Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 հասմիկ հովհաննիսյան 01.12.2019 00:35:36 Անհաջող, ոչ մասնագիտական ծրագիր: նախորդ իշխանության կողմից բազմիցս շրջանառված ծրագիրն է: Միայն հարկ հավաքելուց եք ակտիվ, նույնիսկ նորմալ բժշկություն չեք կարողանում ապահովել, իսկ Վրաստանի համեմատ դեղերի կրկնակի թանկ են: Լուրջ աշխատանք է պետք կատարել հետո ծրագիր ներկայացնել: Նախագծով նախատեսվում է ներդնել դեղերի ընդգրկուն փաթեթ՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում: Այս պարագայում, դեղերի փոխհատուցման առավաելագույն գին կսահմանվի, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն կարգավորել ապահովագրության շրջանակներում փոխհատուցման ենթակա դեղերի գները:
2 Արփենիկ Փամբուխչյան 01.12.2019 01:02:38 Իմ ապահովագրությունը վճարում է գործատուն, իսկ աշխատավարձիս 2%֊ի հաշվին ապահովագրել եմ ընտանիքիս անդամներին և այլ մարդկանց։ Հիմա կասե՞ք, թե ինչու պետք է վճարեմ ևս 4%, այսինքն արածս բարեգործության 200%֊ի չափով, հարկ կամ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ պետությանը! Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: 6%-ը կանխատեսվող վճար է և մի շարք ցուցանիշների փոփոխության հետ մեկտեղ, կարող է փոփոխվել նաև նախագծով առաջարկված ծառայությունների փաթեթից մի շարք ծառայություններ հանելու կամ չհատուցման մի շարք պայմաններ սահմանելու դեպքում: Սակայն այս պարագայում, նախագծով նախատեսված հիմնական նպատակը՝ այն է, ֆինանսական հասանելիության և պաշտպանվածության բարելավմանը, բարձրորակ բժշկական օգնության տրամադրմանը հասնելը հնարավոր չի լինի:
3 Արփենիկ Փամբուխչյան 01.12.2019 02:36:00 Հավատացնում եմ ձեզ, որ պարտադիրներից այս մեկի ընդունումը կնպաստի երկրի բյուջեի էական կրճատմանը՝ հիասթափեցնելով բոլոր իմ նման քաղաքացիներին, ովքեր մինչ այսօր չեին ԽՈՒՍԱՓՈՒՄ հարկ վճարել հայրենիքում, չեին փնտրում աշխատանք արտերկրում, համբերատար հուսալով երկրի շենացմանը ... Ընդունվել է ի գիտություն
4 Արսեն Ալեքսանյան 01.12.2019 01:16:13 Իհարկե, այդ գաղափարը հրաշալի է որ բոլորը ունենան առողջության ապահովագրություն, սակայն առաջարկվող լուծման մեթոդը = 0։ Առաջարկում եմ Արսեն Թորոսյանին դեպորտ անել երկրից նման անլուրջ ու տկար լուծման համար։ Մենք չենք նստել աչք քոռացրել տարիներով սովորել ու հասել շոշափելի արդյունքների, որ մի հատ եսիմ ով գա ասի գիտես ինչ կա էն ինչ աշխատում ես հիմա ձեր բեսեդկի պորտաբույծ Կծոն պիտի հետդ 6% փայ մտնի, որը իհարկե բավական մեծ գումար է ու մոտ էդքանի համար ես պատրաստ էի պայմաններս մի քիչ վատթարացնելով փոխել աշխատավայրս, որպեսզի կարողանամ ինչ որ հեռանկարային հարց լուծել։ Հա էդ Կծոն էնա, էն որ ասենք ընդհանրապես չի աշխատել, կամ ասումա գործ չկա, կամ լավ էլ աշխատումա ու ֆիգ թե հարկա տալիս կամ սովորողներին համարումա լոխ ու մինչեվ հիմա էլ համարումա էդ թվում Արսեն Թորոսյանին, եթե իհարկե սովորելա ու Կծոյի տեորիան ավելի կհաստատվի եթե էս օրենքը անցնի փաստորեն։ Հարգելիներս եթե դուք թասիբ չունեք, ես ունեմ ու որ Քիմը հետևով բոմբ էլ քցի ես հաստատ չեմ վճարի ինչ գնով ուզումա լինի։ Ուղղակի չեմ աշխատի կամ կլքեմ երկիրը։ Ես պատրաստ եմ ապահովագրել ինձ, ընտանիքի անդամներին ու ոչ ավել (ինչ 6%) ու կարծում եմ ամեն ընտանիքում պետք է լինի տենց 1 հոգի։ Իսկ էն ով որ կյանքում չի աշխատել ու մեկա չի աշխատելու, կամ ասելույա գործ չկա, կամ միլիոնավոր հարկերա թաքցնելու ու սրան նրան ասի լոխ ով աշխատումա պիտի սատկի սովից էլ հիվանդությունից էլ։ Էսա արդարությունը , ամեն մեկը պիտի ստանա իրա արածի չափով։ Ձեր ստուդիայում էի ես, ով համեմատեց արդարությունը դեգեներատ լոգիկայի հետ։ Ներկայացվող նախագծով առողջության ապահովագրության մոտեցումները հիմնված են սոցիալական համերաշխության և եկամուտների վերաբաշխման սկզբունքի վրա: Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով:
5 Anun Azganun 01.12.2019 13:36:09 Գժվե՞լ եքքքք... էդ նույնն ա, ինչ բոլոր դիվան քշողներին ասեք՝ դուք հաաանկարծ ՆԵՂՈՒԹՅՈԻՆ ՉՔԱՇԵՔ ձեզ գործ փնտրելով, մենք էս ՍՏՐՈՒԿՆԵՐԻ հաշվին ձեր առողջությունն էլ կհոգանք, ապրուստն էլ ... Ընդունվել է ի գիտություն:
6 Anun Azganun 01.12.2019 13:44:35 Կամ ստվերում աշխատողներին ասեք՝ մենք ձեր բոլոր կարիքները կհոգանք, մենակ թե հարկային դաշտ դուրս չգաք ... Ընդունվել է ի գիտություն:
7 Anun Azganun 03.12.2019 23:50:17 Ժողովուրդը հազիվ սկսել ա շունչ քաշել, սերժա֊քոչոական օրինագծեր մի մշակեք, ամոթ ա !! Սույն հայեցակարգի նպատակը առողջապահական ծախսերից բնակչության ֆինանսական պաշտպանվածության ապահովումն է, քանի որ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ բնակչությունը չի դիմում բժշկի ֆինանսական պատճառներից ելնելով, իսկ շատ դեպքերում, կատարելով զգալի` աղետալի ծախսեր, բնակչության մի զգալի հատված աղքատանում է կամ հայտնվում է աղքատացման եզրին:
8 Արմինե Խարազյան 01.12.2019 18:46:09 Չաշխատողների, կամ պետության կողմից որոշվող խմբերի համար վճարումները կատարվելու են պետական բյուջեի միջոցներից, իսկ աշխատողների, ինքնազբաղվածների համար վճարելու են իրենք՝ 6%-ի սահմաններում: Սա նախնական հաշվարկներ են և ներառում են այն ծառայությունների փաթեթները, որոնք ընկած են այս հաշվարկների հիմքում: Քննարկումը պետք է տանել հենց այս ուղղությամբ, որովհետև կախված ծառայությունների փաթեթից այդ վճարվող գումարների կամ տոկոսաչափերը կարող են փոփոխվել: Իսկ ծառայությունների փաթեթները կազմվել են ելնելով Հայաստանում արձանագրված հիվանդությունների, մահացության և հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդւոյթւոնները, ինչպես նաև առավել ծախսատար, շատ դեպքերում աղետալի ծախսեր պահանջող ծառայությունները: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այս բարեփոխման վերջնական նպատակը ֆինանսապես պաշտպանված բնակչություն ունենալն է, երբ մարդիկ չեն վախենում բժշկի հաճախելուց, այնուհետև չեն վախենում. Երբ նրանց ուղարկում են հետազոտման, չեն վախենում երբ նրանց դեղորայք են նշանակում, չեն վախենում, երբ նրանց վիրահատում են: Հիմա գնահատեք այդ ամենը և ինքներտ որոշեք՝ այդ գինը բարձր է թե՞ ոչ: Ընդունվել է ի գիտություն:
9 Արմինե Խարազյան 01.12.2019 18:51:45 Վերնատան լցոնումը դեմ լինելու այս նախգծին ավելի շատացավ ))) Դեմ են նախկինները .. իհարկե նրանք դրան էլ ձգտում էին որ Հայաստանում մարդիկ այնքան աղքատանան ու հիվանդությոնները շատանան որ կամ երկիրը դատարկվի ...երեսուն տարի միայն դրանով են զբաղվել ... Ոչ մի հիվանդանոց ոչ վերակառուցվել է ոչ վերանորոգվել ..Դրա տեղը իրենց բարեկամների և կաշառքով ձեռ բերված նոր անհատական կլինիկաներն են աճել ... Փող ունես կբուժվես չունես ուրեմն մեռի կարԳախոսն է նրանցը : Ընդունվել է ի գիտություն:
10 Քրիստինա Ղազարյան 01.12.2019 23:13:33 Սկզբից դարցրեք երկիրը ԱՄՆ֊ ի, Կանադայի կամ Նորվեգիայի նման, հետո ընդունեք այսպիսի օրենքներ։ Ընդունվել է ի գիտություն:
11 Հայկուհի Խաչատրյան 02.12.2019 00:58:06 Անձամբ ես կողմ եմ բժշկական ապահովագրությանը ։ Կյանքը աստիճան է ,մի օր բարձրանում ես ,իսկ մյուս օրը ընկնում ։ Ո՞վ կկարծեր ,որ ես ու ամուսինս կհիվանդանանք միևնույն ժամանակ և կընկնենք ֆինանսական ճգնաժամի մեջ ։ Եվ եթե չգտնվեյին բարի մարդիք և անվճար բուժօգնություն չցուցաբերեյին ,ինչպե՞ս էինք լավանալու ։ Երբեք չպետք է մտածել ,որ երիտասարդ եմ , առողջ եմ և մինչև մեծանա՜մ ահա՜յ հիվանդանա՜մ ահա՜յ ինչո՞ւ պիտի վճարեմ մեծերի կամ ուրիշների համար ։ Նախ և առաջ ,ո՛չ մեկս ապահովվագրված չենք դեպքերից և հիվանդություններից ,ավելին ես այն մարդ էի ,ով կմ ներով հեռու էր դեղորայքից և անսպասելի հայտնվեցի ոմանց թիրախում :( ... Ինչևէ շատ չշեղվեմ մտքերիցս , միայն ասեմ , որ Աստված տա բոլորս առողջ լինենք ,բայց և վճարենք ուրիշների համար , հավատացեք նրանք ուրիշ չեն ,բառն անտեղի էր և օտարացած , նրանք մեր ազգակիցներն են ,որի համար մենք պետք է վճարենք ... Եվ թող բոլորը մեր բարի կամքի դրսևորման արդյունքում առողջ լինեն ... Ընդունվել է ի գիտություն:
12 Anna Yengibaryan 02.12.2019 02:05:10 Մարդիկ հազիվ իրենց ապրուստի գումարն են վաստակում, այդ ծաղսերը պետք է հոգա պետությունը, ամեն ինչի համար մարդկանցից գումարա գաձվում , աշխատավարձից բան չի մնում : Դա մեր միջին վիճակագրական քաղաքացու համար, էլ չասած քիչ աշխատավարձ ստացող քաղաքացուն: Դեռ շուտա մեր խարխուլ պետության համար ,որը լիքը պարտք ունի: Ներկայացված համակարգում նախատեսվում է ֆինանսավորումը ապահովել երկու աղբյուրներից, որից մեկը հանդիսանում է պետական բյուջեի այլ եկամուտներից ՝ այդ թվում այլ անուղղակի հարկերից հավաքագրվող միջոցները, որոնք ըստ նախնական հաշվարկների կկազմեն ծածկույթի ծախսի 46,4%-ը: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի դրույքաչափի վրա:
13 Hripsime Martirosyan 02.12.2019 11:47:47 Բարձր աշխատավարձ ստացող մարդկանց համար ովքեր հիմնականում ունեն առողջության ապահովագրություն 6% բավականին մեծ գումար է կազմում, պիտի վճարեն մի բանի համար որից չեն օգտվելու: Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Քննարկվող առողջության հարկի չափը՝ 6%, կանխատեսվող ցուցանիշ է, որը հաշվարկվել է այս պահին առկա ցուցանիշների հիման վրա կանխատեսումների միջոցով՝ հաշվի առնելով 2021թ-ին ՄԺԾԾ-ով նախատեսված առողջապահության պետական ծախսերը: Հետևաբար, պետական բյուջեի այլ եամուտների հաշվին առողջապահական ծախսերի չափաբաժնի ավելացումը ուղղակիորեն կազդի կանխատեսվող հարկի
14 Սուրեն Սեմերջյան 02.12.2019 11:50:31 Ես անձամբ իմ փոքր աշխատավարձի մի մասը պահում եմ և ամեն տարի մարզասրահի բաժանորդագրությունս եմ երկարացնում, որպեսզի առողջ և աշխատունակ մնամ: Թողեք, որ մարդիկ ինքնուրույն կատարեն իրենց առողջությանը վերաբերվող որոշումները, վերջապես մեր նպատակը անձնական բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ օժտված անհատաներից կազմված հասարակություն ձևավորելն է: Համակարգը պետք է նպաստի, որ մարդիկ շահեն ճիշտ որոշումներ կայացնելիս, իսկ այս տիպի արհեստականորեն բոլորին "հավասարեցնող" նախագծերը միայն վնաս կարող են պատճառել: Ընդունվել է ի գիտություն:
15 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.12.2019 12:07:56 Հարգելի գործընկերներ, Սույն օրինագծի վերաբերյալ այս կայքում ներկայացված դեմ կարծիքները կարծում եմ հիմնազուրկ են, կրում են ոչ գիտական ու մասնագիտական, այլ անառողջ բնույթ։ Հայաստանում անկախությունից ի վեր ՀՀ հպարտ քաղաքացու առողջ ապրելու իրավունքը եղել է ոտնահարված։ Դա արդյունք է եղել առողջության ֆինանսավորման նկատմամբ պետության կողմից մնացորդային և ՀՀ քաղաքացիների կողմից իրենց առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի։ Դեռեւս 1994 թվականին արդեն պատրաստ էր «Հայաստանի Հանրապետությունում բնակչության բժշկական ապահովագրության եւ առողջապահության համակարգի ֆինանսավորման կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն վերջին պահին դրա քննարկումը ՀՀ Գերագույն խորհրդում չեղարկվեց։ 2000 թ․ կրկին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց «Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգը», որի համահեղինակներից մեկը եղել եմ նաև ես, որպես ՀՀ ԱՆ ԱԾԻԳ «Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման» մասնագիտական խմբի ղեկավար։ Հայեցակարգը մշակվել էր Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի շրջանակներում և հաշվի էր առնվել այդ գործում միջազգային փորձը։ Սակայն դա, գերատեսչական շահերից ելնելով, արժանացավ ՀՀ ֆինանսների նախարարության մերժողական արձագանքին։ Դա շարունակվում է նաև հիմա։ Այժմ նորից շրջանառվում է շատ լուրջ հայեցակարգ, սակայն դա տորպեդահարվում է անհիմն առարկություններով։ Մարդիկ չկարդալով հայեցակարգը մատնվում են որոշ մարդկանց կողմից սոցիալական ցանցերում և սույն կայքում նետած ստով պաճուճված անհեթեթություններին: Դրա արդյունքն է այս հանրային քննարկման կայքի գործունեության ընթացքում երբևիցե չտեսնված, աննախադեպ ակտիվությունը, հատկապես «դեմ» քվեարկելու դինամիկայի առումով։ Կարծում եմ, որ այդ քվեարկությունն ուղղորդված է որոշակի շահագրգիռ կազմակերպությունների կողմից։ Այո Հայաստանում պետք է լինի մատչելի բժշկական ծառայություն՝ պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում, այնպես, ինչպես քաղաքակիրթ ողջ աշխարհում: Իսկ դրա համար պետք է վճարեն բոլորը ապահովագրության ոսկե կանոնին համաձայն` համերաշխության սկզբունքով` առողջը հիվանդի համար, զբաղվածը` չզբաղվածի, երիտասարդը` տարեցի և վերջապես` հարուստը` աղքատի համար: Այդ տեսակետից խորհուրդ կտամ այս կայքի այցելուներին, հատկապես «դեմ» քվեարկածներին, կարդալու Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից վերջերս՝ 2019 թ․նոյեմբերի 28-ին, հրապարակված «Սոցիալական պաշտպանությունը Հայաստանում» հետազոտությունը (հետևյալ լինքով․ https://hkdepo.am/…/Social_Protection_System_of_Armenia_CSO…)։ Այդ ձեռնարկը ներկայացնում է Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը՝ անդրադառնալով սոցիալական ներառականության և առողջ ապրելու իրավունքին։ Ձեռնարկը ուղղված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և առհասարակ լայն շրջանակների համար՝ Հայաստանի սոցիալական պաշտպանության մասին համապարփակ պատկեր տրամադրելու համար։ HKDEPO.AM hkdepo.am Ամփոփելով վերոհիշյալը, նշեմ, որ օրինագիծը զերծ չէ բացթողումներից, որոնց մասին պատրաստ եմ մասնագիտական նեղ շրջանակով քննարկման ժամանակ ներկայացնել օրինագծի հեղինակներին։ Այդ կապակցությամբ առաջարկում եմ օրինագծի հեղինակներին առաջիկայում կազմակերպել մասնագիտական 1-օրյա քննարկում ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների, մասնագիտացված ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և սույն կայքում մասնագիտորեն առավել արժեքավոր առաջարկություններ ներկայացրած անձանց մասնակցությամբ։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Առողջապահության նախարարությունը նախատեսում է կազմակերպել բաց քննարկումներ մասնագիտական շրջանակների, հանրային հատվածի հետ:
16 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.12.2019 12:10:13 Հարգելի գործընկերներ, Կայքի քվեարկության հատվածը ակտիվացված չէ։ Խնդրում եմ ակտիվացրեք և նշեք, որ ես կողմ եմ հայեցակարգին։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ընդունվել է ի գիտություն:
17 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.12.2019 17:43:33 Հարգելի գործընկերներ, Սույն կայքի այս բաժինը թույլ չի տալիս մեծ ծավալով կարծիք, դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել։ Այդ իսկ պատճառով էլ մեր կազմակերպության կարծիքը «Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք սույն կայքի «Ուղարկել նամակ նախագծի հեղինակին» բաժնում։ Եթե կայքի ադմինիստրատորը կցանկանա ներբեռնել մեր դիտողություններն ու առաջարկությունները կայքի ամփոփաթերթում, ապա մենք սիրով կուղարկենք մեր կարծիքի word-ային չստորագրված տարբերակը՝ աշխատանքը հեշտացնելու նկատառումից ելնելով։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Կարծիքն ստանալու դեպքում, դրա վերաբերյալ եզրակացությունը կտեղադրվի կայքէջում:
18 Սերգեյ Բարսամյան 02.12.2019 14:55:34 Այսպես թե այնպես, բնակչությունն է հոգում իր առողջության պահպանման ծախսը։ Այս նախագիծը թույլ կտա դա անել պլանավորված, արժանապատիվ ու սոցիալապես արդար ձևով` դժվարին պահին տունը վաճառելու, պարտքի տակ ընկնելու, սոցցանցերով գումար մուրալու փոխարեն։ Ավելացվող հարկը վճարող քաղաքացու, նրա տարեց ծնողների, նրա մանկահասակ երեխաների առողջության վրա է ծախսվելու, ոչ թե գրպանվելու, սա է պետք հասկանալ մանիպուլյացիաներից խուսափելու համար։ Սոցիալական երկիրը ենթադրում է համատարած պարտադիր առողջության ապահովագրում, այլ հեծանիվ դեռ չի հնարվել կարծես որևէ զարգացած երկրում։ Ընդունվել է ի գիտություն:
19 Suren A 02.12.2019 15:16:07 Հարգելի՝ Կառավարություն, իհարկե գովելի է ավելի առողջ և հիվանդություններից զուրկ հասարակություն ունենալու ցանկությունը, սակայն դրա համար անհայտ ուղղությամբ <<փոխանցել>> մարդկանց գումարները թերևս ծիծաղելի է։ Հայաստանի Հանրապետության զարգացման այս նոր փուլում հարկավոր են վստահելի և հիմնավորված որոշմներ՝ մասսայական ատելության մթնոլորտի ցրման համար (որը, անկախ <<Թավիշի>> առկայության, անհերքելիորեն առկա է)։ Ներկայումս ՀՀ-ում կան որոշ ֆինանսավորումներ, որոնք կատարում են աշխատող մարդիկ՝ անկախ վճարվող հարկերից։ Այսինքն մենք որոշ ծախսերի համար (որը ի դեպ ավելի լավ կլիներ, որ կատարվեր պետ-բյուջեից) կատարում ենք <<ամբոխի ֆինանսավորում>> կոչվածը (Անգլերեն` crowdfunding)։ Դե եթե էդպես է, ինչու այլ ուղղով չեն գնում՝ 1․ Ունենանք կառույց, որը կմշակի << ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ հիվանդությունների ցանկը>>, բայց ոչ <<ՊԵՏՊԱՏՎԵՐ>> 2․ Կմշակվեն ծառայությունների գները հաստատող օրենքներ, որոնց կենթարկվեն ԲՈԼՈՐ հիվանդանոցներն ԱՆԽՏԻՐ 3․ Վերոհիշյալ կառույցը կկազմի հաշվետվություն, թե որքան գումար է ծախսվել այդ տարի առողջապահության ոլորտում՝ ցանկում եղած հիվանդությունների բուժման համար 4․ Հաշվետվությունը կլինի հանրային և հասանելի բոլորին, դե առանց մարդկանց անձնական տվյալների 5․ Ծախսը կբաժանվի բոլոր աշխատող քաղաքացիների քանակին ու յուրաքանչյուրը պարտավոր կլինի վճարել դա՝ տարվա վերջում, կամ ինչ-որ այլ կտրվածքով Էս տարբերակով մենք <<կանխավճարային>>-ից կանցնենք <<հետվճարային>> հարկման, բայց հստակ կիմանանք թե, ուր են գնում միջոցները։ Նախագծով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որը պատասխանատու է ապահովագրավճարների առողջապահական ծախսերի հաշվարկման և ծախսման արդյունավետության ապահովման, ինչպես նաև միասնական մեթոդաբանության հիման վրա գների հաշվարկման համար՝ առողջապահության նախարարության հետ համատեղ ներկայացնելով փոխհատուցման ենթակա ծառայությունների փաթեթը: Նախագծի 4.6 բաժնում ներկայացված են հաշվետվողականության և մոնիտորինգի հիմնական մոտեցումները: Ապահովագրության հիմնական սկզբունքն է կանխավճարների միջոցով ֆինանսավորման ապահովվումը, ինչը ենթադրում է ամսական կտրվածքով վճարումների շնորհիվ խուսափել ծառայության մատուցման պահին ահռելի գումարներ վճարումներից:
20 Arman Torosyan 02.12.2019 15:42:31 Ավելի լավ է ապրել հարուստ ու առողջ, քան աղքատ ու հիվանդ։ :-) Ընդունվել է ի գիտություն:
21 Աշոտ Ալոյան 02.12.2019 16:12:05 1) 2020 թվականից եկամտային հարկի նվազեցում է նախատեսվում, հիմնական հիմնավորումներից մեկը այն էր, որ իջեցնում ենք հարկերը, որպեսզի բարձրացնենք երկիրը ներդրումային գրավչությունը՝ հնարավորինս քիչ հարկելով օտարերկրյա ներդրումներ։ Ստացվում է,որ մի կողմից իջեցնում ենք եկամտահարկը 5-8% ի չափով, մյուս կողմից նախատեսում նոր հարկատեսակ 6 %-ի չափով։ Կարծում եմ կա հակասություն կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից։ 2) Մասնավոր ընկերությունների զգալի հատվածը տրամադրում է ապահովագրություն իր աշխատողներին (գործատուի հաշվին)։ Նախագծի ըդունումից հետո ստացվում է որ գործատուին ազատում ենք այդ բեռից և հարկում արդեն կոնկրետ աշխատողին, 6%-ի չափով ավելացնելով աշխատակցի հարկային բեռը։ 3) Եթե նախագիծը ընդունվի, արդյոք բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները ( մասնավոր) կընդգրկվեն համապատասխան ցանկերում, թէ կսահմանափակվենք պետական ստատուս ունեցող բժշկական հիմնարկներով։ Առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսեկան 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտային հարկի չափի նվազման միջոցով: Մասնավոր ընկերությունները կարող են շարունակել կատարել լրացուցիչ ծառայությունների փաթեթների մասով ապահովագրում՝ դրանով իսկ նպաստելով էլ ավելի ծավալուն բժշկական փաթեթ ապահովելու նպատակին: Նախագծի 51-րդ կետով նախատեսվում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ այդ թվում որակի ապահովման ուղղությամբ, ինչը ենթադրում է որոշակի տեխնիկական պայմանների և որակի ստանդարտների ապահովման դեպքում ծառայությունների գնում բժշկական կազմակերպություններից:
22 Ֆլորա Սարոյան 02.12.2019 16:20:11 Կարծում եմ՝ մինչ այս քայլն անելն անհրաժեշտ է այլ՝ մարդկանց առողջության առօրյա վտանգ սպառնացող երևույթները վերացնել, հատկապես երբ հիմա այդօրինակ միջոցառումները հավելյալ ներդրումներ չեն ենթադրելու. օրինակ՝ երթուղային տաքսիների կամ ավտոբուսների վարորդների ծխելը կանխարգելել (ոստիկանների մասսայական տուգանումներն ի գործ), հասարակական վայրերում՝ նույնպես: Տարեկան բուժզննումը պոլիկլինիկաներում դարձնել պարտադիր (օրինակ քաղաքացին կզրկվի անվճար բուժ սպասարկումից ողջ տարի, եթե այն չանցնի սահմանված ժամանակին և ռեգուլյառ): Դպրոցներում վերահսկել/կանոնակարգել անառողջ սնունդի վաճառքը: Եկեք այս հավելյալ ռեսուրս չպահանջող միջոցառումներն արեք, ձեր ՛ապրեք՛ները ստացեք, նոր այս օրենքի պոչը բռնեք: Շնորհակալ եմ Հ.Գ. Հա, ու մել էլ հհկ-ական էս ձեր ՛այո ՛- ն առաջ բռթելու մեխանիզմները թարգեք, էս օրենքն առաջինը Տեղեկատվական Համակարգերի մասնագետների գրպաններին ա կպնելու, զգույշ ա պետք լինել. մեկ տող կոդ, և ձեր բոլո հավաքած ՛այո ՛ -իկները կզրոյանան... Հանրային առողջապահական միջոցառումները շարունակվելու են իրականացվել՝ անկախ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից:
23 Lusine Petrosyan 02.12.2019 16:56:36 Dem em Ընդունվել է ի գիտություն:
24 Natalya Turovtseva 02.12.2019 17:04:24 Դեմ եմ քանի որ նման ճանապարհով լուծումը՝ 1. Խթանում է ստվերային աշխատավարձերը (չենք վճարում հարկ, բայց օգտվում ենք հավասարապես) 2. Հաշվի չի առնում այլ եկամուտների աղբյուրներ ունեցողներին, ովքեր նույնպես չեն վճարի հարկ, բայց կօգտվեն հավասարապես 3. Խթանում է կոռուպցիոն ռիսկերը, բուժ հաստատություններին հատկացումներում 4. Խթանում է բազմապիսի "հատուկ" բուժումները, որոնք չի ներառի պետական ծրագիրը՝ հավելյալ գումարներով 5. Պետությունը ի վիճակի չէ վերահսկելու պատշաճ բուժ ծառայությունների մատուցումը նույնիսկ հիմա: Արդյունքում տուժելու է որակը: 6. Ներկայիս տարեկան ապահովագրավճարը, որ վճարում եմ ամբողջ ընտանիքիս համար մոտ 5 անգամ ավելի քիչ է, քան կվճարեմ այս նախագծի շրջանակներում: 7. Չկա ոչ մի երաշխիք, որ հավաքագրված գումարը բավարարելու է համատարած որակյալ բուժ օգնության տրամադրմանը: 8. Նախագիծը գրեթե վերացնում է ապահովագրական բուժ օգնությունը, որի ամենամեծ առավելություններից մեկն էր հենց երաշխավորված հատուցումն ու մատուցված բուժ օգնության որակի վերահսկումը: Ապահովագրության փաթեթների տրամադրման պայմանները պետք է սահմանվեն օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով: Բժշկական կազմակերպություններից ծառայությունների գնման պայմանները, դրանց դիմաց վճարումները պետք է իրականացվեն ելնելով առկա նորմատիվային ծախսերի և որակի ստանդարտների պահանջների ապահովումից: Ապահովագրության հիմնադրամի կառուցվածքում պետք է գործի ներքին աուդիտի, ռիսկերի գնահատման միավոր, որոնք անմիջականորեն հաշվետու են լինելու հիմնադրամի կառավարման խորհրդին: Այս միավորներն իրականացնելու են պայմանագրերի կնքման մշտադիտարկումներ, վերահսկելու են հիմնադրամի աշխատակիցների կողմից բժշկական կազմակերպությունների մշտադիտարկումները: Ներկայացվող նախագծում հիմնական ծառայությունների փաթեթը հաշվարկվել է նախարարության կողմից հաստատված մեթոդաբանության հիման վրա՝ նորմատիվային իրական ծախսերը հաշվարկելու միջոցով: Նախատեսվում է, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները կառաջարկեն լրացուցիչ ծառայություններ ընդգրկող փաթեթներ, որոնք կծածկեն հիմնական ծառայությունների փաթեթում չընդգրկված ծառայությունները, ինչպես նաև այլ հարբժշկական ծառայություններ՝ հարմարավետ պալատներ, լրացուցիչ խնամքի ծառայություններ, բրենդային դեղերի հատուցում և այլն:
25 Արթուր Ղահրամանյան 02.12.2019 17:36:25 Բնակչության 100% պետք է ունենա որակյալ բժշկական սպասարկում, դա հանրային բարիք է, ինչպիսին են օրինակ դպրոցական կրթությունը, ճանապարհները, բանակը․․․ Երկարաժամկետ հեռանկարում բոլոր քաղաքացիները այդ համակարգից միայն օգուտ կունենան, այն պարզապես այդքան էլ ակնհայտ չէ։ Զուտ ֆինանսական տեսակետից եթե նայենք, ապա կտեսնենք, որ եթե այդ 3-6%֊ը բնակչության առողջության պահպանման մեջ ներդրել, ապա միայն հիվանդությունների պատճառով աշխատանքից քիչ բացակայելու, լավ առողջական վիճակի արդյունքում ավելի էֆֆեկտիվ աշխատելու, հաշմանդամությունը կանխելու ու թոշակի ավելի ուշ դուրս գալու հետևանքով ժողովուրդը ավելի շատ փող կաշխատի։ Իհարկե, հուզում է ստվերում աշխատողների հարցը, բայց դա առողջապահության խնդիր չէ, այն ներկա պահին էլ գոյություն ունի, ու այդ մարդիկ հիմա էլ օգտվում են բոլոր հանրային բարիքներից առանց հարկ վճարելու։ Դրանով համապատասխան մարմինները պետք է զբաղվեն, այլ ոչ թե առողջապահության նախարարությունը։ Ես կարծում եմ, որ որոշման հիմնական խնդիրը այն է, որ քաղաքացիների մեծ մասը չեն հասկանում դրա էությունը, և դա բնական է, որովհետև բժշկական կրթություն ոչ բոլորը ունեն։ Առաջարկում եմ «պարզ լեզվով» տեքստ կազմել ու տարածել քաղաքացիների շրջանում, որ մարդիկ հասկանան այս ծրագիրը ինչ է իրենից ներկայացնում ու հնարավորություն ստեղծվի կոնստրուկտիվ քննարկում կազմակերպել։ Նախատեսվում է իրականացնել հանրային քննարկումներ տարբեր ձևաչափերով` հանրությանը բարեփոխման վերաբերյալ մատչելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով: