Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

  Հոդված 1. «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի՝

  1. 3-րդ կետում «միևնույն հարցով» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ և ավելի անձինք» բառերը:
  2. 4-րդ կետում «որը» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերը, իսկ «պատասխան» բառից հետ լրացնել «կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում» բառերը:
  3. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետ.

 4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ.:

  1. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջներին համապատասխան և էլեկտրոնային հարթակում ներկայացված անհատական և կոլեկտիվ հանրագիր.»:

  1. 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1) հանրագիր ներկայացնելիս նշում կատարելու այն չհրապարակելու վերաբերյալ.»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
  2. 3-րդ կետում «առաջարկությանը» բառը փոխարինել «առաջարկին» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հարթակում ներկայացնելու միջոցով» բառերով:
  2. լրացնել նոր հետևյալ բովանդակությամբ 1-ին մաս.

«3.1. Հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հրապարակելու, քննարկելու, որոշումների վերաբերյալ ծանուցելու, պատասխանն ուղարկելու, հրապարակելու և էլեկտրոնային հարթակի միջոցով հանրագիրը ներկայացնելու առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:»:

  1. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, և անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, և քննվում սույն օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետ.

«1.1) Հանրագրի վերնագիրը.»:

  1. 1-ին մասի 2-րդ կետում «կապի միջոցի վերաբերյալ տվյալներ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:
  2. 1-ին մասի 3-րդ կետում հանել «մշտապես գործող մարմնի» բառերը, ինչպես նաև «կապի միջոցի վերաբերյալ տվյալներ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:
  3. 1-ին մասի 5-րդ կետում «կապի միջոցի վերաբերյալ տվյալներ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:
  4. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետ.

«5.1) Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անուն, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.»:

  1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ.

«5.2) Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.»:

  1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.»:

  1. 3-րդ մասում «Կոլեկտիվ» բառը փոխարինել «Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ» բառերով:
  2. 4-րդ մասում «ներկայացուցչի լիազորագիրը» բառերից հետո լրացնել «, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավատող փաստաթուղթը:» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Հանրագիրը վերադարձնելը

  1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին կամ հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագրում շտկումներ իրականացնելու նպատակով: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու դեպքում հանրագիրը ենթակա է մերժման:
  2. Եթե հանրագիրը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:
  3. Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցելով հանրագիր ներկայացնող անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս հարցով:
  4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:»:

 

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 4-րդ կետում «ընթացակարգ» բառից հետո հանել «, կամ» բառը
  2. 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
  3. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով հանրագիրը վերադարձվել է և սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները չեն շտկվել.»

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.

«7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը:»:

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 10.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
  2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հրապարակելու, քննարկելու, որոշումների վերաբերյալ ծանուցելու, պատասխանն ուղարկելու, հրապարակելու և էլեկտրոնային հարթակի միջոցով հանրագիրը ներկայացնելու առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
  • Քննարկվել է

    17.07.2020 - 01.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Արտակարգ իրավիճակներ, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7175

Տպել

Առաջարկներ`

Արթուր Գրիգորյան

25.07.2020

1. Անհրաժեշտ է հստակեցնել՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող հանրագիրը չհրապարակելու վերաբերյալ իրավունքը վերաբերում է միայն հանրագրին, թե՝ հանրագրի պատասխանին ևս: 2. Միաժամանակ, առաջարկում եմ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «հանրային նշանակություն ունեցող հարցերով» բառերը, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածից, և հաշվի առնելով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ էության, բաց է մնում մարդու՝ անձնական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու և պատշաճ պատասխան ստանալու հնարավորությունը: Բացի այդ՝ առաջարկությունը բխում է նաև Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող իրավունքից, քանի որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրագիրը չհրապարակելն անհասկանալի է:

Տեսնել ավելին