Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նաիրա Դավթյան 22.11.2019 21:52:59 Առաջարկում եմ հնարավոր արագ ներդնում։ Տարեց տարի աճող առողջապահական մասնավոր ծախսերի պարագայում օրհասական է ապահովագրության ներդնումը։
2 Սարո Ծատուրյան 23.11.2019 09:54:20 Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է, և այդ առումով հայեցակարգի նախագծի ներկայացումը հանրային քննարկման ողջունելի քայլ է։ Միաժամանակ խիստ ցանկալի կլիներ, որ կցվեր նաև նախագծի վերաբերյալ պետական տարբեր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների ու դիտողությունների ամփոփաթերթը, ինչը թույլ կտար ավելի լիարժեք պատկերացում կազմել առկա մոտեցումների ու հիմնախնդիրների վերաբերյալ։
3 Տիգրան Ստեփանյան 23.11.2019 15:05:55 ՍԻՐԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ 6% ՓԱՅ ԳԱՆՁԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՑ․․․կարելի էր անվանել սույն նախագիծը․․եթե մի կողմ դրվեր սովորական մարքեթինգը․ <<Իշխանությունը խորապես զբաղվում է առողջությանդ հարցը լուծելով>> - ասում է մեզ նախագծի հեղինակը, ուստի եկեք տեսնենք, թե որ ականաթի մեջ են մեզ համար պանիր տեղադրում․ Այսպես, հանրահայտ փաստ է, որ ցանկացած իշխանության /այդ թվում նաև՝ սիրելի/ ձեռնտու է, որ քաղաքացին աշխատի և հարկ վճարի հնարավորինս երկար տարիներ, իսկ կենսաթոշակի գնալուց հետո․․․ հնարավորինս քիչ տարիներ թոշակ ստանա): Ինչը վերաբերում է սույն նախագծին, ապա 6%-ի չափով <<Առողջութան հարկ>> սահմանելով Սիրելի Իշխանությունն ըստ էության հաստատում է զուտ փող բռնագանձելու իրական նպատակը։ Մասնավորպես, ինչ 400․000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացողի, ինչ 58․000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացողի ստամոքսի խոցը բուժելու արժեքը միևնույնն է, սակայն առաջինից <<թագավորն ապրած կենա>>-ն նախատեսում է բռնագանձել տարեկան 288․000 ՀՀ դրամ, իսկ երկրորդից՝ մոտ 42․000 ՀՀ դրամ․․․և սա դեռ այն դեպքում, եթե, օրինակ, ստամոքսի խոցի բուժումն առհասարակ հատուցվի։ Աստված չանի, եթե օրինակ սրտի արհեստական փական տեղադրելու կարիք լինի, դրա արժեքը դժվար թե գերազանցի 2 մլն դրամը, մինչդեռ նման <<ապահովագրական պատահար>>-ի հավանականությունը բավականին ցածր է։ Իսկ եթե անգամ նման խնդիր առաջանա, ապա անգամ 2 մլն դրամ վարկն իր տոկոսներով հաստատ ավելի էժան կնստի, քան ամբողջ կյանք եկամտիցդ 6% վճարելը։ Ընդ որում՝ դու ինքդ ես որոշում ինչպես բուժվես, դեղապատ ստենտ դնես թե ոչ դեղապատ, որ հիվանդանոցում և որ բժշկի մոտ, և ոչ մի <<սիրելի ապահովագրական ընկերություն>> չի կարող քեզ թելադրել ինչ անել, ասել <<սա ապահովագրական դեպք չէ>>, <<այս բուժական ծառայությունը անհրաժեշտ/անհետաձգելի չէր>> կամ որևէ այլ ձևական պահանջով մերժել հատուցումը։ Վերոգրյալից ելնելով առաջարկում եմ ագահ աչքն ու երկար ձեռքերը հեռու պահել քաղաքացիների գրպանից, մեզանից շատ մեր առողջության մասին մի մտածեք, որևէ այլ եկամտի աղբյուր փնտրեք։
4 Տիգրան Ստեփանյան 23.11.2019 16:10:21 Իդեպ, ՀՀ վարչապետը, եթե չեմ սխալվում՝ 2018թ. մայիս ամսին իր հրապարակային ելույթների ընթացքում հայտնել էր, որ մտադիր է աշխատել և նպաստել խնդրահարույց հարցերով որոշումների կայացմանը հանրաքվեների միջոցով քաղաքացիներին ներգրավելու և մասնակից դարձնելու ինստիտուտի զարգացմանը: Իսկ քաղաքացիներից լրացուցիչ 6% հարկ բռնագանձելն ակնհայտ խնդրահարույց հարց է։ Հետևաբար, եթե սիրելի իշխանությունն իրապես հավատում է ինքն իրեն /թե իբր 6% լրացուցիչ գումար գանձելը հենց սիրելի քաղաքացիների շահերից է բխում/, - առաջարկում եմ ցուցաբերել հետևողականություն և հանրաքվեի դնել այս հարցը, - տեսնենք թե ինչ իրական գնահատականի կարժանանա սույն նախագիծը ժողովրդի կողմից։
5 Տիգրան Ստեփանյան 26.11.2019 23:44:04 Դեմ ենք նրան, որ ինչ-որ անձինք իրենց բազկաթոռից մեր փոխարեն որոշեն - մեզ ապահովագրական պոլիս պետք է թէ ոչ, - իրենք եթե ուզում են- թող իրենց համար և իրենց հաշվին առնեն՝ ամենալավ եվրոպական փորձերով հանդերձ, թեչէ նենց մի տեսակ հարսի հաշվին լավություններ են ուզում արած լինեն
6 Տիգրան Ստեփանյան 29.11.2019 16:26:41 Այս նախագծի վնասարարությունը կայանում է նրանում, որ այսպիսով հասարակության մի մասի /հարկ վճարող քաղաքացիների/ շահերն արհեստականորեն հակադրվում են մեկ այլ մասի /հարկ վճարողների հաշվին ապրողների/ շահերին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ժողովրդի պառակտման։ Հիմա հարց․ ում շահերից է բխում Հայաստանի Հանրապետության ժողովրդի պառակտումը։
7 Տիգրան Ստեփանյան 29.11.2019 17:05:01 Հարց է առաջանում, - էս նախագիծը զուտ կոմունիստական գաղափարախոսության լոբբիստների վնասարար գործունեության արդյունքն ա... թե ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է, - երջանկահիշատակ մի կուսակցության գործելակերպի ստեղծագործական վերամշակում -նախընտրական 2 հատ լավաշը փոխարինել բժշկական ապահովագրությամբ)։
8 Վարդան Մանուկյան 23.11.2019 20:14:14 Անհրաժեշտ է առողջության ապահովագրության համար տարեկան կանխարգելիչ բուժզննումները թույլատրել անց կացնել նաև մասնավոր բժշկական կենտրոններում՝ հանելով տարածքային պոլիկլինիկաներում կանխարգելիչ բուժզննման պարտադիր պայմանը, և դարձնելով մեկ անձի հաշվով տարեկան կանխարգելիչ բուժզննման փաթեթի վճարը կանանց համար 24000 դրամ, տղամարդկանց համար 20000 դրամ, քանի որ չի կարելի պատկերացնել, որ 8000 ՀՀ դրամով կարելի պատշաճ կերպով անցնել. 1. Որովայնի ՈՒՁՀ 2.Փոքր կոնքի ՈՒՁՀ 3. Կրծքագեղձերի ՈւՁՀ 4. Թոքերի Ռ կամ թվ Ֆլյուորոգրաֆիա 5. Արյան մեջ գլյուկոզայի որոշում 6. Արյան մեջ խոլեսթերինի որոշում 7.Արյան ընդհանուր քննություն 8. Մեզի ընդհանուր քննություն Շնորհակալություն
9 Լևոն Բաբալյան 24.11.2019 19:20:42 Անբարեխղճության ռիսկերի մեղմացման նպատակով համավճարների ներդրումը անխուսափելի անհրաժեշտություն է, ծառայության արժեքի 10-20% չափով։ Նույպես առաջարկում եմ , որ հարկային ամբողջ բեռը դարձյալ չդրվի ձևակերպված աշատողների և նրանց գործատուների վրա, ինկ տաքսու վարորդները և ստվերում աշխատող մարդիկ մնան ինչպես միշտ ազատված բոլոր հարկերից։ Դա մեր տնտեսությունը հաստատ չի խթանի, երբ իջեցվում է եկամտահարկը, այն պարզապես մի ուրիշ հարկով փոխարինելու համար։ լավագույն Եվրոպական փորձը հուշում է որ ապահոգրական վճարները պետք է անեն բոլորը, անկախ աշխատավարձից և եկամուտներից, սակայն սոցիալական անվճարունակ խմբերը պետբյուջեից ստանում են դոտացիաներ իրենց վճարումները կատարելու համար։
10 Արսեն Կյուրինյան 24.11.2019 20:20:03 Դուրս եկեք մեր գրպանից
11 Hayk Aghababyan 25.11.2019 10:06:32 Այս նախագիծը կհանգեցնի առաովջապահական ծառայությունների արժեքի աննախադեպ աճի և կհանգեցնի ՀՀ առողջապահկան համակարգի կոլապսի; հիմնավորման համար տես օբամաքերի հետևանքները ԱՄՆ-ում: այց նախագծի շահառուները կլինեն միջին և փոքր ՄԱՍՆԱՎՈՐառողջապահական կազմակերպությունները, այն 3 սենյականոց կլինիկաները, այն էլ կարճաժամկետ մեծ շայույթ կստանան, և հիմնականում նման մասնավոր ընկերությունների տերերն են հիմա լոբբինգ անում որպիսի անցնի այս օրենքը:
12 Արթուր Դանելյան 25.11.2019 10:19:28 Առաջարկում եմ այս օրինագիծը չընդունել: Դեմ եմ նման համակարգի ներդրմանը: Փաստացի փորձ է կատարվում հարկերը 6 տոկոսով բարձրացնել և այդ գումարները ուղղել քրեաօլիգարխիկ կլաների գրպանը: Առաջինը վնասը կզգան Հասարակ մարդիկ:
13 Arkadi Ohanjanyan 25.11.2019 14:03:30 Առողջապահության նախարարությունը ոչ իրավասություն ոչ բարիական իրավունք ոչ պատշաճ գիտելիքների մակարդակ ունի, որպիսի զբաղվի ՊԵԿ ի գործառույթներով այս նախագծի նախորդ առաջարկները դրա վառ ապացույցն են։ Մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատսկիվների բժշկական ապահովագրության և պետական աշխատողների սոց փաթեթները բարևլավելու ուղղությունը ավելի սրամիտ կլիներ, բայց դե ունենք այն ինչ ունենք։ Ցավալի է շատ։
14 Lilia Stepanyan 25.11.2019 15:29:18 Ինչու չեք հրապարակում բացասական արձագանքներն ու առաջարկները
15 Գեղամ Միքայելյան 25.11.2019 15:38:02 6% հարկային բեռի ավելացումը կքայքայի մեր փուխր տնտեսությունը: բացի այդ հիմնավորոմը ամբողջովին մանիպուլիատիվ է, նույնիսկ առանձին առանձին անդրադառնալու համար առաջիկայում լայվ կմտնեմ, կբացատրեմ:
16 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 25.11.2019 15:42:35 12-րդ կետի հիմնավորումից. «Առողջապահության ֆինանսավորման համար չի գործում որևէ նպատակային հարկ»: Բազմաթիվ այլ ոլորտներում ևս չի գործում որևէ նպատակային հարկ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ըստ ոլորտների պետք է հարկատեսակներ սահմանվեն: Հակառակ դեպքում պետք է սահմանել, օրինակ, կրթության հարկ, մշակույթի հարկ և այլն
17 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 25.11.2019 16:57:29 Վարչապետի ելույթ,100 փաստ Նոր Հայաստանի մասին-2- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թ.հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն՝ ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Ստացվում է, որ 6 տոկոս նոր հարկի դեպքում, Վարչապետը սխալ էր ասում?
18 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 25.11.2019 16:59:39 Տեղյակ եք արդյոք, որ ատամնաբուժը, պլաստիկ վիրաբուժը հարկ հիմնականում չեն վճարում: Իրենց հարկն էլ մենք ենք վճարելու?
19 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:20:00 1. Նախագծի 13-րդ կետ • Տնային տնտեսությունների առողջապահական ընդհանուր ծախսը կազմում է 484,577 մլն դրամ: • 69-րդ կետի Աղյուսակ 2-ում ապահովագրական ծածկույթի կանխատեսվող մեծությունը կազմում է 229,138 մլն դրամ: Հետևաբար, ստացում է, որ այս ծրագրի ներդրման արդյունքում ապահովվելու է ընդամենը առողջապահական ընդհանուր ծախսերի ընդամենը 47 տոկոսը: Մինչդեռ հայտարարվում է համապարփակ ապահովագրության մասին և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր բժշկական ծախսերը հատուցվելու են:
20 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:35:14 • 2019 թվականի օգոստոս դրությամբ աշխատող բնակչությունը կազմում է 600 հազար: Նախատեսվում է ապահովագրության համակարգում ներառել 3 մլն անձ: Ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող իր վրա կրելու է 5 շահառուի բժշկական ապահովագրության բեռը: Նախագծի հեղինակների կողմից շահարկվում է բժշկական ապահովագրության այլ երկրների օրինակները, սակայն չի նշվում այդ երկրներում աշխատող և չաշխատող բնակչության համամասնության մասին:
21 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:42:41 . Նախագծի 67-րդ կետ • Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ: 1. Եկամտային հարկով հարկման օբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ Լավ կլիներ, հանրային քննարկման ներկայացնելուց առաջ այն ներկայացվեր հարկային ոլորտին հետ որոշակի առնչություն ունեցող անձանց, նման բացահայտ սխալները բացառելու համար, քանի որ ֆիզիկական անձը հարկվող օբյեկտ չի կարող լինել:
22 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:51:20 • Նախագծով առողջության հարկի հարկման օբյեկտները և բազաները նույնացվում են եկամտային հարկով սահմանված օբյեկտներին և բազաներին: Եթե որևէ տարբերություն չկա, ինչու չի առաջարկվել եկամտային հարկի դրույքաչափը բարձրացնել?:
23 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:58:27 Շահաբաժինները, ստացված տոկոսները կամ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներն առողջության հարկով հարկվելու են, թե ոչ?
24 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 21:17:49 • Նախագծով որևէ կերպ ներկայացված չէ նախատեսվող հիմնադրամի ստեղծման և սպասարկման ծախսերը, նախատեսվող աշխատակիցների քանակը: Կարծում եմ, որ նման հաշվարկներ առկա են, սակայն չեն ներկայացվում ահռելի մեծ հնարավոր ծախսերը քողարկելու համար:
25 Վարդան Միքայելյան 25.11.2019 15:55:15 Առաջարկում եմ այս պահին եղած գործազրկության մակարդակը հաշվի առնելով, այս օրենքի ընդունումը թողնել ավելի լավ ժամանակների համար։ Այս օրինագծով ևս մեկ բեռ եք ավլացնում աշխատողների ուսերին և խթանում եք գործազրկությունը։ Աշխատելը խրախոսեք և ոչ թէ հակառակը։