Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հակոբ Բեժանյան 24.01.2024 09:09:50 Հայոց պատմությունը ավելի լայն ու ընդգրկուն է քան Հայաստանի պատմությունը Վերաբերելի չէ:
2 Արփինե Վարդանյան 25.01.2024 21:44:08 Ապազգային անգրագետ նախաձեռնություն է «Հայոց պատմություն»-ը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվանմամբ: ՀԱՅՈՑ նշանակում է Հայ ազգի ծագումից մինչ մեր օրերը՝ ներառելով Հայկական լեռնաշխարհը, հայերի ծագումնաբանությունը Վանի թագավորությունից մինչ մեր օրերը: Հայաստանը դա տարածք է, իսկ Հայոց պատմությունը դա հայոց լեռնաշխարհի պատմաքաղաքական վերլուծությունը, Հայոց եկեղեցին: Հերիք է լինեք թրքահպատակ կամակատար: Վերաբերելի չէ:
3 Lusine Sargsyan 26.01.2024 10:21:54 Հայոց պատմություն և վերջ, այս հարցը նույնիսկ քնարկման դնողին պետք է դատել որպես դավաճան։ Վերաբերելի չէ:
4 Աղավնիկ Եղիազարյան 29.01.2024 21:14:40 <<Գրականություն>> և <<Հայոց պատմություն>>առարկաները բավականին ընդարձակ և ծավալուն են, որպեսզի 9-րդ դասարանի աշակերտները կարողանան գրավոր քննություն հանձնեն։ Կարծում եմ 9-րդ դասարանցին կդժվարանա այդ առարկաներից գրավոր քննություն հանձնել, չնայած դեռ հստակ չենք պատկերացնում, թե ինչ ասել է գրել <<էսսե>>։ Իսկ ուսուցչին աշակերտի գիտելիքների մասին ավելի ճշգրիտ պատկերացում է տալիս բանավոր ստուգման ձևը, որը հաճախ դիտարկվում է ոչ այնքան օբյեկտիվ գնահատում։ Առաջարկում եմ համադրել և գրավոր, և բանավոր ձևերը։ Քննությունն անցկացնել կամ երկու փուլով, կամ էլ միաժամանակ երկու ձևի համադրմամբ։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
5 Երազիկ Աբրահամյան 30.01.2024 18:08:29 Կարո՞ղ եք ասել,հայոց երկիրը երբվանի՞ց է վերանվանվել Հայաստան...վերջերս,իսկ հայ ազգը հնագույն ազգ է,որի պետությունը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Այս ամենը բերում է այն եզրահանգման,որ ձգտում կա Հայաստանը ներկայացնել որպես 30տարեկան պետություն,ինչը սխալ է։ Վերաբերելի չէ: