Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.01.2024 - 09.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   Ներկայում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով սահմանվում է, որ 9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում սովորողը հանձնում է քննություն՝ բնագիտական առարկաներից՝ նախագծային աշխատանքի միջոցով, իսկ «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ էսսե (գրավոր), քննության օրը, ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Սակայն անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու նախագծային աշխատանքների ստուգումն ու գնահատումը: Ինչպես նաև հստակեցված չէ, թե ու՞մ կողմից են հաստատվելու էսսեների թեմաները: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա նախարարի հրամանով առավել հստակ սահմանել բնագիտական առարկաներից քննության անցկացման ընթացակարգը, ինչպես նաև սահմանել, թե ո՞վ և ի՞նչ ժամկետում է հաստատելու էսսեների թեմաները:
5 2133

Քննարկվել է 12.08.2023 - 28.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվանի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  «Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միացման ձևով վերակազմակերպումը միացնելով  «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան  թիվ 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  հնարավորություն կընձեռի ունենալ առավել հարմարավետ ավագ դպրոց, ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով հագեցած, իսկ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական  առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կունենա ավելի բարենպաստ պայմաններ ուսումնական գործընթաց անխափան կազմակերպելու  կրթության որակը բարելավելու համար:
0 1435