Հիշել նախագիծը

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք 129-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի, գնման պայմանագրի կնքման կամ կատարման կասեցմանը»:

 Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

 «8 «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գնումների հետ կապված վեճերը:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 272 գլխով.

 

«ԳԼՈՒԽ 272

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 234.5 Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը

  1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկման հետ կապված վեճերը:
  2. Գնումների հետ կապված վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում:

 

Հոդված 234.6.

Գնումների հետ կապված վեճերով գործերի ընդդատությունը

 

  1. Գնումների հետ կապված վեճերով գործերը քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Հոդված 234.7.

Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո

 

  1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
  2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տնօրինության տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
  3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
  4. 4. Միևնույն գնման գործընթացին վերաբերող սույն գլխով նախատեսված վեճերի վերաբերյալ դատարանի վարույթում քննվող գործերը միացվում են մեկ վարույթում:
  5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ տեղադրվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:

 

Հոդված 234.8.

Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը

 

  1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 234.9.

Գնումների հետ կապված վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները

 

  1. Վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
  2. Պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

 

Հոդված 234.10.

Գնման գործընթացի կասեցումը

 

  1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.7.-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը:
  2. Այն դեպքերում, երբ հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը հանելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:

 

Հոդված 234.11.

Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը

 

  1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
  2. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը դրա հրապարակման օրը տեղադրվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:

 

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: 

 

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ                                                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020 թ. _________ __

           Երևան

           ՀՕ-__-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի
ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 

1 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ», «դ» և «ե» ենթակետերով.

«գ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով բացառությամբ սույն մասի «դ» և «ե» կետերով նախատեսված դեպքերի

գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից

                                                                                                         

դ

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27²-րդ գլխով նախատեսված վեճերով

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

 

ե

 

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով

բազային տուրքի
500-ապատիկի չափով

                                                                                                                             »:

         

2 6-րդ կետ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե» և «զ»   ենթակետերով.

 

«դ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով բացառությամբ սույն մասի «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքի

գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից

                                                                                                         

ե

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27²-րդ գլխով նախատեսված վեճերով

բազային տուրքի
1500-ապատիկի չափով

 

զ

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

                                                                                                                             »:

3 7-րդ կետ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե» և «զ» ենթակետերով.

 

«դ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 272-րդ գլխով նախատեսված վեճերով բացառությամբ սույն մասի «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքի

գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից

                                                                                                         

ե

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27²-րդ գլխով նախատեսված վեճերով

բազային տուրքի
1500-ապատիկի չափով

 

զ

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

                                                                                                                             »:

 

                                                                                                                

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ                                                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020 թ. _________ __

           Երևան

           ՀՕ-__-Ն

 

 

 

  • Քննարկվել է

    20.02.2020 - 06.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8316

Տպել

Առաջարկներ`

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվում է ԳՄՕ 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (գնման առարկայի բնութագրերի, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջների բողոքարկմամբ) նախատեսված վեճերի դեպքում հայցադիմումների ներկայացման համար բազային տուրքի 500-ապատիկի կամ 500,000 դրամի չափով գումար, ինչը կարծում ենք բավական խոշոր գումար է և կարող է անհարկի խոչընդոտ հանդիսանալ այս մասով բողոքների ներկայացման համար։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Նախագծում ներկայացված փոփոխություններից կարելի է հետևություն անել, որ մասնակիցները կարող են ընդգրկվել սև ցուցակում որակավորումների գումարը չվճարելու, հրավերով սահմանված հայտի փաստաթղթերում շտկում չկատարելու (երբ չկա հայտի ապահովում) կամ որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ այդ իրավունքից զրկվելու դեպքերում։ Համաձայն այս նախագծով սահմանված կարգավորումների՝ լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների սև ցուցակում՝ պատվիրատուի ղեկավարի այս հիմքերի շրջանակներում ներկայացված պատճառաբանված որոշման հիման վրա։ Այսպիսով ստացվում է, որ մասնակիցը ներառվում է այս ցուցակում միայն մի կողմի ներկայացրած փաստարկների ներքո և կարող է իր իրավունքները պաշտպանել միայն դատարան դիմելով։ Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքարկման համակարգի որոշումների ուսումնասիրությունները, քիչ չեն լինում այն դեպքերը, երբ մասնակիցը չի կատարում իր պարտավորությունները արտաքին գործոնների հետևանքով, որոնց թվում կարող են լինել ինչպես համակարգի տեխնիկական պատճառները, այնպես էլ պատվիրատուի գործողությունները/անգործությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս դեպքերը չեն կարող քննվել հատուկ հայցային վարույթի կարգով և ժամկետներում (համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի), կարծում ենք ավելի արդյունավետ և դյուրին կարող է լինել այս մասով օգտագործել արտադատական ինստիտուտների հնարավորությունները։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Կարծում ենք, որ վերոնշյալ նախագծով սահմանված ԳՄՕ 6-րդ հոդվածի փոփոխությունները հավելյալ հստակեցման կարիք ունեն։ Մասնավորապես, ԳՄՕ 6-րդ հոդվածի 6-րդ կետի ա ենթակետում լրացումները, որով սահմանվում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների սև ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը, տարակերպ կարող են մեկնաբանվել։ Եթե ընտրված մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն այս ապահովումները, ապա փաստացի ստացվում է, որ դրանց առկայության և վճարման դեպքում նրանք չեն ընդգրկվի սև ցուցակում անգամ եթե խախտվեն դրանց ներքո ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ նախագծի սույն հոդվածի առաջին մասը (խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը) կարող է այլ մեկնաբանությունների առիթ տալ։

Տեսնել ավելին