Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Ներկայումս գործող որոշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում առկա են մի շարք դեղեր, որոնք ՀՀ-ում պետական գրանցում չունեն կամ կիրառությունից դուրս են եկել, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել վերանայել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը, ժամանակացույցը, կազմակերպությունների սուբսիդավորման հարցերը:

3. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով, որ գործող որշմամբ հաստատված ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը հաստատվել է 2020 թվականին և այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ դեղերի ՀՀ-ում պետական գրանցումն ավարտվել է և կապված այլ երկրներում արտակարգ ու ռազմական դրություններով (Ռուսաստան-Ուկրանիա), խնդիր է առաջացել որոշ դեղերի ՀՀ-ում գրանցման կամ ՀՀ-ում գրանցված տարբերակի ներմուծման հետ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի հետևանքով բազմաթիվ դեղագործական կազմակերպություններում առկա են հումքի, ռեսուրսների, այդ թվում մարդկային դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Ինչպես նաև առկա են խնդիրներ տնտեսվարող կազմակերպություններում ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի, ժամանակացույցի, կազմակերպությունների սուբսիդավորման հարցերի վերաբերյալ:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը և կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերի, ժամանակացույցի, կազմակերպությունների սուբսիդավորման իրավահարաբերությունները: Առողջապահության նախարարության կողմից մշակվել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ, նախկին 47 անվանում դեղի և 51 անվանում բժշկական նշանակության ապրանքի փոխարեն, Նախագծով առաջարկվում է 180 անվանում դեղ և 59 անվանում բժշկական նշանակության ապրանք: Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղեր:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

6. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Կազմակերպությունների կողմից N 1 հավելվածով սահմանված նյութական արժեքները կուտակվում են` համաձայն «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ծավալների, որի արժեքի մինչև 15 տոկոսը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։

ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տեղեկատվության հիման վրա վերլուծվել է Նախագծով առաջարկվող ցանկում առկա դեղերի մասով 2022 թվականի ընթացքում ՀՀ դեղեր ներմուծող կազմակերպությունների ներմուծման ծավալները, և օրինակ «ԱԼՖԱ ՖԱՐՄ Իմպորտ» ՓԲ ընկերության մասով 180 անվանում դեղի համար ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2,1 մլրդ. ՀՀ դրամ, Որոշման պահանջի համաձայն 10 տոկոսը կկազմի 210 մլն.ՀՀ դրամ: Գումարային արտահայտությամբ առնվազն 500 մլն.ՀՀ դրամ տարեկան ներմուծման ծավալ ունեցող կազմակերպությունների մասով (շուրջ 8 կազմակերպություն) 180 անվանում դեղի համար ընդհանուր գումարը կազմել է շուրջ 15,0 մլրդ. ՀՀ դրամ, «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն 10 տոկոսը կկազմի 1,5 մլրդ. ՀՀ դրամ, իսկ սուբսիդավորման չափը դրա 15 տոկոսը՝ 225,0 մլն. ՀՀ դրամ։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Discussed

    08.05.2023 - 23.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1896

Print