Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

Նախագծում վերլուծվել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու ֆինանսավորման  առկա իրավիճակը, ներկայացվել են գործող պետական պատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի համար տարբերվող բժշկական ծառայությունների փաթեթների առկայությամբ, բժշկական ծառայությունների փոխհատուցման գների տարբերություններով, բուժօգնության որակի ապահովման համար կլինիկական գործելակարգերի կիրառման բացակայությամբ, տեղեկատվական համակարգերի անկատարությամբ, հաշվետվողականության և վերահսկման ոչ ստանդարտ և հայեցողական մոտեցումներով: Վերհանելով առկա հիմնախնդիրները, նախագծում ընդգծվում են այն նախապայմանները, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել կայուն ֆինանսավորման համակարգ, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ սկսելու համար: Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում:   

  • Տևողություն

    22.11.2019 09.12.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 27646

Տպել

Առաջարկներ`

Armen Hovhannisyan

05.12.2019

Կողմ կլինեի, եթե բոլորը, կամ գրեթե բոլորը հարկեր վճարեին: Օրինակ ես չեմ պատկերացնում, տաքսու վարորդը, որ հարկ չի վճարում, բայց ամենամեծ վնասնա հասցնում, քաղաքին (ամենաշատ խախտումները իրենք են անւմ, օդը կեխտոտում են, փչացնում են քաղաքի դիմագիծը...) ինքը ոնցա օգտվելու այս ապահովագրությունից, իմ հաշվին? Եվ հետո մարդ կա աշխատավարձը մեկ միլիոն դրամ է, մարդ կա, մինիմում է, ինչու պետք է անհավասար մուծում անեն և օգտվեն հավասար.... Միանշանակ այսպիսի ապահովագրության համար մենք դեռ պատրաստ չենք...

Tatevik Khachatryan

04.12.2019

կողմ եմ որ խդիրը պետք է լուծել, դեմ եմ այն լուծելուն աշխատողների հաշվին՝ նոր հարկի տեսքով! կարելի է լուծել հանքերի հարկերը բարձրացնելով, այլ ման աղբյուրների հաշվին! 6%ը շատ-շատ է: Ամեն նոր նախագծի համար հո նոր հարկ չի ավելացվելու՞:

Taguhi Martirosyan

04.12.2019

Իմ համար գործատուն վճարում է!!!!!!

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: