Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

 

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրով կառուցվել է «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը՝ ապահովելով արդիական, անվտանգ ու հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն իրականացնելու հնարավորություն՝ տվյալ և հարակից բնակավայրերում բնակվող երեխաների համար։

  Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում որակյալ միջնակարգ կրթության ապահովման համար «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի բոլոր պայմանները, որտեղ կարող է իրականացվել եռաստիճան կրթություն։ Փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու տվյալ բնակավայրի աշակերտները կստանան միջնակարգ կրթություն:

2.

Առկա իրավիճակը

 

   Դպրոցի աշակերտների թիվը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 56 (հիսունվեց) է, դպրոցի լիցենզիայով սահմանված տեղերը՝ 130։ Համայնքում նկատվում է երեխաների թվի աճ: Հագվի  համայնքին ամենամոտ բնակավայրը աշխարհագրական դիրքով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն  գյուղն է, որի հեռավորությունը կազմում է 6 կիլոմետր և միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով լուրջ դժվարություններ են առաջանում «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շրջանավարտ աշակերտների միջնակարգ կրթությունն ապահովելու և այն շարունակելու համար:

«Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից միջնակարգ դարձնելու առաջարկությամբ ՀՀ Լոռու մարզպետին են դիմել «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմիններից` տնօրենը, կառավարման խորհուրդը, ինչպես նաև մանկավարժական և ծնողական խորհուրդները:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով համապատասխան փոփոխություն` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից դարձնելով միջնակարգ, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կլուծվի տվյալ բնակավայրի աշակերտների համար արդիական, անվտանգ ու հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն իրականացնելու հնարավորություն։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղում գործող «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և կապահովի սովորողների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը: Դպրոցում ավելի բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում իրենց կրթությունը կարող են ստանալ նաև Ալավերդի համայնքի Ամոջ գյուղի դպրոցահասակ երեխաները, որոնց կրթությունն այս պահին կազմակերպվում է Ալավերդի համայնքի Օձուն գյուղում (12 երեխա)։ Օձուն և Հագվի գյուղերի դպրոցները Ամոջ գյուղից գտնվում են գրեթե միևնույն հեռավորության վրա։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն նախագծի ընդունմամբ՝ 2025 թվականի 4 ամսվա համար կառաջանա 764900 դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, իսկ 2026 թվականի համար ծախսը կկազմի՝

 10-րդ դասարան (1 ուսումնական տարվա ծախսը) – 2524800 դրամ

 11-րդ դասարան (1 ուսումնական տարվա ծախսը) – 2524800 դրամ

 12-րդ դասարան (1 ուսումնական տարվա ծախսը) – 2524800 դրամ

ընդհանուր՝ 7574400 դրամ ։

 

7

Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝  հանրակրթության  ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություններից, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների  ամբողջական ներդրումն է հանրապետության հանրակրթական դպրոցներում:

 

  • Discussed

    15.08.2025 - 30.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1223

Print

Suggestions

Լիլիթ Օհանյան

29.08.2025

Սա ողջունելի քայլ է եւ միեւնույն ժամանակ կարևոր ներդրում է համայնքի ապագայի մեջ, քանի որ կրթության հասանելիությունը խոչընդոտում է երիտասարդների՝ գյուղական համայնքներից արտագաղթին և նվազեցնում է դրա ռիսկերը։Առաջարկվող փոփոխությունը միանշանակ խիստ դրական է, հիմնավորված և անհրաժեշտ։ Այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և գյուղական համայնքների կայուն զարգացմանը։

Lilit Naghdalyan

29.08.2025

Նախագծին կողմ եմ քանզի գյուղակն բնակավայրերի պահպանումը ունի ռազմավարական նշանակություն, իսկ կրթական օջախների առկայությունը նպաստում է բնակչության թվի ավելացմանը կամ գոնե չնվազելուն։ Նախագծի ընդունումը կնպաստի գյուղի զարգացմանը։

Ռուզան Կարապետյան

23.08.2025

Կողմ եմ նախագծին։ Սովորողները հնարավորություն կունենան շարունակելու կրթությունը նույն դպրոցում՝ ստանալով ամբողջական միջնակարգ կրթություն, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կկրճատվեն աշակերտների տեղափոխման հետ կապված սոցիալ-հոգեբանական իրավիճակները, լրացուցիչ գումար ծախսելը։ Առաջարկում հանրապետության բոլոր դպրոցները դարձնեն միջնակարգ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: