Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Անժիկ Հարությունյան 15.08.2025 20:03:17 Կողմ եմ նախագծին։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու իր համայնքում՝ առանց ստիպված լինելու տեղափոխվել այլ բնակավայր։ Հիմնական դպրոցների աշակերտները 9րդ դասարանն ավարտելուց հետո ստիպված են լինում ամեն օր լավելորդ ժամանակ և լրացուցիչ գումար ծախսել տրանսպորտի վրա, որպեսզի հասնեն ավագ դպրոց, ինչը ծանր բեռ է շատ ընտանիքների համար։ Ընդունվել է ի գիտություն։
2 Անժիկ Հարությունյան 15.08.2025 20:03:17 Առաջարկում եմ բոլոր հանրակրթական դպրոցներին տրամադրել միջնակարգ դպրոցի կագավիճակ։ Աշակերտը ստիպված չի լինի լրացուցիչ ժամանակ և գումար ծախսել ավագ դպորց գնալու համար, ինչպես նաև նոր միջավայրին հարմարվելու խնդիր չի լինի Գյուղական բնակավայրերում որակյալ միջնակարգ կրթության ապահովման համար «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի բոլոր պայմանները, որտեղ կարող է իրականացվել եռաստիճան կրթություն։
3 Ռուզան Կարապետյան 23.08.2025 12:31:28 Կողմ եմ նախագծին։ Սովորողները հնարավորություն կունենան շարունակելու կրթությունը նույն դպրոցում՝ ստանալով ամբողջական միջնակարգ կրթություն, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կկրճատվեն աշակերտների տեղափոխման հետ կապված սոցիալ-հոգեբանական իրավիճակները, լրացուցիչ գումար ծախսելը։ Առաջարկում հանրապետության բոլոր դպրոցները դարձնեն միջնակարգ։ Ընդունվել է ի գիտություն։
4 Lilit Naghdalyan 29.08.2025 23:54:15 Նախագծին կողմ եմ քանզի գյուղակն բնակավայրերի պահպանումը ունի ռազմավարական նշանակություն, իսկ կրթական օջախների առկայությունը նպաստում է բնակչության թվի ավելացմանը կամ գոնե չնվազելուն։ Նախագծի ընդունումը կնպաստի գյուղի զարգացմանը։ Ընդունվել է ի գիտություն։
5 Լիլիթ Օհանյան 29.08.2025 23:58:59 Սա ողջունելի քայլ է եւ միեւնույն ժամանակ կարևոր ներդրում է համայնքի ապագայի մեջ, քանի որ կրթության հասանելիությունը խոչընդոտում է երիտասարդների՝ գյուղական համայնքներից արտագաղթին և նվազեցնում է դրա ռիսկերը։Առաջարկվող փոփոխությունը միանշանակ խիստ դրական է, հիմնավորված և անհրաժեշտ։ Այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և գյուղական համայնքների կայուն զարգացմանը։ Ընդունվել է ի գիտություն։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: