Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նաիրա Դավթյան 22.11.2019 21:52:59 Առաջարկում եմ հնարավոր արագ ներդնում։ Տարեց տարի աճող առողջապահական մասնավոր ծախսերի պարագայում օրհասական է ապահովագրության ներդնումը։ Համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2022թ-ից:
2 Սարո Ծատուրյան 23.11.2019 09:54:20 Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է, և այդ առումով հայեցակարգի նախագծի ներկայացումը հանրային քննարկման ողջունելի քայլ է։ Միաժամանակ խիստ ցանկալի կլիներ, որ կցվեր նաև նախագծի վերաբերյալ պետական տարբեր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների ու դիտողությունների ամփոփաթերթը, ինչը թույլ կտար ավելի լիարժեք պատկերացում կազմել առկա մոտեցումների ու հիմնախնդիրների վերաբերյալ։ Նախագծի հանրային քննարկումը կազմակերպում է փաստաթուղթը նախապատրաստող կառույցը
3 Տիգրան Ստեփանյան 23.11.2019 15:05:55 ՍԻՐԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ 6% ՓԱՅ ԳԱՆՁԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՑ․․․կարելի էր անվանել սույն նախագիծը․․եթե մի կողմ դրվեր սովորական մարքեթինգը․ <<Իշխանությունը խորապես զբաղվում է առողջությանդ հարցը լուծելով>> - ասում է մեզ նախագծի հեղինակը, ուստի եկեք տեսնենք, թե որ ականաթի մեջ են մեզ համար պանիր տեղադրում․ Այսպես, հանրահայտ փաստ է, որ ցանկացած իշխանության /այդ թվում նաև՝ սիրելի/ ձեռնտու է, որ քաղաքացին աշխատի և հարկ վճարի հնարավորինս երկար տարիներ, իսկ կենսաթոշակի գնալուց հետո․․․ հնարավորինս քիչ տարիներ թոշակ ստանա): Ինչը վերաբերում է սույն նախագծին, ապա 6%-ի չափով <<Առողջութան հարկ>> սահմանելով Սիրելի Իշխանությունն ըստ էության հաստատում է զուտ փող բռնագանձելու իրական նպատակը։ Մասնավորպես, ինչ 400․000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացողի, ինչ 58․000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացողի ստամոքսի խոցը բուժելու արժեքը միևնույնն է, սակայն առաջինից <<թագավորն ապրած կենա>>-ն նախատեսում է բռնագանձել տարեկան 288․000 ՀՀ դրամ, իսկ երկրորդից՝ մոտ 42․000 ՀՀ դրամ․․․և սա դեռ այն դեպքում, եթե, օրինակ, ստամոքսի խոցի բուժումն առհասարակ հատուցվի։ Աստված չանի, եթե օրինակ սրտի արհեստական փական տեղադրելու կարիք լինի, դրա արժեքը դժվար թե գերազանցի 2 մլն դրամը, մինչդեռ նման <<ապահովագրական պատահար>>-ի հավանականությունը բավականին ցածր է։ Իսկ եթե անգամ նման խնդիր առաջանա, ապա անգամ 2 մլն դրամ վարկն իր տոկոսներով հաստատ ավելի էժան կնստի, քան ամբողջ կյանք եկամտիցդ 6% վճարելը։ Ընդ որում՝ դու ինքդ ես որոշում ինչպես բուժվես, դեղապատ ստենտ դնես թե ոչ դեղապատ, որ հիվանդանոցում և որ բժշկի մոտ, և ոչ մի <<սիրելի ապահովագրական ընկերություն>> չի կարող քեզ թելադրել ինչ անել, ասել <<սա ապահովագրական դեպք չէ>>, <<այս բուժական ծառայությունը անհրաժեշտ/անհետաձգելի չէր>> կամ որևէ այլ ձևական պահանջով մերժել հատուցումը։ Վերոգրյալից ելնելով առաջարկում եմ ագահ աչքն ու երկար ձեռքերը հեռու պահել քաղաքացիների գրպանից, մեզանից շատ մեր առողջության մասին մի մտածեք, որևէ այլ եկամտի աղբյուր փնտրեք։ Ընդունվել է ի գիտություն։
4 Տիգրան Ստեփանյան 23.11.2019 16:10:21 Իդեպ, ՀՀ վարչապետը, եթե չեմ սխալվում՝ 2018թ. մայիս ամսին իր հրապարակային ելույթների ընթացքում հայտնել էր, որ մտադիր է աշխատել և նպաստել խնդրահարույց հարցերով որոշումների կայացմանը հանրաքվեների միջոցով քաղաքացիներին ներգրավելու և մասնակից դարձնելու ինստիտուտի զարգացմանը: Իսկ քաղաքացիներից լրացուցիչ 6% հարկ բռնագանձելն ակնհայտ խնդրահարույց հարց է։ Հետևաբար, եթե սիրելի իշխանությունն իրապես հավատում է ինքն իրեն /թե իբր 6% լրացուցիչ գումար գանձելը հենց սիրելի քաղաքացիների շահերից է բխում/, - առաջարկում եմ ցուցաբերել հետևողականություն և հանրաքվեի դնել այս հարցը, - տեսնենք թե ինչ իրական գնահատականի կարժանանա սույն նախագիծը ժողովրդի կողմից։ Ընդունվել է ի գիտություն։
5 Տիգրան Ստեփանյան 26.11.2019 23:44:04 Դեմ ենք նրան, որ ինչ-որ անձինք իրենց բազկաթոռից մեր փոխարեն որոշեն - մեզ ապահովագրական պոլիս պետք է թէ ոչ, - իրենք եթե ուզում են- թող իրենց համար և իրենց հաշվին առնեն՝ ամենալավ եվրոպական փորձերով հանդերձ, թեչէ նենց մի տեսակ հարսի հաշվին լավություններ են ուզում արած լինեն Ընդունվել է ի գիտություն
6 Տիգրան Ստեփանյան 29.11.2019 16:26:41 Այս նախագծի վնասարարությունը կայանում է նրանում, որ այսպիսով հասարակության մի մասի /հարկ վճարող քաղաքացիների/ շահերն արհեստականորեն հակադրվում են մեկ այլ մասի /հարկ վճարողների հաշվին ապրողների/ շահերին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ժողովրդի պառակտման։ Հիմա հարց․ ում շահերից է բխում Հայաստանի Հանրապետության ժողովրդի պառակտումը։ Նախագիծը հիմնված է սոցիալական համերաշխության գերակա սկզբունքի վրա և միտված է ներառական հասարակության ձևավորմանը:
7 Տիգրան Ստեփանյան 29.11.2019 17:05:01 Հարց է առաջանում, - էս նախագիծը զուտ կոմունիստական գաղափարախոսության լոբբիստների վնասարար գործունեության արդյունքն ա... թե ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է, - երջանկահիշատակ մի կուսակցության գործելակերպի ստեղծագործական վերամշակում -նախընտրական 2 հատ լավաշը փոխարինել բժշկական ապահովագրությամբ)։ Ընդունվել է ի գիտություն:
8 Վարդան Մանուկյան 23.11.2019 20:14:14 Անհրաժեշտ է առողջության ապահովագրության համար տարեկան կանխարգելիչ բուժզննումները թույլատրել անց կացնել նաև մասնավոր բժշկական կենտրոններում՝ հանելով տարածքային պոլիկլինիկաներում կանխարգելիչ բուժզննման պարտադիր պայմանը, և դարձնելով մեկ անձի հաշվով տարեկան կանխարգելիչ բուժզննման փաթեթի վճարը կանանց համար 24000 դրամ, տղամարդկանց համար 20000 դրամ, քանի որ չի կարելի պատկերացնել, որ 8000 ՀՀ դրամով կարելի պատշաճ կերպով անցնել. 1. Որովայնի ՈՒՁՀ 2.Փոքր կոնքի ՈՒՁՀ 3. Կրծքագեղձերի ՈւՁՀ 4. Թոքերի Ռ կամ թվ Ֆլյուորոգրաֆիա 5. Արյան մեջ գլյուկոզայի որոշում 6. Արյան մեջ խոլեսթերինի որոշում 7.Արյան ընդհանուր քննություն 8. Մեզի ընդհանուր քննություն Շնորհակալություն Հայեցակարգով նախատեսվում է, որ Հիմնադրամը ծառայություններ՝ այդ թվում նաև կանխարգելիչ, կգնի բոլոր այն բժշկական կազմակերպություններից, որոնք կտրամադրեն համապատասխան տեխնիկական նվազագույն պայմանների երաշխիքներ, առանց հաշվի առնելու կազմակերպության սեփականության ձևը: Ինչ վերաբերում է կանխարգելիչ զննման փաթեթներին և դրանց գներին, ապա դրանք կորոշվեն ըստ թիրախային խմբերի՝ փաթեթում ընդգրկված հետազոտությունների կամ խորհրդատվության տեսակների և դրանց նորմատիվային ծախսերի հաշվարկման միջոցով:
9 Լևոն Բաբալյան 24.11.2019 19:20:42 Անբարեխղճության ռիսկերի մեղմացման նպատակով համավճարների ներդրումը անխուսափելի անհրաժեշտություն է, ծառայության արժեքի 10-20% չափով։ Նույպես առաջարկում եմ , որ հարկային ամբողջ բեռը դարձյալ չդրվի ձևակերպված աշատողների և նրանց գործատուների վրա, ինկ տաքսու վարորդները և ստվերում աշխատող մարդիկ մնան ինչպես միշտ ազատված բոլոր հարկերից։ Դա մեր տնտեսությունը հաստատ չի խթանի, երբ իջեցվում է եկամտահարկը, այն պարզապես մի ուրիշ հարկով փոխարինելու համար։ լավագույն Եվրոպական փորձը հուշում է որ ապահոգրական վճարները պետք է անեն բոլորը, անկախ աշխատավարձից և եկամուտներից, սակայն սոցիալական անվճարունակ խմբերը պետբյուջեից ստանում են դոտացիաներ իրենց վճարումները կատարելու համար։ Անբարեխղճության ռիսկերի մեղմման նպատակով կկիրառվեն սահմանափակված բյուջեի էլեմենտներ, ինչպես նաև համավճարներ: Իսկ առողջության հարկ վճարողների շրջանակը կորոշվի առողջության համապարփակ ապահովագրության օրենքով:
10 Արսեն Կյուրինյան 24.11.2019 20:20:03 Դուրս եկեք մեր գրպանից Ընդունվել է ի գիտություն։
11 Hayk Aghababyan 25.11.2019 10:06:32 Այս նախագիծը կհանգեցնի առաովջապահական ծառայությունների արժեքի աննախադեպ աճի և կհանգեցնի ՀՀ առողջապահկան համակարգի կոլապսի; հիմնավորման համար տես օբամաքերի հետևանքները ԱՄՆ-ում: այց նախագծի շահառուները կլինեն միջին և փոքր ՄԱՍՆԱՎՈՐառողջապահական կազմակերպությունները, այն 3 սենյականոց կլինիկաները, այն էլ կարճաժամկետ մեծ շայույթ կստանան, և հիմնականում նման մասնավոր ընկերությունների տերերն են հիմա լոբբինգ անում որպիսի անցնի այս օրենքը: Նախագծով ներկայացված մոտեցումների կիրառման դեպքում՝ այն է միասնական մեթոդաբանության հիման վրա բժշկական ծառայությունների գների աշվարկում, ծառայությունների մեկ գնորդի սկզբունքի ներդրում, առողջապահական ծախսերը ամբողջովին կլինեն կառավարելի, կանխատեսելի և թափանցիկ:
12 Արթուր Դանելյան 25.11.2019 10:19:28 Առաջարկում եմ այս օրինագիծը չընդունել: Դեմ եմ նման համակարգի ներդրմանը: Փաստացի փորձ է կատարվում հարկերը 6 տոկոսով բարձրացնել և այդ գումարները ուղղել քրեաօլիգարխիկ կլաների գրպանը: Առաջինը վնասը կզգան Հասարակ մարդիկ: Ընդունվել է ի գիտություն
13 Arkadi Ohanjanyan 25.11.2019 14:03:30 Առողջապահության նախարարությունը ոչ իրավասություն ոչ բարիական իրավունք ոչ պատշաճ գիտելիքների մակարդակ ունի, որպիսի զբաղվի ՊԵԿ ի գործառույթներով այս նախագծի նախորդ առաջարկները դրա վառ ապացույցն են։ Մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատսկիվների բժշկական ապահովագրության և պետական աշխատողների սոց փաթեթները բարևլավելու ուղղությունը ավելի սրամիտ կլիներ, բայց դե ունենք այն ինչ ունենք։ Ցավալի է շատ։ Ընդունվել է ի գիտություն
14 Lilia Stepanyan 25.11.2019 15:29:18 Ինչու չեք հրապարակում բացասական արձագանքներն ու առաջարկները Ընդունվել է ի գիտություն
15 Գեղամ Միքայելյան 25.11.2019 15:38:02 6% հարկային բեռի ավելացումը կքայքայի մեր փուխր տնտեսությունը: բացի այդ հիմնավորոմը ամբողջովին մանիպուլիատիվ է, նույնիսկ առանձին առանձին անդրադառնալու համար առաջիկայում լայվ կմտնեմ, կբացատրեմ: Ընդունվել է ի գիտություն
16 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 25.11.2019 15:42:35 12-րդ կետի հիմնավորումից. «Առողջապահության ֆինանսավորման համար չի գործում որևէ նպատակային հարկ»: Բազմաթիվ այլ ոլորտներում ևս չի գործում որևէ նպատակային հարկ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ըստ ոլորտների պետք է հարկատեսակներ սահմանվեն: Հակառակ դեպքում պետք է սահմանել, օրինակ, կրթության հարկ, մշակույթի հարկ և այլն Առողջության ապահովագրության համակարգերը, որոնք գործում են աշխարհի ավելի քան 80 երկրներում, ֆինանսավորվում են նպատակային հարկերից/վճարներից: Մեծամասամբ դրանք հավաքագրվում են սոցիալական վճարի տեսքով՝ առանձին սոցիալական ֆոնդերում, որտեղից բաժանվում են առողջապահական ծախսերի կատարման և սոցիալական աջակցման ծրագրերի իրականացման ուղղություններով: Միջազգային փորձի տեսանկյունից, նմանատիպ այլ նպատակային հարկեր՝ կրթության, մշակույթի չկան:
17 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 25.11.2019 16:57:29 Վարչապետի ելույթ,100 փաստ Նոր Հայաստանի մասին-2- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թ.հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն՝ ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Ստացվում է, որ 6 տոկոս նոր հարկի դեպքում, Վարչապետը սխալ էր ասում? Ընդունվել է ի գիտություն
18 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 25.11.2019 16:59:39 Տեղյակ եք արդյոք, որ ատամնաբուժը, պլաստիկ վիրաբուժը հարկ հիմնականում չեն վճարում: Իրենց հարկն էլ մենք ենք վճարելու? Ընդունվել է ի գիտություն
19 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:20:00 1. Նախագծի 13-րդ կետ • Տնային տնտեսությունների առողջապահական ընդհանուր ծախսը կազմում է 484,577 մլն դրամ: • 69-րդ կետի Աղյուսակ 2-ում ապահովագրական ծածկույթի կանխատեսվող մեծությունը կազմում է 229,138 մլն դրամ: Հետևաբար, ստացում է, որ այս ծրագրի ներդրման արդյունքում ապահովվելու է ընդամենը առողջապահական ընդհանուր ծախսերի ընդամենը 47 տոկոսը: Մինչդեռ հայտարարվում է համապարփակ ապահովագրության մասին և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր բժշկական ծախսերը հատուցվելու են: Սխալ եզրահանգում է, քանի որ հայեցակարգում նշվում է ծառայությունների փաթեթը և այն ծառայությունները որոնք չեն ընդգրկված փաթեթում: չի նշվում ամբողջ առողջապահական ծառայությունների ծածկման մասին: Համաձայն նախագծի 58-րդ կետի սահմանվում է հիմնական ծառայությունների ծածկույթ, որը հաշվարկվել է հաստատված մեթոդաբանությամբ: Հետևաբար այդ ծախսերը համադրելի չեն առողջապահական ազգային հաշիվների մեթոդաբանության հիման վրա կատարված գնահատականների հետ, քանզի դրանց մեծ մասը՝ տնային տնտեսությունների ծախսերը, հիմնվում են տնային տնտեսությունների հարցումների արդյունքում ստացված պատասխանների ամփոփման միջոցով:
20 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:35:14 • 2019 թվականի օգոստոս դրությամբ աշխատող բնակչությունը կազմում է 600 հազար: Նախատեսվում է ապահովագրության համակարգում ներառել 3 մլն անձ: Ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող իր վրա կրելու է 5 շահառուի բժշկական ապահովագրության բեռը: Նախագծի հեղինակների կողմից շահարկվում է բժշկական ապահովագրության այլ երկրների օրինակները, սակայն չի նշվում այդ երկրներում աշխատող և չաշխատող բնակչության համամասնության մասին: Ներկայացված համակարգում նախատեսվում է ֆինանսավորում երկու աղբյուրներից, որից մեկը հանդիսանում է պետական բյուջեի այլ եկամուտները, նաև այլ անուղղակի հարկերից հավաքագրվող միջոցները: Հետևաբար, կիրառելի չէ միայն աշխատողների եկամուտների հաշվին առողջապահական ծախսերի հավաքագրման եզրույթը: Ինչ վերաբերվում է այլ երկրներում ապահովագրության ներդրմանը, ապա դրանք իրականացվել են պատմական տարբեր իրավիճակներում, որտեղ հարաբերակցությունը շատ դեպքերում համադրելի են Հայաստանում առկա ցուցանիշների հետ:
21 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:42:41 . Նախագծի 67-րդ կետ • Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ: 1. Եկամտային հարկով հարկման օբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ Լավ կլիներ, հանրային քննարկման ներկայացնելուց առաջ այն ներկայացվեր հարկային ոլորտին հետ որոշակի առնչություն ունեցող անձանց, նման բացահայտ սխալները բացառելու համար, քանի որ ֆիզիկական անձը հարկվող օբյեկտ չի կարող լինել: Հայեցակարգով ներկայացված հղումը վերաբերելի է հարկային օրենսդրության 142-րդ հոդվածի նկարագրին:
22 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:51:20 • Նախագծով առողջության հարկի հարկման օբյեկտները և բազաները նույնացվում են եկամտային հարկով սահմանված օբյեկտներին և բազաներին: Եթե որևէ տարբերություն չկա, ինչու չի առաջարկվել եկամտային հարկի դրույքաչափը բարձրացնել?: Նախագծում իրականացված հաշվարկները հիմնվել են եկամուտների վերաբերյալ առկա պաշտոնական տեղեկատվության վրա: Նախագծով ներկայացված առաջարկությունները ելնում են կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությանը համահունչ:
23 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 20:58:27 Շահաբաժինները, ստացված տոկոսները կամ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներն առողջության հարկով հարկվելու են, թե ոչ? Հարկի չափը և վճարողների շրջանակը սահմանվելու են օրենքով՝ կառավարության կողմից նախաձեռնված կամ արդեն իրականացվող սոցիալական աջակցման, հարկային վարչարարության և այլ ծրագրերի հետ համահունչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները հաշվի առնելով:
24 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.12.2019 21:17:49 • Նախագծով որևէ կերպ ներկայացված չէ նախատեսվող հիմնադրամի ստեղծման և սպասարկման ծախսերը, նախատեսվող աշխատակիցների քանակը: Կարծում եմ, որ նման հաշվարկներ առկա են, սակայն չեն ներկայացվում ահռելի մեծ հնարավոր ծախսերը քողարկելու համար: Հայեցակարգը սահմանում է ընդհնուր դրույթներ, հիմնադրամի վերաբերյալ մանրամասն չափանիշները կսահմանվեն օրենքով և ենթաօրենսդրական փաստաթղթերով: Նմանատիպ համակարգեր ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ հիմնադրամների ծախսերը կազմում են հավաքագրվող միջոցների 0,8-2,1%-ը և Հայաստանի դեպքում էլ այն լինելու է այդ միջակայքում:
25 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.12.2019 20:06:43 • Նախագծի 72-րդ կետում նշված է, որ դեղերի փաթեթի արժեքի հատուցումը կիրականացվի Հիմնադրամի կողմից՝ Կառավարության կողմից հաստատված բնակչության խմբերում ընդգրկված շահառուների համար կփոխհատուցվի դեղերի՝ պետության կողմից փոխհատուցման ենթակա առավելագույն գների 100%-ի, իսկ բնակչության մյուս խմբերի համար՝ 50%-ի չափով: Հետևաբար, ստացում է, որ հայտարարվում է դեղերի արժեքի հատուցման մասին, մինչդեռ բնակչության հիմնական մասի համար հատուցվելու է դեղերի՝ կառավության կողմից սահմանված արժեքի միայն 50%-ը: Ընդունվել է ի գիտություն: