Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------------- 2023 թվականի N -----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանելու մասին» N 2144-Ն որոշումը (այսուհետև` Որոշում) շարադրել նոր խմբագրությամբ.

«Համաձայն «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումը տարածվում է Հայաստանի Հանրապետություն դեղ ներմուծող այն կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը, գումարային արտահայտությամբ, կազմում է առնվազն 500 մլն. ՀՀ դրամ, բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր Հայաստանի Հանրապետություն ներմուծող կազմակերպությունների, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը կազմում է առնվազն 300 մլն. ՀՀ դրամ:

3. Կազմակերպությունների կողմից N 1 հավելվածով սահմանված նյութական արժեքները կուտակվում են` համաձայն «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ծավալների, որի արժեքի մինչև 15 տոկոսը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Սուբսիդավորման կարգը սահմանվում է Առողջապահության նախարարի հրամանով:

4. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված դեղերի գրանցումը ավարտվելուց հետո, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր կարող են ներմուծել սույն որոշման 2-րդ կետում ընդգրկված կազմակերպությունները` իրենց նախորդ տարվա ներմուծման ծավալի 10 տոկոսի չափով:

5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցումն ավարտված և չգրանցված դեղեր ներմուծելու համար կազմակերպությունը նախապես, մինչև ներմուծում իրականացնելը, գրավոր դիմում է առողջապահության նախարարություն՝ ներմուծման թույլտվություն ստանալու նպատակով: Առողջապահության նախարարությունը ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և վերջին վեց ամսվա ընթացքում ներմուծված դեղերի ցանկը, հաշվի առնելով նույն ազդող նյութ պարունակող դեղերի առկայությունը: Առողջապահության նախարարության գրավոր թույլտվություն ստանալու դեպքում, կազմակերպությունը կարող է իրականացնել վերոգրյալ դեղերի Հայաստանի Հանրապետություն ներմուծում:

6. Ռազմավարական պաշարների անվանացանկում առկա որևէ դեղի կամ բժշկական նշանակության գույքի հետագայում ներմուծման, թարմացման, պահպանման անհնարինության դեպքում (արտադրության դադարեցում, պայմանագրի խզում և այլն), կազմակերպությունների կողմից երկամսյա ժամկետում տեղեկացվում է առողջապահության նախարարությանը` ներկայացնելով համապատասխան առաջարկ` անվանացանկը վերանայելու և դրանք` համապատասխան քանակներով այլ համարժեքներով փոխարինելու համար։

7. Ռազմավարական պաշարների անվանացանկում ներառված դեղերը կարող են իրացվել միայն պահուստային պաշարները համալրելուց հետո, բացառությամբ 4-րդ կետով սահմանված դեղերի, որոնք կարող են իրացվել միայն այն դեպքում, երբ դրանց մնացորդային պիտանիության ժամկետները 12 ամսից ոչ պակաս է, իսկ մեկ տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերի համար առնվազն 6 ամիս է: Այս դեպքում դեղագործական կազմակերպությունը գրավոր դիմում է Առողջապահության նախարարություն` իրացման թույտվություն ստանալու համար: Առողջապահության նախարարությունից իրացման գրավոր թույլտվություն ստանալու և ռազմավարական պաշարների պահուստի համալրման դեպքում կարող է իրականացվել վերոգրյալ դեղերի իրացում:

8. Ռազմավարական պաշարների պահուստի դեղերը և բժշկական արտադրատեսակները պետք է հաշվառվեն պահեստում իրացման ենթակա մյուս ապրանքներից առանձին:

9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություններին գրավոր տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնց ներմուծման ծավալները (գումարային շեմը) նախորդ տարում գերազանցել են սույն որոշմամբ սահմանված ծավալները (գումարային շեմեր):

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող նյութական արժեքների անվանացանկը ենթակա է վերանայման երեք տարին մեկ անգամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    08.05.2023 - 23.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1897

Print

Related documents / links