները։

 

ԳԼՈՒԽ 2

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 11. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները

  1. Արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորվում է հետևյալ միջոցներով՝
  • մաքսասակագնային (այդ թվում՝ սակագնային առանձնաշնորհում),
  • ոչ սակագնային,
  • ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներ և սահմանափակումներ,
  • ներքին շուկայի պաշտպանության միջոցներ,
  • պետական աջակցություն։
  1. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը սույն հոդվածով չնախատեսված այլ միջոցներով, եթե դրանք նախատեսված չեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, այդ թվում՝ պետական իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջամտությունը և սույն օրենքով չնախատեսված սահմանափակումների կիրառումն արգելվում է։

 

Հոդված 12. Մաքսասակագնային կարգավորում

  1. Մաքսասակագնային կարգավորումն իրականացվում է արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում ապրանքների ներմուծման համար միասնական սակագնի սահմանման, սակագնային արտոնության տրամադրման կամ սակագնային քվոտավորման միջոցով։
  2. Միասնական մաքսային սակագինը սահմանվում է կառավարության որոշմամբ։ Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը հաշվի են առնվում ներմուծման մաքսատուրքի հաշվարկման և վճարման ժամանակ։
  3. Սակագնային արտոնությունները կիրառվում են ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով:
  4. Սակագնային արտոնությունները չեն կարող անհատական բնույթ կրել և կիրառվում են անկախ ապրանքների ծագման երկրից:
  5. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ թույլատրվում է սահմանել սակագնային քվոտաներ, եթե նույնանման ապրանքներ արտադրվում (արդյունահանվում, աճեցվում) են Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների տարածքում:
  6. Մաքսասակագնային կարգավորման միջոց է հանդիսանում նաև սակագնային առանձնաշնորհումը։ Սակագնային առանձնաշնորհումը ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատումը կամ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ձևավորող երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում կամ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցումն է։
  7. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի 75 տոկոսի չափով:
  8. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվում են առանձնաշնորհումների տրամադրմամբ, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր։
  9. Սույն հոդվածով նախատեսված միասնական սակագնի սահմանումը, սակագնային արտոնությունների, սակագնային քվոտավորման և սակագնային առանձնաշնորհման, ինչպես նաև սույն հոդվածի 7-8-րդ մասերով նախատեսված դրույքաչափերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

 

Հոդված 13. Ոչ սակագնային կարգավորում

  1. Ոչ սակագնային կարգավորման միջոցներն են`

1) ապրանքների ներմուծման կամ արտահանման արգելք,

2) ապրանքների ներմուծման կամ արտահանման քանակական սահմանափակումներ,

3) ապրանքների ներմուծման կամ արտահանման բացառիկ իրավունք,

4) ապրանքների ներմուծման կամ արտահանման ավտոմատ լիցենզավորում (հսկում),

5) ապրանքների ներմուծման կամ արտահանման թույլատրական կարգ:

 

Հոդված 14. Ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումները

  1. Ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումներն են տեխնիկական կանոնակարգման միջոցները, արտահանման վերահսկողության միջոցները, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումները։

 

Հոդված 15. Ներքին շուկայի պաշտպանության միջոցները

  1. Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն են՝

1) հատուկ պաշտպանական,

2) հակագնագցման և

3) փոխհատուցման միջոցները։

  1. Միջազգային պայմանագրերի հիման վրա կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված ներքին շուկայի պաշտպանության միջոցներից տարբերվող այլ պաշտպանական միջոցներ։

 

Հոդված 16. Պետական աջակցությունը

  1. Պետական աջակցությունը արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակիցներին պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցության տրամադրումն է բյուջետային ծրագրերի իրականացման, բյուջետային վարկի կամ բյուջետային երաշխիքի, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման միջոցով։
  2. Արտաքին տնտեսական գործունեության ռեզիդենտ մասնակից հանդիսացող օրինապահ տնտեսվարողների, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիազորված տնտեսական օպերատորների համար, որպես պետական աջակցություն, կարող են սահմանվել նաև մաքսային վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ։
  3. Oրինապահ տնտեսվարող համարելու չափանիշները սահմանում է Կառավարությունը:

 

ԲԱԺԻՆ II

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 17 Փոխադարձ առևտրի ազատությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մասնակիցների հետ

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների մասնակիցների հետ փոխադարձ առևտուրն իրականացվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատության սկզբունքի հիման վրա։
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ժամանակ չեն կիրառվում մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, բացառությամբ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`

1) մարդու կյանքի և առողջության պահպանման,

2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,

5) միջազգային պարտավորությունների կատարման,

6) պետության պաշտպանության և անվտանգության ապահովման համար։

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ժամանակ ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումները կիրառվում են սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև անկախ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերից, եթե անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակների ապահովման համար։

 

Հոդված 18 Փոխադարձ առևտրի ժամանակ կիրառվող ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքներն ու սահմանափակումները

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մասնակիցների հետ փոխադարձ առևտրի ժամանակ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող հետևյալ արգելքներն ու սահմանափակումները՝

1) տեխնիկական կանոնակարգման միջոցներ

2) սանիտարակահամաճարակային միջոցառումներ,

3) անասնաբուժասանիտարական միջոցառումներ,

4) կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց փոխադարձ առևտրի ժամանակ անհրաժեշտ է տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հավաստման փաստաթուղթ (սերտիֆիկատ)։
  2. Տեխնիկական կանոնակարգին համապատասխանության հավաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրով և այլ իրավական ակտերով։
  3. Սանիտարահամաճարակային հսկողության ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների փոխադարձ առևտուրը թույլատրվում է նշված ապրանքների պետական գրանցում ստանալուց հետո։ Պետական գրանցման ենթակա են արտադրանքի առանձին տեսակները, որոնք շրջանառության ժամանակ կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդու կյանքի ու առողջության վրա։ Սույն մասով սահմանված ապրանքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  4. Սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոլորտային օրենքներով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրով և այլ իրավական ակտերով։
  5. Կարանտինային բուսասանիտարական միջոցառումները և կարանտինային բուսասանիտարական հսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված կարանտինային օբյեկտների նկատմամբ։
  6. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկում ներառված բուսասանիտարական հսկման ենթակա բարձր ռիսկայնություն ունեցող ապրանքների փոխադարձ առևտուրը թույլատրվում է միայն բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությամբ։
  7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ցանկում ներառված կարանտինային օբյեկտների փոխադարձ առևտուրը թույլատրվում է միայն կարանտին օբյեկտների՝ գիտահետազոտական նպատակներով ներմուծման թույլտվության առկայությամբ։
  8. Անասնաբուժասանիտարական միջոցառումները և անասնաբուժասանիտարական հսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների նկատմամբ։
  9. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված ցանկում ներառված անասնաբուժական հսկողության ենթակա հսկողության վերցված ապրանքների փոխադարձ առևտուրը թույլատրվում է միայն անասնաբուժական սերտիֆիկատի առկայությամբ։
  10. Անասնաբուժական դեղամիջոցները, բույսերի պաշտպանության միջոց հանդիսացող պեստիցիդները, պարարտանյութ հանդիսացող ագրոքիմիկատները փոխադարձ առևտրում թույլատրվում են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստանալուց հետո։ Սույն մասով սահմանված ապրանքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  11. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ իրականացվում է անվտանգության նորմերի և կանոնների, ինչպես նաև փոխադրման հատուկ կանոնների համաձայն, որոնք հաստատում է Կառավարությունը:

 

Հոդված 19 Փոխադարձ առևտրի ժամանակ կիրառվող հարկերը

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխվող ապրանքների և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող հարկերի, վճարների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հարկերի և վճարների հաշվարկման, վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով։

 

 

ԲԱԺԻՆ III

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 20 Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման ընդհանուր կանոնները

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ արտաքին տնտեսական գործունեության կարգավորումն իրականացվում է մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման միջոցների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, ոչ սակագնային կարգավորման միջոց չհանդիսացող արգելքների ու սահմանափակումների, ինչպես նաև պետական աջակցության միջոցների կիրառման միջոցով։

 

ԳԼՈՒԽ 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 21. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորում

  1. Մաքսասակագնային կարգավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ առևտրում միասնական սակագնի սահմանման, սակագնային արտոնության տրամադրման կամ սակագնային քվոտավորման միջոցով։
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորումն իրականացվում է նաև սույն օրենքով նախատեսված սակագնային առանձնաշնորհման միջոցով։
  3. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ առևտրում կիրառվող մաքսային վճարներն են՝

1) ներմուծման մաքսատուրքը.

2) արտահանման մաքսատուրքը.

3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

4) ակցիզային հարկ, որը գանձվում է Հայաստանաի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.

5) մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը։

  1. Մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված ապրանք տեղափոխող անձանցով, գործարքների տեսակներով և այլ հանգամանքներով։
  2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման օպերատիվ կարգավորման նպատակով, անհրաժեշտության դեպքում, կառավարության կողմից կարող են սահմանվել սեզոնային մաքսատուրքեր, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել տարվա ընթացքում 6 ամիսը։ Սեզոնային մաքսատուրքերը կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի փոխարեն։
  3. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-4-րդ կետերով նախատեսված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով։
  4. Մաքսային գործառնությունների իրականացման համար պետական տուրքը պարտադիր վճար է, որը մաքսային մարմինների կողմից գանձվում է ապրանքների բացթողման, ապրանքների մաքսային ուղեկցման հետ կապված գործառույթների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության օրենսգրքով և Մաքսային կարգավորման մասին օրենքով սահմանված այլ գործողությունների իրականացման համար:
  5. Մաքսային գործառնությունների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափերը, վճարման ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, վերադարձման (հաշվանցման) և բռնագանձման կարգը, պետական տուրքի վճարման արտոնությունները ինչպես նաև այն դեպքերը, երբ պետական տուրքը ենթակա չէ վճարման, սահմանվում են օրենքով։

 

Հոդված 22 Սակագնային արտոնությունները

  1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ կառավարության որոշմամբ կարող են կիրառվել սակագնային արտոնություններ՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը նվազեցնելու ձևով:
  2. Սակագնային արտոնությունները չեն կարող անհատական բնույթ կրել և կիրառվում են անկախ ապրանքների ծագման երկրից:
  3. Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու հնարավորություն նախատեսող սակագնային արտոնությունները տրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող հետևյալ ապրանքների նկատմամբ՝

1) ապրանքներ՝ որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում)՝ այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերում նախատեսված ժամկետների սահմաններում․

2) ապրանքներ, որոնք ներմուծվում են տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում՝ Կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն.

3) ապրանքներ՝ Հայաստանի Հանրապետության նավերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (վարձված) նավերի՝ խորջրյա գոտիներում արդյունագործական ձկնորսության համար.

4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արժույթ, երրորդ երկրների արժույթ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթի), ինչպես նաև արժեթղթերի արժույթ.

5) մարդասիրական օգնության շրջանակներում կամ տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ.

6) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից  միջազգային կազմակերպությունների, կառավարությունների կողմից բարեգործական նպատակներով ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատույց օգնություն (աջակցություն), այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ճանաչվող ապրանքներ՝ բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթև մարդատար մեքենաների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար)։

  1. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դեպքում սակագնային արտոնություններ, այդ թվում՝ մաքսատուրքի նվազեցման ձևով, կարող են տրամադրվել նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով, երրորդ երկրի հետ կնքվող միջազգային պայմանագրերով, կամ Կառավարության որոշմամբ սահմանված այլ դեպքերում։
  2. Սակագնային արտոնությունների, այդ թվում՝ մաքսատուրքի նվազեցման ձևով, տրամադրման դեպքերն ու պայմանները, ինչպես նաև արտոնությունների կիրառման կարգը սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 23 Սակագնային քվոտաները

  1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ կառավարության որոշմամբ կարող է սահմանել սակագնային քվոտաներ, եթե նույնանման ապրանքներ արտադրվում կամ աճեցվում են Հայաստանի Հանրապետույթյան տարածքում:
  2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ են համարվում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-24-րդ խմբերում դասակարգվող ապրանքներ, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մաննիտը, D-գլյուցիտը (սորբիտ), եթերայուղերը, կազեինը, ալբումինները, դոնդողանյութը, դեքստրինները, վերափոխված օսլաները, սորբիտը, մորթիները, կաշին, մուշտակամորթ հումքը, մետաքս-հումքը, մետաքսե թափոնները, կենդանիների բուրդը, բամբակ-հումքը, բամբակի թափոնները, բամբակի մանրաթելը՝ սանդրքած, վուշ-հումքը և կանեփաթել-հումքը։
  3. Սակագնային քվոտան Հայաստանի Հանրապետություն Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ծագող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծումը կարգավորող միջոց է, որով նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքերի տարբերակված դրույքաչափեր՝ որոշակի ժամանակահատվածում սահմանված քանակությամբ (բնաիրային կամ դրամական արտահայտությամբ) և այդ քանակից ավելի ներմուծվող ապրանքների դեպքում։
  4. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ծագող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակի համար սակագնային քվոտայի ծավալը սահմանվում է Կառավարության կողմից և չի կարող գերազանցել Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ապրանքի սպառման ծավալի և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալի միջև եղած տարբերությունը։
  5. Սակագնային քվոտա սահմանվել չի կարող եթե Եվրասիական տնտեսական միության տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալը հավասար է Եվրասիական տնտեսական միության տարածքում այդ ապրանքի սպառման ծավալին կամ գերազանցում է այդ ապրանքի սպառման ծավալը։

 

ԳԼՈՒԽ 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 24 Ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանումն ու կիրառումը

  1. Ոչ սակագնային կարգավորման միջոցները սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա:
  2. Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտների հետ առևտուր իրականացնելիս ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Կառավարության կողմից։
  3. Այն ապրանքները, որոնց առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու որոշում է ընդունվել, ներառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ենթակա ապրանքների ցանկերում, որոնք հաստատվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 25 Ապրանքների արտահանման կամ ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները

  1. Արտաքին առևտրի շրջանակներում ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ արտահանման կամ ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները կիրառվում են հետևյալ բացառիկ դեպքերում՝

1) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում պարենային կամ ներքին շուկայի համար զգալի նշանակություն ունեցող այլ ապրանքների խիստ պակասը կանխելու կամ նվազեցնելու համար.

2) արտաքին առևտրում ապրանքների դասակարգման, տեսակավորման և վաճառքի չափանիշների ու կանոնների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված.

3) ջրային կենսաբանական պաշարների նկատմամբ՝ ցանկացած տեսքով դրանք ներմուծելու դեպքում, եթե անհրաժեշտ է.

ա․ սահմանափակել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող նույնանման ապրանքի արտադրությունը կամ վաճառքը.

բ․ սահմանափակել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող այն նույնանման ապրանքի արտադրությունը կամ վաճառքը, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներկրվող ապրանքով, եթե Եվրասիական տնտեսական միության տարածքում նույնանման ապրանքը բավարար ծավալով չի արտադրվում.

գ․ շուկայից հանել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող նույնանման ապրանքի ժամանակավոր ավելցուկը՝ սպառողների որոշ խմբերի այդ ավելցուկն անվճար կամ շուկայական գներից ավելի ցածր գներով տրամադրելու միջոցով.

դ․ շուկայից հանել Եվրասիական տնտեսական միության տարածքից ծագող այն ապրանքի ժամանակավոր ավելցուկը, որը կարող է ուղղակիորեն փոխարինվել ներկրվող ապրանքով, եթե Միությունում նույնանման ապրանքը բավարար ծավալով չի արտադրվում՝ սպառողների որոշ խմբերի այդ ավելցուկն անվճար կամ շուկայական գներից ավելի ցածր գներով տրամադրելու միջոցով։

  1. Ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ արտահանման կամ ներմուծման արգելքներն ու քանակական սահմանափակումները կիրառվում են Կառավարության որոշմամբ։ Քանակական սահմանափակումներ սահմանելիս կիրառվում են արտահանման կամ ներմուծման քվոտաներ:
  2. Քանակական սահմանափակումները կիրառվում են՝

1) արտահանման ժամանակ՝ միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքից,

2) ներմուծման ժամանակ՝ միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք ծագում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից։

  1. Քանակական սահմանափակումներ չեն կարող կիրառվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող որևէ երրորդ երկրի տարածքից ապրանքի ներմուծման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող որևէ երրորդ երկրի համար նախատեսված ապրանքի արտահանման ժամանակ, եթե այդ քանակական սահմանափակումները չեն կիրառվում բոլոր երրորդ երկրներից ներմուծման կամ բոլոր երրորդ երկրներ արտահանման դեպքում:
  2. Այն ապրանքները, որոնց առնչությամբ սահմանվել են արտահանման կամ ներմուծման արգելքներ կամ քանակական սահմանափակումներ, ներառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրում արտահանման կամ ներմուծման համար արգելվածք կամ քանակական սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերում, որոնք հաստատվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 26. Ապրանքների ներմուծման կամ արտահանման բացառիկ իրավունք

  1. Արտաքին տնտեսական գործունեության իրականացումը կարող է սահմանափակվել բացառիկ իրավունք շնորհելու միջոցով։
  2. Բացառիկ իրավունքը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանում կամ ներմուծում իրականացնելու իրավունք է, որը տրվում է բացառիկ լիցենզիայի հիման վրա։
  3. Բացառիկ լիցենզիան արտաքին տնտեսական գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման կամ ներմուծման բացառիկ իրավունք է տալիս։
  4. Այն ապրանքները, որոնց արտահանման և (կամ) ներմուծման համար շնորհվում է բացառիկ իրավունք, ինչպես նաև այդպիսի բացառիկ իրավունք ստացող՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին որոշելու, ինչպես նաև բացառիկ լիցենզիայի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության կողմից։
  5. Արտաքին տնտեսական գործունեության այն մասնակիցների ցանկը, որոնց շնորհվել է բացառիկ իրավունք՝ Կառավարության որոշման հիման վրա, ենթակա է հրապարակման։

 

Հոդված 27. Ավտոմատ լիցենզավորումը (հսկողությունը)

  1. Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով կառավարությունն իրավունք ունի սահմանելու ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)։
  2. Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) սահմանվում է եթե հնարավոր չէ այլ եղանակներով հետևելու ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման քանակական ցուցանիշներին ու դրանց փոփոխություններին։ Ավտոմատ լիցենզավորման սահմանման վերաբերյալ կառավարության որոշումը պետք է պարունակի հիմնավորում սույն մասով սահմանված անհնարինության մասին:
  3. Ապրանքների առանձին տեսակների ցանկը, որոնց նկատմամբ սահմանվում է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն), ինչպես նաև ավտոմատ լիցենզավորման (հսկողության) ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ցանկում ներառված ապրանքների արտահանումը կամ ներմուծումը իրականացվում է լիազորված մարմնի կողմից Կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրված թույլտվության առկայության դեպքում։

 

Հոդված 28 Ապրանքների ներմուծման կամ արտահանման թույլատրման կարգը

  1. Ապրանքների ներմուծման կամ արտահանման թույլատրման կարգը կիրառվում է սույն օրենքով սահմանված լիցենզավորման սահմանման միջոցով։
  2. Թույլատրման կարգի սահմանման, կիրառման և վերացման վերաբերյալ որոշումն ընդունվում է Կառավարության կողմից։

 

Հոդված 29. Ժամանակավոր միջոցների կիրառումը

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացառիկ դեպքերում կարող է կիրառել նաև ժամանակավոր միջոցներ երրորդ երկներ արտաքին առևտրի հետ կապված հարաբերություոններում՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման համար։
  2. Այդպիսի միջոցի գործողության ժամկետը սահմանվում է Կառավարության կողմից։
  3. Ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
  4. Այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է ժամանակավոր միջոց կարող են արտահանվել կամ ներմուծվել սույն օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության պարագայում։

 

ԳԼՈՒԽ 6

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԻՔՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 30. Ընդհանուր դրույթներ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ

  1. Հայաստանի Հանրապետության ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների ծագման ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված ներքին շուկայի պաշտպանության միջոցներ։
  2. Միջազգային պայմանագրերի հիման վրա կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սույն օրենքի 15-րդ հոդվածով նշված ներքին շուկայի պաշտպանության միջոցներից տարբերվող այլ պաշտպանական միջոցներ։
  3. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու, միջոցը փոփոխելու կամ չեղարկելու որոշումն ընդունվում է Կառավարության կողմից:
  4. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառման որոշումն ընդունվում է էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա, որը կցվում է հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը։
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ուսումնասիրությանը ներկայացվող պահանջները և կարգը սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 31. Հատուկ պաշտպանական միջոցները

  1. Հատուկ պաշտպանական միջոցը Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծումը սահմանափակելու միջոց է, որը կիրառվում է Կառավարության որոշմամբ՝ ներմուծման քվոտա, հատուկ քվոտա կամ հատուկ տուրք, այդ թվում՝ նախնական հատուկ տուրք սահմանելու միջոցով։
  2. Հատուկ պաշտպանական միջոցը կարող է ապրանքի նկատմամբ կիրառվել, եթե լիազոր մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ ապրանքի ներմուծումն իրականացվում է այնպիսի աճող ծավալներով և այնպիսի պայմաններով, որոնք էական վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին կամ ստեղծում են այդպիսի վնաս հասցնելու վտանգ:
  3. Հատուկ քվոտան ապրանքի ներմուծման որոշակի ծավալի սահմանում է, որի շրջանակներում ապրանքը մատակարարվում է Հայաստանի Հանրապետության տարածք առանց հատուկ տուրքի վճարման, իսկ այն գերազանցելու դեպքում՝ հատուկ տուրքի վճարմամբ։
  4. Հատուկ տուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
  5. Եթե հատուկ պաշտպանական միջոցի կիրառումն ուշացնելն այնպիսի էական վնաս կհասցնի տնտեսության ճյուղին, որը հետագայում դժվար կլինի վերականգնել, կառավարությունը, նախքան համապատասխան ուսումնասիրության ավարտը, կարող է 200 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով նախնական հատուկ տուրք սահմանելու մասին որոշում կայացնել՝ հիմք ընդունելով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի նախնական եզրակացությունը։ Տվյալ դեպքում նշված եզրակացությամբ պետք է անդրադարձ կատարվի այն հանգամանքին, որ առկա են ակնհայտ ապացույցներ, որ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման ավելացած ծավալը հասցրել է կամ հատուկ պաշտպանական միջոցի կիրառումն ուշացնելու արդյունքում կարող է էական վնաս հասցնել անդամ պետությունների տնտեսության ճյուղին։ Ուսումնասիրությունը պետք է շարունակվի վերջնական եզրակացությունն ստանալու նպատակով։
  6. Եթե ուսումնասիրության արդյունքներով որոշվել է, որ հատուկ պաշտպանական միջոց սահմանելու հիմքերը բացակայում են, ապա նախնական հատուկ տուրքի գումարները ենթակա են վճարողին վերադարձման կառավարության կողմից սահմանված կարգով։
  7. Եթե ուսումնասիրության արդյունքներով հատուկ պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում է ընդունվում, ապա նախնական հատուկ տուրքի գործողության ժամկետն ընդգրկվում է հատուկ պաշտպանական միջոցի գործողության ընդհանուր ժամկետի մեջ։
  8. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է հատուկ տուրքի՝ նախնական հատուկ տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական հատուկ տուրքի գումարները ենթակա են վճարողին վերադարձման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  9. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է հատուկ տուրքի՝ նախնական հատուկ տուրքի դրույքաչափը գերազանցող դրույքաչափ, ապա հատուկ տուրքի և նախնական հատուկ տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։
  10. Նախնական հատուկ տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից սկսած 6 ամսից ոչ ուշ։
  11. Սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով նախատեսված տնտեսության ճյուղին հասցված էական վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը որոշելու նպատակով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինը ուսումնասիրության ընթացքում գնահատում է այն օբյեկտիվ գործոնները, որոնք կարող են արտահայտված լինել քանակական ցուցանիշներով և որոնք ազդեցություն են թողնում տնտեսության ճյուղի տնտեսական վիճակի վրա, այդ թվում՝

1) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման աճի՝ բացարձակ ցուցանիշներով և հարաբերական ցուցանիշներով արտահայտված տեմպերը և ծավալը՝ նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության կամ սպառման ընդհանուր ծավալի հետ համեմատած.

2) ուսումնասիրության առարկա հանդիսացող ներմուծվող ապրանքի մասնաբաժինը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում տվյալ ապրանքի և նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի վաճառքի ընդհանուր ծավալի մեջ.

3) ուսումնասիրության առարկա հանդիսացող ներմուծվող ապրանքի գների մակարդակը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի գների մակարդակի հետ համեմատությամբ.

4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի՝ անդամ պետությունների շուկայում վաճառքի ծավալի փոփոխությունը.

5) նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանքի արտադրության ծավալի, արտադրողականության, արտադրական կարողությունների օգտագործման, շահույթների և վնասների չափի, ինչպես նաև զբաղվածության մակարդակի փոփոխությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղում։

  1. 12. Հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է այն չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են` տնտեսության ճյուղին հասցված էական վնասը կանխարգելելու կամ վերացնելու, ինչպես նաև անդամ տնտեսության ճյուղը՝ փոփոխվող տնտեսական պայմաններին հարմարեցնելու գործընթացը հեշտացնելու համար։
  2. Եթե հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է ներմուծման քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման քվոտայի չափը չպետք է պակաս լինի ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծման միջին տարեկան ծավալից (քանակական կամ արժեքային արտահայտությամբ) նախորդող ժամանակահատվածի կտրվածքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է սահմանել ներմուծման քվոտայի ավելի փոքր չափ՝ տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կամ այդ վնասը հասցնելու վտանգը վերացնելու համար։
  3. Ներմուծման քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոցի կիրառման կարգը հաստատվում է Կառավարության որոշմամբ։

 

Հոդված 32. Հատուկ պաշտպանական միջոցների գործողության ժամկետն ու հատուկ պաշտպանական միջոցների կիրռաման վերանայումը

  1. Հատուկ պաշտպանական միջոցի կիրառման գործողության առավելագույն ժամկետը 4 տարի է, որը կարող է կառավարության որոշմամբ երկարաձգվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում։
  2. Հատուկ պաշտպանական միջոցի կիրառման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա եզրակացվել է, որ նման երկարաձգումն անհրաժեշտ է տնտեսության ճյուղին հասցված էական վնասը կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը վերացնելու համար և առկա են ապացույցներ այն մասին, որ տնտեսության համապատասխան ճյուղում ձեռնարկվում են այդ ճյուղը փոփոխվող տնտեսական պայմաններին հարմարեցնելու գործընթացը խթանող միջոցառումներ:
  3. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետի երկարաձգման մասին Կառավարության կողմից որոշում ընդունվելու դեպքում տվյալ միջոցը չի կարող լինել ավելի սահմանափակող, քան այդ որոշումն ընդունելու օրվա դրությամբ գործող հատուկ պաշտպանական միջոցը:
  4. Հատուկ պաշտպանական միջոցի գործողության ընդհանուր ժամկետը՝ ներառյալ նախնական հատուկ տուրքի գործողության ժամկետը և այն ժամկետը, որով երկարաձգվում է հատուկ պաշտպանական միջոցի գործողությունը, չպետք է գերազանցի 8 տարին:
  5. Այն ապրանքի նկատմամբ, որի համար ավելի վաղ արդեն կիրառվել է հատուկ պաշտպանական միջոց, չի կարող կրկնակի անգամ կիրառվել հատուկ պաշտպանական միջոցը՝ նախորդ հատուկ պաշտպանական միջոցի գործողության ժամկետին հավասար ժամանակահատվածի ընթացքում: Ընդ որում, այն ժամկետը, որի ընթացքում հատուկ պաշտպանական միջոցը չի կիրառվում, չի կարող 2 տարուց պակաս լինել:
  6. Հատուկ պաշտպանական միջոցը, որի գործողության ժամկետը կազմում է 180-ից ոչ ավելի օրացուցային օր, անկախ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթից, կարող է կրկին կիրառվել միևնույն ապրանքի նկատմամբ, եթե նախորդ հատուկ պաշտպանական միջոցի սահմանման օրվանից անցել է ոչ պակաս, քան 1 տարի, և նոր հատուկ պաշտպանական միջոց սահմանելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում այդ ապրանքի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցը 2 անգամից ավելի չի կիրառվել:

 

Հոդված 33. Հակագնագցման միջոցները

  1. Հակագնագցման միջոցերը կարող է կիրառվել գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի նկատմամբ, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն դանդաղեցնում է տնտեսության ճյուղի ստեղծումը կամ զարգացումը։
  2. Հակագնագցման (հակադեմփինգային) միջոցը գնագցող ներմուծմանը հակազդելու միջոց է, որը կիրառվում է Կառավարության որոշմամբ՝ հակագնագցման տուրք, այդ թվում՝ նախնական հակագնագցման տուրք սահմանելու կամ երրորդ երկրից Հայաստանի Հանրապետություն արտահանողի կողմից ընդունված կամավոր գնային պարտավորությունները հաստատելու միջոցով։
  3. Հակագնագցման տուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
  4. Հակագնագցման տուրքի չափը պետք է բավարար լինի` տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար, սակայն չպետք է գերազանցի հաշվարկված գնագցման չափը:
  5. Կառավարության որոշմամբ կարող է հաշվարկված գնագցման չափից ավելի փոքր չափով հակագնագցման տուրք սահմանելու մասին որոշում ընդունվել այն դեպքում, եթե այդ չափը բավարար է տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:
  6. Եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մաիմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրությունն իրականացնելու ընթացքում կազմվել է նախնական եզրակացություն, որի համաձայն հակագնագցման միջոցի կիրառումն ուշացնելն այնպիսի էական վնաս կհասցնի տնտեսության ճյուղին, որը հետագայում դժվար կլինի վերականգնել կառավարության որոշմամբ կարող է կիրառվել նախնական հակագնագցման տուրքը։
  7. Նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը պետք է բավարար լինի տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար, սակայն չպետք է գերազանցի նախապես հաշվարկված գնագցման չափը:
  8. Եթե նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը հավասար է նախապես հաշվարկված գնագցման չափին, ապա նախնական հակագնագցման տուրքի գործողության առավելագույն ժամկետը 4 ամիս է։ Ընդ որում նշված ժամկետը կառավարության որոշմամբ կարող է երկարձգվել մինչև 6 ամսով՝ հաշվի առնելով տվյալ ապրանքի արտահանման ծավալները։
  9. Եթե նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը փոքր է նախապես հաշվարկված գնագցման չափից, ապա նախնական հակագնագցման տուրքի գործողության առավելագույն ժամկետը 6 ամիս է։ Ընդ որում նշված ժամկետը կառավարության որոշմամբ կարող է երկարձգվել մինչև 9 ամսով՝ հաշվի առնելով տվյալ ապրանքի արտահանման ծավալները։
  10. Եթե ուսումնասիրության արդյունքներով եզրակացվում է, որ հակագնագցման միջոց սահմանելու հիմքերը բացակայում են, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին` էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  11. Եթե ուսումնասիրության արդյունքներով չի ընդունվում հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  12. Եթե ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է հակագնագցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական հակագնագցման տուրքի գումարները, սկսած հակագնագցման միջոցը կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են հաշվանցման՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  13. Եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական գնագցման տուրքի գումարները, ենթակա են հաշվանցման՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  14. Նախնական հակագնագցման տուրքի գումարները, որոնք գերազանցում են հակագնագցման տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված հակագնագցման տուրքի գումարը, պետք է վերադարձվեն վճարողին էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  15. Եթե ուսումնասիրության արդյունքներով նպատակահարմար է համարվում սահմանել հակագնագցման տուրքի՝ նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափից ավելի բարձր դրույքաչափ, ապա հակագնագցման տուրքի և նախնական հակագնագցման տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։
  16. Նախնական հակագնագցման տուրքը կիրառվում է՝ ուսումնասիրությունը շարունակելու պայմանով։
  17. Նախնական հակագնագցման տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո 7 ամսից ոչ ուշ։
  18. Հակագնագցման տուրքի սահմանման առանձնահատկությունները և կիրառման պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 34. Ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքը երրորդ երկրից Հայաստանի Հանրապետություն արտահանողի կողմից գնային պարտավորության ստանձնումը

  1. 1. Ուսումնասիրությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել առանց նախնական հակագնագցման տուրք կամ հակագնագցման տուրք սահմանելու, այն դեպքում, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինն ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքը երրորդ երկրից Հայաստանի Հանրապետություն արտահանողից ստանում է գնային պարտավորություն ստանձնելու մասին գրավոր տեղեկություն՝ այդ ապրանքի գները վերանայելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք այդ ապրանքի՝ դրա սովորական արժեքից ցածր գներով արտահանումը դադարեցնելու մասին։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտավորության համաձայն` ապրանքի գների մակարդակը չպետք է լինի ավելի բարձր, քան անհրաժեշտ է` գնագցման չափը վերացնելու համար։
  3. Գնային պարտավորությունը հավանության է արժանանում էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից։
  4. Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին որոշումը էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինը չի ընդունում, եթե հանգում է այն եզրակացության, որ դրանք հավանության արժանացնելն անընդունելի է տնտեսության ճյուղին պատճառվող վնասի վերացման տեսանկունից։
  5. Եթե ուսումնասիրության արդյունքներով եզրակացվում է գնագցող ներմուծման կամ դրանով պայմանավորված` տնտեսության ճյուղին վնաս հասցնելու բացակայության մասին, ապա գնային պարտավորություններ ստանձնած արտահանողն ինքնաբերաբար ազատվում է այդպիսի պարտավորություններից։

 

Հոդված 35. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը և դրա վերանայումը

  1. Հակագնագցման միջոցը կիրառվում է Կառավարության որոշմամբ այնպիսի չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են գնագցող ներմուծման հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:
  2. Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 5 տարին՝ այդ միջոցի կիրառումն սկսելու ամսաթվից կամ կրկնակի ուսումնասիրությունն ավարտելու ամսաթվից սկսած, որն անցկացվել է փոփոխված հանգամանքների պատճառով և, միաժամանակ, վերաբերել է գնագցող ներմուծման և դրա հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասի վերլուծությանը, կամ որն անցկացվել է հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով:
  3. Կրկնակի ուսումնասիրությունը պետք է սկսվի նախքան հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալը և ավարտվի դրա սկսելու ամսաթվից սկսած 12 ամսվա ընթացքում: Նախքան կրկնակի ուսումնասիրության ավարտը` հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգվում է Կառավարության որոշմամբ: Այն ժամկետի ընթացքում, որով երկարաձգվում է համապատասխան հակագնագցման միջոցի կիրառումը, նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարվում են հակագնագցման տուրքեր` հակագնագցման տուրքերի այնպիսի դրույքաչափերով, որոնք սահմանվել են այն հակագնագցման միջոցը կիրառելու մասով, որի գործողության ժամկետը կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու հետ կապված երկարաձգվում է:
  4. Այն դեպքում, եթե հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է, որ հակագնագցման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, ապա նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման տուրքի գումարները հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգելու ժամկետի ընթացքում ենթակա են վերադարձման վճարողին` էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  5. Հակագնագցման միջոցի կիրառման առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 36. Հակագնագցման միջոցի շրջանցումը

  1. Հակագնագցման միջոցի շրջանցումը ապրանքի մատակարարման եղանակի փոփոխումն է հակագնագցման տուրք վճարելուց կամ արտահանողի կողմից ստանձնած գնային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով։
  2. Հակագնագցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվում է կրկնակի ուսումնասիրություն։
  3. Հակագնագցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրությունը պետք է ավարտվի՝ այն սկսվելու ամսաթվից հետո 9 ամսվա ընթացքում։
  4. Սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության ժամանակահատվածի համար կառավարությունը կարող է նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման տուրք սահմանել գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում արտահանող երրորդ երկրից կամ այլ արտահանող երրորդ երկրից։
  5. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով չի որոշում, որ հակագնագցման միջոցը շրջանցվել է, ապա հակագնագցման տուրքի գումարները, որոնք վճարվել են սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  6. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հակագնագցման միջոցը շրջանցվել է, ապա հակագնագցման միջոցը Կառավարության կողմից կարող է տարածվել գնագցող ներմուծման առարկա եղած ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների վրա, որոնք Հայաստանի Հանրապետությու են ներմուծվում արտահանող երրորդ երկրից։ Սույն մասում նշված հակագնագցման միջոց սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարված հակագնագցման տուրքերի գումարները ենթակա են հաշվանցման՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

 

Հոդված 37 Փոխհատուցման միջոցները

  1. Փոխհատուցման միջոցը կարող է կիրառվել ներմուծվող այն ապրանքի նկատմամբ, որի արտադրության, արտահանման կամ տրանսպորտային փոխադրման ժամանակ կիրառվել է արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիա այն դեպքում, երբ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականցված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ այդպիսի ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն կասեցնում է անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծումը։
  2. Սույն հոդվածի իմաստով սուբսիդկան երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից ցանկացած ձեվով իրականացված ֆինանսական օժանդակությունն է, որը սուբսիդիա ստացողին տալիս է լրացուցիչ առավելություններ, և որը ցուցաբերվում է արտահանող երրորդ երկրի տարածքում, այդ թվում՝ հետևյալ ձևերով

1) դրամական միջոցների ուղղակի փոխանցման (այդ թվում՝ դոտացիաների, փոխառությունների և բաժնետոմսերի գնման տեսքով) կամ այդպիսի միջոցներ փոխանցելու պարտավորությունների ձևով (այդ թվում` փոխառությունների դիմաց տրված երաշխիքների տեսքով),

2) միջոցներ դուրս գրելու կամ այն միջոցների գանձումից լրիվ կամ մասնակիորեն հրաժարվելու ձևով, որոնք պետք է մուտքագրվեին արտահանող երրորդ երկրի եկամուտների մասով (այդ թվում՝ հարկային վարկերի տրամադրման միջոցով)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արտահանվող ապրանքն ազատվում է ներքին սպառման համար նախատեսված նույնանման ապրանքի համար գանձվող հարկերից կամ տուրքերից, կամ այդ հարկերի կամ տուրքերի՝ փաստացի վճարված գումարները չգերազանցող չափով նվազեցման կամ վերադարձման դեպքերի,

3) ապրանքները կամ ծառայությունները արտոնյալ պայմաններով կամ անհատույց տրամադրելու ձևով՝ բացառությամբ այն ապրանքների կամ ծառայությունների, որոնք նախատեսված են ընդհանուր ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար, այսինքն՝ այն ենթակառուցվածքի, որը կապված չէ կոնկրետ արտադրողի և (կամ) արտահանողի հետ,

4) ապրանքներն արտոնյալ պայմաններով ձեռքբերելու ձևով.

5) ցանկացած ձևով արտահայտված եկամտային կամ գնային օժանդակություն, որը սուբսիդիա ստացողին տալիս է լրացուցիչ առավելություններ, որոնց արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղի է ունենում արտահանող երրորդ երկրից ապրանքի արտահանման ծավալի ավելացում կամ այդ երրորդ երկիր նույնանման ապրանքի ներմուծման ծավալի կրճատում։

  1. Փոխհատուցման միջոցը տնտեսության ճյուղի վրա` արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիաների (լրավճարների) ունեցած ազդեցությունը չեզոքացնելու միջոց է, որը կիրառվում է Կառավարության որոշմամբ՝ փոխհատուցման տուրք (այդ թվում՝ նախնական փոխհատուցման տուրք) սահմանելու միջոցով։
  2. Փոխհատուցման տուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
  3. Եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից նախքան ուսումնասիրության ավարտն ստացված տեղեկությունները վկայում են սուբսիդավորվող ներմուծման և դրանով պայմանավորված՝ տնտեսության ճյուղին հասցված վնասի առկայության մասին, կառավարությունը կարող է ընդունել որոշում մինչև 4 ամիս ժամկետով նախնական փոխհատուցման տուրք սահմանելու միջոցով փոխհատուցման միջոցի կիրառման մասին` տնտեսության ճյուղին` ուսումնասիրությունն անցկացնելու ընթացքում սուբսիդավորվող ներմուծման հետևանքով հասցվող վնասը կանխելու նպատակով:
  4. Նախնական փոխհատուցման տուրքը սահմանվում է սուբսիդավորվող և արտահանվող ապրանքի մեկ միավորի համար արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիայի՝ նախապես հաշվարկված մեծությանը հավասար չափով։
  5. Եթե ուսումնասիրության արդյունքներով որոշվել է, որ փոխհատուցման միջոց սահմանելու հիմքերը բացակայում են, ապա նախնական փոխհատուցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին` էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  6. Եեթե ուսումնասիրության արդյունքներով ընդունվում է փոխհատուցման միջոցի կիրառման մասին որոշում, ապա նախնական փոխհատուցման տուրքի գումարները, սկսած փոխհատուցման միջոցի կիրառման մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են հաշվանցման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  7. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է փոխհատուցման տուրքի՝ նախնական փոխհատուցման տուրքի դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ, ապա նախնական փոխհատուցման տուրքի գումարները, ենթակա են հաշվանցման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  8. Նախնական փոխհատուցման տուրքի գումարները, որոնք գերազանցում են փոխհատուցման տուրքի սահմանված դրույքաչափով հաշվարկված փոխհատուցման տուրքի գումարը, պետք է վերադարձվեն վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով
  9. Եթե ուսումնասիրության արդյունքներով սահմանվում է փոխհատուցման տուրքի՝ նախնական փոխհատուցման տուրքի դրույքաչափից ավելի բարձր դրույքաչափ, ապա փոխհատուցման տուրքի և նախնական փոխհատուցման տուրքի գումարների միջև տարբերությունը չի գանձվում։
  10. Նախնական փոխհատուցման տուրքը կիրառվում է՝ ուսումնասիրությունը միաժամանակ շարունակելու պայմանով։
  11. Նախնական փոխհատուցման տուրք սահմանելու մասին որոշումն ընդունվում է, որպես կանոն, ուսումնասիրությունն սկսելու ամսաթվից հետո 7 ամսից ոչ ուշ։
  12. Փոխհատուցման միջոցների կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու կանոները սահմանվում են կառավարության որոշմամբ։

  

Հոդված 38. Սուբսիդավորող երրորդ երկրի կամ ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողի կողմից կամավոր պարտավորությունների ստանձնումը

  1. Ուսումնասիրությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ առանց փոխհատուցման տուրք սահմանելու, եթե էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմինը որոշում է ընդունում հետևյալ կամավոր պարտավորություններից որևէ մեկին հավանություն տալու մասին՝

1) արտահանող երրորդ երկիրը համաձայնում է չեղյալ համարել կամ կրճատել սուբսիդավորումը կամ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ սուբսիդավորման հետևանքները վերացնելու նպատակով,

2) ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքն արտահանողը համաձայնում է վերանայել իր կողմից այդ ապրանքի համար սահմանված գները:

 

 

Հոդված 39. Փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը և դրա վերանայումը

  1. Փոխհատուցման միջոցը կիրառվում է Կառավարության որոշմամբ այնպիսի չափով և ժամկետով, որոնք անհրաժեշտ են սուբսիդավորվող ներմուծման հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասը վերացնելու համար:
  2. Փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը չպետք է գերազանցի 5 տարին` այդ միջոցի կիրառումն սկսելու ամսաթվից կամ կրկնակի ուսումնասիրությունն ավարտելու ամսաթվից սկսած, որն անցկացվել է փոփոխված հանգամանքների պատճառով և, միաժամանակ, վերաբերել է սուբսիդավորվող ներմուծման և դրա հետևանքով տնտեսության ճյուղին հասցված վնասի վերլուծությանը, կամ որն անցկացվել է փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը լրանալու պատճառով:
  3. Նախքան սույն հոդվածին համապատասխան անցկացվող կրկնակի ուսումնասիրության ավարտը` փոխհատուցման միջոցի կիրառումը երկարաձգվում է Կառավարության որոշմամբ: Այն ժամկետի ընթացքում, որով երկարաձգվում է համապատասխան փոխհատուցման միջոցի կիրառումը, նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարվում են փոխհատուցման տուրքեր՝ փոխհատուցման տուրքերի այնպիսի դրույքաչափերով, որոնք սահմանվել են այն փոխհատուցման միջոցը կիրառելու մասով, որի գործողության ժամկետը կրկնակի ուսումնասիրություն անցկացնելու հետ կապված երկարաձգվում է։
  4. Եթե փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը որոշում է, որ փոխհատուցման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, ապա նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող փոխհատուցման տուրքի գումարները փոխհատուցման միջոցի կիրառումը երկարաձգելու ժամկետի ընթացքում ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  5. Սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրություն կատարելու առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 40. Փոխհատուցման միջոցի շրջանցումը 

  1. Փոխհատուցման միջոցի շրջանցումը ապրանքի մատակարարման եղանակի փոփոխումն է փոխհատուցման տուրք վճարելուց կամ ստանձնած կամավոր պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով։
  2. Փոխհատուցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվում է կրկնակի ուսումնասիրություն։
  3. Սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության ժամանակահատվածի համար կառավարությունը կարող է նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող փոխհատուցման տուրք սահմանել սուբսիդավորվող ներմուծման առարկա եղած ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների համար, որոնք ներմուծվում են արտահանող երրորդ երկրից կամ այլ երրորդ երկրից։
  4. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով ուսումնասիրություն իրականացնող մարմինը չի որոշում, որ փոխհատուցման միջոցը շրջանցվել է, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փոխհատուցման տուրքի գումարները ենթակա են վերադարձման վճարողին՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  5. Եթե սույն հոդվածով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ փոխհատուցման միջոցը շրջանցվել է, ապա փոխհատուցման միջոցը կարող է տարածվել սուբսիդավորվող ներմուծման առարկա եղած ապրանքի այն բաղկացուցիչ մասերի և (կամ) ածանցյալների վրա, որոնք ներմուծվում արտահանող երրորդ երկրից կամ այլ արտահանող երրորդ երկրից։ Սույն մասում նշված փոխհատուցման միջոց սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով վճարված փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են հաշվեգրման էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։
  6. Փոխհատուցման միջոցի շրջանցումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրությունը պետք է ավարտվի՝ այն սկսելու ամսաթվից հետո 9 ամսվա ընթացքում։

 

 ԳԼՈՒԽ 7

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 41. Լիցենզավորման, թույլտվությունների և հավաստագրման կիրառումը

  1. Lիցենզավորումը, թույլտվություններն ու հավաստագրումը կիրառվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման նկատմամբ, եթե այդ ապրանքների նկատմամբ սահմանված են ներմուծման կամ արտահանման`

1) քանակական սահմանափակումներ,

2) բացառիկ իրավունք,

3) թույլատրման կարգ,

4) սակագնային քվոտա,

5) ներմուծման քվոտա՝ որպես հատուկ պաշտպանական միջոց։

  1. Lիցենզավորումը, թույլտվություններն ու հավաստագրումը իրականացվում է էկոնոմիկայի բնագավառի լիազորված մարմնի կողմից արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա, թույլտվություն կամ հավաստագիր տրամադրելու միջոցով։
  2. Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրամադրված լիցենզիաները, թույլտվություններն ու հավաստագրերը ճանաչվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից։
  3. Էկոնոմիկայի բնագավառի լիազորված մարմնի կողմից տրամադրվում են լիցենզիաների հետևյալ տեսակները.

1) մեկանգամյա լիցենզիա,

2) հիմնական լիցենզիա,

3) բացառիկ լիցենզիա:

  1. Հիմնական և բացառիկ լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Կառավարության կողմից սահմանված դեպքերում։

 6․ Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։

7․ Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու կամ ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման կարգն ու  պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:

  1. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվություններն ու հավաստագրերը համարվում են թույլատվական փաստաթղթեր և տրամադրվում են էլեկտրոնային եղանակով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։

 

 

ԳԼՈՒԽ 8

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԳԵԼՔՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 42. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացումը

  1. Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ ոլորտի լիազոր մարմնի կողմից իրականացվում են սանիտարահամաճարաբանական միջոցառումներ մարդու կյանքի, առողջության և նրա բնակության միջավայրի համար վտանգավոր պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) ներմուծումը թույլ չտալու համար։ Սույն մասով նախատեսված ապրանքների ներմուծումը թույլատրվում է պետական գրանցում ստանալուց հետո։
  2. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների տեղափոխման համար անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինը միջոցներ է ձեռնարկում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների և անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր, կենդանական ծագում ունեցող ապրանքների (արտադրանքի) մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կամ ներմուծումը կամ արտահանումը ներմուծումը թույլ չտալու համար: Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների ներմուծումն ու արտահանումը թույլատրվում է անասնաբուժական սերտիֆիկատի ուղեկցությամբ։
  3. Բույսերի կարանտինային հսկողության վերցված ապրանքների (արտահանման կամ ներմուծման համար սահմանվում է պետական վերահսկողություն։
  4. Բուսասանիտարիայի ոլորտի լիազոր մարմինը համագործակցում է մաքսային մարմինների հետ կարանտինային օբյեկտների ներմուծումը կանխելու համար։ Կարանտինային օբյեկտների ներմուծումը թույլատրվում է միայն կարանտին օբյեկտների՝ գիտահետազոտական նպատակներով ներմուծման թույլտվության առկայության պարագայում։
  5. Կարանտինային հսկողության վերցված ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ, որը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ցանկին համապատասխան դասվում է բուսասանիտարական բարձր ռիսկայնություն ունեցող՝ կարանտինային հսկողության վերցված ապրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբին ներմուծվում է միայն արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական սերտիֆիկատի ուղեկցությամբ։
  6. Սույն հոդվածով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների, պետական վերահսկողության իրականացման, ինչպես նաև ներմուծման կամ արտահանման սերտիֆիկատների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն օրենքով թույլատվական փաստաթղթերի տրամադրման հետ կապված կարգավորումները։

 

ԲԱԺԻՆ IV

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 9

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

 

Հոդված 43. Տնտեսական գոտիներ

  1. Ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով կարող են ստեղծվել ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներ։
  2. Տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։
  3. Տնտեսական գոտին ստեղծվում է Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 44. Արտահանումը զարգացնելուն ուղղված այլ միջոցներ

  1. Եվրասիական տնտեսական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության միջազգային պայմանագրերին, նորմերին ու կանոններին համապատասխան, կառավարության որոշմամբ կարող է կիրառվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների շուկաներ ապրանքների արտահանումը զարգացնելուն ուղղված՝ արտահանման ապահովագրության, վարկավորման, լիզինգի կիրառման, Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններում ցուցահանդեսատոնավաճառային ու էքսպոզիցիոն գործունեության, գովազդային կամ արտադրանքի առաջմղման այլ միջոցներ։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցները կիրառվում են կառավարության որոշմամբ։

 

Հոդված 45. Առևտրային և մաքսային ներկայացուցիչներ

  1. Արտահանման խթանման նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով օտարերկրա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին կից կարող են գործել առևտրային և մաքսային ներկայացուցիչներ (կցորդներ)։ Առևտրային և մաքսային ներկայացուցիչներն և կցորդները նշանակվում են վարչապետի որոշմամբ։

 

ԲԱԺԻՆ V

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 10

 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ»  ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

 

Հոդված 46. Պետական սահմանային անցման կետերում իրականացվող վերահսկողության ընդհանուր կարգավորումը

  1. Պետական սահմանային անցման կետերում ապրանքների ներմուծումը, արտահանումը, փոխադրումը և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցումը իրականացվում է առանձին հոսքուղիներով՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։ Հոսքուղիներն են՝

1) Ֆիզիկական անձանց և տրանսպորտային միջոցների (բացառությամբ՝ բեռնատարների) պետական սահմանի անցնման գործընթացի կազմակերպման հոսքուղի․

2) ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, այդ թվում՝ բեռնատար տրանսպորտային միջոցների պետական սահմանի անցնման գործընթացի կազմակերպման հոսքուղի։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հոսքուղու կառավարումն ու պետական սահմանի անցման հետ կապված գործընթացների կազմակերպումն իրականացնում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմինը՝ մաքսային մարմինների հետ համատեղ։
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կառավարումն ու պետական սահմանի անցման հետ կապված գործընթացների կազմակերպումն իրականացնում են մաքսային մարմինները՝ ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ։
  3. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ժամանակ օրենքով նախատեսված մաքսային վճարները վճարվում են մաքսային վճարների միասնական հաշվին։

 

Հոդված 47 ֆիզիկական անձի և տրանսպորտային միջոցի (բացառությամբ՝ բեռնատար) պետական սահմանով անցման նկատմամբ վերահսկողությունը

  1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործընթացի կազմակերպման համար՝

1) անվտանգության բնագավառի լիազոր մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա․ փաստաթղթերի ստուգում ֆիզիկական անձի ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով,

բ․ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցի (բացառությամբ՝ բեռնատարների) զննություն,

 գ․ Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրում․

դ․  Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման կատարում․

ե․ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված մարդատար տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնաատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ հասցեատիրոջը հանձնում՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը․

զ․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննում օրենքով նախատեսված դեպքերում․

  • Մաքսային մարմիններն իրականացնում են օտարերկրյա ապրանք հանդիսացող մարդատար տրանսպորտային միջոցների «ժամանակավոր ներմուծում» և «վերարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակարպման մաքսային հայտարարագրերի գրանցումը և դրանից բխող մաքսային գործառնություններին առնչվող օրենքով սահմանված այլ գործառույթներ։
  1. Անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացումից հետո թույլատրվում է ֆիզիկական անձի և տրանսպորտային միջոցի (բացառությամբ՝ բեռնատար) մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ ելքը Հայաստանի Հանրապետությունից, եթե առկա չեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները։
  2. Անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացումից հետո ֆիզիկական անձի և տրանսպորտային միջոցի մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ ելքը Հայաստանի Հանրապետությունից չի թույլատրվում, եթե գործառույթների իրականացման ժամանակ ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի ներկայացուցիչներին հայտնի է դարձել, որ առկա են մաքսային հայտարարագրման ապրանքներ։ Սույն մասով նախատեսված դեպքում ֆիզիկական անձը և համապատասխան տրանսպորտային միջոցը սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից ուղորդվում են մաքսային մարմիններ։
  3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում մաքսային մարմինները հետագա գործառույթներն իրականացնում են սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով։
  4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացումը ազգային անվտանգության լիազոր մարմնի և մաքսային մարմինների միջև կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավոր լինի գործառույթներն իրականանցել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։
  5. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ գործառույթների կազմակերպման առանձին հարցեր կարող են կարգավորվել կառավարության որոշմամբ։

 

 

Հոդված 48 Պետական սահմանային անցման կետերում ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

  1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործընթացի կազմակերպման համար՝

1) ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվում են հետևյալ գործառույթները՝

ա․ բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդ հանդիսացող ֆիզիկական անձի փաստաթղթերի ստուգումը ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով,

բ․ բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդ հանդիսացող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրում․

գ․ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնաատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ հասցեատիրոջը հանձնում՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը․

դ․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննում օրենքով նախատեսված դեպքերում․

2) Մաքսային մարմիններն իրականացնում են՝

ա․ բեռնատար տրանսպորտային միջոցի զննում,

բ․ անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման կամ փոխադրման դեպքում օրենքով նախատեսված վերահսկողություն․

գ․ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման դեպքում օրենքով նախատեսված վերահսկողություն․

3) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման դեպքում օրենքով նախատեսված վերահսկողություն.

4) ապրանքների տեղափոխման, օրենսդրությամբ սահմանված արգելքների ու սահմանափակումների պահպանման, ժամանակավոր պահպանության, մաքսային ընթացակարգերով ձեվակերպումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման ապահովում՝ ռիսկերի կառավարման համակարգերի կիրառմամբ։

  1. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացումը մաքսային մարմինների և ազգային անվտանգության լիազոր մարմնի միջև կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավոր լինի գործառույթներն իրականանցել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։
  2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գործառույթների կազմակերպման առանձին հարցեր կարող են կարգավորվել կառավարության որոշմամբ։

 

ԳԼՈՒԽ 11

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ»  ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

 

 Հոդված 49 Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում իրականացվող գործառույթները

  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում լիազորված մարմինների կողմից տրամադրվում են հետևյալ նվազագույն ծառայությունները և իրականացվում են հետևյալ նվազագույն գործառույթները՝
  • մաքսային հսկողությանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հայտարարագրմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային ընթացակարգերի գործողությունների եզրափակմանը, կասեցմանը, դադարեցմանն առնչվող՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային և այլ օրենսդրությամբ նախատեսված փորձաքննությունների իրականացմանն առնչվող ծառայություններ.
  • մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ օրենսդրությամբ սահմանված ծառայություններ.
  • մաքսային գործառույթների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների տրամդրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • թույլատվական փաստաթղթերի տրամադրմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • Տրանսպորտային միջոցների գրանցմանը և հաշվառմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային կանոնների խախտման դեպքերով վարչական վարույթների իրականացմանն առնչվող՝ օրենսդրությամբ սահմանված գործառնություններ.
  • մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությանն առնչվող գործառնություններ.
  • տրանսպորտային միջոցների ապահովագրության ծառայություններ․
  • սույն օրենքով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման ծառայություններ և թույլատվական փաստաթղթերի տրամադրմանն առնչվող գործառնություններ․
  • բուսասանիտարական վերահսկողության միջոցներ հանդիսացող փաստաթղթերի ստուգմանը, տրանսպորտային միջոցի զննմանը, ապրանքների զննմանը ու ստուգազննմանն առնչվող գործառնություններ․
  • անասնաբուժական վերահսկողության միջոցներ հանդիսացող փաստաթղթային և ֆիզիկական ստուգազննում, նմուշառում և լաբորատոր հետազությանն առնչվող գործառույթներ։
  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում իրականացվող գորառույթների համակարգումն իրականացնում են մաքսային մարմինները։
  2. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով տրամադրվում են նաև սույն օրենքով չնախատեսված, սակայն օրենսդրությամբ ապրանքների արտահանման, ներմուծման կամ տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ այլ թույլատվական փաստաթղթերը։
  3. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածքում կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ բնույթի ծառայությունների մատուցում կառավարության որոշմամբ։
  4. Եթե սույն օրենքով նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար պահանջվում է ապրանքի ֆիզիկական զննում, ապա ապրանքի զննման գործառույթի իրականացումը կազմակերպվում է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում։
  5. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների կազմակերպման և սպասարկման կենտրոններում պետական մարմինների պարտադիր տեղակայման, նշված մարմինների միջև աշխատանքների կազմակերպման կարգը, ժամկետները, արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում կրման ենթակա համազգեստի ձևը և համազգեստի կրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  6. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում սույն հոդվածով նախատեսված ծառայությունների տրամադրումը և գործառույթների իրականացման ժամանակ աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի ապահովվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը։ Այդ նպատակով, անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ենթակա ապրանքների փաստաթղթային ստուգում և ակնադիտական զննում նախատեսող գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինների կողմից։
  7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների կազմակերպման կամ ծառայությունների տրամադրման առանձին հարցեր կարող են կարգավորվել կառավարության որոշմամբ։
  8. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ժամանակ օրենքով նախատեսված մաքսային վճարները վճարվում են մաքսային վճարների միասնական հաշվին։

 

Հոդված 50 Արտագին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծումը, կարգավիճակը, սպասարկման կենտրոններին ներկայացվող պահանջները

  1. Արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերը դյուրացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու նպատակով կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ։
  2. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնները կարող են ստեղծվել պետության մասնակցությամբ կազմակերպություն հիմնադրելու կամ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով մասնավոր գործըներոջ ներգրավելու միջոցով։
  3. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը ստեղծվում է կառավարության որոշմամբ։
  4. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում կենտրոնացված կերպով կազմակերպվում են բոլոր այն գործառույթների իրականացումն ու ծառայությունների մատուցումը, որոնք անհրաժեշտ են ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացի ամբողջական իրականացման համար։ Ընդ որում, այն գործառույթների իրականացումն ու ծառայությունների մատուցումը, որոնք չեն պահանջում մաքսային ձեվակերպումների ենթակա ապրանքների հետ ֆիզիկական գործողությունների կատարում պարտադիր իրականացվում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի միջոցով։
  5. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններին ներկայացող նվազագույն պահանջներն են՝

1) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնները պետք է հագեցած լինեն ապրանքների ժամանակավոր պահպանության ընդունման, այդ թվում՝ պահպանության հատուկ պայմաններ ապահովող պահեստներով, որոնք հնարավորություն կտան ապրանքների պատշաճ պահպանումն իրականացնել մինչև մաքսային հետագա ձևակերպումների ավարտը․

2) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում պետք է ապահովվի մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնաթափման,  տրանսպորտային միջոցների փոփոխության և այլ բեռնային գործողությունների իրականացման հնարավորություն․

3) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում պետք է հնարավորություն նախատեսվի ապրանքների հայտարարագրում, այդ թվում՝ հայտարարագրի լրացման, ներկայացման, գրանցման կամ ապրանքների բացթողման նպատակով մաքսային այլ գործառնությունների իրականացման համար,

4) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնները պետք է հագեցած լինեն ապրանքներից նմուշառում իրականացնելու, փորձաքննություն իրականացնելու ենթակառուցվածքներով,

5) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում պետք է ապահովվի մաքսային վճարների ապահովման կիրառումը, մաքսային վճարների հաշվարկ և գանձում։

6) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկան կենտրոնում են ապահովվում փաստաթղթերի ստուգումը, ապրանքների տեսազննումը  (այդ թվում՝ տեխնիկական միջոցներով), զննումը, նույնականացումը, կշռումը և մաքսային հսկողության իրականացումն ապահովող այլ միջոցների կիրառման անհրաժեշտ պայմանները․

7) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում ապահովվում է մաքսային կանոնների խախտման դեպքերում վարչական վարույթների իրականացման հնարավորության ապահովումը,

8) Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնները պետք է հագեցած լինեն մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության այլ գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքով։

  1. Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններին ներկայացող պահանջները, հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասում նշված նվազագույն պահանջները, հաստատում է ՀՀ կառավարությունը։

 

 

ԳԼՈՒԽ 12

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

    Հոդված 51. Ռիկսերի կառավարման համակարգերի օգտագործումը

  1. Ապրանքների ներմուծման, արտահանման և փոխադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի անցման գործընթացների արդյունավետ կարգավորման համար սույն օրենքով նախատեսված սահմանային հսկողությունը և վերահսկողությունը կազմակերպվում են բացառապես սահմանային հսկողություն և վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների գործունեությունը կարգավորող իրավական ակտերով նախատեսված ռիսկերի կառավարման համակարգերի հիման վրա, այդ թվում՝ ռիսկերի կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ։
  2. Պետական սահմանային անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում պետական մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվող հսկողական և փորձաքննության գործառնությունների համակարգման նպատակով համապատասխան գործառնություն իրականացնող պետական մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում կիրառվող էլեկտրոնային համակարգում համապատասխան ռիսկերի նվացեցման միջոցառումների իրականացման ցուցումների առկայության դեպքում, ինչպես նաև կիրառվող ռիսկերի կառավաման համակարգերով նախատեսված այլ դեպքերում իրականացնում են համապատասխան ռիսկերի նվազեցման միջոցառումները և դրանց արդյունքների վերաբերյալ սահմանված ընթացակարգերին համապատասխան նշում կատարում կիրառվող էլեկտրոնային համակարգերում՝ այդ արդյունքների վերաբերյալ տեղեկատվության՝ լիազոր պետական մարմիններին և կազմակերպություններին հասանելի դարձնելու նպատակով։  
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքների կազմաերպման, ռիսկերի համակարգերի կիրառման և ռիկսերի կառավարման առանձին համակարգերում ռիսկերի նախատեսման գործառույթները կազմակերպվում են այնպես, որպեսզի մեկ ռիսկայի կառավարման համակարգում հաշվի առնվի մեկ այլ ռիսկի կառավարման համակարգում նախատեսված ռիսկը։
  4. Ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման և դրանց փոխգործելիության պահանջները սահմանվում են կառավարության որոշմամբ։

 

ԳԼՈՒԽ 13

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 52. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
  • Քննարկվել է

    06.07.2022 - 21.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4242

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ