Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հակոբ Բեժանյան 24.01.2024 09:09:50 | Հայոց պատմությունը ավելի լայն ու ընդգրկուն է քան Հայաստանի պատմությունը | Վերաբերելի չէ: | |||
| 2 | Արփինե Վարդանյան 25.01.2024 21:44:08 | Ապազգային անգրագետ նախաձեռնություն է «Հայոց պատմություն»-ը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվանմամբ: ՀԱՅՈՑ նշանակում է Հայ ազգի ծագումից մինչ մեր օրերը՝ ներառելով Հայկական լեռնաշխարհը, հայերի ծագումնաբանությունը Վանի թագավորությունից մինչ մեր օրերը: Հայաստանը դա տարածք է, իսկ Հայոց պատմությունը դա հայոց լեռնաշխարհի պատմաքաղաքական վերլուծությունը, Հայոց եկեղեցին: Հերիք է լինեք թրքահպատակ կամակատար: | Վերաբերելի չէ: | |||
| 3 | Lusine Sargsyan 26.01.2024 10:21:54 | Հայոց պատմություն և վերջ, այս հարցը նույնիսկ քնարկման դնողին պետք է դատել որպես դավաճան։ | Վերաբերելի չէ: | |||
| 4 | Աղավնիկ Եղիազարյան 29.01.2024 21:14:40 | <<Գրականություն>> և <<Հայոց պատմություն>>առարկաները բավականին ընդարձակ և ծավալուն են, որպեսզի 9-րդ դասարանի աշակերտները կարողանան գրավոր քննություն հանձնեն։ Կարծում եմ 9-րդ դասարանցին կդժվարանա այդ առարկաներից գրավոր քննություն հանձնել, չնայած դեռ հստակ չենք պատկերացնում, թե ինչ ասել է գրել <<էսսե>>։ Իսկ ուսուցչին աշակերտի գիտելիքների մասին ավելի ճշգրիտ պատկերացում է տալիս բանավոր ստուգման ձևը, որը հաճախ դիտարկվում է ոչ այնքան օբյեկտիվ գնահատում։ Առաջարկում եմ համադրել և գրավոր, և բանավոր ձևերը։ Քննությունն անցկացնել կամ երկու փուլով, կամ էլ միաժամանակ երկու ձևի համադրմամբ։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |||
| 5 | Երազիկ Աբրահամյան 30.01.2024 18:08:29 | Կարո՞ղ եք ասել,հայոց երկիրը երբվանի՞ց է վերանվանվել Հայաստան...վերջերս,իսկ հայ ազգը հնագույն ազգ է,որի պետությունը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Այս ամենը բերում է այն եզրահանգման,որ ձգտում կա Հայաստանը ներկայացնել որպես 30տարեկան պետություն,ինչը սխալ է։ | Վերաբերելի չէ: |