Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԱՌՄԱՆ   2019  ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ   ԾՐԱԳՐԻՆ  ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՑԱՆԿԻՆ    ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ 

        Հավանություն տալ  hաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագրին  և  միջոցառումների ցանկին`  համաձայն N 1 և  N 2 հավելվածների, և  դրանք, սահմանված կարգով, «Հայաստանի  Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 

Հավելված  N 1

ՀՀ  կառավարության  2018 թ.

_______________- ի  նիստի N __

                                                                                                                                                            արձանագրային  որոշման                                                                                                                                                                                                                                             

  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՆԵՐԱՌՄԱՆ  2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 I ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019թ.  տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
  2. Տարեկան ծրագիրը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով տվյալ բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը:
  3. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկություններ:
  4. II ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 

Ծրագրի նպատակն է` 

4. Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում: 

Ծրագրի խնդիրներն են`

5. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության մշակումը և կատարելագործումը,

6. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ու զբաղվածության խթանումը,

7. հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների ներդրումը,

8. հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինության, տրանսպորտի և տեղեկատվության մատչելիության ապահովումը,

9. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,

10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող  պետական և  հասարակական  կազմակերպությունների  միջև համագործակցության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը,

11. հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված արդի մոտեցումների, քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության ապահովումը,

12. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության խթանումը,

13. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպումը։ 

III. ՆԵՐԿԱ  ԻՐԱՎԻՃԱԿԸ 

14. Հետևողական քայլեր են իրականացվում ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը Կոնվենցիայի սկզբունքներին և պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

15. Վերանայվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման համակարգը. աշխատանքներ են իրականացվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման՝ /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքներով անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման նոր մոդել ներդնելու ուղղությամբ:

16. Իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված  հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանը, նրանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը: Պարբերաբար աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի իրականացման և հետադարձ կապի մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

17. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ:

18. Պարբերաբար նորացվում են տրամադրվող պարագաների տեխնիկական նկարագրերը, վերանայվում են նաև տրամադրման մեխանիզմները, 2018 թվականի ընթացքում պիլոտ ծրագրով լսողական սարքերը և սայլակները շահառուներին տրամադրվել են հավաստագրի միջոցով:

19. Աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց պետական նպատակային ծրագրերի շրջանակներում տրամադրվող բոլոր աջակցող տեխնոլոգիաները տրամադրել հավաստագրերով` հնարավորություն ընձեռելով անձին ձեռք բերել իր կարիքին առավել հարմար պարագա:

20. Պարբերաբար իրականացվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկև վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերի արդիականացման աշխատանքներ` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև բարձրացնելով տարբեր ձևաչափերով վերլուծություներ իրականացնելու  հնարավորությունը:

21. 2018թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 188051 հաշմանդամություն ունեցող անձ, որից 106701 անձ /56,7%/ աշխատանքային տարիքի են:

22. 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն ունեցող անձ, որից 48-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող անձ:

23. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ. ՀՀ-ում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով  ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում  սովորել է  6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի՝ 120 դպրոցում, Տավուշի մարզի՝ 81 դպրոցում, և Լոռու մարզի 151 դպրոցում: Նշված 3 մարզերում, գործող ժամանակացույցի համաձայն, արդեն իսկ ներդրված է համընդհանուր ներառական կրթության համակարգը։

24. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:

25. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

26. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

27. Կառավարության ուշադրության կենտրոնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնահարցերը: Իրականացվում են աշխատանքներ հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների նոր մոդելների ներդրման, այլընտրանքային ծառայությունների ստեղծման ու պահպանման, առկա ռեսուրսների ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման ուղղությամբ:

28. Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Փրկություն», «Առավոտ» «Հույսի կամուրջ», «Լիարժեք կյանք», «Իմ ուղին» «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ բարեգործական և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությաններին: Ցերեկային կենտրոններում խնամքի և սոցիալական այլ ծառայությունների մատուցումը նպաստում է ոչ միայն  հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, այլև նրանց ընտանիքների անդամների զբաղվածության հարցերի կարգավորմանը: Այս հանգամանքից ելնելով է. որ կառավարությունը տարեցտարի ընդլայնում է նման կենտրոնների գործունեությունը:

29. Հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցեր, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ դրանց կարգավորման ուղղությամբ:

30. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության հիմնախնդիրները պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:

31. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական  ներառման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տարածքային ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

IV ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 

32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2019 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

33. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների  ներդնում,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման նոր համակարգի ներդնում:
  • 34. Բոլոր ոլորտներում իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
  • 35. 2019թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց հասարակություն ներառելու համար հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ապահովելուն, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելուն, հաշմանդամություն ունեցող  երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծմանը:
  • 36. Խելամիտ հարմարեցումների միջոցով ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
  • 37. Կմշակվեն մեխանիզմներ ամրապնդելու Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի դերը` ապահովելու միջոլորտային համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ պաշտպանության համար: 

 

 

 

  • Քննարկվել է

    15.08.2018 - 31.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14750

Տպել

Առաջարկներ`

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

31.08.2018

Նախագծի N 1 հավելվածի 3.8 կետում փոփոխել, ապա «ժեստերի լեզվի տիրապետող լսողության խնդիրներ ունեցող անձանց ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում», քանի որ պետք է հարգել մյուս լսողության խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, ովքեր չեն օգտագործում ժեստերի լեզու, ունեն խոսքի զարգացում, հետլեզվական

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

31.08.2018

Նախագծի N 1 հավելվածի 11.1 կետում ավելացնել «ըստ հաշմանդամության տեսակի»

Հույսի կամուրջ

29.08.2018

Միջոցառում 5՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի ապահովում, ինչպես նաև սոցիալական սպասարկման տրամադրում Դիտողություն՝ միջոցառման մեջ չի ներառվել Հույսի կամուրջ ՀԿ-ի Տավուշի մարզի երեխաների զարգացման և ընտանիքների աջակցության ներառական կենտրոնների ծրագիրը: 5.1 Սա ի՞նչ գործողություն է և ՀԿ-ներին ի՞նչ աջակցության ծրագրեր են: Ընդհանրապես անհասկանալի է: Ակնկալվող արդյունքը՝ Ի՞նչ կարիքի բավարարում: Դառնալով գործողության ձևակերպմանը, սա նշանակում է որ ՀԿ-ի՞ կարիքն է բավարարվում: Եվ որոնք են այդ ՀԿ-ները: Ընդհանրապես, թե՛ գործողությունը և թե՛ վերջինիս ակնկալվող արդյունքը պետք է վերանայել: 5.2 Կոնվենցիայով սահմանված իրավունքների և սոցիալական ներառման տեսլականի տրամաբանությամբ այս տխուր տոկոսը արդյունքի մասում պետք է նվազման միտում ունենա, որը չի երևում: Ի՞նչ քայլ պետք է արվի այս ուղղությամբ: Եվ հենց այդ քայլն ել նման նպատակ ունեցող փաստաթղթին վայել գործողություն կլիներ: Միջոցառում 6՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման և վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում Միջոցառում 7՝ Առաջարկում եմ հանել այս միջոցառումը և միավորել 6-րդ միջոցառման հետ: Ձևակերպումն առաջարված է 6-րդ միջոցառման տողատակում: Միջոցառում 8՝ Վերաձևակերպել այսպես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային և մշակութային միջոցառումներին մասնակցելու իրավունքի ապահովում Ընդհանուր դիտողություններ ներառված գործողությունների մասով՝ Հստակ չեն, արդյունքերը չափելի և գնահատելի չեն: Նման ծարգրով չարվածն էլ կարելի համարել արված: ո՞ր մարզում, քանի՞ մարդ, քանի՞ անգամ, ինչպե՞ս և այլն: Ոչ մի հարցի հստակ պատասխան տեսնել հանարվոր չէ: Սույն փաստաթուղթը մեկ տարվա համար է և այն ավելի քան պետք է լինի տեսանելի, չափելի, գնահատելի: 8.7 Ինչու՞ հատուկ: Հակասում է կոնվենցիայի տրամաբանությանը:

Տեսնել ավելին