ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
1.
|
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրով կառուցվել է «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը՝ ապահովելով արդիական, անվտանգ ու հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն իրականացնելու հնարավորություն՝ տվյալ և հարակից բնակավայրերում բնակվող երեխաների համար։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում որակյալ միջնակարգ կրթության ապահովման համար «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի բոլոր պայմանները, որտեղ կարող է իրականացվել եռաստիճան կրթություն։ Փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու տվյալ բնակավայրի աշակերտները կստանան միջնակարգ կրթություն:
|
|
2.
|
Առկա իրավիճակը
|
|
|
Դպրոցի աշակերտների թիվը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 56 (հիսունվեց) է, դպրոցի լիցենզիայով սահմանված տեղերը՝ 130։ Համայնքում նկատվում է երեխաների թվի աճ: Հագվի համայնքին ամենամոտ բնակավայրը աշխարհագրական դիրքով Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղն է, որի հեռավորությունը կազմում է 6 կիլոմետր և միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով լուրջ դժվարություններ են առաջանում «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շրջանավարտ աշակերտների միջնակարգ կրթությունն ապահովելու և այն շարունակելու համար:
«Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից միջնակարգ դարձնելու առաջարկությամբ ՀՀ Լոռու մարզպետին են դիմել «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմիններից` տնօրենը, կառավարման խորհուրդը, ինչպես նաև մանկավարժական և ծնողական խորհուրդները:
|
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը.
|
|
|
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով համապատասխան փոփոխություն` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից դարձնելով միջնակարգ, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կլուծվի տվյալ բնակավայրի աշակերտների համար արդիական, անվտանգ ու հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն իրականացնելու հնարավորություն։
|
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից:
|
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
|
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղում գործող «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և կապահովի սովորողների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը: Դպրոցում ավելի բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում իրենց կրթությունը կարող են ստանալ նաև Ալավերդի համայնքի Ամոջ գյուղի դպրոցահասակ երեխաները, որոնց կրթությունն այս պահին կազմակերպվում է Ալավերդի համայնքի Օձուն գյուղում (12 երեխա)։ Օձուն և Հագվի գյուղերի դպրոցները Ամոջ գյուղից գտնվում են գրեթե միևնույն հեռավորության վրա։
|
|
6.
|
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
|
|
|
ՀՀ կառավարության սույն նախագծի ընդունմամբ՝ 2025 թվականի 4 ամսվա համար կառաջանա 764900 դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, իսկ 2026 թվականի համար ծախսը կկազմի՝
10-րդ դասարան (1 ուսումնական տարվա ծախսը) – 2524800 դրամ
11-րդ դասարան (1 ուսումնական տարվա ծախսը) – 2524800 դրամ
12-րդ դասարան (1 ուսումնական տարվա ծախսը) – 2524800 դրամ
ընդհանուր՝ 7574400 դրամ ։
|
|
7․
|
Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
|
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
|
|
8․
|
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
|
|
|
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություններից, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդրումն է հանրապետության հանրակրթական դպրոցներում:
|