Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

3) Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակների և միջոցառումների գնահատման համախմբված ցուցանիշների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ապահովել հայեցակարգից բխող միջոցառումների իրականացումը ըստ սահմանված ժամանակացույցի:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. սեպտեմբերի --

Երևան

 


 ՆԱԽԱԳԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ։

  • Տևողություն

    22.11.2019 09.12.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 27630

Տպել

Առաջարկներ`

Tatevik Khachatryan

04.12.2019

կողմ եմ որ խդիրը պետք է լուծել, դեմ եմ այն լուծելուն աշխատողների հաշվին՝ նոր հարկի տեսքով! կարելի է լուծել հանքերի հարկերը բարձրացնելով, այլ ման աղբյուրների հաշվին! 6%ը շատ-շատ է: Ամեն նոր նախագծի համար հո նոր հարկ չի ավելացվելու՞:

Taguhi Martirosyan

04.12.2019

Իմ համար գործատուն վճարում է!!!!!!

Արտակ Բրուտյան

04.12.2019

Ըստ էության , ողջ Հայաստանում կա 400 հազար մասնավոր հատվածի աշխատող, որոնց ստեղծած հավելյալ արժեքից գոյացած հարկերի հաշվին ֆինանսավորվում է պետական հատվածի աշխատավարձերը և թոշակները, ընդհանուր մոտ 800 հազար մարդ: Հիմա պարոն Թորոսյանը ուզում է, որ այդ 400 հազար մարդուն վերջնականապես քամի: Ես ունեի բուժ.ապահովագրություն, որը արժեր տարեկան 50 հազար դրամ և ծածկում էր մինչև 6 միլիոն դրամ բուժման ծախսեր: Առաջարկում եմ կատարել փոփոխություն այնպես որ մասնավոր հատվածը վճարի տարեկան 50 հազ. դրամ, թոշակառուների համար վճարվի բյուջեից մոտ 20 միլիարդ, իսկ պետ.աշխատողները արդեն իսկ ունեն սոց.փաթեթ:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: