Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» պետական ոչ առևտրայի կազմակերպությունը վերանվանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում որակյալ միջնակարգ կրթության ապահովման համար «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի բոլոր պայմանները, որտեղ կարող է իրականացվել եռաստիճան կրթություն։ Փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու տվյալ բնակավայրի աշակերտները կստանան միջնակարգ կրթություն:

  • Discussed

    15.08.2025 - 30.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1227

Print

Suggestions

Լիլիթ Օհանյան

29.08.2025

Սա ողջունելի քայլ է եւ միեւնույն ժամանակ կարևոր ներդրում է համայնքի ապագայի մեջ, քանի որ կրթության հասանելիությունը խոչընդոտում է երիտասարդների՝ գյուղական համայնքներից արտագաղթին և նվազեցնում է դրա ռիսկերը։Առաջարկվող փոփոխությունը միանշանակ խիստ դրական է, հիմնավորված և անհրաժեշտ։ Այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և գյուղական համայնքների կայուն զարգացմանը։

Lilit Naghdalyan

29.08.2025

Նախագծին կողմ եմ քանզի գյուղակն բնակավայրերի պահպանումը ունի ռազմավարական նշանակություն, իսկ կրթական օջախների առկայությունը նպաստում է բնակչության թվի ավելացմանը կամ գոնե չնվազելուն։ Նախագծի ընդունումը կնպաստի գյուղի զարգացմանը։

Ռուզան Կարապետյան

23.08.2025

Կողմ եմ նախագծին։ Սովորողները հնարավորություն կունենան շարունակելու կրթությունը նույն դպրոցում՝ ստանալով ամբողջական միջնակարգ կրթություն, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կկրճատվեն աշակերտների տեղափոխման հետ կապված սոցիալ-հոգեբանական իրավիճակները, լրացուցիչ գումար ծախսելը։ Առաջարկում հանրապետության բոլոր դպրոցները դարձնեն միջնակարգ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: