Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Երաշխավորության եվ ֆինանսական համակարգի հաշտարարի օրենսդրության փոփոխություններ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 375-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը և այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:

Եթե երաշխավորության պայմանագրով ստանձնած երաշխավորի պարտավորությունը ակնհայտ անհամաչափ է երաշխավորի գույքային դրությանը, ապա դատարանն իրավունք ունի պակասեցնել երաշխավորի պատասխանատվության չափը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 377.

Երաշխավորի պատասխանատվությունը

 

  1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում ֆիզիկական անձ հանդիսացող երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով և միաժամանակ առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը՝

  1. երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, երեխաները, կինը, ամուսինը:
  2. երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի բաժնետեր.
  3. երաշխավորը պարտատիրոջ առջև հայտարարել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն:
  1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երաշխավորը պարտատիրոջ առջև կրում են սուբսիդիար պատասխանատվություն, եթե իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով.
  2. Երկու կամ ավելի իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելու դեպքում բոլոր երաշխավորները պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով.
  3. Երկու կամ ավելի ֆիզիկական անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելու դեպքում, պարտատերը` սույն հոդվածի 1-ին մասի պայմանների պահպանմամբ, իրավունք ունի ինչպես ամբողջ ծավալով, այնպես էլ` մասամբ իր պահանջը ներկայացնել համատեղ երաշխավորություն տված բոլոր անձանց կամ դրանցից յուրաքանչյուրին, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով.
  4. Ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ համատեղ երաշխավորություն ստանձնելու դեպքում, պարտատերը ֆիզիկական անձ և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորին պահանջներ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պայմանների պահպանմամբ:
  5. Սույն հոդվածի իմաստով երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտապանի կողմից պարտատիրոջ առջև իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատերը երաշխավորին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարել և սպառվել են պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները:

Սույն կետի իմաստով պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները սպառած են համարվում հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում՝

  1. պարտապանը ճանաչվել է սնանկ.
  2. պարտականի գույքի բացակայության կամ անբավարարության վերաբերյալ առկա է ԴԱՀԿ մարմնի համապատասխան ակտը.
  3. պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքի իրացման արդյունքում գրավի առարկայի անբավարարությունը.
  4. անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
  1. Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը՝ պահպանելով սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, եթե պատասխանատվության ավելի փոքր ծավալ նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: Ընդ որում՝ պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով, այդ թվում՝ պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով, նվազում կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվության ծավալը համապատասխանաբար նվազում կամ դադարում է աճել:
  2. Երաշխավորի պարտավորությունը չի կարող գերազանցել պարտապանի պարտավորությունը և երաշխավորության պայմանագիրը չի կարող կնքված լինել ավելի վատթար պայմաններով, քան երաշխավորված հիմնական պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:
  3. Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին: Եթե պարտատերն սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջել երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած տոկոսները, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացող տույժերը, տուգանքները և այլ ֆինանսական պարտավորությունները, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից` մինչև երաշխավորին այդ մասին ծանուցում ուղարկելը:
  4. Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացնելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարելու իր պարտականությունը այդ պահանջը ներկայացնելու օրվանից 7 օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Ընդ որում՝ երաշխավորը պարտավոր է սույն մասով սահմանված ժամկետում կատարել պարտատիրոջ պահանջը, եթե պարտատերն ունի այդ պահանջը ներկայացնելու իրավունք:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասում «, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից» բառերը հանել:

Հոդված 4. Օրենսգրքի 382-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում (դադարում է միայն փոփոխված մասով), որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների: Ընդ որում, երաշխավորի պատասխանատվության մեծացման կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող պարտավորությունը փոփոխելիս երաշխավորի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ, իսկ երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս սույն մասով նախատեսված պարտավորությունը փոփոխելուն, համարվում է առոչինչ.»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր 382.1 հոդվածով՝

«Հոդված 382.1 Պարտապանի և երաշխավորի մահը

  1. Երաշխավորի մահվան դեպքում նրա իրավունքներն ու պարտականությունն անցնում են նրա ժառանգներին (իրավահաջորդներին) սույն օրենսգրքի 11-րդ բաժնին համապատասխան: Երաշխավորի ժառանգն իրավունք ունի վիճարկելու երաշխավորված գումարի չափը սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերով:
  2. Պարտապանի մահը երաշխավորին պահանջ ներկայացնելու հիմք չի հանդիսանում, բացառությամբ եթե պարտապանի ժառանգները չեն ընդունել ժառանգությունը կամ հրաժարվել են վերջինից:
  3. Պարտապանի մահվան դեպքում երաշխավորը շարունակում է պատասխանատվություն կրել պարտապանի՝ երաշխավորված այն պարտավորությունների մասով, որոնք ծագել են մինչև պարտապանի մահը: Պարտապանի մահվանից հետո ծագած պարտավորությունների համար երաշխավորը պատասխանատվություն չի կրում: Հոդված 6. Անցումային դրույթներ
  4.  
  5.  
    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
    2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:
  • Եթե սույն օրենք ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող երաշխավորության պայմանագրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է որևէ պայմանի փոփոխություն, ապա փոփոխություն կատարելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ երաշխավորության պայմանագրի պայմանները, այդ թվում` երաշխավորի պատասխանատվությանը վերաբերող մասով, պետք է ամբողջությամբ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին: Սույն մասում նշված դեպքում երաշխավորության պայմանագրի պայմանները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում, երաշխավորության պայմանագիրը համարվում է անվավեր:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ ենթակետում «(բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո))» բառերը փոխարինել «(բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց), ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո), արժեթղթավորման ֆոնդ» բառերով.

2) 5-րդ կետում՝

ա. 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«հաճախորդ՝ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձ, որը ներկայացրել է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջ:».

բ. 2-րդ նախադասության «տուժողի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովագրական հատուցման և (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիա)» բառերը.

3) 10-րդ ենթակետում «բնակության« բառից հետո լրացնել «(գտնվելու)» բառերը.

4) լրացնել 11-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

«անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ ՀՀ տարածքում գրանցված կամ հաշվառված և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն փոքր և միջին անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ կամ օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ տարածքում գրանցված մասնաճյուղ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպությունների:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «գույքային պահանջ» բառերից հետո լրացնել «ինչպես նաև վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումների, վերադասակարգումների հետ կապված կամ դրանցից բխող պահանջ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Սույն հոդվածի իմաստով հաճախորդը համարվում է Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած նաև այն դեպքում, երբ հաճախորդի անունից հաճախորդի բողոք-պահանջը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:  Կազմակերպությանը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջոցով հաճախորդի բողոք-պահանջների ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:  

Հոդված 4. Օրենքի Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում

 

ա. 1-ին կետում «անունը «բառից հետո լրացնել «(անվանումը)» բառը.

բ. 2-րդ կետում «բնակության» բառից հետո լրացնել «(գտնվելու վայրը)» բառերը.

գ. 4-րդ կետում «ներկայացված» բառից հետո լրացնել «կամ վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումների, վերադասակարգումների հետ կապված» բառերը.

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1 կետով՝

«9.1 հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը».

ե. 10-րդ կետում «հաճախորդի» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ ղեկավարի» բառերը:

2) 2-րդ մասում՝ «պատճենը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը» բառերը.

3) 3-րդ մասում «չափը» բառից հետո լրացնել «կամ հնարավոր գույքային պահանջի չափը (առկայության դեպքում)» բառերը

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-12-րդ մասերով՝

«9. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է կասեցնել պահանջի քննությունը ոչ ավել քան 30 աշխատանքային օրով, եթե պահանջի քննությունն անհնար է իրականացնել առանց երրորդ անձանցից (այդ թվում՝ սույն հոդվածի 8-րդ մասով ներգրավված մասնագետից) ստացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունների կամ նյութերի։ Պահանջի քննությունը կասեցնելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված՝ հստակ մատնանշելով այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ է ստանալ, տվյալ պահանջի քննության համար այդ տեղեկությունների կարևորությունը, ինչպես նաև այն օբյեկտիվ պատճառները, որոնք անհնարին են դարձնում տվյալ պահին այդ տեղեկությունների ստացումը»:

10․ Հաշտարարը պահանջի քննությունը վերսկսելու մասին որոշում է կայացնում պահանջի քննության կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան կասեցնելու որոշման կայացումից հետո 30-րդ աշխատանքային օրը, և պահանջի քննության ժամկետների ընթացքը շարունակվում է պահանջի քննությունը վերսկսելու օրվան հաջորդող օրվանից։

11․ Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված որոշումների մասին Հաշտարարը ծանուցում է կողմերին՝ վերջիններիս կողմից նախընտրած եղանակով։

«12. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում- հարցումներին և ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. 5-րդ ենթակետում «մահացել է» բառերից հետո լրացնել « կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ լուծարվել է կամ գործունեությունը դադարել է» բառերը.
  2. Լրացնել 5.1 կետ հետևյալ բովանդակությամբ՝
  3. «5.1 Կողմերը հաշտվել են.».
  4. 6-րդ ենթակետում «լուծարվել է» բառերից հետո լրացնել «կամ լիցենցիայի գործողությունը դադարեցվել է» բառերը:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «փոստով առաքում որոշման մեկական օրինակ» բառերը փոխարինել «ծանուցում որոշման մասին՝ համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը» բառերով.
  2. 4-րդ մասում՝
  3. ա. «առաքելու» բառը փոխարինել «ծանուցելու» բառով.

բ. վերջին պարբերությունում «30 աշխատանքային օրը լրանալուց հետո» բառերը փոխարինել «Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնվելու մասին գրությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնվելու դեպքում երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո» բառերով։

Հոդված 9. Օրենքը լրացնել 14.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 14.1 Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ

  1. Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ հաղորդակցման եղանակի մասին:
  2. Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ հաղորդակցման եղանակն իրենից ներկայացնում է սույն օրենքով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից հաճախորդին ներկայացնելու ձևը, որը կարող է լինել էլեկտրոնային փոստի, փոստով առաքման կամ հաճախորդի համաձայնությամբ այլ միջոցով:
  3. Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հաղորդակցումը Կազմակերպության հետ իրականացվում է էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:»:Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
  4.  

«Հոդված 17. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելը

  1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չի կարող վիճարկել այն կազմակերպությունը, որը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:»:Հոդված 11. Օրենքի ամբողջ տեքստում «պարտադիր վճար» բառերը փոխարինել «ծառայության վճար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «վճար» բառերը «ծառայության վճար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետի::Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում՝«2.1 Խորհրդի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:».«6. Խորհրդի նոր կազմը պետք է ձևավորվի խորհրդի անդամների լիազորությունների դադարումից «ոչ շուտ, քան վեց, և ոչ ուշ, քան հինգ ամիս առաջ սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»: «2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Խորհրդի անդամը նշանակվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նախորդ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո 15 օրվա ընթացքում:»:
  2. Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածում
  3. Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
  4. Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավել, քան նրա լիազորությունների ժամկետի ավարտը» բառերը:
  5. 2) լրացնել նոր բովանդակությամբ 6-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝
  6. 1) լրացնել նոր բովանդակությամբ 2.1 մասով՝
  7. «4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո 15 օրվա ընթացքում»:
  8. Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետում «ձայներով» բառից հետո լրացնել «՝ գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան վեց և ոչ ուժ քան հինգ ամիս առաջ և ուժի մեջ է մտնում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտի հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:
  9.  
  1. 1-ին մասում՝բ. լրացնել նոր 2.1, 2.2, և 2.3 ենթակետեր հետևյալ բովանդակությամբ՝«2.2 Կենտրոնական դեպոզիտարիան՝ 140 000 ՀՀ դրամ.».
  2. «2.3 արժեթղթավորման ֆոնդ՝ 140 000.»:
  3. «2.1 վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններ՝ 140 000 ՀՀ դրամ.».
  4. ա. 2-րդ ենթակետում «կազմակերպություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների» բառերը.
  5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով՝ 
  6. Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ
  7. «6. Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր կնքած Կազմակերպությունների նկատմամբ Խորհրդի կողմից սահմանված պայմաններով կարող է կիրառվել սույն հոդվածով սահմանված ծառայության վճարներից ցածր վճարներ: Ընդ որում՝ Խորհրդի սահմանած պայմաններին բավարարող բոլոր ֆինանսական կազմակերպություններին նկատմամբ կիրառվում է միևնույն մոտեցումը:»:
    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
    2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված Խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված երեք տարի:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում «սպառողների» բառից հետո լրացնել «, այդ սպառողների պարտավորությունների ապահովման համար տրվող երաշխավորության կողմ հանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի (այսուհետ՝ երաշխավոր)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ծախսը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն վճարների, որոնք չեն վճարվել անմիջապես կրեդիտավորողին (իրավունքի գրանցման վճարներ, նոտարին վճարվող վճարներ, պետական տուրք և այլն) և այն վճարները, որոնք անկախ կրեդիտ տրամադրելու փաստից կատարվել են անմիջապես կրեդիտավորողին:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել 5.1 գլխով հետևյալ բովանդակությամբ՝

 

«ԳԼՈՒԽ 5.1

ՍՊԱՌՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17.1 Կրեդիտի ապահովման համար երաշխավորների կողմից կնքվող երաշխավորության պայմանագրերը

  • Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրի պարտավորությունների ապահովման համար երաշխավորների կողմից կնքվող երաշխավորության պայմանագիրը կնքվում է գրավոր:
  • Երաշխավորը ստանում է երաշխավորության պայմանագրի մեկ բնօրինակը: Երաշխավորը ստանում է նաև այն կրեդիտավորման պայմանագրի (այդ թվում՝ կրեդիտի մարման ժամանակացույցի) մեկ բնօրինակը, որով նախատեսված պարտավորությունների կատարման համար տրվում է երաշխավորություն:

 

  1. Երաշխավորության պայմանագիրը պետք է շարադրվի պարզ գրական հայերենով, պարունակի երաշխավորության ծավալի, ժամկետի, կրեդիտավորողի հետ հաղորդակցման կարգի, երաշխավորի համապարտ կամ սուբսիդիար պարտավորության էության բացահայտման վերաբերյալ պայմաններ: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է երաշխավորության պայմանագրերում բացահայտվող որոշ տեղեկությունների համար սահմանել պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի տարբերակներ կամ այլ նվազագույն պահանջներ:
  2. Երաշխավորության պայմանագիր կնքելուց առաջ Կազմակերպությունը պետք է երաշխավորին տրամադրի առանձին փաստաթուղթ, որում մատչելի ձևով շարադրվում է, որ երաշխավորը ցանկանում է երաշխավորության տրամադրումը և գիտակցում է երաշխավորության տրամադրման հետևանքները, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավորության, տույժերի ու տուգանքների կատարումը իր կողմից, ընդհուպ մինչև իր գույքից զրկվելը:
  3. Երաշխավորի և կրեդիտավորողի միջև հաղորդակցումն իրականացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթները

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:
  3. Եթե սույն օրենք ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող երաշխավորության պայմանագրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է որևէ պայմանի փոփոխություն, ապա փոփոխություն կատարելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ երաշխավորության պայմանագրի պայմանները, պետք է ամբողջությամբ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին: Սույն մասում նշված դեպքում երաշխավորության պայմանագրի պայմանները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում, երաշխավորության պայմանագիրը համարվում է անվավեր:
  4.  

 

  • Քննարկվել է

    05.09.2017 - 20.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2473

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ