Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝

  1. 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Խտա­նյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատա­կա­րար­ման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամիսը ներառյալ ժամա­­­նակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատա­­­կարարված խտա­նյութի ֆիզի­կական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդուն­վում խտանյութի մատա­կա­րար­ման օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա համար ձևավորված՝ մետաղ­ների միջ­ազգա­յին միջին գները։».

2. 3-րդ կետի «գ» ենթակետում «20» և «80» թվերը փոխարինել համապատասխանաբար «15» և «85» թվերով:

Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

       

R= R1+R2+R3

որտեղ`

R - ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.

R1=4   

R2=Շ/(Հ×8)×100

R3=[Շ1/Հ-0.1]×1/6.5×100

Ընդ որում, R3-ը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Շ1/Հ հարա­բե­րակցությունը գերազանցում է 0.1-ը․

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ ռոյալթիի բազայի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.

Հ - ռոյալթիի բազան է` դրամով․

Շ1 - R3-ի հաշվարկման նպատակով կիրառվող շահույթն է նախքան հարկումը՝ դրամով, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանա­ձևով․

 

Շ1=Շ-ՖԾ-Հ×(R1+R2)/100

 

ՖԾ - Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Շ1 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում՝

-եթե փոխառու համարվող ռոյալթի վճարողը փոխառության պայմանագիրը կնքելու պահին համարվում է ցուցակված Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում,

-եթե փոխատու համարվող կազ­մակեր­պու­թյունը փոխառության պայ­մա­նա­գիրը կնքելու պահին համարվում է ցուցակված Հայաստանի Հան­րապետությունում գործող ֆոն­դային բորսայում կամ արտասահմանյան ֆոնդային բոր­սա­յում: Սույն պար­բե­րությամբ նախատեսված դեպքերում Շ1 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում միայն այն ֆինանսա­կան ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են Հայաս­տանի Հանրապետությունում գոր­ծող ֆոնդային բորսայում կամ արտա­սահման­յան ֆոն­դա­յին բորսայում ցուցակված կազ­մակեր­­պու­թյունից ստացված փոխառությունների հետ,

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

  1. նախքան հարկումը շահույթի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից ֆինան­սական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարի­ների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հար­կա­յին վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտա­դրու­թյան հետ կապված լինելու հանգամանքից.
  2. շահույթը նախքան հարկումը բաղադրիչի հաշվարկման ժամանակ բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախ­սերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջա­նա­ռու­թյանը համապատասխանող տեսակարար կշռով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկ­տեմ­բերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ, 5-րդ և 6-րդ տողերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

  • Discussed

    29.04.2022 - 15.05.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3250

Print