<<Գրականություն>> և <<Հայոց պատմություն>>առարկաները բավականին ընդարձակ և ծավալուն են, որպեսզի 9-րդ դասարանի աշակերտները կարողանան գրավոր քննություն հանձնեն։ Կարծում եմ 9-րդ դասարանցին կդժվարանա այդ առարկաներից գրավոր քննություն հանձնել, չնայած դեռ հստակ չենք պատկերացնում, թե ինչ ասել է գրել <<էսսե>>։ Իսկ ուսուցչին աշակերտի գիտելիքների մասին ավելի ճշգրիտ պատկերացում է տալիս բանավոր ստուգման ձևը, որը հաճախ դիտարկվում է ոչ այնքան օբյեկտիվ գնահատում։ Առաջարկում եմ համադրել և գրավոր, և բանավոր ձևերը։ Քննությունն անցկացնել կամ երկու փուլով, կամ էլ միաժամանակ երկու ձևի համադրմամբ։