Հիշել նախագիծը
ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արթուր Գրիգորյան 25.07.2020 15:48:13 | 1. Անհրաժեշտ է հստակեցնել՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող հանրագիրը չհրապարակելու վերաբերյալ իրավունքը վերաբերում է միայն հանրագրին, թե՝ հանրագրի պատասխանին ևս: 2. Միաժամանակ, առաջարկում եմ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «հանրային նշանակություն ունեցող հարցերով» բառերը, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածից, և հաշվի առնելով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ էության, բաց է մնում մարդու՝ անձնական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու և պատշաճ պատասխան ստանալու հնարավորությունը: Բացի այդ՝ առաջարկությունը բխում է նաև Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող իրավունքից, քանի որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրագիրը չհրապարակելն անհասկանալի է: | 1. Ընդունվել է 2. Չի ընդունվել |