31.08.2018
Նախագծի N 1 հավելվածի 11.1 կետում ավելացնել «ըստ հաշմանդամության տեսակի»
Նախագիծ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ hաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն N 1 և N 2 հավելվածների, և դրանք, սահմանված կարգով, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թ.
_______________- ի նիստի N __
արձանագրային որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի նպատակն է`
4. Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում:
Ծրագրի խնդիրներն են`
5. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության մշակումը և կատարելագործումը,
6. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ու զբաղվածության խթանումը,
7. հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների ներդրումը,
8. հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինության, տրանսպորտի և տեղեկատվության մատչելիության ապահովումը,
9. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը,
11. հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված արդի մոտեցումների, քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության ապահովումը,
12. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության խթանումը,
13. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպումը։
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
14. Հետևողական քայլեր են իրականացվում ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը Կոնվենցիայի սկզբունքներին և պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
15. Վերանայվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման համակարգը. աշխատանքներ են իրականացվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման՝ /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքներով անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման նոր մոդել ներդնելու ուղղությամբ:
16. Իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանը, նրանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը: Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի իրականացման և հետադարձ կապի մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:
17. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ:
18. Պարբերաբար նորացվում են տրամադրվող պարագաների տեխնիկական նկարագրերը, վերանայվում են նաև տրամադրման մեխանիզմները, 2018 թվականի ընթացքում պիլոտ ծրագրով լսողական սարքերը և սայլակները շահառուներին տրամադրվել են հավաստագրի միջոցով:
19. Աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց պետական նպատակային ծրագրերի շրջանակներում տրամադրվող բոլոր աջակցող տեխնոլոգիաները տրամադրել հավաստագրերով` հնարավորություն ընձեռելով անձին ձեռք բերել իր կարիքին առավել հարմար պարագա:
20. Պարբերաբար իրականացվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկև վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերի արդիականացման աշխատանքներ` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև բարձրացնելով տարբեր ձևաչափերով վերլուծություներ իրականացնելու հնարավորությունը:
21. 2018թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 188051 հաշմանդամություն ունեցող անձ, որից 106701 անձ /56,7%/ աշխատանքային տարիքի են:
22. 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն ունեցող անձ, որից 48-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող անձ:
23. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ. ՀՀ-ում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի՝ 120 դպրոցում, Տավուշի մարզի՝ 81 դպրոցում, և Լոռու մարզի 151 դպրոցում: Նշված 3 մարզերում, գործող ժամանակացույցի համաձայն, արդեն իսկ ներդրված է համընդհանուր ներառական կրթության համակարգը։
24. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
25. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
26. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
27. Կառավարության ուշադրության կենտրոնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնահարցերը: Իրականացվում են աշխատանքներ հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների նոր մոդելների ներդրման, այլընտրանքային ծառայությունների ստեղծման ու պահպանման, առկա ռեսուրսների ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման ուղղությամբ:
28. Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Փրկություն», «Առավոտ» «Հույսի կամուրջ», «Լիարժեք կյանք», «Իմ ուղին» «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ բարեգործական և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությաններին: Ցերեկային կենտրոններում խնամքի և սոցիալական այլ ծառայությունների մատուցումը նպաստում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, այլև նրանց ընտանիքների անդամների զբաղվածության հարցերի կարգավորմանը: Այս հանգամանքից ելնելով է. որ կառավարությունը տարեցտարի ընդլայնում է նման կենտրոնների գործունեությունը:
29. Հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցեր, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ դրանց կարգավորման ուղղությամբ:
30. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության հիմնախնդիրները պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
31. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տարածքային ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
IV ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2019 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:
33. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
Discussed
15.08.2018 - 31.08.2018
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Status
Views 17547
Print31.08.2018
Նախագծի N 1 հավելվածի 11.1 կետում ավելացնել «ըստ հաշմանդամության տեսակի»
31.08.2018
Նախագծի N 1 հավելվածի 3.8 կետում փոփոխել, ապա «ժեստերի լեզվի տիրապետող լսողության խնդիրներ ունեցող անձանց ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում», քանի որ պետք է հարգել մյուս լսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ովքեր չեն օգտագործում ժեստերի լեզու, ունեն խոսքի զարգացում, հետլեզվական
29.08.2018
Միջոցառում 1: վերանվանել «ՀՀ օրենքների և ենթաօրեսդրական ակտերի համապատասխանեցում ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային»: Այս միջոցառման տակ խմբավորել բոլոր այն ենթամիջոցառումները, որոնք վերաբերվում են իրավական ակտերի մշակումներին, լրամշակումներին և փոփոխություններին: 1.1: Ակնկալվող արդյունքը ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ///(նշել քանակ) օրենքներում առաջարկված փոփոխությունների փաթեթը: 1.2: Ակնկալվող արդյունքը Առաջարկում եմ առավել կոնկրետ նշել իրավական ակտերը, իսկ որպես ակնկալվող արդյունք նշեր լրամշակված և ՀՀ ԱԺ-ի կամ ՀՀ կառավարության կողմից հաստատվծա իրավական ակտերի քանակը: 1.3 Առաջարկում նոր խմբագրում՝ Հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքների գնահատման նոր համակարգի ներդրում: Ակնկալվող արդյունքը՝ Մարդու իրավունքների վրա հիմնված հաշմանդամության գնահատման նոր համակարգը ներդրված է: 1.4 ՛՛վերանայում՛՛ բառի փոխարեն առաջարկում եմ “լրամշակում և փոփոխություն” բառերը: Ակնկալվող արդյունքը՝ Առաջարկում եմ կոնվենցիայի դրույթներին ՀՀ իրավական ակտերի համապատասխանեցմանը վերաբերվող բոլոր կետերը ներառել 1.1 միջոցառման մեջ և կոնկրետ նշել այդ բոլոր իրավական ակտերի անվանումները: Նման մոտեցմամբ նաև չափելի և գնահատելի կդառնա է.է-ի ակնկալվող արդյունքը մի կողմից և մյուս կողմից միջոցառումների ծրագիը կդառնա առավել կոնկրետ և ամփոփ: 1.5: Ակնկալվող արդյունքը՝ Կոնկրետ չէ և չափելի չէ: Մտավոր ֆունկցիաների սահմանափակում ունեցող անձանց համար պարզեցված տեղեկատվություն, ներառյալ սիմվոլների օգտագործումը: Տեսողության ֆունկցիաների խանգարումներով անձանց համար հարմարեցված ընթացակարգեր և ընտրաթերթիկների մատչելի ձևաչափ: Լսողության ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար նախընտրական և հետընտրական տեղեկատվության հասանելիություն և մատչելիություն: Հենաշարժական ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար ընտրատեղեամասերի խելամիտ հարմարեցումներ՝ ներառյալ ընտրության ընթացքում կիրառվող պարագաների հարմարեցումները: 1.6 Ակնկալվող արդյունքը՝ Այս կետը վերաբերվում է ընդհանրապես հաշմանդամությանը՝ անկախ սեռի, էթնիկ պատկանելիության կամ կրոնի: Եթե կա կոնկրետ դեպք, որը հենց տեղի է ունենում էթնիկ պատկանելիության հետ կապված, ապա թերևս դա պետք է նշվի: Առաջարկում եմ կոնվենցիայի դրույթներին ՀՀ իրավական ակտերի համապատասխանեցմանը վերաբերվող բոլոր կետերը ներառել 1.1 միջոցառման մեջ և կոնկրետ նշել այդ բոլոր իրավական ակտերի անվանումները: Նման մոտեցմամբ նաև չափելի և գնահատելի կդառնա է.է-ի ակնկալվող արդյունքը մի կողմից և մյուս կողմից միջոցառումների ծրագիը կդառնա առավել կոնկրետ և ամփոփ: 1.7: Ակնկալվող արդյունքը՝ Շատ անորոշ է և ոչ չափելի: Կոնկրետ քանի՞ իրավական ակտ և կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ են ներդրվել: