Add to favourites

Under development

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման 2019թ. տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում:

  1. Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ, նորմեր և պահանջներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 

 

 

  • Discussed

    15.08.2018 - 31.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14823

Print

Suggestions

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

31.08.2018

Նախագծի N 1 հավելվածի 3.8 կետում փոփոխել, ապա «ժեստերի լեզվի տիրապետող լսողության խնդիրներ ունեցող անձանց ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում», քանի որ պետք է հարգել մյուս լսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ովքեր չեն օգտագործում ժեստերի լեզու, ունեն խոսքի զարգացում, հետլեզվական

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

31.08.2018

Նախագծի N 1 հավելվածի 11.1 կետում ավելացնել «ըստ հաշմանդամության տեսակի»

Հույսի կամուրջ

29.08.2018

Միջոցառում 5՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի ապահովում, ինչպես նաև սոցիալական սպասարկման տրամադրում Դիտողություն՝ միջոցառման մեջ չի ներառվել Հույսի կամուրջ ՀԿ-ի Տավուշի մարզի երեխաների զարգացման և ընտանիքների աջակցության ներառական կենտրոնների ծրագիրը: 5.1 Սա ի՞նչ գործողություն է և ՀԿ-ներին ի՞նչ աջակցության ծրագրեր են: Ընդհանրապես անհասկանալի է: Ակնկալվող արդյունքը՝ Ի՞նչ կարիքի բավարարում: Դառնալով գործողության ձևակերպմանը, սա նշանակում է որ ՀԿ-ի՞ կարիքն է բավարարվում: Եվ որոնք են այդ ՀԿ-ները: Ընդհանրապես, թե՛ գործողությունը և թե՛ վերջինիս ակնկալվող արդյունքը պետք է վերանայել: 5.2 Կոնվենցիայով սահմանված իրավունքների և սոցիալական ներառման տեսլականի տրամաբանությամբ այս տխուր տոկոսը արդյունքի մասում պետք է նվազման միտում ունենա, որը չի երևում: Ի՞նչ քայլ պետք է արվի այս ուղղությամբ: Եվ հենց այդ քայլն ել նման նպատակ ունեցող փաստաթղթին վայել գործողություն կլիներ: Միջոցառում 6՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման և վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում Միջոցառում 7՝ Առաջարկում եմ հանել այս միջոցառումը և միավորել 6-րդ միջոցառման հետ: Ձևակերպումն առաջարված է 6-րդ միջոցառման տողատակում: Միջոցառում 8՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային և մշակութային միջոցառումներին մասնակցելու իրավունքի ապահովում Ընդհանուր դիտողություններ ներառված գործողությունների մասով՝ Հստակ չեն, արդյունքերը չափելի և գնահատելի չեն: Նման ծարգրով չարվածն էլ կարելի համարել արված: ո՞ր մարզում, քանի՞ մարդ, քանի՞ անգամ, ինչպե՞ս և այլն: Ոչ մի հարցի հստակ պատասխան տեսնել հանարվոր չէ: Սույն փաստաթուղթը մեկ տարվա համար է և այն ավելի քան պետք է լինի տեսանելի, չափելի, գնահատելի: 8.7 Ինչու՞ հատուկ: Հակասում է կոնվենցիայի տրամաբանությանը:

See more