Հիշել նախագիծը

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

          Սույն օրենքով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը: Օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:  

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրություն առկա չէ, նախատեսվում է ընդունել «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման մասին» օրենքը, որով կկանոնակարգվեն արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերի, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցների, արտաքին տնտեսական

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ օրենսդրական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ, մշակվել է «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը:

4 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:               

  1. Այլ տեղեկություններ

        «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    06.07.2022 - 21.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4243

Տպել