Add to favourites

Under development

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Աստղիկ Գևորգյան 17.08.2018 00:09:41 Ես հարցը այս պահին դիտարկում եմ միայն դպրոցներում իրականացվող ներառմանը, և խնդրում, որ ԲՈԼՈՐ դպրոցներում ներառական համակարգում աշխատանք գտնելը չլինի այսքան դյուրին, որ ով ուզի աշխատանք հայտնվի ներառական համակարգում, լինեն մրցույթներ, նաև վերապատրաստումներ և ատեստավորումներ, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կատարված աշխատանքները ևս ունենան արդյունքներ.. Յուրաքանչյուր երեխա կրթվելու իրավունք ունի... Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի:
2 Աստղիկ Գևորգյան 17.08.2018 00:13:04 Մարզերում ստեղծել հաշմանդամություն ունեցող երեխաների համար Պետական զարգացման կենտրոններ և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար զբաղվածության կենտրոններ... դժգոհություններ կան բոլոր տարիքային խմբերից: Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող ցերեկային կենտրոնների գործունեությունը նախարարությունը նախատեսում է ստեղծել երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոններ` հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան ծառայություններով (հավելված N2-ի 7.7 կետ):
3 Կարինե Աղաջանյան 17.08.2018 10:23:11 Բարև Ձեզ, ես կցանկանայի տեսնել հասանելիության ապահովում քաղաքային տրանսպորտի ոլորտում ու մետրոյում, չգիտեմ որքանով է իրական, բայց մեծ անհրաժեշտություն կա։ Նաև եթե հնարավոր է լինի ինչ որ app որտեղ մարդիկ տեղեկանան կամ ինֆո տարածեն միմյանց հետ որտեղ է հասանելի և այլն։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության ապահովման նպատակով նախագծի հավելված N2-ի 2.9 և 2.10 կետերով նախատեսվել են համապատասխան միջոցառումներ: Ինչ վերաբերվում է հավելվածին, ապա 2019 թվականի տարեկան ծրագրով այդ նպատակի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:
4 «ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 27.08.2018 17:01:52 «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն, ուսումնասիրելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը և հիմք ընդունելով ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԻ 8580 ԹԵԺ ԳԾՈՎ ստացված դիտարկումները՝ ներկայացնում են 2 խումբ առաջարկություններ (խմբագրական և բովանդակային). 1. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 1) Նախագծի N 1 հավելվածի 16-րդ կետում նշված է, որ իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանը: Հասկանալի չէ, թե հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ինչպիսի վերականգնողական ծառայությունների կամ ծրագրերի մասին է խոսքը՝ բժշկական սոցիալական, մասնագիտական և այլն: Առանց հստակեցման նման ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ վերականգնում են ոչ թե անձին այլ նրա առողջական, մասանգիտական կամ այլ կորսված կարողությունները (ունակությունները): 2) Նախագծի N 1 հավելվածի 29-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե որ հանձնաժողովի մասին է խոսքը (հավանաբար Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով): 3) Նախագծի N 1 հավելվածի 33-րդ կետում անհրաժեշտ է «մասնավորապես» բառից հետո համարակալել նախատեսվող աշխատանքները: 4) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված որոշ միջոցառումների կատարող նշված են համայանքապետարանները և որոշ նմանատիպ միջոցառումների կատարողներ տեղական ինքնակառավարման մարմինները: Հասկանալի չէ դրանց տարբերությունը: 5) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված են միջոցառումներ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր տարի և նոր միջոցառումներ: Առաջարկում ենք արդեն կատարվող և նոր նախաձեռնված (ինչպես նաև որոշակի փոփոխություն կրած) միջոցառումները տարանջատել, որը թույլ կտա հասկանալ յուրաքանաչյուր տարի նոր միջոցառումների քանակը, դրանց կատարողները և ֆինանսավորման աղբյուրները և այլն: 6) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 2.12.-րդ միջոցառման ակնկալվող արդյունք բաժինը լրացված չէ: 7) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների համարակալումն ուղղել: 2. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ 8) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 1.1 կետի պատասխանատու կատարողներ սյունակում անհրաժեշտ է «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերըփոխարինել «Նախարարություններ» բառով քանի որ ենթաօրենսդրական ակտերի կարող են մշակվել այլ շահագրգիռ նախարարությունների կողմից։ 9) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 1.5 կետով նախատեսված միջոցառմաման արդյունքը «Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար լրացուցիչ հնարավորություններով համալրում և հավասար պայմանների ապահովում»-ն է: Այսպիսի դեպքում կամ պետք է «Պատասխանատու կատարողներ» սյունակում ավելացնել նաև Երևանի քաղաքապետարանն ու ՏԻՄ-երը կամ եթե խոսքը միայն իրավական դաշտի ապահովում է, ապա ակնկալվող արդյունք դաշտում շարադրել այդ տրամամաբանությամբ: 10) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 2.1 կետը նախատեսում է «Կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների ներգրավում», սակայն գաղտնիք չէ, որ կարող է փաստաթղթային առումով մատչելիության հետ կապված նորմերը պահպանված լինեն, իսկ շահագործման հանձնելու ժամանակ դրանք պարզապես մոռացության մատնվեն: Առաջարկում ենք 2.1 կետում «մշակման» բառից հետո ավելացնել «և շահագործման հանձնելու» բառերը: 11) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 2.9 կետում միջոցառման մեջ «սարքերի» բառերից հետո ավելացնել «ինչպես նաև խոսքի խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված կանգառի ազդանշանի սեղմակի տեղադրում» բառերը: 12) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 2.10 կետում հստակ չէ որ տրանսպորտային միջոցներ են դառնալու մատչելի՝ ծառայողական մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, երկաթուղային շարժակազմերը և այլն: Անհրաժեշտ է հստակեցնել ակնկալվող արդյունքը։ 13) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 2.13 կետում «ակնկալվող արդյունքը» սյունակում «գրասենյակները» բառից հետո ավելացնել տեխնիկական միջոցները բառերը (օրինակ վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ ձեռքի կառավարմամբ մեքենաներ): 14) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 3.3 միջոցառման ակնկալվող արդյունք սյունակում «դպրոցներում» բառից հետո ավելացնել «և դրանց ֆիզիկական մատչելիության ապահովում», իսկ համակատարող բաժնում ավելացնել Երևանի քաղաքապետարանը և մարզպետարանները: 15) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 3.4 միջոցառման անվանման մեջ աշխատանքներ բառից հետո ավելացնել «հանրակրթական դպրոցներում» բառերը։ 16) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված 12.1 միջոցառման կատարողների ցանկում ավելացնել «հասարակական կազմակերպություններ» բառերը 17) Նախագծի N 2 հավելվածով նախատեսված միջոցառումներում նշված են այն կազմակերպությունների անվանումները որոնք 2019 թվականին մատուցելու են տարբեր ծառայություններ։ Հաշվի առնելով, որ վերջին տարիներին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվում են ծառայությունները մրցութային կարգով կամ հավաստագրման միջոցով տրամադրելու գործընթացները ներդնելու վերաբերյալ, ինչպես նաև իրակական տեխնիկայի տեսանկյունից հնարավոր է որոշակի բարդություններ՝ առաջարկում ենք միջոցառման կատարողների ցանկում կազմակերպությունների անունները փոխարինել «Ծառայություն մատուցող կազմակերպություններ» բառերով, քանի որ՝ ա․ 2019 թվականի պետական բյուջեն դեռևս հաստատված չէ և նպատակահարմար չէ կոնկրետ ծառայություն մատուցող կազմակերպությունների անուններ ֆիքսել, բ. եթե մինչև 2019 թվականը նշված կազմակերպություններից մեկը լուծարվի, անհրաժեշտություն կառաջանա փոփոխել տարեկան ծրագրի միջոցառման տվյալ կետը։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ծառայությունների տրամադրումը նույն կազմակերպության կողմից կարող է բերել ծառայությունների որակի և դրա հանդեպ վերահսկողական մեխանիզմների թուլացմանը։ Բացի այդ, կոնկրետ կազմակերպությունների անուններ չգրելը հստակ ուղերձ կլինի այլ կազմակերպություններին, որ նախարարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, հաջորդ տարիներին կարող է նախատեսել մրցութային կարգով կամ հավաստագրերի միջոցով բոլոր տիպի ծառայությունների մատուցման կազմակերպումը։ 18) Հաշվի առնելով, որ տարեկան ծրագրում սակավ են հաշմանդամություն ունեցող անձանց ժամանացի-հանգստի (recreation), մշակութային ներգրավվածության, անկախ ապրելակերպի, սպորտի և մարզական կյանքի խթանմանը միտված միջոցառումները՝ առաջարկում ենք նախատեսել հետևյալ նոր միջոցառումները`  «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման այլընտրանքային ձևերի մշակում և կիրառում (այդ թվում հավաստագրերի տրամադրում)»  «Երևանի մետրոպոլիտենի կայարանների հարմարեցում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար՝ ներառյալ անվտանգության և ուղին նշող տակտիլային սալահատակների, վագոններում լուսատախտակներ տեղադրում և առնվազն երկու կայարանի հարմարեցում վերելակի տեղադրմամբ»  «Ավտոբուսային կանգառների ենթակառուցվածքների հարմարեցում ունիվերսալ դիզայնի սկզբունքների համաձայն (այդ թվում՝ ձայնային և տեսացուցանակների տեղադրում ավտոբուսային չվերթների վերաբերյալ, կանգառից փողոց իջնող մայթեզրերի հարմարեցում և այլն»  «Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջ` e-draft.am և Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ՝ arlis.am» կայքերի մատչելիության ապահովում  «Բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնող բժիշկ-փորձագետների պատրաստման և վերապատրաստման» ծրագրերի ներդրում ԵՊԲՀ-ում»  «Սոցիալական ձեռնարկությունների մասին» ՀՀ օրենքի մշակում  «Պետական մարմիններում իրականացվող մրցույթների, ատեստացիաների, պետական միասնական քննությունների, ընդունելության քննությունների կազմակերպում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով »  «Քաղաքացիներին ծառայություններ մատուցող պետական կազմակերպություններում հեռակա սուրդոթարգմանություն կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով (համակարգիչներ,տեսախցիկներ) ապահովում և հեռակա սուրդոթարգմանության կազմակերպմանն աջակցության տրամադրում»  «2018 թվականի ընթացքում հաշմանդամություն առաջացման պատճառ հանդիսացող նոզոլոգիաների մոնիթորինգի իրականացում և տարեկան զեկույցի ներկայացում»  «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման հիման վրա ծառայությունների բազային փաթեթի մշակում»  «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ինտիմ-ծառայությունների տրամադրման համակարգի ներդնում»  «Քաղաքային այգիների և բակային խաղահրապարակների հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց համար ունիվերսալ դիզայնի սկզբունքների հիման վրա»  «Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում հարմարեցված մարզադպրոցի ապահովում»  «Համանդամություն ունեցող անձանց համար համապատասխան մարզական գույքի ձեռքբերում և հասարակական կազմակերպություններին ու մարզադպրոցներին տրամադրում»  «Սոցիալական տաքսի ծառայության ստեղծում» (ի դեպ այս միջոցառումը նախատեսված է իրականացնել 2019 թվականին՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով)։ 1-ին կետն ընդունվել է և խմբագրվել: 2-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 3-րդ կետն ընդունվել է և համարակալվել: 4-րդ կետն ընդունվել է և փոխվել: 5-րդ կետն ընդունվել է ի գիտություն և նախագծում նոր և հին միջոցառումները չեն առանձնացվում, միջոցառումները դասակարգվել են ըստ ոլորտների: 6-րդ կետն ընդունվել է և լրացվել: 7-րդ կետն ընդունվել է և ուղղվել: 8-րդ կետը չի ընդունվել: Միջոցառումը խմբագրվել է: 9-րդ կետը չի ընդունվել: Միջոցառումը ենթադրում է որոշման մեջ լրացումներ կատարել, որի պատասխանատուն կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: 10-րդ կետն ընդունվել է և լրացվել: 11-րդ կետն ընդունվել է և լրացվել: 12-րդ կետը չի ընդունվել: Միջոցառման արդյունքում հստակ նշված է տվյալ տարում ձեռքբերվող տրանսպորտային միջոցները: 13-րդ կետն ընդունվել է ի գիտություն: Միջոցառումը ոստիկանության առաջարկով հանվել է: 14-րդ կետը չի ընդունվել: Սույն միջոցառումը վերաբերում է երեխաների կրթության կազմակերպմանը: Դպրոցներում ֆիզիկական մատչելիությանը անդրադարձ է արվում 3.4 կետով: Առաջարկն ընդունելի չէ, քանի որ ֆիզիկական մատչելիությունը դպրոցի ներառականության բնութագրիչներից ընդամենը մեկն է և միայն դրա առանձնացումը հիմնավորված չէ: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/ 15-րդ կետն ընդունվել է և լրացվել: 16-րդ կետն ընդունվել է ի գիտություն: Միջոցառումը վերաբերվում է հանրային ծառայողների վերապատրաստումներին, որոնց մոդուլների մշակման և ներդրման պատասխանատուն քաղաքացիական ծառայության գրասենյակն ու համապատասխան ոլորտային գերատեսչությունն է: 17-րդ կետն ընդունվել է և արվել համապաատսխան փոփոխությունը: 18-րդ կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: Առաջարկն անհասկանալի է և հստակեցման կարիք ունի: /ՀՀ առողջապահության նախարարություն/ * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Առաջարկը կքննարկվի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: *Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Դժվար է պատկերացնել ինչ ֆինանասական միջոցներով և որ մարմինը պետք է իրականացնի գործողությունը: 2019 թվականի պետական բյուջեով նման միջոցներ նախատեսված չեն: * Առաջարկը հստակ չէ, մասնավորապես «նոզոլոգիաների մոնիթորինգ» հասկացությունը: * Չի ընդունվել: Ներկայումս վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը, որի շրջանակներում նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա մշակել ծառայությունների փաթեթներ: Այս միջոցառումը ինքնին առանձին մշակել հնարավոր չէ, լինելու է համակարգի վերանայման գործընթացի մի մաս: * Առաջարկությունը հստակ չէ: *Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: 106-րդ և 107-րդ կետերի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ 2017 և 2018 թվականներին մարզագույքի հատկացման ծրագիր չի իրականացվել: Մարզագույքի պահանջարկ ներկայացնելուց հետո նախարարությունը հարցին կանդրադառնա հաջորդ գույքային ծրագրի քննարկման ժամանակ: Մարզական կառույցների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նախարարությունը համապատասխան կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները կարող է ներառել ՄԺԾԾ-ում և ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե: /Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն/ * Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի:
5 Հույսի կամուրջ 29.08.2018 15:20:10 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ 1-ին կետ. 1-ին Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի Բ կետը վերաբերվում է՝ բ) պետական բյուջեի կազմում Ազգային ժողով է ներկայացնում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Տարեկան ծրագիր) -ին, ըստ որի փաստաթուղթը պետք է անվանվի “Սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիր”: 2-րդ կետ Նպատակը ներքևում նշված է, այս մասում այս ձևակերպումը պետք է հանել: 1-ին Առաջարկն ընդունվել է: 2-րդ կետը չի ընդունվել: 2-րդ կետով տարեկան ծրագրի նպատակը չի սահմանվում, այլ թե ինչ է իրենից ներկայացնում տարեկան ծրագիրը:
6 Հույսի կամուրջ 29.08.2018 15:20:10 3-րդ կետ Դիտողություն՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան մասամբ է հաշվի առնված փաստաթղթում, ինպես նաև 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները: 4-րդ կետի վերաբերյալ դիտարկումներ՝ ՛Ներառում՛ բառի օգտագործումը տեղին չէ կամ ենթադրված է շատ պարզունակ՝ վերցնել և ներգրավել: Նման ձևակերպումով հաշմանդամություն ունեցող անձը շարունակնում է դիտարկվել որպես գործողության օբյեկտ, այլ ոչ սուբյեկտ: Ներառականության փոլիսոփայությամբ պայմանավորված խոսքը պետք է լինի անձի մասնակցության մասին: Քանի որ այն տարեկան ծրագիր է, ուստի նպատակներն ու խնդիրմները պետք է լինեն առավելագույն կոնկրետ: Ո՞ր կյանքի ո՞ր ոլորտները: Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. ՙՙԱպահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին՛՛: 5րդ կետի վերաբերյալ՝ Սոցիալական ներառումը վերջնարդյունք է: Երբ մարդու իրավունքները պաշտպանված են և իրացման հնարավորությունները ստեղծված են, վերջնարդյունքը լինում է սոցիալական ներառումը, երբ մարդն արդեն մասնակցում է:Սա իրավունքներից մեկն է, տես Կոնվենցիայի 28-րդ հոդվածը:Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը”: 6-րդ կետի վերաբերյալ Առաջարկում եմ վերաձևակերպել այսպես՝ “Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել կրթության բոլոր մակարդակներում և ամբողջ կյանքի ընթացքում ներառական կրթության և աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքներ”: 7-րդ կետի վերաբերյալ դիտարկումներ՝ Ո՞ր կարիքի: Սույն փաստաթղթի վերնագրի տրամաբանությունից ելնելով պետք է գնահատվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքները: Սակայն նյութում ենթադրվում է անձի ֆունկցիոնալ սահմանափակումների գնահատումը: Ուստի առաջարկում եմ հետևյալ ձևակերպումները (երկու դեպքերի համար). Տարբերակ 1. հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ սահմանափակումների գնահատումն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների: Տարբերակ 2. Հաշմանդամության գնհատումն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման: Տարբերակ 3. հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքների գնահատումն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման: 8-րդ կետի վերաբերյալ՝ Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային և գյուղական վայրերում ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի, շենքերի ու ծառայությունների մատչելիության ապահովումը", 10-րդ կետի վերաբերյալ՝ Իսկ որոն՞նք են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական կազմակերպությունները: Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության և ծավալների ընդլայնում” 11-րդ կետի վերաբերյալ Հիմնախնդիրները անձինը չեն այլ միջավայրինը: Խնդիրները չեն կարգավորվում այլ լուծվում են: ‘..արդի մոտեցումները’ շատ անորոշ արտահայտություն է և պետք է փոխվի: ուստի առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը ,” 12-րդ կետի վերաբերյալ՝ Մատչելիությունը ապահովվում է կամ ոչ: Խթանելը ո՞րն է: “հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը”, 13-րդ կետի վերաբերյալ՝ Իրավունքի ապահովման և սոցիալական ներառման տեսանկյունից սա սխալ և հնոտ մոտեցում է: Առաջարկում հետևյալ ձևակերպումը. “հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը” 15-րդ կետի վերաբերյալ՝ Սխալ ձևակերպում է: Ենթադրում եմ, որ խոսքը հաշմանդամություն ունեցող անցի ֆունկցիոնալ սահմանափակումների գնահատման մասին է: Եթե այո, առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Վերանայվում է . հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգը. աշխատանքներ են տարվում անձի կարողունակության բազմամասնագիտական գնահատման նոր համակարգի ներդրման և անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների և պայմանների սահմանման ուղղությամբ՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների”: ՖՄԴ Հապավումը պետք է տեղափոխվի կետ 7, ուր առաջին անգամն է նշվում լրիվ անվանումը:Նաև, Ի՞նչ է կարիքը: անհասկանալի է: 16-րդ կետի վերաբերյալ՝ Անձը չի վերականգնվում, այլ անձի ֆունկցիոնալությունը: Առաջարկում հետևյալ ձևակերպումը. “առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բուժման և վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակակն կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը: Մշտապես բարելավվում են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի մշակման և իրականացման ընթացքի գնահատման և հետադարձ կապի ապահովման մեխանիզմները: ” 18-րդ կետի վերաբերյալէ փորձնական՝ պիլոտի փոխարեն: 19-րդ կետի վերաբերյալ՝ փոխարինել “օժանդակող սարքավորումները և պարագաները” – ով: ՛՞հնարավորություն ընձեռելով անձին ձեռք բերել իր կարիքին առավել հարմար պարագա՛՛ մասը հանել, քանի որ հասկանալի է հավաստագրի նպատակը: Ավելորդ է: 20-րդ կետի վերաբերյալ՝ Պարբերաբար թարմացվում և արդիականցվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկև վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերը` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական և հետազոտական տվյալների հավաքագրման և պահպանման գործընթացի վերահսկելիությունը, անձնական կյանքի գաղտնիությունն ու հարգանքը դրա նկատմամբ, մարդու իրավունքների վրա հիմնված վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների և վերականգնողական սարքավորումների տրամադրման գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 23-րդ կետի վերաբերյալ՝ Ներառական կրթության համակարգի զարգացման գործընթացը հանրակրթության համակարգում այլևս նախարարի հրամանով տեղի չի ունենում: Ուստի այս կետը պետք վերախմբագրվի: Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Մինչև 2015 թվականի հունվար ամիսը ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով ներառական կրթություն էին իրականացնում հանրապետության 201 դպրոցներ: 2017-2018 ուսումնական տարում այս դպրոցներում սովորում են 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: 2014 թվականի Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններով պայմանավորված, համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվել է ՀՀ Սյունիքի մարզի 120, Տավուշի մարզի 81 և Լոռու մարզի 151 դպրոցներում ”: 24-րդ կետ՝ ավելացնել ՛աջակցության՛ բառը ՛մանկավարժահոգեբանական՛ բառից հետո: 25-րդ կետ՝ Նախնական և միջին մասնագիտական: ԲՈՒՀ-երում պետական պատվերի շրջանակում սովորում են միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք: 27-րդ կետի վերաբերյալ՝ ո՞րն է համայնքային ծառայությունների նոր մոդելների և այլընտրանքային ծառայությունների միջև տարբերությունը: 28-րդ կետ՝ սոցիալական այլ ծառայությունները որո՞նք են: Արդյո՞ք ամենակարևորը խնամքն է, որ նշվել է: Կարծում պետք է առավել հստակ գրվի այս կետը, հաշվի առնելով սոցիալական ներառմանը նպաստելու նպատակը: 29-րդ կետ՝ սա ի՞նչ կետ է: 31-րդ կետ՝ սոցիալական ներառումը ոլորտ չէ, այլ հասարակական կյանքում անձի մասնակցության իրավիճակ: Առաջարկում եմ այն փոխարինել. “իրավունքների պաշտպանության գործընթացում…” 32-րդ կետ՝ ու պաշտպանության բառերը հանել: 33-րդ կետ՝ Հաշմանդամության հիմնախնդիրներ կանոնակարգող… • Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր համակարգի ներդնում -ի փոխարեն Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. “Հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքի գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրում”: ՛՛Բոլոր ոլորտներում իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ՛ կետից հանել ՛նրանց սոցիալական ներառման՛՛ բառերը կամ վերախմբագրել հետևյալ կերպ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ: 35-րդ կետի վերաբերյալ՝ Անձին չեն ներառում այլ ներառման համար ստեղծում են հնարավորություններ և պայմաններ: տես նախկին դիտարկումը: Վերաշարադրել այսպես. 2019թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերցմանը: 36-րդ կետի վերաբերյալ՝ ՞՞Խելամիտ հարմարեցումներ միջոցով՛՛ բառերը հանել, տեղին չէ: 36 կետը վերախմբագրել: Դժվար է ենթադրել, թե ինչի միջոցով է ապահովվելու: Ընդունվել է ի գիտություն: 3-րդ կետում նշված է․ «Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները և այլն», ինչը չի ենթադրում, որ այն ամբողջությամբ է հաշվի առնվել։ Դիտարկումներն արվել են մինչև 2020 թվականի համար, այս ծրագիրը ներառում է միայն 2019թ. գործողությունները։ 4-րդ կետն ընդունվել է և խմբագրվել է: 5-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 6-րդ կետի 7-րդ կետն ընդունվել է, խմբագրվել է տարբերակ 3: 8-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 10-րդ կետն ընդունվել է և խմբագրցել: 11-րդ կետն ընդունվել է և խմբագրել: 12-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 13-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 15-րդ կետն ընդունվել է: 16-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 18-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 19-րդ կետն ընդունվել է, «Աջակցող տեխնոլոգիա» հասկացությունը կիրառվում է ԱՀԿ ՖՄԴ-ում: 20-րդ ընդունվել է մասնակի և խմբագրվել: 23-րդ կետն ընդունվել է մասնակի և խմբագրվել: 24-րդ կետն ընդունվել է, բառն ավելացվել է: 25-րդ կետն ընդունվել է և լրացվել է: 28-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 29-րդ կետն ընդունվել է ի գիտություն:Կետը վերաբերվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստերի ժամանակ միջգերատեսչական համագործակցությամբ հաշմանդամության ոլորտին առնչվող քննարկումներին: 31-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 32-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 33-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 35-րդ կետն ընդունվել է և խմբագրվել: 36-րդ կետն ընդունվել է ի գիտություն:
7 Հույսի կամուրջ 29.08.2018 18:14:22 Առաջարկություն Հավելված 2-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագրում ներառելու նպատակով առաջարկվող միջոցառումների ցանկ Ընդհանուր առաջարկություն • Առաջակում եմ վերանայել միջոցառումների ծրագրի մշակման մեթոդաբանությունը, այն խմբավորելով ըստ օրենսդրական դաշտի բարելավման միջացառումների և ըստ կոնկրետ իրավունքների պաշտպանույանն ուղղաված միջոցառումների: • Առաջարկում առանձին միջոցառմամբ նշել հաշմանդամություն ունեցող կանայք • Առանձին միջացառմամբ նշել հաշմանդամություն ունեցող երեխաներ Առաջարկությունը չի ընդունվել: Միջոցառումների ցանկը մշակվել է ըստ ոլոտների` չառանձնացնելով անձի սեռը և տարիքը:
8 Հույսի կամուրջ 29.08.2018 18:16:45 Միջոցառում 1: վերանվանել «ՀՀ օրենքների և ենթաօրեսդրական ակտերի համապատասխանեցում ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային»: Այս միջոցառման տակ խմբավորել բոլոր այն ենթամիջոցառումները, որոնք վերաբերվում են իրավական ակտերի մշակումներին, լրամշակումներին և փոփոխություններին: 1.1: Ակնկալվող արդյունքը ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ///(նշել քանակ) օրենքներում առաջարկված փոփոխությունների փաթեթը: 1.2: Ակնկալվող արդյունքը Առաջարկում եմ առավել կոնկրետ նշել իրավական ակտերը, իսկ որպես ակնկալվող արդյունք նշեր լրամշակված և ՀՀ ԱԺ-ի կամ ՀՀ կառավարության կողմից հաստատվծա իրավական ակտերի քանակը: 1.3 Առաջարկում նոր խմբագրում՝ Հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքների գնահատման նոր համակարգի ներդրում: Ակնկալվող արդյունքը՝ Մարդու իրավունքների վրա հիմնված հաշմանդամության գնահատման նոր համակարգը ներդրված է: 1.4 ՛՛վերանայում՛՛ բառի փոխարեն առաջարկում եմ “լրամշակում և փոփոխություն” բառերը: Ակնկալվող արդյունքը՝ Առաջարկում եմ կոնվենցիայի դրույթներին ՀՀ իրավական ակտերի համապատասխանեցմանը վերաբերվող բոլոր կետերը ներառել 1.1 միջոցառման մեջ և կոնկրետ նշել այդ բոլոր իրավական ակտերի անվանումները: Նման մոտեցմամբ նաև չափելի և գնահատելի կդառնա է.է-ի ակնկալվող արդյունքը մի կողմից և մյուս կողմից միջոցառումների ծրագիը կդառնա առավել կոնկրետ և ամփոփ: 1.5: Ակնկալվող արդյունքը՝ Կոնկրետ չէ և չափելի չէ: Մտավոր ֆունկցիաների սահմանափակում ունեցող անձանց համար պարզեցված տեղեկատվություն, ներառյալ սիմվոլների օգտագործումը: Տեսողության ֆունկցիաների խանգարումներով անձանց համար հարմարեցված ընթացակարգեր և ընտրաթերթիկների մատչելի ձևաչափ: Լսողության ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար նախընտրական և հետընտրական տեղեկատվության հասանելիություն և մատչելիություն: Հենաշարժական ֆունկցիաների խանգարում ունեցող անձանց համար ընտրատեղեամասերի խելամիտ հարմարեցումներ՝ ներառյալ ընտրության ընթացքում կիրառվող պարագաների հարմարեցումները: 1.6 Ակնկալվող արդյունքը՝ Այս կետը վերաբերվում է ընդհանրապես հաշմանդամությանը՝ անկախ սեռի, էթնիկ պատկանելիության կամ կրոնի: Եթե կա կոնկրետ դեպք, որը հենց տեղի է ունենում էթնիկ պատկանելիության հետ կապված, ապա թերևս դա պետք է նշվի: Առաջարկում եմ կոնվենցիայի դրույթներին ՀՀ իրավական ակտերի համապատասխանեցմանը վերաբերվող բոլոր կետերը ներառել 1.1 միջոցառման մեջ և կոնկրետ նշել այդ բոլոր իրավական ակտերի անվանումները: Նման մոտեցմամբ նաև չափելի և գնահատելի կդառնա է.է-ի ակնկալվող արդյունքը մի կողմից և մյուս կողմից միջոցառումների ծրագիը կդառնա առավել կոնկրետ և ամփոփ: 1.7: Ակնկալվող արդյունքը՝ Շատ անորոշ է և ոչ չափելի: Կոնկրետ քանի՞ իրավական ակտ և կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ են ներդրվել: Առաջարկությունն ընդունվել է և խմբագրվել: 1.1 կետն ընդունվել է և խմբագրվել: 1.2 կետը չի ընդունվել: Միջոցառումը ենթադրում է, որ բոլոր ոլորտների պատասխանատուները վերանայեն ոլորտային իրավական ակտերը և ըստ անհրաժեշտության կատարեն լրացումներ և փոփոխոթյուններ ամրագրելով` հաշմանդամություն ունեցող անաձաց համար հավասար հնարավորություններ ապահովող դրույթներ, կոնկրետ իրավական ակտերի քանակ նշելը իրատեսական չէ: 1.3 կետն ընդունվել է և խմբագրվել: 1.4 կետը չի ընդունվել: Նպատակհարմար ենք համարում այն իրավական ակտերը, որոնց մշակումը կամ որոնցում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը արդեն իսկ որոշակի է, նշել որպես միջոցառման առանձին կետ: 1.5 կետի առաջարկը ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարծիքի: 1.6 կետը չի ընդունվել: Միջոցառումը հանվել է ՀՀ արդարադատությն նախարարության առաջարկով: Նպատակհարմար ենք համարում այն իրավական ակտերը, որոնց մշակումը կամ որոնցում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը արդեն իսկ որոշակի է, նշել որպես առանձին միջոցառում:
9 Հույսի կամուրջ 29.08.2018 18:16:45 Միջոցառում 2: Առաջակում եմ ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության և հաղորդակցման միջոցների և տեխնոլոգիաների հասանելիության և մատչելիության իրավունքի ապահովում քաղաքային և գյուղական վայրերում: Այս միջոցառման մեջ տեղ չեն գտել գործողություններ՝ ուղղված տեղեկատվության և հաղորդակցման միջոցների, տեխնոլոգիաների և համակարգերի հասանելիությանն ու մատչելիությանը: Սա կարևորագույն իրավունք է, որը բաց է թողնված: 2.2: Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. « Մշակել հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման ռազմավարական ծրագիր և ծրագրի իրականացման ու մասնակցային մշտադիտարկման և գնահատման հստակ մեխանիզմներ»: Ակնկալվող արդյունքը՝ Արդյունքը չափելի չէ: ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմավարակ ծրագիրը, ներդրվել են ծրագրի իրականացման և մասնակցային մշտադիտարկման և գնահատման մեխանիզմները: 2.3 Գործողությունը հասկանալի չէ, ուստի և գնահատելի լինել չի կարող: Առաջարկում եմ վերախմբագրել: Առաջարկում եմ նաև հստակ ձևակերպումից հետո այս գործողությունը հանել և դարձնել 2.2-ի ակնկալվող արդյունքներից մեկը: 2.4 Վերախմբագրել այսպես՝ ՛՛Քաղաքային և գյուղական վայրերում հասարակական շենքերի և շինությունների (այդ թվում կրթական և առողջապահական հաստատությունների), բնակելի տարածքների մատչելիության գնահատում և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում՛՛: Ակնկալվող արդյունքը՝ Չափելի չէ: Պետք է նշվի թե առնվազն քանի՞ հասարակական, արտադրական և բնակաելի տարածքների շինություններ են գնահատվել և համապատասխան առաջարկություններ ներկայացվել, որոնք հասանելի են մատչլի ձևաչափով մշակված տեղեկատվական համակարգում: 2.5 Առաջարկում եմ վերախմբագրել այնպես, որ ոչ թե հաշվի առնվեն այլ իրականացվեն՝ « ապահովել մատչելիության նորմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար»: Ակնկալվող արդյունքը՝ Առաջարկում հետևյալ արդյունքը՝ Նշված ծրագրով վերակառուցված xxxxդպրոցները ապահովել են մատչելի միջավայր (անխոչընդոտ միջավայր) շենքի ներսում և դրսում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ըստ դպրոցների 2019 թվականի համար պլանավորած դպրոցների քանակը նշել արդյունքում: 2.6 Ակնկալվող արդյունքը՝ Արդյունքը չափելի չէ: Քանի՞ հիմնարկ: Կարևոր է նշել: Արդյո՞ք մատչելի պայմանը միայն տեղաշարժման համար է: Կարծում եմ անհրաժեշտ է նաև նշել կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների մատչելիությունը: 2.7 Ակնկալվող արդյունքը՝ Տեղաշարժման մատչելիությունը ևս իրավունք է: Առաջարկում եմ իրավունքները հստակ և չափելի նշել, օրինակ տեղաշարժման մատչելիություն, ժեստերի լեզվի թարգմանություն, բրայլյան տառերով փաստաթղթեր և այլն… 2.8 Առաջարկում եմ գրել երևան քաղաքի, ինչպես նաև մարզերի քաղաքային և գյուղական վայրերում փողոցների…. Ակնկալվող արդյունքը Չափելի չէ ընդհանրապես. Երևանում xxx փողոցների xxx խաչմերուկներ և բնակելի թաղամասեր, xxx մարզերի xxx քաղաքային և xxx գյուղական համայնքերի xxx խաչմեչուկներում xxx թեքահարթակներ…. 2.9 Առաջարկում չանտեսել նաև գյուղական բնակավայրերը: Առաջարկում եմ վերախմբագրել այսպես. « Երևան քաղաքի և մարզերի ներքաղաքային, միջքաղաքային և միջհամայնքային երթուղիներում շահագործվող ավտո¬բուս¬ների վրա հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ վերելակային հարմա¬րանք¬ների և ավտոբուսների ուղե-սրահ¬ներում կանգառ¬ների անվանումների բարձրա¬ձայն հայտարարման սարքերի տեղադրում» Ակնկալվող արդյունքը՝ Xxx քաղաքներում և xxx գյուղական համայնքներում xxx ավտոբուսներում և xxx կանգառներում վերելակների և տեսձայնային հարմարանքներ են տեղադրված: 2.10 Ակնկալվող արդյունքը՝ Նույն դիտարկումը հստակության և չափելիության հետ կապված: Երևան քաղաքում Xxx ավտոբուս, xxx մարզում xxx ավտոբուս: 2.11 Ինչու՞ է միշտ ենթադրվում միայն Երևանը: Իսկ մարզերը՞: Ակնկալվող արդյունքը՝ Առաջարկում եմ չափելի արդյունքներ՝ xxx լուսաֆոր ձայնային ազդանշանով Երևան քաղաքում, xxx լուսաֆոր ձայնային ազդանշանով մարզերում(նշելով մարզի անունը): 2.12 Պատասխանատու կատարողը՝ ավելացնել նաև Մարզպետարաններ Ակնկալվող արդյունքը՝ xxx մատչելի կանգառ Երևան քաղաքում, xxx մատչելի կանգառ xxx մարզերի xxx քաղաքային և գյուղական համայնքերում (նշելով անունները): 2.13 Առաջարկում եմ ‘վերանայում’ բառը փոխարինել ‘լրամշակում’ բառով Ակնկալվող արդյունքը՝ Քանի որ գործողությունը վերաբերվում է իրավական ակտին, ուստի արդյունքը ևս պետք է լինի իրավական ակտը: Իսկ նշված ակնկալվող արդյունքը պետք է դառնա առանձին գործողություն և ունենա համապատասխան ակնկալվող արդյունքները: Իսկ եթե ենթդրված է, որ սույն արդյունքը վերաբերվում է լրամշակված փաստաթղթի բովանդակությանը ապա արդյունքը պետք է շարադրել հետևյալ կերպ՝ Անձը հաստատող փաստաթղթեր ստանալու լրամշակված ընթացակարգերը հաստատվել են ՀՀ կառավարության կողից և ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մյուսների հետ հավասար հիմունքներով անձը հաստատող փաստաթղթեր ձեռք բերելը` այդ թվում տրամադրելով խելամիտ հարմարեցումներ` մատչելի դարձնելու համապատասխան գրասենյակները և տրամադրման ընթացակարգերը: 2.14 Առաջարկում եմ “Իրավիճակային” բառից առաջ ավելացնել “Հանրային ծառայություններում հաշմանդամություն ունեցող անձանց…” Առաջարկությունն ընդունվել է մասնակի և խմբագրվել է: 2.2 և 2.3 կետերի առաջարկները ներկայացվել են համապատասխան գերատեսչություն կարծիքի: ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշմամբ հաստատված կարգով կանոնակարգվում են քաղաքաշինության բնագավառում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության, մասնավորապես տեղաշարժման համար մատչելի միջավայրի ապահովման խնդիրները: Նշված որոշման կարգի 3-ից 11-րդ կետերում ամրագրված դրույթներն արդեն իսկ ապահովում են շենքերի և շինությունների մատչելիության ռազմավարությունն ու գործողություների իրականացումը: Շենքերի և շինությունների հարմարեցման և ՀՀ գործող նորմերին համապատասխանության գնահատման ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված «Գոյություն ունեցող հասարակական և արտադրական շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափը» (կցվում է) հարմար է կիրառել թղթային տարբերակով, իսկ էլեկտրոնային գործիքների կիրառման դեպքում` Word ֆորմատով: «Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափի» էլեկտրոնային առցանց տարբերակի մշակումը հնարավոր է ծրագրավորող մասնագիտական կազմակերպության ներգրավմամբ` համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում: Սակայն շենքերի և շինությունների թերությունների գնահատման առցանց տվյալների բազայի ստեղծման նպատակահարմարությունը բավարար չափով հիմնավորված չէ, քանի որ բոլոր շենքերի ու շինությունների ուսումնասիրության և թերությունների գնահատման աշխատանքները հանրապետության մասշտաբով չի կարող իրականացվել միաժամանակ: Այդ տեսանկյունից առավել նպատակահարմար է համարվում համապատասխան ուսումնասիրություններն ու թերությունների գնահատումն իրականացնել այն շենքերի և շինությունների համար, որոնց վերակառուցման և հարմարեցման շինարարական աշխատանքները կարող են հաջորդել անմիջապես: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք 2-րդ կետի 2.3 ենթակետի միջոցառումը հանել Նախագծից, իսկ 2.2 ենթակետի միջոցառումը վերանայել` հաշվի առնելով մեր 2018 թվականի օգոստոսի 22-ի N 01/14.1/4182-18 գրությամբ ներկայացված կարծիքը և Նախագծի վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների e-draft.am կայքում տեղադրված առաջարկությունները: Միջոցառումները հանվել են: 2.4 կետն ընդունվել է մասնակի և միջոցառումը խմբագրվել է: 2.5 կետն ընդունվել է և խմբագրվել: 2.6 կետի ռաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի : 2.7 կետ առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: 2.8 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: 2.9 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություներ կարծիքի: Ակնկալվում է Երևան քաղաքի երթուղիներում շահագործվործվող 37 ավտոբուսների ուղեսրահներում կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման սարքերի տեղադրում: /Երևանի քաղաքապետարան/ 2.10 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: 2.11 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Առաջարկվում է որոշման նախագծի 2-րդ հավելվածի 2.11 կետում կամ <<Միջոցառման անվանումը>> սյունակում լրացնել <<Երևան քաղաքում>> բառերը կամ <<Պատասխանատու կատարողը>> սյունակում լրացնել նաև Երևան քաղաքից բացի մյուս բոլոր ավտոմոբիլային ճանապարհները տնօրինող մարմիններին (այդ թվում՝ նաև համայնքները): Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ոստիկանության և <<Ուկռինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 31.05.2018թ. կնքված պայմանագրի շրջանակներում ընկերությունը ստանձել է լուսաազդանշանների պահպանման ծառայությունների մատուցման պարտավորությունը բացառապես Երևան քաղաքում: ՀՀ մարզերում նշված գործառույթը իրականացվում է համայնքի կողմից՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն: /ՀՀ Ոստիկանություն/ 2.12 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: 2.12 կետի «Պատասխանատու կատարողը» սյունակից հանել «Ոստիկանություն» բառը կամ տեղափոխել ,Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)» բառերից հետո, քանի որ ավտոկայանատեղերի (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության ապահովման) հետ կապված ուղղակի լիազորություն ՀՀ ոստիկանությունը չունի: /Ոստիկանություն/ Երևան համայնքին առնչվող մյուս առաջարկությունները հիմնականում վերաբերում են աշխատանքների կատարման /, թեքահարթակների կատուցման, գույքի ձեռքբերման , ավտոբուսների, վերելակային հարմարանքների և այլն/ ոլոշակի թվաքանակով նշելուն, որոնք հիմնականում իրականացվում են գնման ընթացակարգով` յուաքանչյուր տարվա բյուըջեում նախատեսված միջոցների շրջանակներում և որոշակի թվաքանակ այդ պատճառով հնարավոր չէ նշել: /Երևանի քաղաքապետարան/ 2.13 կետի միջոցառումը ՀՀ ոստիկանության առաջարկով հանվել է: 2.14 կետը չի ընդունվել: Արդյունքի մեջ հանրային ծառայությունները նշվել են:
10 Հույսի կամուրջ 29.08.2018 18:16:45 Միջոցառում 3 Առաջարկում եմ վերախմբագրել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական և ողջ կյանքի ընթացքում կրթության իրավունքի ապահովում: Նախատեսել և 1.1 միջոցառման մեջ ներառել Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին և Բարձրագույն կրթության մասին օրենքների նախագծերի վերանայումը՝ ըստ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական և հավասարապես որակյալ կրթության իրավունքի տեսանկյունից: 3.1 Ա)3.1 կետը պետք է ներառել 1.1 միջոցառման գործողությունների շարքում, վերախմբագրելով այսպես՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ նախագծի լրամշակում և ներկայացում Ազգային ժողով: Բ) Որպես նոր 3.1 գործողություն առաջարկում եմ հետևյալը՝ Ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական և հավասարապես որակյալ նախադպրոցական կրթությունը: Ակնկալվող արդյունքը՝ Նոր գործողության համար առաջարկվում է հետևյալ արդյունքը՝ Հաստատվել է նախադպրոցական մակարդակում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցը, որը համահունչ է հանրակրթությքան մակարդակում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցին: Մինչև 2019 թվականի ավարտը ՀՀ Տավուշի, Սյունիքի, Լոռու. Արմավիրի, Շիրակի և Արագածոտն մարզերում և Երևան քաղաքում ներդրվել է համընդհանուր ներառական նախադպրոցական կրթության համակարգը և xxx մանկապարտեզների և նախակրթարանների մանկավարժները վերապատրաստվել են: 3.3 Պատասխանատու կատարողը՝ Ավելացնել նաև միջազգային կազմակերպություններ Ակնկալվող արդյունքը՝ Չափելի չէ: Արդյունքում նաև չի երևում հաշմանդամություն ունեցող երեխան, քանի որ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների մեծ մասը չունեն հաշմանդամություն: Ուստի առաջարկում եմ հետևյալ արդյունքը՝ Երևան քաղաքի, Շիրակի և Արագածոտնի մարզերի xxx դպրոցներում կրթություն են ստանում xxx հաշմանդամություն ունեցող երեխաներ: 3.4 Անհասկանալի գործողություն է և սրանից էլ բխած ոչ հստակ և չափելի արդյունք: Ուստի առաջարկում եմ գործողության հետևյալ խմբագրված տարբերակը՝ Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցած մարզերի դպրոցներում խելամիտ հարմարեցումների ապահովում: Ակնկալվող արդյունքը՝ Առաջարկում եմ՝ Նշված մարզերի xxxx դպրոցներում ստեղծված են մատչելիության նվազագույն պայմաններ և խելամիտ հարմարեցումներ: 3.5 Շատ անհասկանալի գործողություն է: Խոսքը ո՞ր մասնագետների մասին է և ինչպիսի՞ վերապատրաստման: Իմ կարծիքով գործողությունը պետք է վերանայել: Փոխարենը առաջարկում եմ հետևյալ գործողությունը՝ Նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում ներառական մասնագիտական կրթության հարցերով: Պատասխանատու կատարողը՝ Առաջարկում եմ նաև միջազգային կազմակերպություններ Ակնկալվող արդյունքը՝ Որպես արդյունք առաջարկում եմ՝ Xxx նախնական մասնագիտական, Xxx միջին մասնագիտական, Xxx բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կամակազմը վերապատրաստված է ներառական կրթության թեմաներով: 3.6 և՛ գործողությունը և՛ ակնկալվող արդյունքը խիստ անորոշ է: Առաջարկում հստակ նշել թե ինչպիսի մատչելի ձևաչափի մասին է խոսքը՝ ձայնայի՞ն/թվայնացվա՞ծ, պարզեցվա՞ծ, նկարազարդվա՞ծ, խոշոր տառատեսակո՞վ, թե՞ ինչ: Համապատասխանաբար էլ ակնկալվող արդյունքը պետք է լինի նույնքան հստակ և չափելի: Այլապես ոչինչ էլ չի արվելու: Ակնկալվող արդյունքը՝ Սա արդյունք չէ, չունի անուն, թիվ, քանակ և հասցեատեր: 3.7 Առաջարկում եմ վերախմբագրել: Կրթական կարիքն ի՞նչ է: “ուսանողի կրթական կարիքի գնահատում և համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծում’ բառերը փոխարինել “հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր մասնագիտական կրթության իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքի գնահատում և այդ պայմանների ու հարմարեցումների ապահովում”: Ակնկալվող արդյունքը՝ Չափելի չէ: Xxx մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող xxx հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծված են մատչելի պայմաններ և խելամիտ հարմարեցումներ: 3.8 Այս մասնագիտությունը պետք է ներդրվի ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլ նաև այն ԲՈՒՀ-երում, ուր լեզվի մասնագետներ և թարգմանիչներ են պատրաստվում: Եվ այն էլ որպես 2-րդ լեզու: Ավարտական փաստաթղթում՝ դիպլոմում, նշվում է, օրինակ, անգլերեն լեզվի և ժեստերի լեզվի թարգմանիչ: Ակնկալվող արդյունքը՝ Սա մեկ տարվա ընթացքում ակնկալվող արդյունք լինել չի կարող: Պետք հստակ նշել քանի ԲՈՒՀ-ում է ներդրված այս մասնագիտացումը: Առաջարկությունն ընդունվել է մասնակի: 1.1 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Նախնական և միջին մասնագիտական կրթության և բարձրագույն կրթության մասին օրենքների վերանայման վերաբերյալ (ըստ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական և հավասարապես որակյալ կրթության իրավունքի տեսանկյունից) առաջարկության ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են դրույթներ առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովման վերաբերյալ, և առանձին օրենքներում նույնպես դրանք նախատեսելու կարիք չկա: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/ 3.1 Ա)3.1 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Ներկայացված առաջարկն ընդունելի չէ: Նպատակահարմար է միջոցառումը սահմանել առանձին կետով: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն Բ) կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Առաջարկն ընդունելի չէ: Նշված ժամկետում ներկայացված միջոցառման իրականացումն իրատեսական չէ, քանի որ միջոցառման իրականացման համար ստեղծված չեն անհրաժեշտ պայմաններ և նախադրյալներ: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/ 3.3 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Առաջարկն ընդունելի է մասամբ: Առաջարկվում է ակնկալվող արդյունքը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովում Երևան քաղաքի՝ 192, Շիրակի մարզի՝ 120 և Արագածոտնի մարզի՝ 157 հանրակրթական դպրոցներում: Երևան քաղաքում՝ 5, Շիրակի մարզում՝ 2 և Արագածոտնի մարզում՝ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնում»: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/ 3.4 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: 3.5 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Նախագծի «Հավելված 2-ի» ցանկով նախատեսված «3.5» կետով ամրագրված միջոցառման վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությունը՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի N01/14/11650-18 գրությամբ, ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Իսկ ակնկալվող արդյունքը՝ առաջարկվում է խմբագրել հետևյալ կերպ. «Երևանի 192 հանրակրթական դպրոցների՝ 768 և առնվազն 5 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանակավարժական աշխատողների, Շիրակի՝ 157 հանրակրթական դպրոցների 628 և 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանակավարժական աշխատողների և Արագածոտնի՝ 120 հանրակրթական դպրոցների 480 և 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանակավարժական աշխատողների վերապատրաստում»: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/ Խմբագրվել է: 3.6 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Նախագծի «Հավելված 2-ի» ցանկով նախատեսված «3.6» կետվ ամրագրված միջոցառման վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությունը՝ 2018 թվականի օգոստոսի 27-ի N01/14/11650-18 գրությամբ, ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ելնելով վերոնշյալից, առաջարկվում է ակնկալվող արդյունքը խմբագրել. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ապահովվածություն հինգ անուն ուսումնամեթոդական նյութերով և ձեռնարկներով» եզրույթով: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/, խմբագրվել է: 3.7 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Առաջարկվում է 3.7 միջոցառումը խմբագրել. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողի կրթական կարիքի ուսումնասիրում» ձևակերպումով: Իսկ ակնկալվող արդյունքը հետևյալ կերպ. «Հաշմանդամություն ունեցող ուսանողների համար մատչելի ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրների վերհանում /հաշվետվությունների ներկայացում/»: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/, խմբագրվել է: 3.8 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: Առաջարկն ընդունելի չէ, քանի որ գնահատված չէ նման մասնագետների պահանջարկի ծավալը և բացակայում է ֆինանսական գնահատականը: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/
11 Հույսի կամուրջ 29.08.2018 18:16:45 Միջոցառում 4՝ Առաջարկում եմ վերախմբագրել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում: 4.1 Գործողությունը անհասկանալի և խրթին է ձևակերպած և վերախմբագրման կարիք ունի: 4.2 Գործողությունը անհասկանալի և խրթին է ձևակերպած և վերախմբագրման կարիք ունի: Չի հասկացվում նաև թե ի՞նչ կրթաթոշակի մասին է խոսքը: 4.3 Չի հասկացվում թե ո՞վ է հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողը՝ վարպե՞տը, սովորեցնո՞ղը, թե՞ անձնական օգնականը: Ակնկալվող արդյունքը՝ Սա ի՞նչ արդյունք է: 80-նն ախատանքի՞ են անցել: Իսկ քանի՞ հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցող է դրամական օգնության ստացել: Պետք է հստակեցնել, հասկանալի դարձնել, նաև չափելի: 4.4 Ի՞նչ ծառայություն՝ մասնագիտական կողմնորոշու՞մ, մասնագիտական հմտությունների զարգացու՞մ, Ի՞նչ: Հստակեցման կարիք կա: Ակնկալվող արդյունքը՝ Չի հասկացվում: 80-նն ախատանքի՞ են անցել: 4.5 Սա պետք է ընդգրկվի 1.1 միջոցառման տակ: Արդյոք սա գործողությու՞ն է, որը պետք է տարեկան ծրագրում ներառվի, թե՞ այն պետք է վերախմբագրել այսպես՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրամշակումների իրականացում: Իսկ որպես արդյունք պետք է նշել փոփոխությունների և լրամշակումների ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից: Ակնկալվող արդյունքը՝ Սա պետք է դառնա առանձին գործողություն, թերևս 4.5. Իսկ որպես արդյունք պետք հստակ նշվի մեխանիզմի անվանումը և որ այն հաստատված է կառավարության կողմից: Առաջարկությունն ընդունվել է և խմբագրվել: 4.1 կետով ներկայաված միջոցառումը զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված պետական ծրագիր է, որի իրականացման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534Ն որոշման N 11 հավելվածով: 4.2 կետում խոսքը վերաբերվում է 4.1 կետում նշած ծրագրում ընդգրկված գործազուրկներին վճարվելիք կրթաթոշակի մասին: 4.3 կետի ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534Ն որոշման N 15 հավելվածով սահմանվում է զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների միջնորդությամբ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, տեսողությունից կամ տեղաշարժման խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրում ընդգրկելու դեպքում` ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Արդյունքում 80 հաշմանդամություն ունեցող անձ ընդգրկվել է ծրագրում: 4.4 կետի առաջարկով Կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները` աշխատանքի որոնման հմտությունների բարձրացում դասընթացների և խորհրդատվություն տրամադրելու միջոցով, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի (այդ թվում նաև պետական) մասին մատչելի ձևաչափերով և հասցեկան տեղեկատվության տարածում հաշմանդամություն ունեցող անձանց և գործատուների շրջանում, աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ խորհրդատվություն գործատուներին և շահառուներին, համակարգչային հմտությունների զարգացում և այլն: 4.5 կետն ընդունվել է և միջոցառումը խմբագրվել:
12 Հույսի կամուրջ 29.08.2018 18:16:45 Միջոցառում 5՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի ապահովում, ինչպես նաև սոցիալական սպասարկման տրամադրում Դիտողություն՝ միջոցառման մեջ չի ներառվել Հույսի կամուրջ ՀԿ-ի Տավուշի մարզի երեխաների զարգացման և ընտանիքների աջակցության ներառական կենտրոնների ծրագիրը: 5.1 Սա ի՞նչ գործողություն է և ՀԿ-ներին ի՞նչ աջակցության ծրագրեր են: Ընդհանրապես անհասկանալի է: Ակնկալվող արդյունքը՝ Ի՞նչ կարիքի բավարարում: Դառնալով գործողության ձևակերպմանը, սա նշանակում է որ ՀԿ-ի՞ կարիքն է բավարարվում: Եվ որոնք են այդ ՀԿ-ները: Ընդհանրապես, թե՛ գործողությունը և թե՛ վերջինիս ակնկալվող արդյունքը պետք է վերանայել: 5.2 Կոնվենցիայով սահմանված իրավունքների և սոցիալական ներառման տեսլականի տրամաբանությամբ այս տխուր տոկոսը արդյունքի մասում պետք է նվազման միտում ունենա, որը չի երևում: Ի՞նչ քայլ պետք է արվի այս ուղղությամբ: Եվ հենց այդ քայլն ել նման նպատակ ունեցող փաստաթղթին վայել գործողություն կլիներ: Միջոցառում 6՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման և վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում Միջոցառում 7՝ Առաջարկում եմ հանել այս միջոցառումը և միավորել 6-րդ միջոցառման հետ: Ձևակերպումն առաջարված է 6-րդ միջոցառման տողատակում: Միջոցառում 8՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային և մշակութային միջոցառումներին մասնակցելու իրավունքի ապահովում Ընդհանուր դիտողություններ ներառված գործողությունների մասով՝ Հստակ չեն, արդյունքերը չափելի և գնահատելի չեն: Նման ծարգրով չարվածն էլ կարելի համարել արված: ո՞ր մարզում, քանի՞ մարդ, քանի՞ անգամ, ինչպե՞ս և այլն: Ոչ մի հարցի հստակ պատասխան տեսնել հանարվոր չէ: Սույն փաստաթուղթը մեկ տարվա համար է և այն ավելի քան պետք է լինի տեսանելի, չափելի, գնահատելի: 8.7 Ինչու՞ հատուկ: Հակասում է կոնվենցիայի տրամաբանությանը: Առաջարկությունն ընդունվել է և միջոցառումը լրացվել է: 5.1 կետի առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի: 5.2 կետի պահանջով աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայություններ ներդնելու ուղղությամբ, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում: Արդյունքում կնվազի շուրջօրյա խնամքի հաստատություններ դիմողների և այնտեղ խնամվողների թիվը: Սակայն 2019 թվականի պետական բյուջեով նման ծառայություննեի համար միջոցներ չեն նախատեսվել: Միջոցառման 6-ի առաջարկությունն ընդունվել է մասնակի և միջոցառման անունը փոխվել է: Միջոցռման 7-ի առաջարկությունը չի ընդունվել և միջոցառման անունը փոխվել է: Միջոցառման 8-ի առաջարկությունը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ կարծիքի:
13 «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 31.08.2018 12:07:25 Նախագծի N 1 հավելվածի 11.1 կետում ավելացնել «ըստ հաշմանդամության տեսակի» Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի:
14 «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 31.08.2018 12:07:25 Նախագծի N 1 հավելվածի 3.8 կետում փոփոխել, ապա «ժեստերի լեզվի տիրապետող լսողության խնդիրներ ունեցող անձանց ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում», քանի որ պետք է հարգել մյուս լսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ովքեր չեն օգտագործում ժեստերի լեզու, ունեն խոսքի զարգացում, հետլեզվական Առաջարկը ներկայացվել է համապատասխան գերատեսչություն կարծիքի: Առաջարկվում է ակնկալվող արդյունքը խմբագրել հետևյալ կերպ. «Ծրագիրը մշակվել և հավանության է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից»: /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/