Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.01.2024 - 09.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   Ներկայում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով սահմանվում է, որ 9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում սովորողը հանձնում է քննություն՝ բնագիտական առարկաներից՝ նախագծային աշխատանքի միջոցով, իսկ «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ էսսե (գրավոր), քննության օրը, ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Սակայն անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու նախագծային աշխատանքների ստուգումն ու գնահատումը: Ինչպես նաև հստակեցված չէ, թե ու՞մ կողմից են հաստատվելու էսսեների թեմաները: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա նախարարի հրամանով առավել հստակ սահմանել բնագիտական առարկաներից քննության անցկացման ընթացակարգը, ինչպես նաև սահմանել, թե ո՞վ և ի՞նչ ժամկետում է հաստատելու էսսեների թեմաները:
5 2133

Discussed 22.01.2024 - 07.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։  «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:
472 223472

Discussed 11.10.2023 - 27.10.2023

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականների ձեռքբերում
0 1245