Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  Ներկայում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով սահմանվում է, որ 9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում սովորողը հանձնում է քննություն՝ բնագիտական առարկաներից՝ նախագծային աշխատանքի միջոցով, իսկ «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ էսսե (գրավոր), քննության օրը, ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Սակայն անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու նախագծային աշխատանքների ստուգումն ու գնահատումը: Ինչպես նաև հստակեցված չէ, թե ու՞մ կողմից են հաստատվելու էսսեների թեմաները: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա նախարարի հրամանով առավել հստակ սահմանել բնագիտական առարկաներից քննության անցկացման ընթացակարգը, ինչպես նաև սահմանել, թե ո՞վ և ի՞նչ ժամկետում է հաստատելու էսսեների թեմաները:

  • Discussed

    24.01.2024 - 09.02.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2076

Print

Suggestions

Երազիկ Աբրահամյան

30.01.2024

Կարո՞ղ եք ասել,հայոց երկիրը երբվանի՞ց է վերանվանվել Հայաստան...վերջերս,իսկ հայ ազգը հնագույն ազգ է,որի պետությունը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Այս ամենը բերում է այն եզրահանգման,որ ձգտում կա Հայաստանը ներկայացնել որպես 30տարեկան պետություն,ինչը սխալ է։

Աղավնիկ Եղիազարյան

29.01.2024

<<Գրականություն>> և <<Հայոց պատմություն>>առարկաները բավականին ընդարձակ և ծավալուն են, որպեսզի 9-րդ դասարանի աշակերտները կարողանան գրավոր քննություն հանձնեն։ Կարծում եմ 9-րդ դասարանցին կդժվարանա այդ առարկաներից գրավոր քննություն հանձնել, չնայած դեռ հստակ չենք պատկերացնում, թե ինչ ասել է գրել <<էսսե>>։ Իսկ ուսուցչին աշակերտի գիտելիքների մասին ավելի ճշգրիտ պատկերացում է տալիս բանավոր ստուգման ձևը, որը հաճախ դիտարկվում է ոչ այնքան օբյեկտիվ գնահատում։ Առաջարկում եմ համադրել և գրավոր, և բանավոր ձևերը։ Քննությունն անցկացնել կամ երկու փուլով, կամ էլ միաժամանակ երկու ձևի համադրմամբ։

Lusine Sargsyan

26.01.2024

Հայոց պատմություն և վերջ, այս հարցը նույնիսկ քնարկման դնողին պետք է դատել որպես դավաճան։

See more