Add to favourites

«Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասը, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայստանի Հանարապետության և միջազգային պայմանագրերով նախատեսված արտոնյալ ռեժիմների համար ապրանքների ծագման հավաստագրերը (սերտեֆիկատները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, իսկ մյուս դեպքերում Առևտրաարդյունաբերական պալատը (այսուհետ՝ Իրավասու մարմին) :
Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
Հաստատել ապրանքի ծագման երկրի փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և ապրանքի ծագման երկրի փորձագետների որակավորման և քննություն անցկացման կարգը համաձայն N 2 հավելվածի.
Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար իրավասու մարմնի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել`
1) փորձաքննություն չպահանջող ապրանքների համար տրամադրված ծագման երկրի հավաստագրերի համար` 5000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) փորձաքննություն չպահանջող` Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար` 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ դրա փոխարինման դեպքում վճարի չափը սահմանել 1000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար փորձաքննության մարմնի փորձագիտական ակտի տրամադրման վճարի չափը սահմանել` փորձաքննություն պահանջող ապրանքների արտահանվող առաջին խմբաքանակին տրամադրված հավաստագրերի համար 20000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772 -Ն որոշումը:






























Հավելված N 1
ՀՀ կառավարության թվականի
որոշման


Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Սույն կարգով կարգավորվում է ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերիտրամադրմանև ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության անցկացման կարգը:
Ապրանքի ծագման երկրիհավաստագրիտրամադրումը սույն կարգին համապատասխան հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալու գործընթացն է:
Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
Փորձաքննություն` սույն կարգին համապատասխան անցկացվող ապրանքի ծագման երկրի վերաբերյալ փորձաքննություն:
Փորձագետ` սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանող մասնագետ, որն իրականացնում է փորձաքննություն` ապրանքների ծագման բնագավառում,
Փորձաքննության ակտ` փաստաթուղթ, որում արձանագրվում են իրականացված փորձաքննության արդյունքները.
Փորձաքննության մարմին՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն սույն կարգով սահմանված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրմադրման համար փորքննության մարմնի պահանջնրին համապատասխանելու դեպքում կարող է իրականացնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի փորձաքննություն:
Ապրանքի ծագման երկրի հավսատագիր՝ փաստաթուղթ, որը հավաստում է տվյալ ապրանքի տվայալ ծագում ունենալու փաստը:
Իրավասու մարմին՝ արտոնյալ ռեժիմների համար ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող մարմին::


ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 4 օրինակից, որից 3 օրինակը տրվում է դիմողին, իսկ մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կումիտում (այսուհետ՝ Իրավասու մարմին) 3 տարի ժամկետով:
ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» («CT-1») ձևով` ռուսերենով համաձայն N 3 ձևի, եթե ապրանքը համապատասխանում է 2009 թվականի նոյեմբերի 20-ին Յալթայում ստորագրված «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններիմասին» ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման պահանջներին:
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրում արտոնություններ տրամադրող երկրներ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «Ա» («A») ձևով` անգլերենով համաձայն N 4 ձևի, այդ երկրների կողմից ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:
Վրաստան արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» («CT-1») ձևով` ռուսերենով համաձայն N 5 ձևի, եթե ապրանքը համապատասխանում է 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Ապրանքների ծագման երկրի որոշման մասին» ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ հաստատված պայմաններին:
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «EAV» ձևով՝ անգլերեն համաձայն N 6 ձևի, եթե ապրանքը համապատասխանում են 2015 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև «ազատ առևտրի մասին» համաձայնագիր պահանջներին:
Իրան Իսլամական Հանրապետություն արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են ՍՏ-3 («CT-3») ձևով` անգլերեն համաձայն N 7 ձևի, եթե ապրանքը համապատասխանում են 2018 թվականի մայիսի 17-ի Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ և Իրանի Իսլամական Հանրապետության՝ միջև «ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված» ժամանակավոր համաձայնագրի պահանջներին:
Այլ երկրներ արտահանվող ապրանքների համար ապրանքի ծագման երկրի հավաստագրերը ձևակերպվում են ընդհանուր ձևով` անգլերենով համաձայն N 8 ձևի «Մաքսային կարգավորմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Ապրանքի ծագման երկրիհավաստագրիգործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս` սկսած այն տալու օրվանից։
Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում իրավասու մարմինը, դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա, տրամադրում է դրա՝ սահմանված կարգով հաստատված կրկնօրինակը, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ կորցրած կամ վնասվածհավաստագրինը:
Հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում խմբագրական բնույթի փոփոխությունների կատարման կամ անճշտությունների հայտնաբերման դեպքում, արտահանողի դիմումի հիման վրա, կարող է տրամադրվել նոր հավաստագիր, որի գործողության ժամկետը նույնն է, ինչ փոխարինվածհավաստագրինը:
Ապրանքների ծագման երկրի հավաստագիր ստանալու համար, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Իրավասու մարմին են ներկայացնում`
ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի,
բ. .ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտ,
գ. վճարման անդորրագիր.
դ. հայտարարագիր համաձայն N 11 ձևի՝ մշտական անվանացանկի համար նախատեսված դեպքերում,
2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով սահմանված ապրանքների համար՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող ապրանքների՝
ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,
բ. հումքի արդյունահանման և վերամշակման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ. տեղեկանք կամ հայտարարագիր տարեկան արտադրության հզորության մասին,
դ. վճարման անդորրագիր.
3) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար`
ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,
բ. տեղեկանք կամ հայտարարագիր արտադրության մասին (նշված ապրանքներն արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար)` համաձայն N 9 ձևի, կամ գնմանը վերաբերող փաստաթուղթ: Նշված ապրանքները ֆիզիկական անձանցից գնելու դեպքում իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագիր՝ համաձայն N 10 ձևի,
գ. տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը,
դ. վճարման անդորրագիր:
Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության իրականացման, եթե ներառվում են 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ապրանքները.
Դիմողին ապրանքի ծագման երկրի հավաստագիրը իրավասու մարմինի կողմից տրամադրվում է դիմումի ստացման օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Իրավասու մարմինի կողմից ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալումասինդիմումը մերժվում է, եթե`
1) դիմողի կողմից չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) ապրանքը չի համապատասխանում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված` ապրանքի ծագման երկրի պահանջներին.
4) դիմողի կողմից չի ներկայացվել համապատասխան վճարման անդորրագիրը:
Մեկ անգամ փորձաքննություն անցած և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքների համար կարող է իրականացվել լրացուցիչ փորձաքննություն`
1) եթե ներմուծող երկրի մաքսային կամ համապատասխան այլ մարմնի կողմից ստացվել են հիմնավոր կասկածներ որևէ խմբաքանակ ստուգելու վերաբերյալ.
2) իրավասու մարմինն կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցների հաշվին իրականացնել առանձին ապրանքախմբի վերաբերյալ` իրավասու մարմինին ներկայացված տվյալների ստուգում և (կամ) փորձաքննություն՝ միայն ռիսկերի գնահատման համակարգի կիրառմամբ` հիմնվելով ռիսկերի վրա:
Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի մերժմանմասին տեղեկացվում է դիմողին` նշելով մերժման պատճառը, իրավասու մարմինում դիմումը մուտքագրվելու օրվանից թղթային և էլեկտրոնային տարբերակներով ներկայացվելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Մատակարարված ապրանքի փաստացի քանակությունը կարող է գերազանցել հավաստագրում նշված քանակությունը՝ ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով:
Մշտական անվանացանկի փորձաքննության արդյունքում կամ առանց փորձաքննության ծագման երկրիհավաստագրիտրամադրման դեպքում տվյալ արտահանողը (արտադրողը) և տվյալ ապրանքատեսակը իրավասու մարմինի կողմից գրանցվում է ծագման երկրի հավաստագրի ստացման համար դիմած արտահանողի (արտադրողի) և ծագման երկրի հավաստագիր ստացած ապրանքների գրանցամատյանում:
Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվում են հետևյալ ընթացակարգով`
1) դիմողը փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է իրավասու մարմինի կողմից հայտարարված հասցեով.
2) դիմողը իրավասու մարմին է ուղարկում հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX կամ PDF, JPG ֆորմատների ֆայլերով.
3) հավաստագիր ստանալու համար դիմումը համարվում է ընդունված՝ իրավասու մարմինում մուտքագրվելու օրվանից: Դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (պետական ռեգիստրի գործակալության համարին կամ ՀՎՀՀ-ի համարին) համապատասխան թվով նիշեր ունեցող ծածկագիր: Դիմողը կարող է դիմումի ընթացքին հետևել նշված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.
4) Իրավասու մարմինն, սույն կարգին համապատասխան, ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված դիմումին.
5) Իրավասու մարմինն հավաստագիր ստանալու անցկացնելու մասին դիմումը մուտքագրվելուց հետո մեկ օրվա ընթացքում՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով տեղեկացնում է փաստաթղթերում և (կամ) նյութերում նշված տեղեկատվության թերի լինելու մասին.
6) դիմողը ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում մեկօրյա ժամկետում կարող է ուղարկել ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները).
7) դիմողը սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է՝ ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.
8) Իրավասու մարմինն հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժելու կամ այն բավարարելու դեպքում դրա մասին դիմողին է տեղեկացնում այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է դիմումում։
Դիմողըապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը ստանում է իրավասու մարմնում կամ իր կողմից դիմում-հայտարարագրում նշված մարզային իրավասու մարմինում՝ համապատասխան լիազորագիրը և (կամ) անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

III. ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց դիմումի հիման վրա անցկացվում է ապրանքի ծագման երկրի փորձաքննություն:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների ծագումը որոշելու և հավաստագիր տրամադրելու համար փորձաքննությունն իրականացվում է հետևյալ դեպքերում`
1) արտադրության մշտական անվանացանկի համար` տվյալ դեպքում ակտը տրամադրվում է անժամկետ.
2) մեկ պայմանագրի շրջանակներում իրականացվող առաքման (առաքումների) համար
22.Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտն ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով փորձաքննության մարմին են ներկայացնում
ա) դիմում-հայտարարագիր համաձայն N 2 ձևի,
բ) հումքի, նյութերի ձեռքբերմանը և ծագման երկրին վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաև՝ փաստաթղթեր, որոնք հավաստում են արտահանվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվելու մասին,
գ) տեխնոլոգիական քարտեր կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,
դ) ապրանքների մատակարարման կամ ձեռք բերման ձևակերպման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի կամ դրան համարժեք` արտաքին տնտեսական գործունեության մեջ օգտագործվող այլ փաստաթղթերի,
ե) հաշվապահական այլ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը,
զ) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը:
Փորձագետը ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո անցկացնում է փորձաքննություն, որի նպատակն է`
1) որոշել ապրանքի արտադրության համար օգտագործված նյութերի և բաղադրիչների քանակները.
2) անհրաժեշտության դեպքում որոշել բաղադրիչների ծագման երկիրը.
3) որոշել արտադրանքի արտադրության համար օգտագործվող յուրաքանչյուր բաղադրիչի, այդ թվում` ներմուծված բաղադրիչի արժեքը, չափը և տեսակարար կշիռը՝ տվյալ արտադրանքի վերջնական գնի մեջ
Փորձագետը փորձաքննության անցկացման նպատակով անհրաժեշտության դեպքում կարող է`
1) մուտք գործելու արտահանող կազմակերպություն, ուսումնասիրելու արտադրության գործընթացները.
2) ստուգելու և վերլուծելու արտահանվող ապրանքների տեխնոլոգիական գործընթացները:
Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո, ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ապրանքի ծագման երկիրը հավաստող այլ նորմատիվ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներով, կազմում է փորձաքննությանմասինակտ՝ ապրանքի ծագման երկրի վերաբերյալ։
Մշտական անվանացանկի համար ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման նպատակով անցկացված փորձաքննության ակտը գործում է անժամկետ, եթե չեն կատարվել փոփոխություններ՝ տվյալ փորձագիտական ակտի ստացման համար ներկայացված վավերապայմանները՝ մասնավորապես տվյալ ապրանքատեսակի արտադրության համար օգտագործված հումքատեսակների և (կամ) արտադրական գործընթացների մասով:
Եթե փորձաքննության ակտի վավերապայմաններում փոփոխություն է տեղի ունեցել, ապա տրամադրվում է նոր փորձաքննույամբ՝ նոր փորձաքննության ակտ :
Դիմողին փորձաքննության ակտը փորձաքննության մարմինի կողմից տրամադրվում է դիմումի ստացման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Փորձաքննության ակտի տրամադրման ժամկետը կարող Է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, եթե արտադրանքի արտադրության համար օգտագործվող բաղադրիչների, այդ թվում` ներմուծված բաղադրիչների արժեքի, չափի, տեսակարար կշիռի և/կամ արտադրության կազմակերպման տեղանքի, և/կամ կիառվող տեխնոլոգիաների ուսումնասիրության անհրաժեշտություն է առաջացել:
Փորձաքննության մարմինի կողմից փորձաքննության ակտիմասինդիմումը մերժվում է, եթե`
1) դիմողի կողմից չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմողի կողմից չի ներկայացվել համապատասխան վճարման անդորրագիրը:
Փորձաքննության ակտի վերաբերյալ դիմումի մերժմանմասինտեղեկացվում է դիմողին` նշելով մերժման պատճառը, փորձաքննության մարմինում դիմումը մուտքագրվելու օրվանից թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ երկու օրվա ժամկետում։
32.Փորձաքննության մարմինն փորձաքննության ակտի ստացման համար դիմած արտահանողների (արտադրողների) և փորձաքննության ակտ ստացողների համար վարում է հաշվառման գրանցամատյան:
Փորձաքննության ակտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվում են հետևյալ կարգով`
1) դիմողը փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է փորձաքննության մարմինի կողմից հայտարարված հասցեով.
2) դիմողը փորձաքննության մարմին է ուղարկում փորձաքննության ակտ ստանալու և (կամ) փորձաքննություն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX կամ PDF, JPG ֆորմատների ֆայլերով.
3) փորձաքննության ակտ ստանալու և (կամ) փորձաքննություն անցկացնելու համար դիմումը համարվում է ընդունված՝ փորձաքննության մարմինում մուտքագրվելու օրվանից: Դիմումը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (պետական ռեգիստրի գործակալության համարին կամ ՀՎՀՀ-ի համարին) համապատասխան թվով նիշեր ունեցող ծածկագիր: Դիմողը կարող է դիմումի ընթացքին հետևել նշված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.
4) Փորձաքննության մարմինն, սույն կարգին համապատասխան, ընթացք է տալիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված դիմումին.
5) Փորձաքննության մարմինն հավաստագիր և (կամ) փորձաքննության ակտ ստանալու և (կամ) փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը մուտքագրվելուց հետո մեկ օրվա ընթացքում՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով տեղեկացնում է փաստաթղթերում և (կամ) նյութերում նշված տեղեկատվության թերի լինելու մասին.
6) դիմողը ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ նախազգուշացում ստանալու դեպքում մեկօրյա ժամկետում կարող է ուղարկել ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները).
7) դիմողը սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է՝ ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով.
8) Փորձաքննության մարմինն փորձաքննության ակտ ստանալու մասին դիմումը մերժելու կամ այն բավարարելու դեպքում դրա մասին դիմողին է տեղեկացնում այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է դիմումում։
Փորձաքննության ակտը ձևակերպվում և հաստատվում է 3 օրինակից, որից 2 օրինակը տրվում է դիմողին, իսկ մեկ օրինակը պահվում է փորձաքննության մարմնում:
Դիմողըփորձաքննության ակտիբնօրինակն ստանում է փորձաքննության մարմնում կամ իր կողմից դիմում-հայտարարագրում նշված մարզային իրավասու մարմինում՝ համապատասխան լիազորագիրը և (կամ) անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:














Հավելված N 2
ՀՀ կառավարության թվականի
որոշման


Կ Ա Ր Գ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգով կարգավորվում է ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրմադրման համար փորձաքննություն իրականացնող մարններին ներկայացվող պահանջները և փորձագետի որակավորման ու քննության անցկացման կարգը :
Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
Փորձաքննության մարմին՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն սույն որոշմամբ սահմանված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար փորձքննության մարմնի պահանջնրին համապատասխանելու դեպքում կարող է իրականացնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի փորձաքննություն:
Փորձագետ` սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանող մասնագետ, որն իրականացնում է փորձաքննություն` ապրանքների ծագման բնագավառում,
Լիազոր մարմին՝ փորձագետների որակավորման քննությունները անցկացման իրավասություն ունեցող մարմին:


II ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


3.Փորձաքննություն իրականացնող մարմնինը պետք է համապատասխանի ներկայացվող հետևյալ վավերապայմաններին՝
1) փորձաքննություն իրականացող մարմինը պետք է հաշվառված լինի, որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ,
2) լինի իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
3) ունենա սույն կարգով սահմանված որակավորում ունեցող փորձագետներ,
4) Էլեկտրոնային հայտեր ընդունելու նպատակով՝ պետք է ունենա համապատասխան էլեկտրոնային համակարգ:















III ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հայաստանի Հանրապետությունում ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար փորձագետների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար փորձագետի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ` դիմորդ) մասնագիտականգիտելիքներիստուգման արդյունքների հիման վրա ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար փորձագետների որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:
Դիմորդների որակավորման քննությունները (այսուհետ` քննություն) անցկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախրարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման համար փորձագետների որակավորուման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, որոնցից երեքը՝ Լիազոր մարմնի ներկայացուցիչներ, երկուսը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, երկուսը՝ որակավորված փորձագետներ, իսկ մյուս անդամները` համապատասխան ոլորտի մասնագետներ։
6.Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան ոլորտի ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ է տվյալ ստորաբաժանման ղեկավարը, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության դեպքում:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Քննությունների ծրագրերը մշակվում են լիազորված մարմնի կողմից` ապրանքի ծագման երկրի տրամադրման հավաստագրի համար ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ապրանքի ծագման երկրի տրամադրման հավաստագրի ոլորտի գիտական աշխատությունների շրջանակներում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
Քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
Քննությանը մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է՝
ա) դիմում (N 12 ձև),
բ) անձնագրի պատճենը,
գ) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,
դ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
10.Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը` փաստաթղթերը ներկայացվելու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին դիմումում նշված եղանակով տեղեկացվում է դիմորդին, և հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմորդը փաստաթղթերի ուղղված տարբերակները կարող է ներկայացնել ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:
11.Դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, եթե բացակայում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը, և, եթե 10-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը, որի մասին լիազորված մարմինը դիմումում նշված եղանակով 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմորդին:
Քննություններն անցկացվում են պարբերաբար` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին պատշաճ ձևով տեղեկացվում է` դիմումում նշված եղանակով, քննությունից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
13.Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած դիմորդը համարվում է չներկայացած, և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:
Քննություններն անցկացվում են հայերենով, թեստավորման միջոցով:
Հարցերը հրապարակվում են լիազորված մարմնի ինտերնետային կայքում: Հարցերից բաղկացած առանձին թեստերը կազմվում են քննությունն սկսելուց առաջ համակարգչում զետեղված հարցաշարից` պատահական ընտրությամբ՝ հանձնաժողովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին թեստեր:
Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով: Թեստի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է մեկ ժամ, որը լրանալուց անմիջապես հետո դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին:
Մինչև քննության սկիզբը հայտարարելը` հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը դիմորդներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները դիմորդներին բաժանելու ավարտը:
Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել ուրիշ դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից:
Քննությունն իրականացվում է դռնբաց և կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:
Քննության ընդհանուր արդյունքները գնահատվում են առավելագույնը 40 միավոր, ընդ որում, յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր: Թեստավորման հարցաթերթիկները կազմվում են 40 հարցից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
Թեստավորման առաջադրանքների առնվազն 35 միավոր հավաքած դիմորդները համարվում են թեստավորումը հաղթահարած և քննության արդյունքում հաղթող ճանաչված: Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշման արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քննությանը մասնակցող հանձնաժողովիանդամները:
Քննության արդյունքները հայտարարվում են նույն օրը` քննության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:
Քննության արդյունքում հաղթող ճանաչված դիմորդին հանձնաժողովը իր որոշման հիման վրաերեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համապատասխան որակավորման վկայական (N 2 ձև կամ N 3 ձև):
Տրամադրված, սակայն դիմորդի կողմից չստացված վկայականը պահպանվում է լիազոր մարմնում` մեկ տարի, որից հետո լիազորված մարմնի կողմից այն ճանաչվում է անվավեր:
Դիմորդի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում` դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տալուց հետո, ապա այն ճանաչվում է անվավեր:
Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` արդյունքներն հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:
Բողոքարկումը թեստավորման հարցի կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ դիմորդի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է դիմորդի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր դիմորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցով կամ ենթադրյալ պատասխանով:
Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դիմորդը կրկին կարող է մասնակցել քննություններին` ընդհանուր հիմունքներով:
Վկայականը տրվում է անժամկետ:
Վկայականի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրվում է սույն կարգի 44-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո:
32.Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, դրա կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված փորձագետը 44-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին լիազորված մարմին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:
Որակավորված փորձագետները հետևողական և շարունակական մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների կատարելագործում նպատակով պարտավոր են յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ անցել վերապատրաստում:
Վերապատրաստում իրականացվում է լիազոր մարմնի կողմից սույն կարգով սահմանված քննության անցակացման ընթացակարգով:
Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան:
Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:
Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, դիմորդների մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման հետ:


Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապրանք արտահանողը _________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը,
ազգանունը), հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
Իրավաբանական անձանց պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______
Խնդրում եմ տրամադրել (ՍՏ-1 ԱՊՀ, ՍՏ-1 ՎՐԱՍՏԱՆ, ՍՏ-3, Ա, EAV, ընդհանուր) ձևի ծագման երկրի_______________________ հավաստագիր_______________________համար
Փորձաքննության ակտի համարը, ամսաթիվը (լրացվում է միայն նախկինում տրամադրված փորձաքննության մասին ակտի առկայության դեպքում):
Ապրանքների ցանկ
Ապրանքի անվանումը
Ապրանքի ծածկագիրը
Չափի միավորը
Քանակը
Փաթեթավորման տեսակը
Տեղերի թիվը
Քաշը(նետտո/ բրուտտո)
Մեկ միավորի գինը
Ապրանքի արժեքը
1
2
3
4
5
6
7
8
9










Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են, և կրում ենք պատասխանատվություն՝ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:
Խնդրում եմ հավաստագիրն ինձ հանձնել______________________________________________հասցեում:
Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:
ՂԵԿԱՎԱՐ ____________________________ ________________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ____________________________ ________________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը)


_______ _____________________ 20 թ.








Ձև N 3
Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՏՐՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապրանք արտահանողը _________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը,
ազգանունը), հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
Իրավաբանական անձանց պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______
Ապրանք ստացողը _____________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը)
Նշել կոնկրետ ապրանքի ծագման երկրի որ հավստագիրն է անհրաժեշտ
Խնդրում եմ տրամադրել (ՍՏ-1 ԱՊՀ, ՍՏ-1 ՎՐԱՍՏԱՆ, ՍՏ-3, Ա, EAV, ընդհանուր) ձևի ծագման երկրի_______________________ հավաստագիր_______________________համար
Ապրանքների ցանկ
Ապրանքի անվանումը
Ապրանքի ծածկագիրը
Չափի միավորը
Քանակը
Փաթեթավորման տեսակը
Տեղերի թիվը
Քաշը(նետտո/ բրուտտո)
Մեկ միավորի գինը
Ապրանքի արժեքը
1
2
3
4
5
6
7
8
9










Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են, և կրում ենք պատասխանատվություն՝ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:
Խնդրում եմ հավաստագիրն ինձ հանձնել______________________________________________հասցեում:
Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:
ՂԵԿԱՎԱՐ ____________________________ ________________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ____________________________ ________________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը)


_______ _____________________ 20 թ.






Ձև N 4

1. Առաքող (արտահանող) (երկրի անվանումը)
4. Հավաստագրի համարը
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Ձև CT-1
2. Ստացող (ներմուծող) (երկրի անվանումը և փոստային հասցեն)
Տրված է ________________________
(երկրի անվանումը)



Ներկայացնելու է ________________
(երկրի անվանումը)

3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
5. Ծառայողական նմուշների համար______
6. Հերթական համարը
7. Փաթեթավորման տեսակը, ձևը և քանակը
8. Ապրանքի նկարագիրը
9. Ծագման չափանիշը
10. Քաշը (կգ)(բրուտտո/ նետտո)
11. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը







12. Վավերագիր
Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։



____ _________________20 թ

Կ. Տ

_______________________
(ստորագրությունը)

13. Դիմողի հայտարարագիրը
Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են կամ ենթարկված բավարար վերամշակման՝ ___________________________ - ում, (երկրի անվանումը)
և դրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների ծագման նկատմամբ սահմանված պահանջներին։
____ _________________20 թ

Կ. Տ

_______________________
(ստորագրությունը)










Ձև N 5

1. Ապրանքն արտահանում է (արտահանողի անվանումը, հասցեն, երկիրը)
Վկայակոչում N ____________________
Արտոնությունների գլխավոր համակարգ Ծագման հավաստագիր
Ձև Ա
Կիրառվում է ______________________ (երկրի անվանումը)
2. Ապրանքն ստանում է (ստացողի անվանումը, հասցեն, երկիրը)
3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
4. Պաշտոնապես կիրառելու համար
5. Հերթական համարը
6. Տեղերի թիվը և մակնշումը
7. Տեղերի թիվը և փաթեթավորման տեսակը, ապրանքների նկարագիրը
8. Ծագման չափանիշը
9. Քաշը և քանակի այլ միավորներ
10. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը
11. Վավերագիր Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։



Վավերացնող մարմնի կնիքը, ստորագրությունը, վայրը և ամսաթիվը
12. Արտահանողի հայտարարագիրը
Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքները` արտադրված ___________________- ում,
(երկրի անվանումը)
իրենց ծագման պահանջներով ամբողջապես համապատասխանում են արտահանող երկրի և արտահանվող երկրին ու ապրանքին ներկայացված պահանջներին, արտահանվում են _________________
(ստացող երկրի անվանումը) Իրավասու անձի գտնվելու վայրը, ստորագրությունը, տարեթիվը



























Ձև N 5

1. Առաքող/արտահանող (անվանումը և փոստի հասցեն)
N ____________________

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Ձև CT – 1

Տրված է ________________________________
(երկրի անվանումը)
Ներկայացնելու համար _____________________
(երկրի անվանումը)
2. Ստացող/ներմուծող (անվանումը և փոստի հասցեն)
5. Ծառայողական նշումների համար
3. Տրանսպորտի միջոցները և երթուղիները (որքանով հայտնի են)
6. N
7. Տեղերի քանակը և փաթեթավորման ձևը
8. Ապրանքի նկարագրությունը
9. Քաշը բրուտտո/ նետտո(կգ)
10. Հաշիվ-ֆակտուրայի համարը և ամսաթիվը
11. Հաստատագրում

Սույնով հաստատվում է, որ հայցվորի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը







________________________________
Ստորագրություն Ամսաթիվ Կնիք
12. Հայցվորի հայտարարագիրը

Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերոհիշյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, որ բոլոր ապրանքները ամբողջությամբ արտադրված են եղել կամ ենթարկվել են բավարար վերամշակման
________________________________,
(երկրի անվանումը)
և որ նրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված ծագման պահանջներին
________________________________
Ստորագրություն Ամսաթիվ Կնիք



























Ձև N 6

1. Exporter (business name, address and country)
4. No. ________
EAEU-VN FTA Certificate of Origin Form EAV
Issued in
___________________________________ (country)
For submission to
___________________________________ (country)
2. Importer/Consignee (business name, address and country)
3. Means of transport and route (as far as known)
5. For official use
6. Item No.
7. Number and kind of packages
8. Description of goods
9. Origin criterion
10. Quantity of goods
11. Number and date of invoice






12. Certification
13. Declaration by the applicant
It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct.
The undersigned hereby declares that the above details are correct, that all goods were produced in

___________________________________ (country)

and that they comply with the rules of origin as provided for in Chapter 4 (Rules of Origin) of the EAEU-VN FTA
Place
Date
Signature
Stamp
Place
Date
Signature
Stamp

Additional Sheet of Certificate of Origin (Form EAV) No. ___

6. Item No.
7. Number and kind of packages
8. Description of goods
9. Origin criterion
10. Quantity of goods
11. Number and date of invoice






12. Certification
13. Declaration by the applicant
It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct.
The undersigned hereby declares that the above details are correct, that all goods were produced in

___________________________________ (country)


and that they comply with the rules of origin as provided for in Chapter 4 (Rules of Origin) of the EAEU-VN FTA
Place
Date
Signature
Stamp
Place
Date
Signature
Stamp

































Ձև N 7

1. Exporter (business name, address and country)
4. № ________

EAEU-IRAN FTA
Certificate of Origin
Form CT-3

Issued in
________________________________________
(country)

For submission to ________________________________________
(country)
2. Importer/Consignee (business name, address and country)
3. Means of transport and route (as far as known)
5. For official use
6.
Items №
7. Number and kind of packages
8. Description of goods
9. Origin criterion
10. Quantity of goods
11. Number and date of invoice






12. Certification
It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the applicant is correct










Place Date Signature Stamp
13. Declaration by the applicant
The undersigned hereby declares
that the above details are correct:
that all goods were produced in
____________________________________
(country)

and that they comply with the rules of origin as provided in Chapter 6 (Rules of Origin) of the EAEU-IRAN FTA



Place Date Signature Stamp














Ձև N 8

1. Առաքող (արտահանող) (երկրի անվանումը)

4. N___________________________

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Տրված է ___________________________
(երկրի անվանումը)

ներկայացնելու ___________________
(երկրի անվանումը)
2. Ստացող (ներմուծող) (երկրի անվանումը և փոստային հասցեն)
3. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է)
5. Ծառայողական նշումների համար____________________ __________________________________________________
6. Հերթական համարը
7. Փաթեթավորման տեսակը, ձևը և քանակը
8. Ապրանքի նկարագիրը
9. Քաշը (կգ) (բրուտտո/ նետտո)
10. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը









11. Վավերագիր Նշվածով վավերացվում է այն փաստը, որ դիմողի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը։


____ _________________20 թ.

Կ. Տ.

_______________________
(ստորագրությունը)
12. Դիմողի հայտարարագիրը Ստորև ստորագրողը հայտնում է, որ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են կամ ենթարկված բավարար վերամշակման՝ ___________________ -ում,
(երկրի անվանումը)
և դրանք բոլորը համապատասխանում են այդպիսի ապրանքների ծագման նկատմամբ սահմանված պահանջներին։
____ _________________20 թ.

Կ. Տ.

_______________________
(ստորագրությունը)








Ձև N 9

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

Ես՝ ____________________________________________________________________ -ս,
(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________
(բնակության վայրը, հեռախոսահամարը)

________________________________________________________________________,
(անձնագրի տվյալները)

իմ սեփական հողատարածքում ______________________________________________
(մարզը, գյուղը)

աճեցրել եմ______________________________________________________________,
(ապրանքի անվանումը)


քանակությունը՝ ______________,
(տեղ)
քաշը՝ ______________________________________ :
(բրուտտո, նետտո)




Արտահանվող երկիրը
_________________________

Տրանսպորտային միջոցը ___________________________________________________

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

_______________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
















Ձև N 10

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)

ձեռք է բերել ___________________________________________________________,
(ապրանքի անվանումը)

աճեցված՝ _____________________________________________________________,
(մարզը, գյուղը)


արտահանելու համար _____________________,
(երկիրը)
քանակությունը՝ _______________,
(տեղ)


քաշը՝ _________________________________________________:
(բրուտտո, նետտո)

Կից ներկայացնում եմ`

↵ ձեռքբերման փաստաթղթերը.
↵ ձեռքբերման փաստաթղթերը պահպանվում են _________________________ հասցեում: Անհրաժեշտության դեպքում պարտավորվում եմ տրամադրել:

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:



Տնօրեն ___________________________
(ստորագրությունը)
________________________________
(անունը, ազգանունը)


Ձև N 11

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ես՝ ____________________________________________________________________ -ս,
(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________
(բնակության վայրը, հեռախոսահամարը)

________________________________________________________________________,
(անձնագրի տվյալները)

Հայտնում եմ, որ դիմումին կից ներկայացված ապրանքների ծագումը համապատասխանում է ներկայացված մշտական ապրանքների անվանացանկի N փորձաքննության ակտին:
Նշված ապրանքների արտադրության ընթացքում ծագումը որոշելու վավերապայմանները համապատասխանում են N փորձաքննության ակտի կազմման համար ներկայացված պայմաններին և վավերապայմաններում փոփոխություն տեղի չի ունեցել:
Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:


Տնօրեն ___________________________
(ստորագրությունը)
________________________________
(անունը, ազգանունը)



Ձև N 12

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել __________________________________
___________________________________________________________
(նշվում է համապատասխան մասնագիտական ուղղությունը) ___________________________
___________________________________________________________
որակավորման քննությանը:
Կից ներկայացնում եմ`
ա) անձնագրի պատճենը,
բ) մեկ լուսանկար (3 x 4 սմ չափսի),
գ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Ծանոթացել եմ`
ա) «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը
բ) որակավորման քննության անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կանոններին:
Տեղեկացված եմ այն մասին, որ որակավորման քննությունն անցկացվելու է
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում:
Հայտնում եմ, որ դատական վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ:


Դիմորդ _________________
(ստորագրությունը)
_________________ (անունը, ազգանունը)









Ձև N 13 «Э»

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱԿՏ


Փորձաքննության ակտ N ________

արտահանվող ապրանքի ծագման և ծածկագրի վերաբերյալ

Կազմման տարեթիվը ___________________ 2. Կազմման վայրը _________________
Ակտը կազմված է փորձագետ(ներ) ___________________________________ կողմից։
Փորձաքննությունն անցկացվել է ներկայացուցիչների մասնակցությամբ

Կազմակերպությունը
Պաշտոնը
Անունը, հայրանունը, ազգանունը





Հիմք՝ կարգագիր N __________________________________ ____ ______20 թ.
Փորձաքննության ներկայացված է_________________________________________
ապրանքի քանակը ___________________________________________________
(ապրանքատեղերի թիվը, տարայի տեսակը)
որից՝

Ըստ ապրանքային անվանման
Չափման միավորը
Քանակը

Փաթեթավորման և պիտակավորման նկարագիրը
Քաշը (կգ)
բրուտտո
նետտո









Փորձաքննության խնդիրը______________________________________________
Մատակարար _____________________________________________________
(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)
Արտադրող_______________________________________________________
Պայմանագիր N ___________________________________________________
Ստացող________________________________________________________
(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)
_______________________________________________________________

Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը __________________________________
Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է) ______________________
_______________________________________________________________

Տեղեկություններ հումքի, կիսապատրաստվածքի, նյութի վերաբերյալ
_______________________________________________________________
(անվանումը, բաղադրությունը, ապրանքատեսակը, ստացման հիմնավորումը)
_______________________________________________________________

Հանրապետությունում կատարված հիմնական տեխնոլոգիական պրոցեսները, որոնք ապրանքին
տալիս են ծագման կարգավիճակ ___________________________________________
_______________________________________________________________

Ստուգման արդյունքները_____________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Փորձագետի եզրակացությունը
Շարադրվածի հիման վրա հավաստում եմ, որ սույն 11-րդ կետում նշված ապրանքը (ները)
ունեն Հայաստանի Հանրապետության իսկական ծագում
_______________________________________________________________

Ապրանքի փորձաքննության սկիզբը __________________________

Ապրանքի փորձաքննության ավարտը ___________________________
Փորձագետ ___________________

Ներկայացուցիչներ _______________ ___________________________ ___________________________

_______________________________________________________________

Ակտը գրանցված է _______ __________________ ____ 20 թ.

Կ. Տ.

Ակտն առանց կնիքի անվավեր է
Սույն ակտը ____________ օրինակով ստացել է ___ ___________ ____ 20 թ.

___________________
(ստորագրությունը)

  • Discussed

    03.03.2020 - 19.03.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2109

Print