Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արթուր Գրիգորյան 25.07.2020 15:48:13 1. Անհրաժեշտ է հստակեցնել՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող հանրագիրը չհրապարակելու վերաբերյալ իրավունքը վերաբերում է միայն հանրագրին, թե՝ հանրագրի պատասխանին ևս: 2. Միաժամանակ, առաջարկում եմ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «հանրային նշանակություն ունեցող հարցերով» բառերը, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածից, և հաշվի առնելով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ էության, բաց է մնում մարդու՝ անձնական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու և պատշաճ պատասխան ստանալու հնարավորությունը: Բացի այդ՝ առաջարկությունը բխում է նաև Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող իրավունքից, քանի որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրագիրը չհրապարակելն անհասկանալի է: 1. Ընդունվել է 2. Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: