Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » --------------ի 2025 թվականի N   -Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «ը»  կետերը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 96.210.00644) վերանվանել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2․  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանո­նա­դրու­թյունում սույն որոշումից բխող փոփոխության կատարումը և օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                           ՎԱՐՉԱՊԵՏ                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

   Երևան

 

  • Discussed

    15.08.2025 - 30.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1226

Print

Suggestions

Լիլիթ Օհանյան

29.08.2025

Սա ողջունելի քայլ է եւ միեւնույն ժամանակ կարևոր ներդրում է համայնքի ապագայի մեջ, քանի որ կրթության հասանելիությունը խոչընդոտում է երիտասարդների՝ գյուղական համայնքներից արտագաղթին և նվազեցնում է դրա ռիսկերը։Առաջարկվող փոփոխությունը միանշանակ խիստ դրական է, հիմնավորված և անհրաժեշտ։ Այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և գյուղական համայնքների կայուն զարգացմանը։

Lilit Naghdalyan

29.08.2025

Նախագծին կողմ եմ քանզի գյուղակն բնակավայրերի պահպանումը ունի ռազմավարական նշանակություն, իսկ կրթական օջախների առկայությունը նպաստում է բնակչության թվի ավելացմանը կամ գոնե չնվազելուն։ Նախագծի ընդունումը կնպաստի գյուղի զարգացմանը։

Ռուզան Կարապետյան

23.08.2025

Կողմ եմ նախագծին։ Սովորողները հնարավորություն կունենան շարունակելու կրթությունը նույն դպրոցում՝ ստանալով ամբողջական միջնակարգ կրթություն, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կկրճատվեն աշակերտների տեղափոխման հետ կապված սոցիալ-հոգեբանական իրավիճակները, լրացուցիչ գումար ծախսելը։ Առաջարկում հանրապետության բոլոր դպրոցները դարձնեն միջնակարգ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: