Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2022 թվականի N - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 6-րդ բաժնով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել՝
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության արդյունքային շրջանակը՝ համաձայն N 2 հավելվածի․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության մշտադիտարկման և գնահատման ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության ֆինանսական շրջանակը՝ համաձայն N 4 հավելվածի։
  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարության ֆինանսական շրջանակով սահմանված ծրագրերի մասով հայտի նախատեսումը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ծրագրերի ֆինանսավորումը ներառել տվյալ տարվա բյուջեի նախագծում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    17.08.2022 - 01.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8003

Տպել

Առաջարկներ`

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

31.08.2022

Հաշվի առնելով, որ խոցելի խմբերի համար սոցիալական ծառայություններից օգտվելու հետ կապված դժվարություններ են առաջանում և անհրաժեշտություն կա ծառայությունները բոլորի համար մատչելի դարձնելու, առաջարկում ենք՝ երկրորդ գերակայության մեջ ծառայությունների տրամադրման արդյունավետությունը արտահայտությունից հետո լրացնել «մատչելիություն» բառը։

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

31.08.2022

Գլուխ 3․ Երեխաներ, Մասնավոր նպատակ 2․2 Ընտանեկան միջավայրում երեխաների խնամքի ու դաստիարակության ապահովման ծրագիր Ռազմավարության մեջ անհրաժեշտություն կա հստակ նշելու՝ խնամատար ծնողների մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմների և չափորոշիչների մեթոդաբանության մշակման մասին։

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

31.08.2022

Գլուխ 4․ Աշխատանքային տարիքի անձինք Մասնավոր նպատակ 3.1. Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համակարգի կատարելագործման և սոցիալական գործընկերության խթանման ծրագիր Ռազմավարության մեջ և Ծրագրում նշվում է վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին։ Ծրագիր 2․3․1-ում դրված են ցուցիչներ, որոնք վերաբերում են գոյություն չունեցող արտադատական մարմնին։ Այսինքն, անհրաժեշտություն կա նախևառաջ ստեղծել արտադատական մարմին, այնուհետև համեմատել վեճերի լուծման հարաբերակցությունը։ Ուստի, առաջարկում ենք Ծրագրում նախևառաջ ներառել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը, իսկ որպես որակական ցուցիչ սահմանել արտադատական համակարգի առկայությունը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: